Տրոնհեյմ (նորվ.՝ Trondheim, նաև նորվ.՝ Trondhjem, Հարավային Սամի լեզվով՝ Råante, պատմական անունը Ни́дарос նորվեգերեն Nidaros), բնակչության թվով երրորդն է Նորվեգիայում, տեղակայված է Նիդելվա գետի բերանին, Տրոնհեյմյան ֆյորդի ափին։ Սյոր-Տյորդենլագի ադմինիստրատիվ կենտրեն։ Բնակչության միջին խտությունը 480 մարդ/կմ²։

Քաղաք
Տրոնհեյմ
Trondheim
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՀամայնքՏրյոնդելագ
Հիմնադրված է997 թ.
Մակերես342,27 կմ²
Խոսվող լեզուներնորվեգերեն
Բնակչություն169 343 մարդ (2007)
Խտություն480 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ1601
Փոստային դասիչ7004
Պաշտոնական կայքtrondheim.kommune.no
Թրոնհեյմ (Նորվեգիա)##
Թրոնհեյմ (Նորվեգիա)

Անվանումը

խմբագրել

Քաղաքի հին անունը՝ Նիդարոս, թարգմանաբար նշանակում էր «Նիդի գետաբերան»։ Ավելի ուշ միջնադարում քաղաքի անւնը փոխվեց, դառնալով Տրոնհեյմ, դա նշանակում է «ուժեղների տուն», և այդ անունը Դանիական ժամանակահատվածում եղել է հիմնական։ 1930 թվականին վերադարձվել է հին անվանումը՝ Նիդարոս, բայց ժողովրդի բողոքից հետո արդեն հաջորդ 1931 թվականին նորից դարձել է Տրոնհեյմ։

Պատմություն

խմբագրել

Տրոնհեյմում առաջինը բնակություն է հաստատել Օլաֆ Տրյուգգվանսոն՝ 997 թվականին։ Նա էլ հիմնադրել է եկեղեցի և պալատներ։

Սուրբ Օլաֆը մահացել է Նիդարոսից ոչ հեռու Ստիկլաստադիրի ճակատամարտում։ Իր մասունքների մոտ Միջին դարում ուխտ են կատարել բազմաթիվ ուխտավորներ։ 1152 թվականին անգլիացի պրելատ Նիկոլաս Բրեյկսպիրը հիմնել է Նիդարոսյան եպիսկոպոսությունը։

XIII դարից սկսած Նիդարոսը սկսել է իր առևտրային նշանակությունը հանսեյան առևտրաշուկայում՝ Բերգենում։ XIX դարից քաղաքը մնաց գյուղացիներին և այրվել է ավելի քա 15 անգամ։ Քաղաքին մեծ վնասներ է հասցրել շվեդա-դանական պատերազմները XVII դարում։

Տրոնհեյմում ծովային կլիմա է մեղմ ձմեռով ու սառը ամառով։

Տրոնհեյմ (1981 - 2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 12.0
(53.6)
15.0
(59)
16.0
(60.8)
21.4
(70.5)
28.0
(82.4)
31.2
(88.2)
32.5
(90.5)
31.3
(88.3)
26.0
(78.8)
21.0
(69.8)
16.1
(61)
13.1
(55.6)
32.5
(90.5)
Միջին բարձր °C (°F) 1.2
(34.2)
1.5
(34.7)
4.3
(39.7)
8.6
(47.5)
13.5
(56.3)
16.4
(61.5)
19.0
(66.2)
18.2
(64.8)
14.3
(57.7)
9.2
(48.6)
4.2
(39.6)
1.6
(34.9)
9.3
(48.7)
Միջին օրական °C (°F) −2.0
(28.4)
−1.6
(29.1)
0.6
(33.1)
4.6
(40.3)
9.1
(48.4)
12.2
(54)
14.7
(58.5)
14.0
(57.2)
10.4
(50.7)
5.8
(42.4)
1.2
(34.2)
−1.4
(29.5)
5.6
(42.1)
Միջին ցածր °C (°F) −5.0
(23)
−4.8
(23.4)
−2.5
(27.5)
1.1
(34)
5.1
(41.2)
8.5
(47.3)
11.1
(52)
10.5
(50.9)
7.0
(44.6)
3.5
(38.3)
−1.4
(29.5)
−4.5
(23.9)
2.3
(36.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −26.0
(−14.8)
−25.0
(−13)
−21.5
(−6.7)
−14.0
(6.8)
−5.0
(23)
−1.1
(30)
1.6
(34.9)
0.0
(32)
−3.5
(25.7)
−11.0
(12.2)
−19.0
(−2.2)
−24.0
(−11.2)
−26
(−14.8)
Տեղումներ մմ (դյույմ) 73
(2.87)
54
(2.13)
51
(2.01)
42
(1.65)
56
(2.2)
71
(2.8)
96
(3.78)
90
(3.54)
93
(3.66)
81
(3.19)
74
(2.91)
82
(3.23)
862
(33.94)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 14 12 15 11 11 13 11 11 13 13 11 12 147
Միջին ամսական արևային ժամ 23 65 119 159 215 197 178 176 112 62 32 9 1347
Աղբյուր #1: Pogoda.ru.net
Աղբյուր #2: Soltid - Meteorologileksikon[1]

Տրանսպորտ

խմբագրել
 
Կենտրոնի տեսքը տաճարի գագաթից

Այս քաղաքի արդյունաբերական զարգացմանը խթանել է առաջին երկաթուղին՝ 1877 թվականին ժամանել է Օսլո։ Ներկա ժամանակում Տրոնհեյմն ու Բուդյոն միացնում է Nordland Line երկաթգիծը։ Քաղաքային տրանսպորտն է տրամվայն ու ավտոբուսը։ Տրոնհեյնի տրամվայային համակարգը Արխանգելյան տրամվայի փակումից հետո՝ 2004 թվական, աշխարհում ամենահյուսիսային համակարգն է։ Տրամվայային համակարգը՝ 8,8 կմ երկարությամբ գալիս է քաղաքի կենտրոնից (Olavs gt. փողոցից) մինչև հանգստի վայր՝ Lian։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Նիդարոսյան ճամբարը ձմռանը
  • Սուրբ Օլաֆի գերեզմանի տեղը կառուցված եկեղեցին(1075 թվական) փոխարինվել է XII—XIV դարերում արդեն գոյություն ունեցող Նիդարոսյան տաճարով։ Տաճարը կամաց վերանորոգվում էր և նրան վերանորոգւմը ավարտվել է 2001 թվականին։ Տաճարում հանդիսավոր կերպով անց են կացվում նորվեգական վանականների օծումը։
  • Մունկխոլմեն բերդա-վանքը Նորվեգիայի ամենահին վանքերից մեկն է, դանիական ժամանակաշրջանում ծառայել է որպես բանտ
  • Դանիական բերդ Կրիստիանսեն (1681—1685
  • Թագավորական փայտե նստավայրը (1774—1778) և արքեպիսկոպոսի քարից պալատը (XVI դար)։
  • Տրոնհեյմում 1760 թվականից գործում է Նորվեգական Գիտությունների Ակադեմիան։
  • Ռինգվե թանգարան- Աշխարհի տարբեր մասերից երգի և երաժշտական գործիքների ազգային թանգարան։
  • Ռոքի տուն։

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Տոր Տորկիլսենդ (19322006) — նորվեգական գրող, ծովահեն
  • Էմիլ Հեգլո Սվենդսեն ( 1985 թվական հուլիսի 12) — նորվեգական բիատլոնիստ, տասնմեկանգամյա աշխարհի չեմպիոն, երկու անգամ օլիմպիական չեմպիոն՝ Վանկուվերի Խաղերում 2010 թվական, աշխարհի Գավաթի մրցանակակիր։ Երկու անգամ Սոչի 2014 օլիմպիադայի չեմպիոն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sunhours in Norway». December 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնհեյմ» հոդվածին։
  NODES