Ջոն Ռասկին (անգլ.՝ John Ruskin, փետրվարի 8, 1819(1819-02-08)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1900(1900-01-20)[1][2][4][…], Կոնիստոն, Հարավային Լեյքլենդ, Կումբրիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի արվեստաբան, հրապարակախոս։

Ջոն Ռասկին
անգլ.՝ John Ruskin
Ծնվել էփետրվարի 8, 1819(1819-02-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 20, 1900(1900-01-20)[1][2][4][…] (80 տարեկան)
Վախճանի վայրԿոնիստոն, Հարավային Լեյքլենդ, Կումբրիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանԿոնիստոն
Գրական անունKata Phusin[5]
Մասնագիտությունգրող, արվեստի քննադատ, արվեստագետ, փիլիսոփա, նկարիչ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, բանաստեղծ, գրական քննադատ, ճարտարապետ, լրագրող, գեղագետ և daguerreotypist
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔրայսթ Չյորչ և Լոնդոնի թագավորական քոլեջ
Գրական ուղղություններՊրեռաֆայելիտներ և Ազատամտականություն
Ուշագրավ աշխատանքներԺամանակակից նկարիչներ, The Seven Lamps of Architecture?, Վենտիկի քարերը, Unto This Last? և Fors Clavigera?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Historic Society of Lancashire and Cheshire? և Guild of St George?[6]
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Պարգևներ
ԱմուսինԷֆի Գրեյ[7][5]
Изображение автографа
Ջոն Ռասկին Վիքիքաղվածքում
 John Ruskin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1839 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Լինելով Թ․ Կարչերի հետևորդը՝ Ջոն Ռասկինը իր աշխատություններում («Ժամանակակից գեղանկարիչներ», 5 հ․, 1843-1860, «Ճարտարապետության յոթ ջահերը», 1849, «Վենետիկի քարերը», 3 հ․, 1851-1853, «Արվեստի քաղաքատնտեսություն», 1857) զարգացրել է Ա․ Շաֆտսբերիի գեղեցիկի և բարու միասնության ըմբռնումը, հանդես եկել բնության, գեղեցիկի և բարձր բարոյականության սինթեզ արվեստին թշնամաբար տրամադրված կապիտալիստական քաղաքակրթության ռոմանտիկական քննադատությամբ՝ կոչ անելով վերածնել միջնադարյան ձեռքի աշխատանքը, գեղարվեստական ստեղծագործության կոլեկտիվ ձևերը։ Ջոն Ռասկինի հայացքները շատ բանով պայմանավորել են պրեռաֆայելիտների գեղագիտության հակաբուրժուազիական տարրերը (գրել է «Պրեռաֆայելիտիզմ, գիրքը, 1851)։ Դիմելով անգլիական պրոլետարիատին («Նամակներ Մեծ Բրիտանիայի բանվորներին և աշխատավորներին», 1871-1886)՝ Ջոն Ռասկինը մեծ համբավ է ձեռքբերել նրանց շրջանում, դասավանդել առաջին Բանվորական քոլեջում։ Ուշ, շրջանում գրել է ավելի պարզ, հասարակ ժողովրդին մատչելի լեզվով («Անցյալ» անավարա հուշագրությունները, 1886-1900)։ Մոտ լինելով Ու․ Մոռիսին Ջոն Ռասկինը մասնակցել է նրա գեղարվեստա-արդյունաբերական արհեստանոցների կազմակերպմանը։ Հայտնի է նաև որպես նկարիչ (գծանկարներ և ջրաներկ գործեր)։ Ջոն Ռասկինի հայացքները, չնայած իրենց հակասական, ուտոպիստական բնույթին, ազդել են 19-րդ դարի 2-րդ կեսի եվրոպական մշակույթի զարգացման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռասկին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռասկին» հոդվածին։
  NODES