Սկանդերբեգ
Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգ (ալբ․՝ Gjergj Kastrioti Skënderbeu, մայիսի 6, 1405, Sinë, Principality of Kastrioti - հունվարի 17, 1468[1][2][3], Լեժա, Վենետիկի հանրապետություն), թուրք նվաճողների դեմ ալբան ժողովրդի ազատագրական պայքարի ղեկավար, Ալբանիայի ազգային հերոս։ Կաստրիոտի իշխանական տոհմից։
Սկանդերբեգ ալբ․՝ Skënderbeu | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1405 |
Ծննդավայր | Sinë, Principality of Kastrioti |
Մահացել է | հունվարի 17, 1468[1][2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լեժա, Վենետիկի հանրապետություն |
Գերեզման | Լեժա և Սելիմիե մզկիթ |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն և Օսմանյան կայսրություն |
Կրոն | քրիստոնեություն[4], կաթոլիկություն[4], ուղղափառություն, իսլամ և արևելյան կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Enderun School? |
Մասնագիտություն | ազնվական, պետական գործիչ և ռազմական հրամանատար |
Ամուսին | Դոնիկա Կաստրիոտի[5] |
Ծնողներ | հայր՝ Jovan Kastriot?, մայր՝ Voisava Tripalda? |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Order of the Dragon? |
Երեխաներ | Գյոն Կաստրիոտի II |
Ստորագրություն | |
Skanderbeg Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՄանուկ հասակում պատանդ է տրվել թուրքական սուլթան Մուրադ 2-րդին, հետագայում ծառայել նրա զորքում։ Զորավարական տաղանդի համար ստացել է բեյի (բեգի) տիտղոս, ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու կոչվել Իսքենդեր բեյ (Ալեքսանդր անվան թուրքերեն արտասանությունը, աղավաղված՝ Սկանդերբեգ)։ Թաքուն պատրաստվել է սուլթանի դեմ պայքարի, կապեր հաստատել նրա արտաքին և ներքին հակառակորդների հետ։ 1443 թվականին Սկանդերբեգ 300 հեծյալով լքել է թուրքական ճամբարը, մեկնել Ալբանիա։ Հենվելով ազատ գյուղացիության վրա՝ արշավանք է սկսել ալբանական հողերից թուրքերին վռնդելու համար։ Նոյեմբերի 28-ին հռչակվել է Կաստրիոտի իշխանության ղեկավար։ Բազմաթիվ բերդերից վտարել է թուրքական կայազորները, ազատագրել երկրի մեծ մասը, ձգտել է միավորել ալբան ֆեոդալներին, ժողովրդական աշխարհազորը վերածել կանոնավոր բանակի։ Շուրջ քառորդ դար ալբան ժողովուրդը Սկանդերբեգի գլխավորությամբ հաջողությամբ դիմագրավել է թուրքական զավթիչներին, որոնք փորձում էին վերականգնել իրենց իշխանությունը։ Սկանդերբեգը ուներ պետական և զինվորական գործչի արտասովոր տաղանդ, հաղթահարել է ներքին և արտաքին քաղաքական մեծ դժվարություններ՝ ալբան ֆեոդալների անջատողական նկրտումները, Վենետիկի ու պապի շահախնդիր քաղաքականությունը են։ Ալբանիայի ժողովրդական Հանրապետությունում սահմանված Հ. Սկանդերբեգի շքանշան։
Հիշատակ
խմբագրելՏիրանայի գլխավոր հրապարակն անվանվել է Սկանդերբեգի անունով։ 1968 թվականին՝ Սկանդերբեգի մահվան 500-ամյա տարելիցին, հրապարակում տեղադրվել է Սկանդերբեգի բրոնզե հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Skanderbeg
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.biografiasyvidas.com/biografia/s/scanderberg.htm
- ↑ 4,0 4,1 https://www.roman-catholic-saints.com/skanderbeg.html
- ↑ http://www.radiandradi.com/kostantin-arianiti-kominata-komneni-eskluzive-nga-prof-lutfi-alia/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 436)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկանդերբեգ» հոդվածին։ |