Փոդքասթ
Փոդքասթ (անգլ.՝ podcast[1]), ասմունքի թվային աուդիո ֆայլերի դրվագային շարք, որը օգտատերը կարող է ներբեռնել իր անձնական սարք հեշտ լսելու համար։ Հոսքային հավելվածները և փոդքասթի ծառայությունները ապահովում են անձնական սպառման հերթերի կառավարման հարմարավետ, ինտեգրված միջոց շատ փոդքասթային աղբյուրներում և նվագարկիչ սարքերում։ Որպես կանոն փոդքասթներն ունեն որոշակի թեմաներ և թողարկման պարբերականություն։
Պատմություն
խմբագրելՓոդքասթների հայտնվելուն աջակցել է մի շարք նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը․ RSS, MP3 աուդիոձևաչափ և թվային աուդիոնվագարկիչներ[2]։ Առաջին անգամ փոդքասթինգն օգտագործել է Ադամ Քարին[3], ով 2004 թվականին գրել է ծրագրի կոդ, որը թույլ էր տալիս ավտոմատ կերպով բեռնել նոր աուդիո ֆայլեր, օգտագործելով RSS։ Ֆայլերը կարող էին միացվել համակարգչի վրա կամ տեղափոխվել շարժական MP3-նվագարկիչների վրա[4]։
Տերմինն առաջին անգամ օգտագործել է բրիտանացի լրագրող Բեն Համերսլին[5] 2004 թվականի փետրվարի 12-ին The Guardian թերթի «Ձայնային հեղափոխություն» հոդվածի «Հեռուստատեսային ինդուստրիա» բաժնի համար[6], որտեղ նա նշել է․
Եթե հետ նայենք, այս ամենը միանգամայն ակնհայտ է թվում․ MP3-նվագարկիչները՝ ինչպիսին է Apple-ի iPod-ը գրպաններում, ձայնային արտադրության համար ծրագրային ապահովում, որը էժան է կամ ընդհանրապես անվճար, և վեբ ամսագրեր համացանցի որոշակի մասի համար; Նոր բումի համար այս բոլոր բաղադրիչները արդեն առկա են։ Բայց ինչպես սա անվանել? Աուդիոբլո՞գգինգ։ Փոդքա՞սթինգ։ Պարտիզանական լրատվամիջոցնե՞ր[7]։ |
With the benefit of hindsight, it all seems quite obvious. MP3 players, like Apple's iPod, in many pockets, audio production software cheap or free, and weblogging an established part of the internet; all the ingredients are there for a new boom in amateur radio. But what to call it? Audioblogging? Podcasting? GuerillaMedia?
Տերմինաբանություն
խմբագրելՓոդքասթ՝ կամ առանձին աուդիոֆայլ (հիմնականում MP3, AAC, Ogg/Vorbis ձևաչափում (աուդիոյի համար); Flash Video և AVI (տեսափոդքասթների համար), կամ այնպիսի ֆայլերի մշտապես թարմացվող շարք, որոնք հրատարակվում են համացանցի մեկ աղբյուրում, բաժանորդագրվելու հնարավորությամբ[8]։
Փոդքասթեր՝ անձ, ով զբաղվում է փոդքասթինգով սիրողական կամ մասնագիտական հիմքով։
Փոդքասթ տերմինալ՝ կայք, որն աջակցում է մեդիաֆայլերի հոսթինգը և ինչ-որ չափով ավտոմատացված է դարձնում ձայնագրությունների տեղաբաշումը և թարմացումների համար բաժանորդագրությունը։
Փոդքասթ հաճախորդ (փոդքասթ մենեջեր)՝ փոդքասթներ լսելու համար մասնագիտացված հավելված[9]։ Առավել հայտնի հավելվածներն են Apple Podcasts-ը, Spotify-ը, Pocket Casts-ը, Google Podcasts-ը, Overcast-ը, Castro-ն և այլն։
Տեխնոլոգիա
խմբագրելՓոդքասթինգի տեխնոլոգիական բազան RSS կամ Atom ձևաչափն է enclosure («ներդրանք») հատուկ տարրով, որը նկարագրում է միացվող մեդիաօբյեկտը (պատկերը, տեսահոլովակը, ձայնագրման ֆայլը և այլն)[10]․
Տարրն ունի հետևյալ ատրիբուտները․
url
՝ աուդիոֆայլի (URL) հղումlength
՝ օբյեկտի ծավալը բայթերումtype
՝ օբյեկտի MIME տեսակ (օրինակ, «audio/mpeg»)
Փոդքասթի հրապարակման
խմբագրելՓոդքասթի ստեղծման և տեղադրման ընթացքը տեղի է ունենում մի քանի փուլերով․
- Փոդքասթի գաղափարի որոնում, նրա թեմայի սահմանում։ Պարբերական փոդքասթների ձայնագրումից առաջ, որպես կանոն, կազմվում է դրա ծրագիրը (շոունոթեր)՝ ձայնագրման ժամանակ այն պատմելու հեշտացնող ընթացք։
- Սարքավորումի պատրաստում։ Որպես կանոն, ձայնագրության համար օգտագործում են թվային կամ անալոգային խոսափող։ Որակի բարձրացման համար ձայնազդանշանը մշակում են թվային կամ անալոգային միքշերի կողմից, օգտագործելով տարբեր ֆիլտրներ։
- Փոդքասթի ձայնագրում։ Ձայնազդանշանի գրավումը տեղի է ունենում կամ ծրագրային, կամ ապարատային միջոջներով։ Ծրագրային միջողների օգտագործման դեպքում (աուդիոմշակողների), ամեն մարդու ազդանշանը ձայնագրվում է առանձին ձայնային ուղու վրա։
- Մոնտաժ։ Փոդքասթի մոնտաժի ժամանակ համաժամացնվում է ձայնային ուղիները վարելու և դնելու կարգը, հանվում են աղմուկներն ու խանգարումները, դրվում են տարբեր երաժշտական ձևավորումներ։ Փոդքասթներում որպես երաժշտական ձևավորում հիմնականում օգտագործում են podsafe երաժշտությունը։
- Փոդքասթի հրապարակում։ Պատրաստ փոդքասթը, որպես կանոն, հրապարակվում է տարբեր փոդքասթ տերմինալներում, բլոգերում և կայքերում, որոնք նվիրված են այդ փոդքասթին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Podcast Oxford University Press
- ↑ Pot, Justin, 2013-08-23 The Evolution Of The Podcast — How A Medium Was Born
- ↑ Гриша Пророков (2015 թ․ օգոստոսի 18). «Каким был первый подкаст». Look At Me.
- ↑ Cyrus Farivar (2004 թ․ հոկտեմբերի 28). «New Food for IPods: Audio by Subscription». The New York Times.
- ↑ «Podcasting Historical Timeline And Milestones». International Podcast Day.
- ↑ Hammersley, Ben (2004 թ․ փետրվարի 12). «Why online radio is booming». The Guardian. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Sawyer, Miranda (2015 թ․ նոյեմբերի 20). «The man who accidentally invented the word 'podcast'» (MP3). BBC Radio 4. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ О подкастинге // Василий Стрельников — Russian Podcasting
- ↑ Антон Поздняков (2019 թ․ օգոստոսի 19). «Что такое подкасты и как их слушать». Beardycast (ռուսերեն). Бородокаст. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ RSS 2.0 Specification (RSS 2.0 at Harvard Law)
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայփոդ - հայկական փոդքասթներ Արխիվացված 2022-02-01 Wayback Machine
- «Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ Արխիվացված 2021-10-31 Wayback Machine
- Հայկական փոդքասթներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոդքասթ» հոդվածին։ |