Ռեյնջեր-6
Ռեյնջեր-6, (անգլ.՝ Ranger-6), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից 10 վայրկյան առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1964 թվականի հունվարի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Հեռուստախցիկների համակարգի խափանման պատճառով լուսանկարներ հնարավոր չեղավ ստանալ, չնայած դրան սարքը հաջողությամ հարվածեց Լուսնի մակերևույթին[1]։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1964-007A[1] |
NSSDCA ID | 1964-007A |
SCN | 00747 |
Գործարկման ամսաթիվ | 1964 հունվարի 30, 15:49:09 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1962 փետրվարի 2 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | փետրվարի 2, 1964 |
Զանգված | 364,69 կգ[1][2] |
Կայանի կառուցվածք
խմբագրել«Ռեյնջեր 6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 մ, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։
Թռիչք
խմբագրել«Ռեյնջեր-6» կայանը արձակվել է 1964 թվականի հունվարի 30-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։ Հունվարի 31-ի վաղ առավոտյան կատարվեց հետագծի ուղղորդման մանյովր, որի արդյունքում սարքը ուղղորդվեց դեպի Լուսնի մակերևույթի Հանդարտության ծով։
Փետրվարի 2-ին «Ռեյնջեր-6»-ը սկսեց անկումը։ Բախումից 13 րոպե և 10 վայրկյան առաջ հրաման տրվեց միացնել հեռուստախցիկները, սակայն ոչ մի գործողություն կայանը չկատարեց։ Կայանի բոլոր մյուս համակարգերը աշխատում էին նախատեսվածին համաձայն։ Ժամը 01:24-ին կայանը բախվեց Լուսնին, և նրանից հաղորդումները ընդհատվեցին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 NASA. «Ranger 6». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ranger 6». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.