Սպիտակ արջ (Լատիներեն՝ Ursus maritimus, նշանակում է՝ ծովային արջ) կամ Բևեռային արջ, ներկայումս հյուսիսային կիսագնդի բևեռային շրջաններում տարածված արջի տեսակ։

Սպիտակ արջ
Սպիտակ արջ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Արջ
Ցեղ Ուրսուս
Տեսակ Սպիտակ արջ
Լատիներեն անվանում
Ursus maritimus
Հատուկ պահպանություն
Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Բնապահպանական կարգավիճակը

Խոցելի

Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը

  Ներկա տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180542
NCBI 29073
EOL 328580

Կենսակերպը

խմբագրել

Չնայած սպիտակ արջը նման է գորշ արջին, նա հարմարվել է ցուրտ կլիմայում ապրելուն[1]։ Սպիտակ արջը հաճախ համարվում է ծովային կաթնասուն, քանի որ տարվա շատ ամիսներ անց է կացնում ծովում։
Սպիտակ արջը գերադասում է ամեն տարի սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը։ Այս տարածքներին ասում են «արկտիկական կյանքի շրջան»։ Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։
Չնայած նրան, որ սպիտակ արջերը ծանրամարմին կենդանիներ են, նրանք ցամաքի վրա բավականին արագաշարժ և ճարպիկ են, իսկ ջրում հանգիստ լողում և սուզվում են։

Արտաքին տեսքը

խմբագրել
 
Բևեռային արջերը հետևում են USS Honolulu սուզանավին Հյուսիսային բևեռից 280 կմ-ի վրա։

Սպիտակ արջը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է[2]։ Սպիտակ արջը կշռում է 350-680 կգ[3]։
Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։ Կաշին սև է, իսկ մուշտակի գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։ Ոտքերի ներբանները բրդոտ են, որպեսզի չսահեն սառցի վրա և չսառեն։ Մատների արանքում կա լողաթաղանթ։ Մագիլները խոշոր են և կարող են բռնած պահել նույնիսկ ամենաուժեղ զոհին։
Շատ խիտ բուրդը արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։ Հարմարվելու համար կարևոր դեր է խաղում նաև ենթամաշկային ճարպի հաստ շերտը, որն ունենում է մինչև 10 սմ հաստություն։ Սպիտակ գունավորումը նպաստում է կենդանու աննկատ մնալուն։ Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը՝ իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գունդերսոն, Արեն (2007). «սպիտակ արջ». Animal Diversity Web. University of Michigan Museum of Zoology. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. «Սպիտակ արջ» (PDF). U.S. Fish and Wildlife service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին. «Սպիտակ արջը ամենամեծ ցամաքային գիշատիչն է։» (Overview page Արխիվացված 2009-04-18 Wayback Machine)
  3. Քինդերսլեյ, Դորլինգ (2001, 2005). Animal. Նյու Յորք: DK Publishing. ISBN 0-7894-7764-5.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ արջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ արջ» հոդվածին։
  NODES