Ֆիլարիաներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիլարիաներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Filariidae Cobbold, 1864 | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
| ||||||||||
|
Ֆիլարիաներ (լատին․՝ Filariidae), սրանցից 10 տեսակը մարդու ֆիլարիողների հարուցիչներն են, պատկանում են կլոր որդերի ընտանիքին։
Արտաքին տեսք
խմբագրելՈւնեն թելանման երկար մարմին, որը դեպի ծայրերը բարակում է։ Չափերը շատ փոքր են։ Բիոհելմինթներ են, զարգացումը տեղի է ունենում տրանսմիսիվ ճանապարհով։ Հասուն ֆիլարիաները պարազիտում են տարբեր օրգաններում, էգերը կենդանածին են։ Թրթուրները (միկրոֆիլարիաները) շրջապտույտ են կատարում արյան մեջ և նրանց ակտիվությունը համընկնաում է օրվա ռիթմին։
Կենսակերպ և կյանքի ցիկլ
խմբագրելՄոծակների միջոցով տարածվող տեսակների մոտ միկրոֆիլարիաները մակերեսային արյունատար անոթներում սովորաբար հայտնվում են գիշերը, իսկ պիծակների միջոցով տարածվողները՝ ցերեկը։ Արյունածուծ միջատները հիվանդ մարդու արյունը ծծելու ժամանակ կլանում են նաև միկրոֆիլարիաներ։ Միջանկյալ տիրոջ մարմնում թրթուրները զարգանում են մկանների ու ճարպամարմմի մեջ, այնուհետև երկու անգամ մաշկափոխվելով՝ հասնում են սեռահասուն վիճակի ու ներթափանցում միջատի բերանային խայթող ապարատը։ Նման միջատը մարդու արյունով սնվելու ժամանակ փոխանցում է միկրոֆիլարիաները, որոնք նախ ներթափանցում են նրա մաշկը, իսկ հետո ընկնում արյան հոսքի մեջ։
Դասակարգում
խմբագրելԿան Ֆիլարիաներրի ավելի քան 80 դաս, այդ թվում 380 տեսակներ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլարիաներ» հոդվածին։ |