Ցուլ շնաձուկ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ցուլ շնաձուկ (Carcharhinus leucas), մոխրագույն շնաձկների ընտանիքին պատկանող շնաձուկ։ Ունի բավականին մեծ կռնակ և սուր ատամներ. դրանք լավ զարգացած եռանկյունաձև ատամներ են։ Գույնը մոխրագույն է, ջրում կապույտ է երևում։ Կենդանի քաշը 300 կգ, մարմնի երկարությունը 2,5 մետր է։ Ցուլ շնաձուկը այն շնաձկներից է որը բնակվում է քաղցրահամ ջրերում։ Նա կարող է քաղցրահամ ջրում ապրել 4-5 տարի նույնիսկ ավելին։ Ցուլ շնաձկան ձագերը ծնվում են 40-60սմ երկարությամբ։ Այս տեսակի շնաձուկի միսը ուտելի է. դրանով նաև կերակրվում են գազանանոցներում բնակվող վագրերը և առյուծները [փա՞ստ]։
Ցուլ շնաձուկ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Carcharhinus leucas | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Կուբայի ժողովուրդը Ցուլ շնաձկանը անվանել է «շնաձուկ ղեկավար»։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուլ շնաձուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցուլ շնաձուկ» հոդվածին։ |