Ջոն Բրաուն
Ջոն Յանգ Բրաուն (անգլ.՝ John Young Brown, դեկտեմբերի 14, 1951, Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Ջոն Բրաուն John Brown | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող/Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ջոն Յանգ Բրաուն John Young Brown<br | |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1951 (73 տարեկան) | |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Արևմտյան Գերմանիա, Գերմանիա | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 100 կգ | |
համալսարան | Միսսուրի (1969-1973) | |
Դրաֆթի տարի | 1973 / ռաունդ` 1 / ընտր.` 10-րդ | |
Դրաֆթ ակումբ | Ատլանտա Հոքս | |
Կարիերա սկիզբ | 1973 թվական | |
Կարիերա ավարտ | 1983 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է թեթև հարձակվողի և ծանր հարձակվողի դիրքերում։ Սովորել է Միսսուրիի համալսարանում։ 1973 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Ատլանտա Հոքս» ակումբի կողմից՝ 10-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Չիկագո Բուլս», «Յութա Ջազ», «Ռեյեր Վենեցիա Մեստրե» և «Պերուջա» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 7 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ (1974)։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 486 խաղ, որոնցում հավաքել է 3614 միավոր (7,4 մ/խ), կատարել է 2126 անդրադարձ, 703 փոխանցում, 250 խլում և 76 բլոկշոտ[1]։
1972 թվականին Բրաունը ընտրվել էր Մյունխենում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի ԱՄՆ-ի հավաքականի կազմի մեջ, բայց վնասվածքի պատճառով ստիպված եղավ չմասնակցել խաղերին։