Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրոյա (այլ կիրառումներ)

Տրոյա (հունարեն՝ Τροία, Τροίη или Wilios, խեթերեն՝ Wilusa[1][2], թուրքերեն՝ Truva), կամ այլ ձև Իլիոն (հունարեն՝ Ἴλιον, խեթերեն՝Wilusa), Դարդանիա և Սկամանդր, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ. թ. ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ. թ. ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։

Տրոյա
հին հուն.՝ Τροία
Archaeological Site of Troy*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Հիսարլիկ՝ Տրոյայի ենթադրական գտնվելու վայրը
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1998  (22-րդ նստաշրջան)
Համար 849
Տրոյա (Թուրքիա)##
Տրոյա (Թուրքիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 849
ռուս..անգլ..ֆր.

Պատմություն

խմբագրել

Տրոյական պատերազմի մասին հին հունական էպոսից հայտնի Տրոյան հայտնաբերվել է 1865 թվականին Հենրիխ Շլիմանի կողմից նախաձեռնած Հիսարլըկ բլրի հնագիտական պեղումների հետևանքով։ Հենրիխ Շլիմանը շարունակել է Տրոյայի պեղումները նաև 1870-1880-ական թթ.։ Հետագայում պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Վ. Դյորպֆելդը (1893-1894 թթ.) և ամերիկացի հնագետ Կ. Բլեգենը (1932-1938 թթ.)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտական շերտեր։ Մ. թ. ա. 3000-2500 թվականներին Տրոյան եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ. թ. ա. մոտ 2200) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ. թ. ա. մոտ 2500-2200 թվականներին եղել է արքայանիստ կենտրոն, որի պալատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տրոյայի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես այսպես կոչված «Պրիամոսի գանձը՝ ոսկե, արծաթե և պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքերով)։ Մ. թ. ա. մոտ 2200 թվականին Տրոյան հրդեհվել է։

Մինչև հաջորդ ավերվելը (մ. թ. ա. մոտ 1800) Տրոյայում շարունակ զարգացել են մշակութային տեղական ավանդույթները։ Միջին բրոնզի դարաշրջանում (մ. թ. ա. մոտ 1800—1300 թթ.) Տրոյայում տարածվել են շինարարական նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպներով և աշտարակներով ՝ հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ. թ. ա. մոտ 1260 թվականին Տրոյան հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։

Աքայացիների հեռանալուց հետո վերածնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ. թ. ա. 1190 թվականին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեփածո ամանեղեն։ Մ. թ. ա. 1100 թվականին ավերվել է նոր ռազմական հարձակումից։ Միայն մ. թ. ա. մոտ 700 թվականին հույները Տրոյայի տեղում հիմնել են նոր Իլիոն անունով քաղաք։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Korfmann, Manfred O. (2007). Winkler, Martin M (ed.). Troy: From Home's Iliad to Hollywood Epic. Oxford, England: Blackwell Publishing Limited. էջ 25. ISBN 1-4051-3183-7. «Troy or Ilios (or Wilios) is most probably identical with Wilusa or Truwisa...mentioned in the Hittite sources»
  2. Burney, Charles (2004). «Wilusa». Historical dictionary of the Hittites. Metuchen, N.J: Scarecrow Press. էջ 311. ISBN 0-8108-4936-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոյա» հոդվածին։
  NODES