Օսլո (նորվեգերեն արտասանվում է «ուշլու») Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքը, Նորվեգիայի ամենամեծ քաղաքը։

Քաղաք
Օսլո
նորվ.՝ Oslo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԵրկրամասԱրևելյան Նորվեգիա
ՖյուլկեՕսլո
ՀամայնքՕսլո
ՔաղաքապետՖաբիան Սթանգ
Հիմնադրված է1048 թ.
Առաջին հիշատակում1147
Այլ անվանումներԱսլո, Քրիտիանիա
Մակերես454 կմ²
ԲԾՄ23 մետր
Պաշտոնական լեզուՆորվեգերեն
Բնակչություն578 870[1] մարդ (2009)
Խտություն1225 մարդ/կմ²
Կրոնական կազմնորվեգացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+47 22
Փոստային դասիչ0001–1299
Պաշտոնական կայքoslo.kommune.no(նորվ.) (անգլ.)
Օսլո (Նորվեգիա)##
Օսլո (Նորվեգիա)

Հիմնադրվել է 1048 թվականին Հարալդ III թագավորի կողմից, իսկ եկեղեցական ընդհանուր տարածքային միավորում դարձել է 1070 թվականին։ Մայրաքաղաք է դարձել 1300 թվականին Հաակոն V-ի կողմից։ Միավորում է ունեցել Դանիայի հետ 1397 թվականից 1523 թվականներին, ինչպես նաև 1536 թվականից 1814 թվականներին, իսկ Շվեդիայի հետ` 1914 թվականից 1905 թվականները։ 1624 թվականին՝ հրդեհից ոչնչացվելուց հետո, քաղաքը մոտեցավ Ակերսհուսի ամրոցին և գործող թագավոր Քրիստիան IV-ի պատվին վերանվանվեց Քրիստիանիա։ Քաղաքը հիմնավորվեց որպես համայնք (formannskapsdistrikt) 1838 թվականի հունվարի 1-ից։ 1877 թվականից 1925 թվականներին հետևեց արտասանության վերափոխում (որպես Կրիստիանիա), երբ իրական նորվեգական անվանումը վերականգնվեց։

Օսլոն Նորվեգիայի թագավորության տնտեսական ու կառավարական կենտրոնն է։ Քաղաքը Նորվեգիայի առևտրի, բանկային գործունեության, արտադրության և բեռնափոխադրումների կենտրոնն է։ Այն նաև հանդիսանում է երկրի ծովային հաղորդակցման և Եվրոպայի հետ ծովային առևտրի կենտրոն։ Քաղաքը կենտրոն է բազում ծովային կազմակերպությունների համար, որոնցից մի քանիսն ունեն համաշխարհային համբավ։ Օսլոն գործունեության վայր է Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ծրագրերի համար։

2010 թվականի տվյալներով Օսլո մայրաքաղաքի բնակչությունը կազմում է 1,442,318 մարդ, որից 912,046-ը բնակվում են քաղաքին հարակից տարածքներում, և այս պատճառով այն եվրոպական մայրաքաղաքներից ամենափոքրն է։ Բնակչությունը քաղաքում աճում է ռեկորդային արագությամբ, որով ստանում է Եվրոպայում ամենաարագ աճող քաղաքի կարգավիճակը։

Աշխարհագրություն

խմբագրել

Օսլոն գտնվում է Օսլո-ֆյորդի ամենահյուսիսային մասում և Նորվեգիայի հարավարևելյան մասում։ Օսլոյին պատկանում են նաև 40 կղզիներ։ Քաղաքի տարածքում կան 343 լճեր, որոնք հանդիսանում են խմելու ջրի հիմնական և ամենակարևոր աղբյուր։ Օսլոյի մեջով անցնում են 2 գետեր` Ակերսելվա և Ալնա։

Օսլո քաղաքը Սանկտ Պետերբուրգի հետ գտնվում է աշխարհագրական միևնույն լայնության վրա։ Այն պատճառով, որ քաղաքը Սանկտ Պետերբուրգից 20 աստիճանով արևմուտք է ընկած, կլիման մոտիկ է ծովայինի։ Ամառը քաղաքում սառն է, իսկ ձմեռը` ձյունառատ։ Ձմռանը հազվադեպ են լինում ծայրահեղ ցրտեր, ամառային շոգը նույնպես հազվադեպ է։ Օթերևութաբանական դիտումների համաձայն` ջերմաստիճանը քաղաքում չի իջել ավելի ցածր, քան -26 °C և չի բարձրացել ավելին, քան +35 °C։ Աշունը երկարատև է, իսկ գարունը գալիս է միայն մարտ ամսվա վերջին։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +6,4 °C, հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը +17,2 °C է, իսկ հունվար ամսվա միջին ջերմաստիճանը` -2,9 °C։ Տարեկան տեղումների միջին քանակությունը կազմում է 805 մմ։

Բնակչություն

խմբագրել
Տարի Բնակչություն
2013 623 966 մարդ [2]
2018 673 469 մարդ [3]
2019 681 071 մարդ [4]
2020 693 494 մարդ [5]
2023 709 037 մարդ [6]
2024 717 710 մարդ [7]


Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 564  
  NODES
Done 1
see 1