Վլտավա (չեխ․՝ Vltava, գերմ.՝ Moldau, լեհ.՝ Wełtawa), գետ Չեխիայում։ Լաբա (էլբա) գետի ձախ վտակը։ Երկարությունը 446 կմ է, ավազանը՝ 28 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Շումավա լեռներից։ Ջրի միջին ծախսը Պրահայի մոտ 142 մ/վրկ է։ Վարարում է գարնանը, ամռանը ծանծաղում է, որի պատճառով կառուցված է 12 շլյուզների համակարգ։ Նավարկելի է գետաբերանից 84 կմ դեպի վեր։ Վլտավայի վրա կա ամբարտակ, հէկ, ափերին՝ Պրահա, Չեսկե Բուդյովիցե քաղաքները։

Վլտավա
Վլտավան Պրահայում
Բնութագիր
Երկարություն446
Ավազանի մակերես28 000 կմ²
Ջրի ծախս149,9 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումBohemian Forest?
ԳետաբերանԷլբա
Գետաբերանի տեղակայումԷլբա[1]
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերLua–ի սխալ՝ newChild: too many frames։
Ջրի մարմիններLipno Reservoir?, Hněvkovice Reservoir?, water reservoir Kořensko?, Orlík Reservoir?, Kamýk Reservoir?, Slapy Reservoir?, Štěchovice Reservoir? և Vrané Reservoir?
ԵրկիրՉեխիա Չեխիա
ԵրկրամասՀարավչեխական երկրամաս, Չեսկի Կրումլովի շրջան[1], Պիսեկի շրջան[1], Պրիբրամի շրջան[1], Բենեշովի շրջան[1], Պրախատիցեի շրջան[1], Արևմտապրահյան շրջան[1], Չեսկե Բուդեյովիցեի շրջան[1], Մելնիկի շրջան[1] և Արևելապրահյան շրջան[1]
ՋրահավաքVltava Basin?
Գետը Վիքիպահեստում

Անվանում

խմբագրել

Vltava չեխերեն անվանումը, ինչպես նաև գերմաներեն Moldau անվանումը, գալիս է հին գերմաներեն Wilth-ahwa («Վայրի ջուր») անվանումից |22|2|2016:

Գետի անունը, որպես փոքր մոլորակ (2123) Վլտավա[2], առաջին անգամ հիշատակվել է Ն. Ս. Չերնիխիի կողմից։ Բեդրիխ Սմետանայի «Իմ հայրենիքը» ցիկլի մեջ առկա է «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը։

 
(աուդիո)
«Վլտավա»

Վտակներ

խմբագրել
 
Վլտավայի ավազան Չեխիայի քարտեզի վրա

Արդի մշակույթում և գիտությունում

խմբագրել

Վլտավա գետը օգտագործվել է մի շարք ֆիլմերի համար, այդ թվում՝ 1942 թվականի չեխական «Մեծ ամբարտակը» դրամայում: Վերջին շրջանում, Վլտավան օգտագործվել է որպես նկարահանման վայր այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Ամադեուս»-ը 1984 թվականին և «Mission: Impossible»-ը 1996 թվականին:

Փոքր մոլորակը, 2123 Վլտավա, որը հայտնաբերվել է 1973 թվականին սովետական աստղագետ Նիկոլայ Ստեպանովիչ Չերնիխի կողմից, անվանվել է այդ գետի անունով:

DC կոմիքսներում կա մի երկիր, որը կոչվում է Վլատավիա, որը չարագործ Կաունթ Վերտիգոյի հայրենիքն է, ով Կանաչ Նետի թշնամին է: Հնարավոր է, որ այդ երկիրը անվանվել է Վլտավայի անունով։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլտավա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 478  
  NODES
Done 1