Վալլիերեն (կիմրերեն) (ինքնանվանում՝ Cymraeg) կամ վելշերեն (ուելշերեն) ՝ Հնդեվրոպական լեզվաընտանիքի կելտական լեզվախմբի լեզու։ Վալլիերեն խոսում են ընդհանուր առմամբ 580 000 մարդ։ Վալլիերեն խոսում են Ուելսում, Արգենտինայում, Անգլիայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում[5]։

Վալլիերեն
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԲրետոնական լեզուներ[1] և Western Brittonic?
Երկրներ Միացյալ Թագավորություն[2] և  Արգենտինա[3]
Խոսողների քանակ724 000 մարդ
Վերահսկող կազմակերպությունWelsh Language Board? և Welsh Language Commissioner?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[4]
Գրերի համակարգլատինական այբուբեն
IETFcy
ISO 639-1cy
ISO 639-2cym և wel
ISO 639-3cym
 Welsh language Վիքիպահեստում

Վալլիերենը չի մտնում աշխարհի տարածված լեզուների դասակարգման մեջ։

Եռալեզվյան (իսպաներեն, վելշերեն և անգլերեն) նշան Արգենտինայում
Երկլեզվյան ճանապարհային նշաններ Քարդիֆի օդանավակայանի մոտ: Վելշախոս շրջաններում վելշերեն նշաններն առաջին անգամ են հայտնվել

Վելշերեն (Cymraeg կամ y Gymraeg, արտասանվում է Կաղապար:IPA-cy) կամ վալլիերեն - կելտական լեզուների բրիտոնյան ճյուղի լեզուներից մեկը, որով խոսում են Ուելսի տեղաբնիկ ժողովրդի ներկայացուցիչները, ինչպես նաև որոշ մարդի Անգլիայում, և ոմանք Ի Վլադֆա-ում (ուելսյան կամ վելշական գաղութ Արգենտինայի, Չոբուտ նահանգում)[6]։ Պատմականորեն այն հայտնի է անգլերենում որպես ՛՛բրիտանական լեզու կամ "the British tongue"[7], ՛՛կամբրյան կամ քամբրյան լեզու՝ "Cambrian"[8], ՛՛կամբրիկ՛՛ կամ ՛՛քեմբրյան՛՛ լեզու՝ "Cambric"[9] նաև՝ ՛՛կյումրիկ՛՛ կամ կյումրիյան լեզու՝ "Cymric"[10]։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ Ուելսում կան 3 միլիոն 100 հազար բնակիչներ։ Նրանցից 73%-ը, այսինքն՝ 2 միլիոն 200 հազարը չունեն Ուելսի լեզվով կամ վելշերենով խոսելու հմտություններ։ Բնակչության 25%-ը այդ երկրից չէ։ Ուելսի 3-տարեկանից բարձր տարիքի տեղաբնիկներից միայն 19%-ն է, այսինքն 562 հազար մարդ, ովքեր ունակ են խոսելու վելշերեն, իսկ նրանցից 77%-ը՝ ունակ են նաև կարդալու և գրելու վելշերեն։ Այսպիսով բանավոր և գրավոր վելշերենին տիրապետում է վելշերից կամ ուելսցիներից 431 հազարը – այսինքն՝ Ուելսի ամբողջ բնակչության 15%-ը)[11]։ Սա կարող է համեմատվել 2001 թվականի մարդահամարի հետ, ըստ որի վելշերեն խոսելու ունակ էր բնակչության 20,8%-ը, այսինքն՝ 582 հազար մարդ[12]։ 2004-2006 թվականներին անցկացված դիտումները ցույց են տվել, որ վելշերեն խոսողների 57%-ը կամ 315 հազար մարդ իրենք իրենց հմուտ են համարել գրավոր վելշերենում[13]։

Պատմություն

խմբագրել
 
1620 թվականին վերագրվող վելշերեն Աստվածաշունչ, ԼԼանվնդա եկեղեցում, փրկվել է ֆրանսիացի ներխոժողների ձեռքից 1797 թվականին

Վելշերենը ծագում է մ. թ. 6-րդ դարում ընդհանուր բրիտոներենից, որը այժմ կենդանի լեզուների՝ վելշերենի, բրետոներենի, կոռներենի, ինչպես նաև անհետացած կամ մեռած կումբրերենի ընդհանուր նախամայրն է։

Աշխարհագրական սփռումը

խմբագրել
 
2011 մարդահամարի համաձայն՝ վելշերենով խոսողների տարաբաշխումը Ուելսում
 
Երկլեզվյան ճանապարհային նշան Վրեքսհամ կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ
 
Նշան, որն առաջ է մղում վելշերենի ուսուցումը

Վելշերենը շարունակաբար խոսվել է Ուելսում ամբողջ գրանցված պատմության ընթացքում, բայց 1911 թվականին այն դարձավ փոքրամասնության լեզու, որը խոսվում էր բնակչության միայն 43,5%-ի կողմից[14]։ Թեպետ այս անկումը շարունակվեց հաջորդ տասնամյակներույ, այնուամենայնիվ, այդ լեզուն չմեռավ։ 21-րդ դարի սկզբներին վելշերեն պոսողների թվաքանակը դարձյալ սկսեց աճել։ 2004 թվականին ի հայտ եակվ, որ Ուելսի բնակչության 21,7%-ը խոսում է վելշերեն[15]։ Եթե համեմատելու լինենք 20,8%-ի հետ, որը արձանագրվել էր 2001 թվականի մարդահամարով և 18,5%-ի հետ, որն ի հայտ էր եկել 1991 թվականին, ապա վերընթացն ակնհայտ էր։ Սակայն 2011 թվականի մարդահամարը, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ տեղի է ունեցել փոքր-ինչ նվազում՝ վելշերենով այդ թվականին խոսում էր 562 հազար մարդ կամ բնակչության 19%-ը[16]։ Մարդահամարը նաև ի հայտ բերեց "մեծ անկում" խոսողների թվում՝ վելշերեն խոսող կենտրոնական շրջաններում, որտեղ վելշախոսների թվաքանակը՝ առաջին անգամը լինելով, 50%-ից նվազեց. դրանք են Ցերեդիգոն՝ Ceredigion և Քարմաթենշայր՝ Carmarthenshire կոմսությունները[17]։

Պաշտոնական կարգավիճակ

խմբագրել

Թեպետ վելշերենը փոքրամասնության լեզու է, նրա նկատմամբ աջակցությունը 20-րդ դարի երկրորդ կեսին սկսեց աճել, միաժամանակ աճում էր նաև ՛՛՛Վելշական ազգայնականների քաղաքական կուսակցությունը՛՛՛։

Վելշերենի օգտագործումը Եվամիությունում

խմբագրել

2008 թվականի նոյեմբերին, վելշերենը առաջին անգամ օգտագործվել է Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ[18]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 68. — ISBN 0-7126-6612-5
  2. ScriptSource - United Kingdom
  3. ScriptSource - Argentina
  4. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  5. Կելտական լեզուներ Հայկական Սովետական հանրագիտարան, հատոր 5, Երևան. 1979
  6. «Taking Tea and Tortes With the Welsh In Distant Argentina». The New York Times. 2005 թ․ ապրիլի 3. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
  7. Roberts, Peter (1998), «Wales and the British Inheritance», in Bradshaw, Brendan; Roberts, Peter (eds.), British Consciousness and Identity: The Making of Britain, 1533-1707, Cambridge: Cambridge University Press, էջ 24
  8. Nolan, Edward Henry. Great Britain As It Is (1859). p.47
  9. Jackson,John. Chronological Antiquities (1752). p.143
  10. D. Walter Thomas, Edward Hughes. The Cymric language (1879)
  11. «Office for National Statistics 2012 report». Ons.gov.uk. 2012 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  12. Census 2001, Report on the Welsh language (PDF)
  13. The Welsh Language Surveys of 2004-06 (PDF)
  14. «The Industrial Revolution». Wales History. BBC. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «2004 Welsh Language Use Survey: the report» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  16. «2011 Census: Key Statistics for Wales, March 2011». ONS. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  17. «2011 Census: Number of Welsh speakers falling». BBC. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  18. David Williamson. «Walesonline.co.uk». Walesonline.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալլիերեն» հոդվածին։

[[Կատեգորիա:

  NODES