Սոլարիս
Սոլարիս, Յունիքսի վրա հիմնված օպերացիոն համակարգ, որը ներդրվել է Sun Microsystems–ի (այժմ Օրաքլին պատկանող) կողմից 1992 թվականին և հանդիսանում է SunOS-ի իրավահաջորդ։ Solaris-ը հայտնի է իր ընդլայնելիությամբ, հատկապես SPARC համակարգերում և իր նորարարական հատկանիշների առաջացմամբ, ինչպիսիք են՝ Dtrace-ն ու ZFS-ն[1][2]։ Solaris-ը մատակարարվում է ինչպես Sun-ի կողմից, այդպես էլ այլ ընկերությունների ստեղծած SPARC և x86-ի վրա հիմնված աշխատակայանների ու սերվերների վրա։ Solaris-ը դեմ է Single Unix Specification-ին։ Չնայած, որ պատմականորեն Solaris-ը փակ սկզբնական կոդերով օպերացիոն համակարգը է, նրա ծրագրային կոդի մեծ մասը բաց է և հասանելի։
Սոլարիս 11–ը գրաֆիկական միջներեսով | |
Տեսակ | Յունիքս |
Ստեղծող | Sun Microsystems և Օրաքլ |
Ընտանիք | Յունիքս |
Հիմք են ծառայել | UNIX System V? |
Ծրագրային կոդ | խառը բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով |
Առաջին թողարկում | 1992 |
Վերջին տարբերակ | 11 |
Առկա է | անգլերեն |
Միջուկի տեսակ | Մոնոլիտ |
Ինտերֆեյս | Java Desktop System կամ Common Desktop Environment (CDE) |
Արտոնագիր | տարբեր |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Կայք | oracle.com/solaris |
ելակոդ | բաց ծրագրային կոդով / փակ ծրագրային կոդով |
Solaris (operating system) Վիքիպահեստում |
Աջակացվող ճարտարապետությունները
խմբագրել- Sun UltraSPARC
- Fujitsu SPARC64
- 32 և 64 բիթային պրոցեսորներ՝ AMD, Intel և VIA x86
Solaries 10-ում Sun Microsystems-ը մշակել է կրկնակի համատեղելիություն Լինուքսի հետ, որը թույլ է տալիս Linux-ը թողարկել Solaris՝ x86 ճարտարապետության և BrandZ միջավայրերում։
2009 թ. դրությամբ շատ ընկերություններ իրենց x86 և AMD64 ճարտարապետություններով համակարգերում պաշտոնապես ապահովում են Solaris-ը։ Այդ ընկերություններն են՝
- IBM
- Intel
- Hewlett-Packard
- Dell
- Fujitsu Siemens Computers
- Core Micro Systems
- Egenera
Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս
խմբագրելՍկզբնական տարբերակներում Solaris-ն օգտագործում էր GUI OpenWindows-ը։ Սկսած 2.6 տարբերակից այն փոխարինվել է CDE-ով, իսկ 10-ում մտցվել է Sun Java Desktop System-ը, որը հիմնված է GNOME-ի վրա։
Ֆայլային համակարգերը
խմբագրելՍկզբում Solaris-ն օգտագործում էր UFS ֆայլային համակարգը, իսկ սկսած 2004 թվականից Sun Microsystems-ը մշակել է ZFS համակարգը, որը սկսվեց ներառվել Solaris-10-ի մեջ՝ սկսած 6.06 թողարկումից։ Solaris–10-ն ապահովում է հետևյալ ֆայլային համակարգերը՝
- UFS
- ZFS
- SMBFS
- VxFS
- PCFS
- HSFS
- TMPFS
- NFS
- CacheFS
- AutoFS
- SpecFS
- ProcFS
- SockFS
- fifos
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Michael Totty (2006 թ․ սեպտեմբերի 11). «Innovation Awards: The Winners Are...». Wall Street Journal. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին. «The DTrace trouble-shooting software from Sun was chosen as the Gold winner in The Wall Street Journal's 2006 Technology Innovation Awards contest»
- ↑ «2008 Technology of the Year Awards: Storage - Best File System». InfoWorld. 2008 թ․ հունվար. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.