Սիմփսոնները (անգլ.՝ The Simpsons), ամերիկյան անիմացիոն սիթքոմ, ստեղծված Մեթ Գրեյննինգի կողմից։ Այն մի ընտանիքի օրինակով պատկերված ամերիկյան կենսակերպի պարոդիա է։ Մուլտֆիմի գործողությունները տեղի են ունենում Սպրինգֆիլդ մտացածին քաղաքում։

Սիմփսոնները
The Simpsons
Ըստ ժամացույցի սլաքի ձախից աջ՝ Մարջ, Հոմեր, Բարթ, Սանտայի Փոքրիկ Օգնական շունը, Սնոուբոլ II կատուն, Լիզա և Մեգի՝ կենտրոնում
Изображение логотипа
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրանիմացիոն ֆիլմ մեծահասակների համար, սիթքոմ, անիմացիոն սիթքոմ, երգիծանք, սև հումոր և կատակերգական հեռուստասերիալ
Թեմաանհաջող ընտանիք
ՀիմքThe Simpsons shorts?
ՍտեղծողՄեթ Գրեյնինգ
ՁայնագրումԴեն Կաստալանետա, Ջուլի Քավներ, Նեմսիո Քարթրայթ, Յարդլի Սմիթ, Հենք Ազարիա, Հարրի Շիրեր, Թրես ՄաքՆիլլ, Marcia Wallace?, Ռասսի Թեյլոր, Պամելա Հեյդեն, Մեգի Ռոզուել, Phil Hartman?, Jackie Mason?, Քրիս Էջերլի, Karl Wiedergott? և Ջո Մանտենյա
ԿերպարներՀոմեր Սիմպսոն, Մարջ Սիմփսոն, Բարթ Սիմպսոն, Լիզա Սիմփսոն, Մեգի Սիմփսոն, Grampa Simpson?, Մոնա Սիմփսոն, Պատտի Բուվիե, Սելմա Բոուվիեր, Milhouse Van Houten?, Lenny Leonard?, Carl Carlson?, Barney Gumble?, Moe Szyslak?, Mr. Burns?, Mr. Smithers?, Edna Krabappel?, Սեյմուր Սքիներ, Superintendent Chalmers?, Apu Nahasapeemapetilon?, Քլենսի Վիգամ, Nelson Muntz?, Reverend Lovejoy?, Ned Flanders?, Maude Flanders?, Rod Flanders?, Todd Flanders?, Groundskeeper Willie?, Kent Brockman?, Otto Mann?, Disco Stu?, Professor Frink?, Hans Moleman?, Dr. Hibbert?, Lionel Hutz?, Kang and Kodos?, Krusty the Clown?, Marvin Monroe?, Captain Horatio McCallister?, Troy McClure?, Bleeding Gums Murphy?, Snowball?, Santa's Little Helper?, Kearney Zzyzwicz?, Հերբերտ Փաուել, Martin Prince?, Mayor Quimby?, Dr. Nick?, Jimbo Jones?, Snake?, Agnes Skinner?, Dolph?, Jebediah Springfield?, Cletus Spuckler?, Brandine Spuckler?, Sideshow Bob?, Sideshow Mel?, Fat Tony?, Comic Book Guy?, Kirk Van Houten?, Luann Van Houten?, Ralph Wiggum? և Gino Terwilliger?
Պատմվածքի վայրՍփրինգֆիլդ
Հորինված երկիրՍիմփսոնների տիեզերք
ԵրաժշտությունAlf Clausen?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքFox Broadcasting Company
Եթերաշրջաններ36
Սերիաների քանակ780
ՊրոդյուսերՄեթ Գրեյնինգ և Ջեյմս Լ․ Բրուքս
Ընկերություն20th Century Studios, Gracie Films, Ջեյմս Լ․ Բրուքս, Մեթ Գրեյնինգ, Սեմ Սայմոն, 20th Television և 20th Television Animation?
Պատկերի ձևաչափSD՝ 480i/576i (1989–2009)
HD՝ 720p (2009–այժմ)
Էկրաններին էդեկտեմբերի 17, 1989-ից
Սերիայի տևողություն22 րոպե
ՆախորդThe Tracey Ullman Show? և The Simpsons shorts?
Սփին-օֆThe Simpsons Game?
ԱռաջադրումWriters Guild of America Award for Television: Comedy Series?, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, ԱՄՆ գրողների գիլդիայի մրցանակ՝ հեռուստատեսության անիմացիոն ժանրում, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ՝ կատակերգությունում անձնական ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար, TCA Ժառանգության մրցանակ, ԱՄՆ գրողների գիլդիայի մրցանակ՝ հեռուստատեսության անիմացիոն ժանրում, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance?, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, «Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում, Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստասերիալի համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, Primetime Emmy Award for Outstanding Original Main Title Theme Music?, «Էմմի» մրցանակ կատակերգական սերիալի լավագույն երաժշտական ստեղծագորության համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար, Kids' Choice Award՝ լավագույն հեռուստաշոուի համար, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար, Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար և Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար
Պարգևներ

Գենեզիսի մրցանակ

Primetime Emmy Award for Outstanding Character Voice-Over Performance?

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Երեխաների կողմից տրվող մրցանակ «Լավագույն մուլտֆիլմ» անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Kids' Choice Award՝ լավագույն հեռուստաշոուի համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար

TCA Ժառանգության մրցանակ

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար

ԱՄՆ գրողների գիլդիայի մրցանակ՝ հեռուստատեսության անիմացիոն ժանրում

Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ կոմեդիա ժանրում նշանակալի ձեռքբերումների համար

ԱՄՆ գրողների գիլդիայի մրցանակ՝ հեռուստատեսության անիմացիոն ժանրում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Փիբոդի պարգև

Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար

Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար

Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար

Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար

Դեռահասների մրցանակ անիմացիոն շոուի համար

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

«Էմմի» փրայմ-թայմ մրցանակ՝ բացառիկ մուլտֆիլմ անվանակարգում

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն երաժշտության և խոսքերի համար

և

Փիբոդի պարգև

fox.com/the-simpsons/(անգլ.)

Այն թողարկել է «Gracie Films» ստուդիան և առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականին։

Սիմփսոնները 25 եթերաշրջանում ունեցել են 532 սերիա։

Սփրինգֆիլդ

խմբագրել

Ամերիկյան հորինված քաղաք է, որտեղ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները։ Այն փոքր-ինչ հեռու է Շելբիվիլից՝ նահանգի կենտրոնից։ Անունն ընտրելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ում շատ են այդ անունով քաղաքները։ Քաղաքը հիմնադրվել է 1796 թվականին, ունի 40 000 բնակչություն։

Ցուցադրությունների ամբողջ պատմության ընթացքում նվիրյալները բազում անգամներ փորձում են պարզել այդ քաղաքի գտնվելու վայրը՝ հիմք ընդունելով նրա բնութագիրը, աշխարհագրական տվյալները, եղանակային պայմանները և այլ ուղեցույցներ։ Սակայն, ամեն անգամ պարզվում է, որ դրանք որոշակի տեղի հետ ամբողջովին չեն համապատասխանում։ Տարբեր սերիաներում քաղաքը կարող էր լիներ լեռներով, հարթավայրերով կամ անապատով շրջապատված, կամ լիներ օվկիանոսի ափին՝ կախված թե ինչ է պահանջվում տվյալ սերիայում։

Որոշ սերիաներում հեղինակներն ակնարկներ են անում Սփրինգֆիլդ քաղաքի գտնվելու տեղի մասին։ Օրինակ՝ սերիաներից մեկում քաղաքի շրջագծում զինագործարան կա, որը կարելի է կապել իրականում գոյություն ունեցող նշանավոր Սփրինգֆիլդի զինագործարանի (Springfield аrmory) հետ։

Այն, որ քաղաքի տեղը նույնպես հորինված է, հաստատվում է 2007 թվականին թողարկված լիամետրաժ The Simpsons Movie-ից, երբ, Նեդ Ֆլանդերսը լեռան գագաթին կանգնած և Բարթ Սիմփսոնին քաղաքի շրջակայքը ցույց տալով ասում է. «Նայիր, սրանք Սփրինգֆիլդի սահմանակից նահանգներն են՝ Օհայոն, Նևադան, Մենը և Քենտուքին»։ Այստեղ հումորն այն է, որ նշվածներից սահմանակից են միայն Օհայո և Քենտուքի նահանգները, այն դեպքում, երբ Մենը գտնվում է ԱՄՆ ծայր հյուսիս-արևելքում, իսկ Նևադան՝ արևմուտքում։

Կատակներով ներկայացվող իրականություն

խմբագրել

Սերիալում կատակով են ներկայացվում ամերիկյան իրականության դրսևորումները։

20th Century Fox ընկերություն

խմբագրել

Չնայած նրան, որ հենց այս ընկերությանն են պատկանում սերիալի վրա տարածվող իրավունքները, 20th Century Fox-ը «Սիմփսոններում» միշտ հիշատակվում է հեգնական և ծաղրական ենթատեքստում։ Նշվում է, օրինակ, թե ապագայում Fox-ը դառնալու է պոռնոկանալ, ընդ որում այնքան աստիճանաբար, որ Մարջը դա նույնիսկ չի նկատելու, սերիալի հերոսներն անընդհատ հայտարարում են, որ Fox-ը ցածրաճաշակ և ցածրորակ հեռուստածրագրերի նմուշ է։ Մի քանի սերիաներում հեռուստաընկերության ղեկավարությունը պատկերված է որպես ոչ կոմպետենտ բյուրոկրատների հավաքածու։

ԱՄՆ ազգային խորհրդանիշներ

խմբագրել

Ասվում է, թե ԱՄՆ դրոշի վրա սպիտակ աստղեր են շարել այն պատճառով, որ այն ժամանակ ավելի գեղեցիկ բան մտքներով չի անցել։ Սիմփսոն պապիկը պատմում է, որ ԱՄՆ ներգաղթելուց հետո սկզբում ապրել է Ազատության արձանի ներսում այնքան ժամանակ, մինչև որ այն աղբով կլցվեր։

Նշանավոր մարդիկ

խմբագրել

Սյուժեներում հաճախ են հանդիպում իրական անձնավորություններ, ընդ որում նրանցից շատերը հնչյունավորում են իրենք իրենց։ Որպես կանոն, նրանք ներկայացվում են ծաղրական կերպարով։ Այսպես, նշանավոր տենոր Պլասիդո Դոմինգոն Հոմերին աղերսում է գնահատել իր վոկալ գյուտերը և ստանում է ստորացուցիչ պատասխան։

Քաղաքական գործիչներ

խմբագրել

Մի դրվագում Հոմերը ծեծում է Ջորջ Բուշին, իսկ մի այլ դրվագում Բիլ Քլինթոնը Մարջին ինտիմ հանդիպում է առաջարկում։

«Երկու վատ հարևան» դրվագում կարելի է տեսնել Միխայիլ Գորբաչովին, իսկ Բորիս Ելցինը հարբեցվածության սանդղակում նշվում է որպես ամենավերջին աստիճան։ Սերիաներից մեկում հանդես է գալիս «ուկրաինացի գանգստեր Վիկտորը», ով նմանեցված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Այս Վիկտորն աշխատում է Կիևի կենտրոնում, շրջում է զինված թիկնապահներով, ունի իրեն ինտերնետից օգտվել սովորեցնող օգնական։

Կերպարները

խմբագրել
Սիմփսոնների ընտանիքը
Հոմեր Ջեյ Սիմփսոն Homer Jay Simpson՝ Սիմփսոնների ընտանիքի հայրն է, աշխատում է Սփրինգֆիլդի ատոմակայանի անվտանգության ծառայությունում։
Մարջ (Մարջորի) Սիմփսոն Marjorie «Marge» Simpson՝ Հոմերի կինն է, օրիորդական ազգանունը՝ Բուվյե (Ժակլին Քենեդիի ազգանունն է)։
Բարթ (Բարթոլոմյու Ջո-Ջո) Սիմփսոն Bartholomew Jo-Jo «Bart» Simpson՝ Հոմերի և Մարջի տասը տարեկան որդին է, սիրում է կոմիքսներ և սքեյթ։
Լիզա Մերի Սիմփսոն Lisa Marie Simpson՝ Բարթի ութ տարեկան քույրն է, օժտված է շատ բարձր ինտելեկտով՝ 159-ի հավասար IQ գործակցով։
Մեգի (Մարգրեթ) Սիմփսոն Margaret «Maggie» Simpson՝ Հոմերի և Մարջի մեկ տարեկան դուստրը։

Սիմփսոնների ազգականներ

խմբագրել
  • Աբրահամ (Էյբ) Սիմփսոն (անգլերեն՝ Abraham Jay "Abe" Simpson)՝ Հոմերի հայրն է, ծնվել է Հին աշխարհում, հավանաբար՝ Շոտլանդիայում, սակայն հաստատ չի հիշում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է։ Ապրում է Սփրինգֆիլդի ծերանոցում։
  • Մոնա Ջեյ Սիմփսոն(անգլերեն՝ Mona Simpson) (1929-2008)՝ Հոմերի հանգուցյալ մայրն է։
  • Փեթի և Սելմա Բուվյեներ՝ Մարջի երկվորյակ քույրերն են։

Ֆլանդերսների ընտանիք

խմբագրել

Ֆլանդերսների ընտանիքն ապրում է Սիմփսոնների հարևանությամբ։

  • Նեդ (Նեդվարդ) Ֆլանդերս (անգլերեն՝ Nedward «Ned» Flanders)՝ ընտանիքի հայրը, աստվածավախ քրիստոնյա է։
  • Մոդ Ֆլանդերս՝ ընտանիքի հանգուցյալ մայրը, մահացել է Հոմեր Սիմփսոնի պատճառով։
  • Րոդը և Թոդը Նեդի որդիներն են։

Սփրինգֆիլդի դպրոց

խմբագրել
  • Սեյմուր Սքիներ՝ դպրոցի տնօրենն է, ապրում է մոր հետ, իսկական անունն է Արմին Թամզարյան (անգլերեն՝ Armin Tamzarian);
  • Ագնես Սքիներ՝ Սեյմուրի մայրը;
  • Չալմերս՝ տեսուչ;
  • Էդնա Քրաբափլ՝ չորրորդ դասարանի ուսուցչուհի;
  • Դյուի Լարգո՝ երաժշտության ուսուցիչ, գեյ;
  • Վիլլի՝ շոտլանդացի դպրոցի շոտլանդացի այգեպանը;
  • Օտտո Ման՝ դպրոցի ավտոբուսի վարորդը;
  • Դորիս՝ դպրոցի խոհարարուհին։

Աշակերտներ

խմբագրել
  • Միլհաուզ՝ Բարթի լավագույն ընկերը
  • Ռալֆ՝ շերիֆ Վիգգամի մտավոր հետամնաց տղան;
  • Նելսոն՝ խուլիգան;
  • Շերի և Թերի՝ մանուշակագույն մազերով և սպիտակ մաշկով (ի տարբերություն մյուսների դեղին գույնի մաշկի) երկվորյակներ։
  • Խուլիգաններ՝
  • Դոլֆ՝ հրեա;
  • Ջիմբո Ջոնս;
  • Քերնի։

Քաղաքային ադմինիստրացիա

խմբագրել
  • Ջո Քուիմբի՝ Սփրինգֆիլդի քաղաքապետը;
  • Քլենսի Վիգամ՝ Սփրինգֆիլդի ոստիկանապետը; Մի քանի անգամ ազատվել է պաշտոնից՝ մասնագիտական թերացումների և կոռումպացվածության համար։
  • Լու (անգլերեն՝ Lou)՝ ոստիկանության սերժանտ։ Լուի ազգանունը հայտնի չէ։ Սերիաներից մեկում Լուն ասում է, որ Մադոննայի նման, ինքը նույնպես չունի ազգանուն։
  • Էդի (անգլերեն՝ Eddie)՝ ոստիկան։ Քչախոս է, չնայած, միշտ ներկա է լինում հանցագործության տեղում։

Ատոմակայան

խմբագրել
  • Մոնթի (Մոնթգոմերի) Բյորնս՝ սեփականատերը, Սպրինգֆիլդի ամենահարուստ մարդը;
  • Միսիս Բյորնս՝ Մոնթիի 122 տարեկան մայրը;
  • Լարի Բյորնս՝ անօրինածին որդին;
  • Վեյլոն Սմիթերս՝ Բյորնսի օգնականը։

Հոմերի ընկերներ

խմբագրել
  • Մո (Մորիս Լեսթեր) Սիզլաք՝ (անգլերեն՝ Morris «Moe» Lester Szyslak) «Մոյի մոտ» պանդոկի տերը և բարմենը, որտեղ սիրում են հանգստանալ Հոմեր Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կարլ Կարլսոնը, Լենի Լեոնարդը և ուրիշներ։ Դրվագներից մեկում Մոն ասում է, որ «...ինքը միայն կիսով չափ է հրեշ, իսկ կիսով չափ հայ է, այնպես որ ասա՝ ինչ ուզում ես», ինչը կարող է վկայել նրա հայկական ծագման մասին։
  • Լենի՝ աշխատում է Հոմերի հետ;
  • Կարլ՝ Լենիի ընկերը;
  • Բարնի՝ հարբեցող։

Բժիշկներ

խմբագրել
  • Ջուլիուս Հիբերտ՝ Սիմփսոնների ընտանիքի բժիշկը;
  • Նիք Ռիվերա՝ բժիշկ։

Հեռուստատեսություն

խմբագրել
  • Քենտ Բրոքման՝ 6-րդ կանալի լուրերի հաղորդավար
  • Թրոյ Մակքլուր՝ (անգլերեն՝ Troy McClure) կինոդերասան, որի լավագույն ժամանակներն անցել են։

Ուրիշներ

խմբագրել
  • Դիսկո Սթյու (անգլերեն Disco Stu)՝ դիսկոյի սիրահար, իր մասին խոսում է երրորդ դեմքով;
  • Էլեանոր էբերնեսի (անգլերեն՝ Eleanor Abernathy) կամ Խելագար կատվապահ՝ Սպրինգֆիլդի խելագար բնակիչ;
  • Ջասփեր Բիրդլի (անգլերեն՝ Jasper Beardly)՝ ծերանոցի բնակիչ, ազգանունը թարգմանաբար նշանակում է «մորուքավոր»;
  • Քրաստի (անգլերեն՝ Krusty the Clown)՝ ծաղրածու,
  • Րաբուն Հայմեն Կրաստոֆսկի (անգլերեն՝ Rabbi Hyman Krustofski)՝ ծաղրածու Քրաստիի հայրը;
  • Լայընել Հաթց (անգլերեն՝ Lionel Hutz)՝ հայտնի է որպես փաստաբան, աշխատել է նաև թիկնապահ, անշարժ գույքի վաճառքի գործակալ, կոշկակար և, հնարավոր է նաև՝ թմրավաճառ։
  • Դաֆմեն (անգլերեն՝ Duffman)՝ «Դաֆ» գարեջրի ընկերության թալիսմանն է։
  • Ջեֆֆ Ալբերտսոն (անգլերեն՝ Jeff Albertson) ավելի հայտնի որպես Կոմիքսներ վաճառող (անգլերեն՝ Comic Book Guy (CBG))՝ կոմիքսների խանութի սեփականատեր։
  • Լուիջի Րիզոտտո (անգլերեն՝ Luigi Risotto)՝ իտալական ռեստորանի խոհարար։ DVD-ի մեկնաբանություններում ասվում է, որ Լուիջին պատճենահանվել է պիցցայի տուփի վրայից։
  • Կապիտան ՄակԿալիստեր – սեփական նավի կապիտան
  • Չաղ Թոնի (Մարիոն Էնսընի) Դ'Ամիկո (Անգլերեն՝ Marion Anthony "Fat Tony" D'Amico)՝ Սպրինգֆիլդին մաֆիայի հանգուցյալ (1958-2010) պարագլուխը։
  • Րոբերթ Անդըդանք Թերվիլիգեր (անգլերեն՝ Robert Underdunk Terwilliger), ավելի հայտնի է Երկրորդական Բոբ (անգլերեն՝ Sideshow Bob) մականունով։ Չարագործ է և անընդհատ փորձում է սպանի Բարթին։
  • Քլեթուս Սփաքլեր (անգլերեն՝ Cletus Delroy Spuckler)՝ բարեհոգի մարդ է, ցանցառ բեղերով և նոսր ատամներով։ Միաժամանակ տգիտության մարմնավորում է։ Դրա վկայությունն է նաև այն, որ ամուսնացել է իր մոտիկ ազգականուհու հետ։ Ձախ թևին կա օձի և գանգի կերպարանքով դաջվածք։
  • Բրենդին Սփաքլեր (անգլերեն՝ Brandine Spuckler)՝ Քլեթուսի գործընկերուհին։ Հնարավոր է, որ նրանք ամուսնացած են, չնայած այն բանի, որ մոտ ազգականներ են։
  • Գերաշնորհ Թիմըսի Լավջոյ (անգլերեն՝ Reverend Timothy Lovejoy)՝ Սպրինգֆիլդի առաջին եկեղեցու հոգևորական։ Տեսքը համապատասխանեցվել է «Ժողովրդական տաճար» պաշտամունքի առաջնորդ Ջիմ Ջոնսից։
  • Ափու Նահասափիմափեթիլոն՝ խանութի տեր է։ Ներգաղթել է Հնդկաստանից։ Դավանում է հինդուիզմ։
  • Մանջուլա (անգլերեն՝ Manjula Nahasapeemapetilon)՝ Ափուի ութվորյակների մայր կինը։

Քննարկումներ

խմբագրել

Շատ առիթներով «Սիմփսոնները» դարձել են քննարկումների առարկա։

Որոշ ծնողներ և պահպանողական հայացքներով մարդիկ այն կարծիքի են, որ Բարթը վատ օրինակ է ծառայում երեխաների համար, քանի որ իր չարաճճիությունների և չլսելու համար շատ դեպքերում չի պատժվում։

ԱՄՆ որոշ շրջանների դպրոցներում արգելվեցին Բարթի նկարով և «Underachiever ('And proud of it, man!')» (Անհասկացող եմ և հպարտանում եմ դրանով) գրությունով շապիկները։ Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում դրանց մեծ պահանջարկի շնորհիվ առաջին 14 ամիսների վաճառքից ստեղծողներին բրեցին ավելի քան 2 միլիարդ դոլլար եկամուտ։

Շապիկի վրայի գրությունը քննադատության է արժանանում նաև բուն սերիալում։ Այսպես, «Bart Gets an F», սերիայում Բարթին ցանկանում են չորրորդ դասարանում երկրորդ տարին թողնեն և հոգեբանը «մեջբերում» է այն. «Նա անհասկացող է... և դրանով հպարտանում է»։

Սերիալի մասին քննադատական խոսքեր են հնչել նաև Բուշերի ընտանիքի կողմից՝

1990 թվականի սեպտեմբերին «People» հանդեսին տված հարցազրույցում Բարբարա Բուշը հայտարարեց, որ «Սիմփսոններն» իր տեսած ամենամեծ հիմարությունն է։ Վեց տարի անց «Two Bad Neighbors» դրվագում ցույց տվեցին Սփրինգֆիլդ տեղափոխված, սակայն այնտեղից Բարթի և Հոմերի հետ թշնամանալ սկսելուց հետո արագ հեռացած Ջորջ և Բարբարա Բուշերին։

1992 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ ավագ Ջորջ Բուշը նույնպես խոսեց «Սիմփսոնների» մասին, ասելով. «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ամերիկյան ընտանիքն ամրապնդելու համար, ամերիկյան ընտանիքներն ավելի շատ Ուոլթոններին նմանեցնելու և շատ ավելի պակաս՝ Սիմփսոններին նմանեցնելու համար»։ Սերիալի երեք օր անց մի կարճ հոլովակում հեղինակները դրան տվեցին երգիծական պատասխան Բարթի շուրթերով. «Հեյ, մենք նման ենք Ուոլթոններին։ Մենք նույնպես աղոթում ենք Դեպրեսիայի ավարտի համար»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմփսոնները» հոդվածին։
  NODES