Ռեյնջեր-9
Ռեյնջեր-9, (անգլ.՝ Ranger-9), ԱՄՆ ՆԱՍԱ-ի Ռեյնջեր ծրագրի շրջանակներում իրականացված առաքելություն, որով նախատեսվում էր հարվածել Լուսնի մակերևույթին, և հարվածի պահից առաջ ուղարկել մակերևույթի լուսանկարներ։ Արձակվել է 1965 թվականի մարտի 21-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Ծրագրի երկրորդ հաջողված առաքելությունն էր։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | [1] 1965-023A[1] |
NSSDCA ID | 1965-023A |
SCN | 01294 |
Գործարկման ամսաթիվ | 1965 մարտի 21, 21:37:02 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ |
Աշխատանքի ավարտ | 1965 փետրվարի 24 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | մարտի 24, 1965 |
Զանգված | 366,87 կգ[1][2] |
Կայանի վրա տեղադրված էին 6 իրարից անկախ հեռուստախցիկներ, երկու լայն անկյունով և չորս նեղ անկյունով։ Բարձր հուսալիության պահովման համար ամեն խցիկը ուներ իր առանձին հոսանքի աղբյուրը, ժամացույցն ու հաղորդիչը։ Ռեյնջեր 9-ից ստացված լուսանկարները հաղորդվում էին հեռուստատեսության ուղիղ եթերում ամբողջ ԱՄՆ տարածքում[3]։ Ոչ մի այլ հետազոտություններ այս կայանի առաքելության ընթացքում չեն կատարվել[4]։
Կայանի կառուցվածք
խմբագրել«Ռեյնջեր-6», «Ռեյնջեր-7», «Ռեյնջեր-8» և «Ռեյնջեր-9» կայանները կառուցվել էին նոր Բլոկ 3 հիմքի վրա։ Կայանն ուներ 1,5 մետր չափերով ալյումինե վեցանկյուն հիմք, որի վրա տեղադրված էին շարժիչները և ուժային համակարգերը, վերին մասում տեղադրված էր կոնաձև աշտարակ որի վրա էլ տեղադրված էին հեռուստախցիկները։ Կայանը ուներ երկու արևային մարտկոցներով թևեր, որոնց չափերն էին 739 մմ լայնություն և 1537 մմ երկարություն։ Հիմքի ներքևի մասում տեղադրված էր մեծ հզորության ուղղորդված ալեհավաք, իսկ կոնաձև աշտարակի վերին մասում տեղադրված էր գնդաձև քվազի բազմակողմանի անտենա։ Կայանի ամբողջական առավելագույն լայնությունը կազմում էր 4,6 մ, իսկ բարձրությունը կազմում էր 3,6 մ[1]։
Թռիչք
խմբագրել«Ռեյնջեր-9» կայանը արձակվել է 1965 թվականի մարտի 21-ին Քանավերալ տիեզերակայանից, Ատլաս ԼՎ-3 Աջենա-Բ կրող հրթիռով։ Արձակումը անցավ հաջող, և կայանը ուղևորվեց դեպի Լուսին։ Կայանը հասավ Լուսին մարտի 24-ին։ Առաջին լուսանկարը կատարվել է 2363 կմ բարձրությունից։ Թռիչքի վերջին 19 րոպեի ընթացքում կայանը հասցրեց փոխանցել բարձր որակի 5814 լուսանկար։ Վերջին լուսանկարը որը կատարվել էր բախումից անմիջապես առաջ ուներ 0,3 մետր թույլտվություն։
Ռեյնջեր-9-ը հարվածեց Լուսնի Ալֆոնս խառնարանի հատակին[5]։ Հարվածը տեղի ունեցավ մոտ 2,67 կմ/վ արագության տակ։
Առաքելությունը հաջող ավարտվեց[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 NASA. «Ranger 9». NASA. Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Ranger 9». NASA's Solar System Exploration website. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Cecil, Gregory (2015 թ․ մարտի 21). «Our SpaceFlight Heritage: 50 Years since the launch of Ranger 9». Spaceflight Insider. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Ranger 9». National Space Science Data Center. NASA. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Samuel Lawrence (2013 թ․ սեպտեմբերի 24). «LROC Coordinates of Robotic Spacecraft - 2013 Update». lroc.sese.asu.edu. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 9-ին.