Օհան Դուրյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Օհան Խաչատուրի Դուրյան (սեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1], Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 6, 2011(2011-01-06)[2][1], Երևան, Հայաստան), հայ մեծանուն դիրիժոր։

Օհան Դուրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էսեպտեմբերի 8, 1922(1922-09-08)[1]
Երուսաղեմ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Երկիր Մանդատային Պաղեստին,  ԽՍՀՄ,  Հայաստան և  Ֆրանսիա
Մահացել էհունվարի 6, 2011(2011-01-06)[2][1] (88 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
ԱշխատավայրԲիրզեյթի համալսարանին
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան և Մովսես Խորենացու մեդալ
 Ohan Duryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1922 թ. Երուսաղեմում։ Տեղում կոմպոզիցա և խմբավարություն ուսանած երաժիշտն այնուհետև համերգային շրջագայությունների է մեկնում Եվրոպա և զարմացնում իր ֆենոմենալ հիշողությամբ, խոր, զգայուն երաժշտականությամբ։

Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հետագայում մեկնել է Եվրոպա։

1962-1969 թվականներին Օհան Դուրյանը իբրև հյուր դիրիժոր հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, այդ համագործակցության արդյունքում կայացած 19 համերգները, որոնց ժամանակ չի գործածվում ոչ պարտիտուր, ոչ էլ դիրիժորական փայտիկ, դառնում են լայպցիգյան երաժշտական կյանքի բարձրակետը՝ հանդիսատեսի մեջ կենդանի թողնելով խոսուն ձեռքերի երաժշտության լեզուն։ Դուրյանը երկու անգամ Գևանդհաուսի երգչախմբի խմբավար է նշանակվում։ Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-1968 թվականներին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ նաև «Դոն Կառլոսն» է ներկայացվում երաժշտասերների դատին։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

1998-2001 թթ. եղել է Հայաստանի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։ Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը։ Դուրյանը հեռացավ Հայաստանից Մոսկվա։ Ավելի ուշ Հայաստանում միացավ 2008 թվականին ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը։

 
Օհան Դուրյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։

Ընտանիք

խմբագրել

Հիշատակ

խմբագրել

Տան պատին, որտեղ ապրել է կոմպոզիտորը, հուշատախտակ է տեղադրվել։

Լայպցիգում տպագրվել է «Օհան Դուրյան. դիրիժոր ու կոմպոզիտոր։ Մագնիս։ Հրաբուխ։ Միստիկ» պատկերազարդ ալբոմը։

2007 թվականին Ստաս Նամինի պրոդյուսերական կենտրոնը նկարահանել է «Խոր զգացմունքների մասնագիտություն» ֆիլմը[3]։

2022 թվականի նոյեմբերի 4-ին կոմպոզիտորի 100-ամյակին Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել է նրա արձան-հուշակոթողը։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը, ճարտարապետ Սահակ Սաֆարյանը, ապակե պատվանդանը նախագծել է Արսեն Պետրոսյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և մշակույթի գործիչներ[4]։

Գրականություն

խմբագրել
  • Մահտեսյան Ռ., Խոսող ձեռքեր, Երևան, 1999։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Երաժշտություն (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 http://www.asbarez.com/91389/famed-armenian-composer-ohan-durian-dies-at-88/
  3. «ВСПОМИНАЯ ОГАНА ДУРЯНА» (ռուսերեն). Голос Армении — новости. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. Բացվել է Օհան Դուրյանի արձան-հուշակոթողը

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհան Դուրյան» հոդվածին։
  NODES