Օկինավա, Ռյուկյու կղզեխմբի ամենամեծ կղզին, Ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ²։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, արքայախնձոր, շաքարեղեգ, բանան։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։

Օկինավա
ՏեսակՃապոնիայի վարչական բաժանում
Երկիր Ճապոնիա[1][2]
Վարչատարածքային միավորՃապոնիա
Մասն էBlue Zone?[3]
Մակերես2280,98 կմ²
Ամենաբարձր կետըMount Omoto?
Բնակչություն1 460 652 մարդ (մարտի 1, 2021)[4]
Անվանված էՕկինավա կղզի
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. GEOnet Names Server — 2018.
  3. Buettner D. The Blue Zones: Lessons for Living Longer from the People Who've Lived the Longest
  4. 沖縄県推計人口データ一覧(Excel形式)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկինավա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 534  
  NODES
server 1