Քնի պարալիզ
Քնի պարալիչ, վիճակ, երբ արթնանալիս կամ քնելիս մարդը գիտակից է և զգում է, որ չի կարողանում շարժվել կամ խոսել[1][2]։ Նոպայի ընթացքում կարող են դիտվել հալյուցինացիաներ (լսում, զգում և տեսնում են այնպիսի բաներ, որոնք չկան), ինչը վախի առաջացման պատճառ է դառնում[2][2]։ Նոպան սովորաբար տևում է մի քանի րոպե, բայց կարող է լինել կրկնվող[1][2]։
Քնի պարալիչ | |
---|---|
Հենրի Ֆուզելի՝ «Մղձավանջ» (1781) | |
Տեսակ | քնի խանգարում և Պարասոմնիա |
Հիվանդության ախտանշաններ | արթնանալիս կամ քնելիս շարժումներ կատարելու անհնարինություն[1][2] |
Բժշկական մասնագիտություն | քնի բժշկություն |
Ախտորոշում | մարդու նկարագրությունների հիման վրա |
Տարբերակիչ ախտորոշում | նարկոլեպսիա, հիպոկալեմիկ պարալիզ, ատոնիկ նոպա[1][2] |
Բուժում | հակադեպրեսանտներ, քնի հիգիենա[2] |
Տևողություն | մի քանի րոպե[1] |
Հանդիպման հաճախականություն | 5-50%[3] |
Կարող է առաջանալ առողջ մարդկանց մոտ, որոնք չունեն այլ հիվանդություններ, նարկոլեպսիա ունեցողների մոտ կամ սպեցիֆիկ գենետիկ փոփոխությունների արդյունքում[1]։ Անքնությունը, ատոնիկ նոպան (մկանային տոնուսի լրիվ կորուստ), հիպոկալեմիկ պարալիզը (արյան մեջ կալիումի մակարդակի իջեցման պատճառով զարգանում է մկանային թուլություն կամ պարալիզ), հոգեբանական սթրեսը կամ ոչ նորմալ քնի ցիկլը կարող են հրահրել քնի պարալիչի առաջացմանը[1]։ Ենթադրվում է, որ այս վիճակի զարգացման հիմքում արագ քնի խանգարումն է[1]։ Ախտորոշման ժամանակ հիմնվում են քնի պարալիչ ունեցող մարդու նկարագրությունների վրա[1]։
Քնի պարալիչի բուժման տարբերակները լավ ուսումնասիրված չեն[2]։ Մարդկանց բացատրում են, որ դա լուրջ և վտանգավոր վիճակ չէ։ Որպես բուժման մեթոդ քնի հիգիենայի պահպանումն է անտիդեպրեսանտների նշանակումը[2]։
Մարդկանց 8ից 50%-ի մոտ լինում է քնի պարալիչ[1][4]։ 5%-ն ունենում է կանոնավոր նոպաներ[1]։ Տղամարդկանց և կանանց մոտ այս վիճակը հանդիպում է նույն հաճախականությամբ[1]։ Քնի պարալիչը նկարագրվել է մարդկության պատմության բոլոր ժամանակաշրջաններում[2]։ Ենթադրվում է, որ այլմոլորակայինների կողմից առևանգումների և այլ պարանորմալ իրադարձությունների մասին պատմությունների հիմքում քնի պարալիչի ժամանակ դիտվող հալյուցինացիաներն են[2]։
Նշաններ և ախտանշաններ
խմբագրելՔնի պարալիչի հիմնական ախտանշանն է արթնանալու ընթացքում շարժվելու անկարողությունը[2]։
Երևակայական ձայները (շշնջոցներ, լաց), ուժգին էմոցիաները, վախը, տագնապը, թռչելու զգացողությունը, թմրածությունը, ծակծկոցը ուղեկցում են պարալիչիչն[5][6][7][8]։ Մարդկանց թվում է ինչ որ մեկը փորձում է իրենց քաշելով հանել անկողնուց։
Դիտվում են հալյուցինացիաներ, որտեղ մարդուն թվում է, որ ինչ-որ գերբնական արարած վախեցնում կամ փորձում է խեղդել իրենց։ Սա ուղեկցվում է կրծքավանդակում ճնշման զգացողությամբ և շնխառության վատացմամբ։ Թվում է թէ ստվերում կամ պատուհանի հետևում գտնվող ինչ-որ մեկը փորձում է մտնել սենյակ[9]։ Հալյուցինցիաների ընթացքում երևացող կերպարները, լսվող ձայները պայմանավորված են վախով, REM-ով (արագ քնի ֆազա) պայմանավորված սեքսուալ դրդվածությամբ, սոմատիկ դրդվածությամբ[10]։
Քնի պարալիչիչի ժամանակ դիտվող հոգեբանական ախտանշաններն են վախն ու անհանգստությունը (պայմանավորված հարձակվող երևակայական կերպարով)[10]։ Զարգանում է «պայքարել կամ փախչել» ռեակցիան և տագնապային դրդվածություն։ Երբ մարդը փորձում է «փախչել» պարալիչից սոմատիկ ախտանշաններն ու դրդվածությունը սրվում են։ Շարժողական ֆունկցիայի բացակայությունը հանգեցնում է մարմնում ճնշման զգացողության, վերջույթներում ցավի և սպազմի զարգացման[10]։
Պաթոֆիզիոլոգիա
խմբագրելԿան քնի պարալիչի զարգացման պատճառների մասին թեորիաներ, բայց պաթոֆիզիոլոգիան ամբողջությամբ պարզաբանված չէ[11]։ Համաձայն այդ թեորիաներից մեկի քնի պարալիչը պարոսոմնիա է (քնի խանգարում), որն առաջանում է արագ քնի ֆազայի և սոմատիկ նյարդային համակարգի ակտիվության խանգարման հետևանքով[12]։ Պոլիսոմնոգրաֆիայով (PSG- քնի հետազոտության համար նախատեսված համակարգչային սարք) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ քնի պարալիչ ունեցող մարդկանց մոտ արագ քնի ֆազան ավելի կարճ է, քան այն մարդկանց մոտ, որոնց մոտ չի դիտվում քնի պարալիչ[13]։ Պոլիսոմնոգրաֆիան հաստատում է այն ենթադրությունը, որի համաձայն քնի ռեժիմի խանգարումը կարող է հանգեցնել պարալիչի զարգացման, քանի որ հենց քնի խանգարման պատճառով է դիտվում քնի արագ ֆազայի ֆրագմենտացիա[13]։
Մեկ այլ կարևոր թեորիա խոսում է այն մասին, որ քունը կարգավորող նեյրոնների դիսբալանսը բերում է քնի փուլերի խախտման[8]։ Այս դեպքում խոլինէրգիկ մեխանիզմները, որոնք կարողանում են «միացնել» կամ «անջատել» քնի արագ ֆազան գերակտիվանում են, իսկ սերոտոնինէրգիկը բավարար չի ակտիվանում[8]։ Որպես հետևանք ազդանշանները, որոնք ուղարկվում են ուղեղի բջիջների կոմից քնից լրիվ զարթնելու համար, դժվար են հաղորդվում սերոտոնինէրգիկ նեյրոններով[8]։ Նորմալ REM-ի (արագ քնի ֆազա) ժամանակ դրդվածության շեմը բարձրանում է։ Նորմալ պայմաններում մեդիալ և վեստիբուլյար միջուկները, կեղևը, ուղեղիկը և ենթատեսաթումբը կարգավորում են գլխի և աչքերի շարժումները, կոմնորոշումը տարածության մեջ[8]։
Քնի պարալիչի զարգացման գործում իր դերն ունի մելատոնինը, որը նորմալ պայմաններում կարգավորում է սերոտոնինէրգիկ նեյրոնների աշխատանքը[14]։ Մելատոինը, որպես կանոն, ամենացածր մակարդակում արագ քնի ֆազայում է[14] Դրա արտադրության ընկճումը վատացնում է քունը։ Կա կարծիք, որ վեստիբուլյար կորիզները սերտ կապված են արագ քնի ֆազայի ժամանակ երազների առաջացացման հետ[8]։ Համաձայն այս հիպոթեզի վեստիբուլյար համակարգի աշխատանքի խախտումը էնդոգեն պատճառներ ունի[15]։ Սա կարող է բացատրել, թէ ինչու են արագ քնի ֆազան ու «արթնացած» վիճակը քնած ժամանակ լինում միաժամանակ և ինչու է առաջանում մկանային պարալիչ արթնացման ժամանակ[14]։ Պարալիչի հետևանք են գլխացավը, մկանացավը, թուլությունը և պարանոյան։ Էլեկտրոօկուլոգրաֆիան (EOG ՝ աչքի հետազոտություն) ցույց է տալիս, որ պարալիչի ժամանակ հնարավոր է շարժել աչքերը, սակայն այս վիճակում գտնվողները չեն կարող խոսել[16]։ Սա նշանակում է, որ պարալիչի ժամանակ ոչ բոլոր մկաններն են պարալիզվում։
Հետազոտությունները պարզել են, որ քնի պարալիչի զարգացման գործում իր տեղն ունի ժառանգական գործոնը[17]։ Հալյուցինացիաների ժառանգականորեն փոխանցման փաստը թույլ է տալիս ենթադրել, որ քնի պարալիչի զարգացման գործում էլ ժառանգականությունը նշանակություն ունի[18]։ Եթե մոնոզիգոտ երկվորյակներից մեկի մոտ լինում է քնի պարալիչ, ապա մյուսի մոտ նույնպես դիտվում է այս վիճակը[18]։ Գենետիկ գործոնի առկայությունը նշանակում է, որ կա ինչ-որ խանգարում ֆիզիոլոգիական մակարդակով։ Հետագա հետազոտությունները պետք է տարվեն այն ուղղությամբ, որը կպարզի մելատոնինի սինթեզի և արտազատման, նեյրոնների աշխատանքի, արթնացման ազդակի փոխանցման խանգարումները։
Հալյուցինացիաներ
խմբագրելՔնի պարալիչին բնորոշ են հալյուցինացիաներ։ Մարդկանց թվում է, թէ սենյակում կա ինկուբ կամ սուկուբ (տղամարդու կամ կնոջ տեսքով չարք), որը փորձում է վնասել իրենց։ Առաջանում է լողալու զգացողություն[15]։ Համաձայն նյարդաբանական հիպոթեզի քնի պարալիչի ժամանակ ակտիվանում են այն կենտրոնները, որոնք պատասխանատու են շարժումների,մարմնի դիրքի համար և
քանի որ անհնար է քնի պարալիչի ժամանակ կատարել շարժումներ առաջանում է լողալու զգացողություն[10][15]։
Սենյակ ներխուժած օտար մարդու և ինկուբուսի հալյուցինացիաները փոխկապակցված են, որոշ չափով էլ կապված են երրորդ՝ վեստիբուլյար համակարգի խանգարումով պայմանավորված հալյուցինացիայի հետ, որը կոչվում է «մարմնից դուրս»[15]։ Վերջինս մյուս երկուսից տարբերվում է նրանով, որ չի ակտիվանում վախով պայմանավորված զգոնությունը[19]։
Հալյուցինացիաները բացատրող մի քանի թեորիաներ են ներկայացվել, բայց ներկայումս չկա քնի պարալիչի ժամանակ առաջացող հալյուցինացիաները բացատրող նյարդաբանական մոդել[20]։
Գերզգոնություն
խմբագրելԳերզգոնությունը կարող է նպաստել հալյուցիանացիաների առաջացման[8][10]։ Երբ մարդն արթնանում է պարալիզված և զգում է իրենց խոցելի հարձակումների համար։ Փորձում է պատասխանել ստեղծված արտակարգ իրավիճակին և շատ արագ զարգանում է գերզգոնություն[15]։ Այս անօգնական վիճակն ուժեղացնում է վտանգի հանդեպ պատասխան ռեակցիան ավելի շատ, քան սովորական երազների ժամանակ, ինչով էլ բացատրվում են քնի պարալիչի ժամանակ դիտվող շատ պատկերավոր տեսիլքները[15]։ Վախով ակտիվացած զգոնությունը պաշտպանական մեխանիզմ է, որը տարբերում է վտանգավոր իրավիճակները և որոշում առաջացած վախը տեղին է, թէ ոչ[15]։
Գերզգոնությունը կարող է խթանել էնդոգեն որոշ համակարգերի ակտիվացումը, որոնք ընկալում են սպառնալիքը[8]։ Այս գործընթացը կարող է բացատրել քնի պարալիչի ծամանակ դիտվող փոքր խոտորումները, շեղումները, երբ մարդ փորձում է խեղդել չարքին[15]։ Համաձայն նյարդաբանական բացատրության նմանատիպ ռեակցիան միաժամանակ մկանների պարալիզվելու և զգոնության ակտիվանալու հետևանք է, երբ խախտվում է նաև շնչառության ինքնակամ վերահսկումը[15]։ Արագ քնի ֆազայի ժամանակ շնչառության որոշ առանձնահատկություններ ուժեղացնում են շնչահեղձության զգացողությունը[10][15]։ Այդ առանձնահատկությունների մեջ են մտնում շնչառության հաճախացումը, հիպերկապնիան (արյան մեջ բարձրանում է CO2-ի մակարդակը), շնչառական ուղիների թեթև արգելափակումը (քնի մեջ ապնոէ ունեցող մարդկանց մոտ (քնի խանգարում է, որն ուղեկցվում է շնչառության դադարներվ կամ մակերեսային շնչառությամբ))[8]։
Նման իրավիճակում մարդը փորձում է խորը շնչել, բայց չի կարողանում, որը ստողծում է ինչ որ բանի դիմադրելու զգացողություն, ինչն էլ վախով ակտիվացած գերզգոնությունը ընկալում է որպես գերբնական կերպար, ով նստած է մարդու կրծքավանդակին և փորձում է խեղդել[8]։ Շնչահեղձ լինելու զգացողությունն ուժեղացնում է անօգնականության զգացողությունը և հանգեցնում նրան, որ մարդն ի վերջո փորձում է դուրս գալ քնի պարալիչի նոպայից[15]։
Ախտորոշում
խմբագրելՔնի պարալիչը ախտորոշվում է անամնեստիկ տվյալների հիման վրա, երբ չկան քնի խանգարման այլ նշաններ, որոնք կարող են պարալիչի զգացողության պատճառ դառնալ[12]։ Տարբերակիչ ախտորոշման ժամանակ հիմնականում ուշադրություն են դարձնում նարկոլեպսիայի առկայությանը, քանի որ քնի պարալիչը մեծ հավանականությամբ հանդիպում է նարկոլեպսիա ունեցողների մոտ։ Նարկոլեպսիան կարելի է հաստատել կամ ժխտել ժառանգական թեստի կիրառման միջոցով, ինչը էականորեն հեշտացնում է քնի պարալիչի ախտորոշումը[18]։ Ախտորոշման հուսալի մեթոդ է նաև քնի պարալիչ ունեցող մարդու մեկուսացումը և նրա հետ զրույցը[19][21] կամ սկրինինգ հետազոտությունը (Munich Parasomnia Screening[22]):
Դասակարգում
խմբագրելՔնի պարալիզի էպիզոդներ կարող են ի հայտ գալ կապված այլ հիվանդություններով (նարկոլեպսիա, հիպոկալեմիա)։ Եթե էպիզոդն ի հայտ է գալիս անկախ այս հիվանդություններից կամ հոգեմետ դեղերի ընդունումից՝ կոչվում է «իզոլացված քնի պարալիչ» (ISP)[14][21]: Երբ իզոլացված քնի պարալիչի էպիզոդները հաճախակի են լինում այն անվանում են ռեցիդիվող (կրկնվող) քնի պարալիչ (RISP): Անկախ դասակարգումից քնի պարալիչի տևողությունը 1-ից 6 րոպե է, բայց լինում են նաև ավելի երկար տևող էպիզոդներ։ Կրկնվող քնի պարալիչ ունեցող մարդկանց մոտ մի գիշերվա ընթացքում էպիզոդները մի քանի անգամ կարող են կրկնվել, ինչը քիչ հավանական է իզոլացված քնի պարալիչի դեպքում[14]։
Երբեմն քնի պարալիչը դժվար է տարբերակել նարկոլեպսիայով հրահրված կատապլեքսիայից (ծիծաղով, լացով, վախով պայմանավորված հանկարծակի մկանային թուլություն)[14]։ Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է ուշադիր լինել երբ են նոպաներն ի հայտ գալիս։ Նարկոլեպսիայի ժամանակ նոպաները սկսվում են, երբ մարդը քնում է, իսկ իզոլացված և կրկնվող քնի պարալիչների ժամանակ, երբ արթնանում են[19]։
Կանխարգելում
խմբագրելԱնքնությունը, քիչ քնելը, քնի ռեժիմի խանգարումները, սթրեսը, ֆիզիկական հոգնածությունը կարող են քնի պարալիչի պատճառ դառնալ։ Ենթադրվում է, որ ռեցիդիվող քնի պարալիչի զարգացման գործում իր դերն ունի ժառանգականությունը։ Մոնոզիգոտ (միաձվանի) երկվորյակների մոտ քնի պարալիչի 2-ի մոտ էլ լինելու հավանականությունը բարձր է[18]։ Քնի պարալիչը առավել հաճախ լինում է մեջքի վրա քնողների մոտ[23]։
Համարվում է, որ մեջքի վրա պառկած դիրքում մարդն ավելի խոցելի է դառնում քնի պարալիչի նոպաների նկատմամբ։ Պառկած դիրքում փափուկ քիմքը կարող է իջնել և շնչառական ուղիների խցանման պատճառ դառնալ[23], անկախ այն բանից մադու մոտ ախտորոշվել է քնի ապնոէ, թէ ոչ։ Բացի այս, պառկած դիրքում թոքերի վրա ճնշում է գործադրվում՝ ձգողականության ուժով պայմանավորված[23]։
Շատ գործոններ կարող են մեծացնել իզոլացված քնի պարալիչի և ռեցիդիվող քնի պարալիչի առաջացման հավանականությունը։ Այս գործոններից կարելի է խուսափել` փոփոխելով կենսակերպը[12]։ Կանոնավոր քնի ռեժիմի պահպանումը, քնի հիգիենային հետևելը կարող են իջեցնել պարալիչի զարգացման հավանականությունը։ Կենսակերպի փոփոխությունները, կանոնավոր քունը, սիրած զբաղմունքով զբաղվելը, հոգեբանին այցելությունները կարող են քչացնել նոպաներն ու ազատել մարդուն հակադեպրեսանտներից։ Բայց քանի որ իզոլացված քնի պարալիչը և ռեցիդիվող քնի պարալիչը ունեն ժառանգական նախատրամադրվածություն, որոշ անձանց մոտ նոպաներն անխուսափելի են[10]։ Հետազոտությունները պարզել են, որ երկար ժամանակ մեդիտացիայով զբաղվող մարդկանց մոտ դանդաղ քնի փուլն ավելի երկար է։ Հետևաբար նոպաներից խուսափելու համար կարելի է քնից առաջ զբաղվել մեդիտացիայով, որը կնվազեցնի դրդվածությունը և հետևաբար` քնի պարալիչի նոպայի զարգանալու հավանականությունը[10]։
Բուժում
խմբագրելԲուժումն իրենից ներկայացնում է քնի փուլերի ուսումնասիրությունը։ Պարտադիր կատարվում է նարկոլեպսիայի տարբերակիչ ախտորոշում[24]։ Բուժման եղանակ է առողջ քնի սովորության ձևավորումը։ Լուրջ դեպքերում նշանակում են եռացիկլիկ անտիդեպրեսանտներ, սերոտոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտորներ (SSRIs)[25]: Այնուամենայնիվ չկան այնպիսի դեղեր, որոնք ամբողջովին կխոչընդոտեն քնի պարալիչի նոպաների զարգացումը[25]
Դեղեր
խմբագրելՉնայած այն բանի, որ քնի պարալիչի բուժմանն ուղղված լայնածավալ հետազոտություններ չեն կատարվել, այնուամենայնիվ առաջարկվել են որոշ դեղեր[26]։ Նարկոլեպսիա ունեցող մարդկանց մոտ նոպաների քչացման նպատակով նշանակում են գամմա-հիդրօքսիբուտիրատ (GHB)[26]:
Ընկալական պահվածքային թերապիա
խմբագրելՆախկինում կատարել են ընկալական պահվածքային թերապիա` CA-CBT անունով, որի նպատակը հոգեկան դաստիարակությունն էր և քնի պարալիչի մասին սարսափելի պատկերացումների փոփոխումը[27][28]։ Քնի պարալիչի բուժման այս եղանակը կիրառվել է Եգիպտոսում[29]։
Մեկուսացված և ռեցիդիվող քնի պարալիչների բուժման մասին առաջին հրատարակության մեջ ներկայացված է ընկալչական պահվածքային թերապիան (CBT-ISP): Այս թերապիայի նպատակն է ոչ միայն կանխարգելել, այլ նաև քչացնել քնի պարալիչի նոպաները[30]։ Թերապիայի հիմքում ախտանիշների և դեզադապտիվ մտքերի ինքնակառավարումն է, հոգեկան դաստիարակությունը, իզոլացված քնի պարալիչի համար մշակված քնի հիգիենայի պահպանումը, հանգստացնող, թուլացնող միջոցների կիրառումը (որովայնային շնչառություն, մկանների աստիճանական թուլացում, մեդիտացիա)։ Սկզբում այս տեխնիկան կիրառվում է սեանսների ժամանակ, այնուհետև քնի պարալիչի գրոհների ժամանակ[31]։ CBT-ISP-ի կառավարվող փորձ դեռ չի իրականացվել, հետևաբար սրա արդյունավետությունը հաստատված չէ։
Մեդիտացիոն-ռելաքսացիոն թերապիա
խմբագրելՀամաձայն նեյրոգիտական հիպոթեզի, մեդիտացիոն-ռելաքսացիոն թերապիան (MR) քնի պարալիչի բուժման եղանակ է[10]։ Թերապիան անցկացվում է 4 փուլերով։ Առաջին փուլի ժամանակ գնահատվում է մարդու ռեակցիան ի պատասխան նոպայի (աչքերի շարժումներ, նոպայի «բարորակ» լինելու գիտակցումը)[20][32]։ Երկրորդ փուլում գնահատվում են հոգեբանական և ֆիզիոլոգիական ռեակցիաները (զգացմունքների կարգավորում)։ Երրորդ փուլի հիմքում մեդիտացիան է, իսկ չորրորդի հիմքում` մկանների թուլացումը (թուլացնել մկանները, չփորձել կառավարել շնչառությունն ու շարժումները)։ Այս թերապիայի արդյունավետությունն ապացուցված չէ[10][33]։
Տարածվածություն
խմբագրելՔնի պարալիչը հանդիպում է և՛ տղամարդկանց մոտ, և՛ կանանց[4][34]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 8%-ը, ուսանողների 28% և հոգեկան հիվանդությունների ունեցողների 32%-ը իրենց կյանքում գոնե մոկ անգամ ունենաում են քնի պարալիչի նոպա[4]։ Ռեցիդիվող քնի պարալիչի հաճախականությունը լավ հայտնի չէ, բայց դրանցից 15%-45%-ը համապատասխանում են ռեցիդիվող իզոլացված քնի պարալիչին[19]։ Կանադայում, Չինաստանում, Անգլիայում, Ճապոնիայում և Նիգերիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 20-ից 60%-ը գոնե մեկ անգամ ունեցել են քնի պարալիչի նոպա[7]։
Սպիտակամորթների մոտ այս վիճակն ավելի քիչ է հանդիպում, բայց ռասսաների միջև հանդիպման հաճախականությունն ընդհանուր առմամբ շատ տարբեր չէ[4]։ Բնակչության մոտավորապես 36%-ը քանի պարալիչի նոպան ունենում է 25-45 տարեկան հասակում[35]։
Իզոլացված քնի պարալիչը սովորաբար դիտվում է նարկոլեպսիա ունեցողների մոտ[35]։ Մարդկանց մեծ մասի մոտ քնի պարալիչի նոպաները լինում են ամիսը կամ տարին մեկ անգամ։ Միայն 3%-ի մոտ է, որ քնի պարալիչը կապված չէ նյարդամկանակին խանգարումների հետ[35]։
Քնի պարալիչը կարող է հանգեցնել «անհանգստության նոպաների» առաջացման, որի հետևանքը կլինեն գիշերային արթնացումներն ու մասնատված քունը, ինչը մեծացնում է հետագայում քնի պարալիչի նոպայի կրկնման հավանականությունը[10]
Հասարակություն և մշակույթ
խմբագրելԾագումնաբանություն
խմբագրելԱռաջին անգամ քնի պարալիչի սահմանումը տվել է Սամուել Ջեքսոնը, իր անգլերեն լեզվի բառարանում՝ մղձավանջ բառով, որն օգտագործվում է նաև մեր օրերում։ Տերմինն առաջին անգամ օգտագործվել է բրիտանացի նյարդաբան Ս. Ա. Վիլսոնի կոմից, իր «նարկոլեպսիա» աշխատության մեջ 1928 թվականին[36][37]։ Քնի պարալիչի նոպան հայտնի է որպես չարքերի (գլխավորապես ինկուբի) «աշխատանք»։ Հին անգլերենում այս չարքեչին անվանում էին mare or mære պրոտոգերմանական *marōn բառից։ mare բառից էլ ստացվում է nightmare բառը, որը նշանակում է մղձավանջ։ Հնարավոր է բառը սերում է հունական Marōn բառից[14]։
Մշակութային նշանակություն
խմբագրելՔնի պարալիչին բնորոշ ընդհանուր նշանները՝ ատոնիան, հալյուցինացիաները համընդհանուր են։ Քնի պարալիչը տարբեր բացատրություն ունի տարբեր մշակույթներում[38][39]։ Այս վիճակը բնութագրող 100-ից ավել տերմիններ կան։ որոշ գիտնականներ քնի պարալիչը համարում են պարանորմալ երևույթ[40][41], այլմոլորակայինների այց[42], չարքերի հետապնդում[15]։
«Գիշերային կախարդը» այս երևույթի ընդհանուր անունն է:Մարդիկ զգում են գերբնական չարակամ կերպարի ներկայությունը, ով նստած է իրենց վրա[43]։ Տարբեր մշակույթներ ունեն տարբեր անվանումներ այս երևույթի համար։ Օրինակ Իտալիայում քնի պարալիչի նոպայի պատճառ է համարվում Pandafeche -ի հարձակումը (իտալական չարք)[39]։
Իտալական լեգենդներում այդ չարքն ունի կախարդի, ուրվականի, սարսափելի կատվի տեսք[39]։ Կամբոջացիների շրջանում հայտնի է ինչպես «ներքև հրող ուրվական»[41], իսկ մարդիկ հավատում են մահացած բարեկամների վտանգավոր այցելություններին։ Եգիպտոսում քնի պարալիչը ասոցացվում է ջիների հարձակման հետ (չար ջիների հետ)[38]։ ԱՄՆ-ում մեկնաբանվում է որպես առևանգում այլմոլորակայինների կողմից[44]։
Որոշ գիտնականներ կարծում են, որ քնի պարալիչի ձևավավորման հարցում մեծ նշանակություն ունի մշակույթը[45]։ Եթե ինչ-որ մշակույթի մեջ առկա է վախ քնի պարալիչից, սա ավելի է վատացնում վիճակը[39][45]։ Քնի պարալիչի ժամանակ երկարատև անշարժ վիճակը դիտվում է եգիպտացիների մոտ, ովքեր ունեն բարդ պատկերացում քնի պարալիչի մասին (տեսնում են ջինի տեսքով չարագործների)[45]։
Քնի պարալիչ ունեցող եգիպտացիների 50%-ի մոտ նոպայի զարգացումը պայմանավորված է մահանալու վախով[45]։ Եգիպտացիների շրջանում քնի պարալիչը երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում քան դանիացիների մոտ։ Դանիայում ի տարբերություն Եգիպտոսի չկան բարդ պատկերացումներ քնի պարալիչի մասին։ Սա դիտվում է որպես տարօրինակ ֆիզիոլոգիական վիճակ՝ կարճ նոպայով[38] և մարդկանց ավելի քիչ քանակով (17%), ովքեր վախենում են մահից։
Գրականություն
խմբագրելԳրականության մեջ կախարդանքը և չարքերը, որոնք իբրև կառավարում են մարդու հոգին, նոպաների առաջացման պատճառ էին համարվում։ 19-րդ դարում Եվրոպայում մտածում էին, որ դիետաները նույնպես իրենց ազդեցությունն են ունենում։ Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթի հերոս Էբենիզր Սքրուջը գիշերային տեսիլքը նկարագրում է հետևյալ կերպ ... չմարսված տավարի միս, մանանեխի հետք, մի կտոր պանիր, լավ չտապակված կարտոֆիլ...: 1881 թվականին լույս տեսած ամերիկյան «կենցաղային ուղեցույցը» քնի ժամանակ նոպաներից խուսափելու հետևյալ տարբերակներն է առաջարկում՝
«Ուշադրություն դարձնել սննդակարգին, սննդային ռեժիմի պահպանմանը։ Հարբեցողությունը վնասակար է, հատկապես վատ գինին։ Սրանից առավել վնասակար են յուղոտ, ճարպոտ ուտեստներն ու քաղցրավենիքը։ Միջին ծանրության ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սննդի հեշտ մարսմանը և նոպաների կանխմանը։ Բայց պետք է խուսափել ուտելուց անմիջապես հետո սովորելուց կամ ֆիզիկական ակտիվությունից։ Սովորական ժամից ավելի շուտ քնելը կարող է հրահրել նոպայի զարգացմանը։ Քանի որ այս դեպքում մարդը քնում է ավելի երկար և զարթնում է գիշերը։ Կամ հակառակը՝ ամբողջ գիշեր չքնելը (ինչի արդյունքում հաջորդ գիշեր ավելի երկար են քնում) նույնպես քնի պարալիչի նոպայի զարգացման պատճառ կարող է դառնալ։ Առավոտյան շատ շուտ քնելը (այս ժամին քնելու ցնակությունը անդիմադրելի է) հանկարծական նոպայի առաջացման պատճառ կարող է լինել[46]։»
Հնարավոր է, որ Մ. Բարրին, ով «Փիթեր Պենի» հեղինակն է, ունեցել է քնի պարալիչի նոպաներ։ Նա ինքն իր մասին ասել է. «Մանուկ հասակում կար ծածկոց, որը փորձում էր խեղդել ինձ»[47]։ «Փիթեր Պեն» պատմվածքում հեղինակը նկարագրում է մի քանի դրվագներ, որենք նման են պարալիզի նոպաներին՝ հերոսի մոտ լինում է մկանային թուլություն և երազի նմանվող վիճակ։ Օրինակ Մեյմին քնած ժամանակ գոռում է. «... Ի՛նչ է սա...այն մոտենում է, շարժում է մահճակալը իր կոտոշներով։»[48]։ Մեկ այլ դրվագում Դարլինգի երեխաները, ովքեր երազում էին թռչելու մասին ասում են. «Երկնքում վախենալու ոչինչ չկար մինչ այն պահը, երբ մենք սկսեցինք դանդաղ թռչել, կարծես հաղթահարում էինք թշնամական ուժը։ Երբեմն կախված էինք մնում երկնքում, մինչ Փիթերը կծեծեր թշնամուն բռունցքներվ։»[49]։ Բարրին իր պատվածքներում նկարագրում է շատ պարոսոմնիաներ և նյարդաբանական ախտանշաններ[50]։
Վավերագրական ֆիլմեր
խմբագրել«Մղձավանջը» վավերագրական ֆիլմ է(2015), որտեղ քննարկվում են քնի պարալիզի զարգացման պատճառները։ Ֆիլմը նկարահանվել է հիմնվելով լայնածավալ հետազոտության ժամանակ արված հարցազրույցների վրա։ Հարցազրույցի մասնակցած և քնի պարալիզի նոպաներ ունեցող մարդկանց մարմնավորել են պրոֆեսիոնալ դերասանները։ Ենթադրվումէ, որ այլմոլորակայինների կողմից առևանգված լինելու մասին պատմությունները առաջանում են պարալիզի նոպաների պատճառով։ Քնի պարալիզը ներկայացվում է նաև «Իրական կյանք» սարսափ ֆիլմում[51]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Avidan, Alon Y.; Zee, Phyllis C. (2011). Handbook of Sleep Medicine (անգլերեն) (2 ed.). Lippincott Williams & Wilkins. էջ Chapter 5. ISBN 9781451153859.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Sharpless, BA (2016). «A clinician's guide to recurrent isolated sleep paralysis». Neuropsychiatric Disease and Treatment. 12: 1761–67. doi:10.2147/NDT.S100307. PMC 4958367. PMID 27486325.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Epidemiology
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sharpless, Brian A.; Barber, Jacques P. (October 2011). «Lifetime prevalence rates of sleep paralysis: A systematic review». Sleep Medicine Reviews. 15 (5): 311–315. doi:10.1016/j.smrv.2011.01.007. PMC 3156892. PMID 21571556.
- ↑ Thorpy, M.J. (ed). (1990). 'Sleep paralysis'. ICSD-International Classification of Sleep Disorders: Diagnostic and Coding Manual. Rochester, Minn.: American Sleep Disorders Association.
- ↑ Spanos N.P., McNulty S.A., DuBreuil S.C., Pires M. (1995). «The frequency and correlates of sleep paralysis in a university sample». Journal of Research in Personality. 29 (3): 285–305. doi:10.1006/jrpe.1995.1017.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 7,0 7,1 Blackmore Susan J., Parker Jennifer J. (2002). «Comparing the Content of Sleep Paralysis and Dream Reports» (PDF). Dreaming. 12 (1): 45–59. doi:10.1023/A:1013894522583. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Cheyne, J.; Rueffer, S.; Newby-Clark, I. (1999). «Hypnagogic and Hypnopompic Hallucinations during Sleep Paralysis: Neurological and Cultural Construction of the Night-Mare». Consciousness and Cognition. 8 (3): 319–337. doi:10.1006/ccog.1999.0404. PMID 10487786.
- ↑ Cheyne J.A. (2003). «Sleep Paralysis and the Structure of Waking-Nightmare Hallucinations». Dreaming. 13 (3): 163–79. doi:10.1023/a:1025373412722.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 Jalal, Baland (2016 թ․ հունվարի 1). «How to Make the Ghosts in my Bedroom Disappear? Focused-Attention Meditation Combined with Muscle Relaxation (MR Therapy)—A Direct Treatment Intervention for Sleep Paralysis». Psychology for Clinical Settings. 7: 28. doi:10.3389/fpsyg.2016.00028. PMC 4731518. PMID 26858675.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ A., Sharpless, Brian (2016 թ․ նոյեմբերի 15). Unusual and rare psychological disorders : a handbook for clinical practice and research. ISBN 9780190245863. OCLC 952152912.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 12,0 12,1 12,2 Goldstein, K. (2011). «Parasomnias». Dis Mon. 57 (7): 364–88. doi:10.1016/j.disamonth.2011.04.007. PMID 21807161.
- ↑ 13,0 13,1 Walther, B.; Schulz, H. (2004). «Recurrent isolated sleep paralysis: Polysomnographic and clinical findings». Somnologie – Schlafforschung und Schlafmedizin. 8 (2): 53–60. doi:10.1111/j.1439-054X.2004.00017.x.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Terrillon, J.; Marques-Bonham, S. (2001). «Does Recurrent Isolated Sleep Paralysis Involve More Than Cognitive Neurosciences?». Journal of Scientific Exploration. 15: 97–123.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 Cheyne, J. (2003). «Sleep Paralysis and the Structure of Waking-Nightmare Hallucinations». Dreaming. 13 (3): 163–179. doi:10.1023/A:1025373412722.
- ↑ Hearne, K. (1990) The Dream Machine: Lucid dreams and how to control them, p18. 0-85030-906-9
- ↑ (Sehgal 2011)
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Sehgal, A.; Mignot, E. (2011). «Genetics of Sleep and Sleep Disorders». Cell. 146 (2): 194–207. doi:10.1016/j.cell.2011.07.004. PMC 3153991. PMID 21784243.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Sharpless, B.; McCarthy, K.; Chambless, D.; Milrod, B.; Khalsa, S.; Barber, J. (2010). «Isolated sleep paralysis and fearful isolated sleep paralysis in outpatients with panic attacks». Journal of Clinical Psychology. 66 (12): 1292–1306. doi:10.1002/jclp.20724. PMC 3624974. PMID 20715166.
- ↑ 20,0 20,1 Jalal, Baland; Ramachandran, Vilayanur S. (2014 թ․ դեկտեմբերի 1). «Sleep paralysis and "the bedroom intruder": The role of the right superior parietal, phantom pain and body image projection». Medical Hypotheses. 83 (6): 755–757. doi:10.1016/j.mehy.2014.10.002. PMID 25459150.
- ↑ 21,0 21,1 Sharpless, B., and Doghramji, K (2015). Sleep Paralysis: Historical, Psychological, and Medical Perspectives. Oxford University Press.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Fulda, Stephany; Hornyak, Magdolna; Müller, Karin; Cerny, Lukas; Beitinger, Pierre A.; Wetter, Thomas C. (2008 թ․ մարտի 1). «Development and validation of the Munich Parasomnia Screening (MUPS)». Somnologie - Schlafforschung und Schlafmedizin (անգլերեն). 12 (1): 56–65. doi:10.1007/s11818-008-0336-x. ISSN 1432-9123.
- ↑ 23,0 23,1 23,2 Cheyne, J. (2002). «Situational factors affecting sleep paralysis and associated hallucinations: position and timing effects». Journal of Sleep Research. 11 (2): 169–177. doi:10.1046/j.1365-2869.2002.00297.x. PMID 12028482.
- ↑ Wills L, Garcia J. Parasomnias: Epidemiology and Management. CNS Drugs [serial online]. December 2002;16(12):803–810.
- ↑ 25,0 25,1 Stores, G. (2003). «Medication for sleep-wake disorders». Archives of Disease in Childhood. 88 (10): 899–903. doi:10.1136/adc.88.10.899. PMC 1719336. PMID 14500311.
- ↑ 26,0 26,1 Sharpless, Brian (2016 թ․ հուլիսի 19). «A clinician's guide to recurrent isolated sleep paralysis». Neuropsychiatric Disease and Treatment (English). 12: 1761–1767. doi:10.2147/ndt.s100307. PMC 4958367. PMID 27486325.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Hinton, Devon E.; Pich, Vuth; Chhean, Dara; Pollack, Mark H.; McNally, Richard J. (2005). «Sleep paralysis among Cambodian refugees: association with PTSD diagnosis and severity». Depression and Anxiety. 22 (2): 47–51. doi:10.1002/da.20084. ISSN 1091-4269. PMID 16094659.
- ↑ Hinton, Devon E.; Pich, Vuth; Chhean, Dara; Pollack, Mark H. (2005 թ․ մարտի 1). «'The ghost pushes you down': sleep paralysis-type panic attacks in a Khmer refugee population». Transcultural Psychiatry. 42 (1): 46–77. doi:10.1177/1363461505050710. ISSN 1363-4615. PMID 15881268. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Jalal, Baland; Samir, Sherine W.; Hinton, Devon E. (2017 թ․ փետրվարի 1). «Adaptation of CBT for Traumatized Egyptians: Examples from Culturally Adapted CBT (CA-CBT)». Cognitive and Behavioral Practice. 24 (1): 58–71. doi:10.1016/j.cbpra.2016.03.001.
- ↑ Sharpless, Brian A.; Doghramji, Karl (2017). «Commentary: How to Make the Ghosts in my Bedroom Disappear? Focused-Attention Meditation Combined with Muscle Relaxation (MR Therapy)—A Direct Treatment Intervention for Sleep Paralysis». Frontiers in Psychology (English). 8: 506. doi:10.3389/fpsyg.2017.00506. ISSN 1664-1078. PMC 5376615. PMID 28421022.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Sharpless, Brian Andrew; Grom, Jessica Lynn (2016 թ․ մարտի 3). «Isolated Sleep Paralysis: Fear, Prevention, and Disruption». Behavioral Sleep Medicine. 14 (2): 134–139. doi:10.1080/15402002.2014.963583. ISSN 1540-2002. PMID 25315810.
- ↑ Jalal, Baland; Ramachandran, Vilayanur S. (2017). «Sleep Paralysis, "The Ghostly Bedroom Intruder" and Out-of-Body Experiences: The Role of Mirror Neurons». Frontiers in Human Neuroscience (English). 11: 92. doi:10.3389/fnhum.2017.00092. ISSN 1662-5161. PMC 5329044. PMID 28293186.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Jalal, Baland (2017). «Response: Commentary: How to Make the Ghosts in my Bedroom Disappear? Focused-Attention Meditation Combined with Muscle Relaxation (MR Therapy)—A Direct Treatment Intervention for Sleep Paralysis». Frontiers in Psychology (English). 8: 760. doi:10.3389/fpsyg.2017.00760. ISSN 1664-1078. PMC 5432634. PMID 28559867.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Dauvilliers, Y.; Billiard, M.; Montplaisir, J. (2003). «Clinical aspects and pathophysiology of narcolepsy». Clinical Neurophysiology. 114 (11): 2000–2017. doi:10.1016/S1388-2457(03)00203-7. PMID 14580598.
- ↑ 35,0 35,1 35,2 Ohayon, M.; Zulley, J.; Guilleminault, C.; Smirne, S. (1999). «Prevalence and pathologic associations of sleep paralysis in the general population». Neurology. 52 (6): 1194–2000. doi:10.1212/WNL.52.6.1194.
- ↑ Wilson S. A. K. (1928). The narcolepsies. Brain 51 63–109. 10.1093/brain/51.1.63
- ↑ de Sá, José F. R.; Mota-Rolim, Sérgio A. (2016 թ․ սեպտեմբերի 7). «Sleep Paralysis in Brazilian Folklore and Other Cultures: A Brief Review». Frontiers in Psychology. 7: 1294. doi:10.3389/fpsyg.2016.01294. PMC 5013036. PMID 27656151.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 38,0 38,1 38,2 Jalal, Baland; Simons-Rudolph, Joseph; Jalal, Bamo; Hinton, Devon E. (2014 թ․ ապրիլի 1). «Explanations of sleep paralysis among Egyptian college students and the general population in Egypt and Denmark». Transcultural Psychiatry. 51 (2): 158–175. doi:10.1177/1363461513503378. ISSN 1461-7471. PMID 24084761.
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 Jalal, Baland; Romanelli, Andrea; Hinton, Devon E. (2015 թ․ դեկտեմբերի 1). «Cultural Explanations of Sleep Paralysis in Italy: The Pandafeche Attack and Associated Supernatural Beliefs». Culture, Medicine and Psychiatry. 39 (4): 651–664. doi:10.1007/s11013-015-9442-y. ISSN 1573-076X. PMID 25802016.
- ↑ David., Hufford (September 1989). The terror that comes in the night : an experience-centered study of supernatural assault traditions / monograph. University of Pennsylvania Press. ISBN 978-0812213058. OCLC 862147963.
- ↑ 41,0 41,1 Hinton, Devon E.; Pich, Vuth; Chhean, Dara; Pollack, Mark H. (2005 թ․ մարտի 1). «'The Ghost Pushes You Down': Sleep Paralysis-Type Panic Attacks in a Khmer Refugee Population». Transcultural Psychiatry (անգլերեն). 42 (1): 46–77. doi:10.1177/1363461505050710. ISSN 1363-4615. PMID 15881268.
- ↑ Blackmore, Susan. (1998) "Abduction by Aliens or Sleep Paralysis?" Արխիվացված 2010-08-13 Wayback Machine. Skeptical Inquirer, May/June 1998. (Retrieved 13 May 2014)
- ↑ Folklore: An Encyclopedia of Beliefs, Customs, Tales, Music, and Art, Volume 1, edited by Thomas A. Green, p. 588 Արխիվացված 2015-05-19 Wayback Machine
- ↑ McNally, Richard J.; Clancy, Susan A. (2005 թ․ մարտի 1). «Sleep Paralysis, Sexual Abuse, and Space Alien Abduction». Transcultural Psychiatry (անգլերեն). 42 (1): 113–122. doi:10.1177/1363461505050715. ISSN 1363-4615. PMID 15881271. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 Jalal, Baland; Hinton, Devon E. (2013 թ․ հուլիսի 25). «Rates and Characteristics of Sleep Paralysis in the General Population of Denmark and Egypt». Culture, Medicine, and Psychiatry (անգլերեն). 37 (3): 534–548. doi:10.1007/s11013-013-9327-x. ISSN 0165-005X. PMID 23884906.
- ↑ «The Household Cyclopedia – Medicine». mspong.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Barrie, James (1887). My Ghastly Dream. Edinburgh Evening Post.
- ↑ Barrie, James (1906). Peter Pan in Kensington Gardens. Hodder and Stoughton.
- ↑ Barrie, James (1911). Peter and Wendy. Hodder and Stoughton.
- ↑ Ridley, Rosalind (2016). Peter Pan and the Mind of J. M. Barrie. An Exploration of Cognition and Consciousness. Cambridge Scholars Publishing. ISBN 978-1-4438-9107-3.
- ↑ «Watch: First Trailer for Creepy Sleep Paralysis Doc 'The Nightmare'». firstshowing.net. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին.