Ցուցամատ
Ցուցամատ (լատին․՝ digitus secundus), ձեռքի երկրորդ մատը։ Գտնվում է բութ մատի և միջնամատի միջև։ Սովորաբար ամենազգայուն և արագաշարժ մատն է։ Ցուցամատը որոշ մարդկանց մոտ մատնեմատից կարճ է, մյուսների մոտ՝ երկար։
Ցուցամատի ամենակարևոր ֆունկցիաներից մեկը մատնացույց անելն է (որից էլ անունը)։ Չնայած տարբեր մշակույթներում ցուցամատով մատնացույց անելը համարվել է վիրավորական և դրա փոխարեն օգտագործվել են միջնամատը (հին հույներ) կամ բութ մատը (ասիական երկրներ)։
Ցուցամատով կանչելը համարվում է վիրավորական ժեստ։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Տնկած ցուցամատը, երբ մյուս մատները ծալված վիճակում են, նշանակում է «մեկ» կամ «մի հատ»։
- Աջ ու ձախ կամ առաջ ու հետ թափահարելիս զգուշացում է կամ սպառնալիք («մատ թափ տալ»)։
- Շուրթերին մոտեցված ցուցամատը նշանակում է՝ խնդրել կամ պահանջել լռություն։
- Ցուցամատը և բութ մատը ծայրերը կպցրած և օ-ի տեսքով ցույց տալը նշանակում է՝ «Ամեն ինչ լավ է»[1]։
-
Մեկ
-
Դու
-
Խնդրում եմ՝ լռություն
-
Ամեն ինչ լավ է
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պատկերում է անգլերեն ՕK կամ okay արտահայտության օ-ն։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ցուցամատ կատեգորիայում։ |
Ձեռքի մատներ |
---|