Ֆիլ Սպեկտոր (անգլ.՝ Phil Spector, ամբողջական անունը՝ Հարվի Ֆիլիպ Սպեկտոր անգլ.՝ Harvey Philip Spector, դեկտեմբերի 26, 1939(1939-12-26)[1][2][3], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունվարի 16, 2021(2021-01-16)[5][6], Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), հանրահայտ երաժշտության պատմության ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկն է[9], «ձայնի պատ» կոնցեպցիայի մշակողը, ֆլենջերի տիպի ձայնային էֆեկտների հայտնաբերողը։ 1989 թվականից Սպեկտորի անունը հիշատակվում է Ռոքնռոլի փառքի սրահում։ 2009 թվականին 69-ամյա երաժիշտը դերասանուհի Լանա Քլարկսոնի սպանության համար դատապարտվել է 19 տարվա ազատազրկման[10]։։

Ֆիլ Սպեկտոր
Բնօրինակ անունանգլ.՝ Phil Spector
Ի ծնե անունանգլ.՝ Harvey Phillip Spector
Ծնվել էդեկտեմբերի 26, 1939(1939-12-26)[1][2][3]
Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 16, 2021(2021-01-16)[5][6] (81 տարեկան)
Սթոքթոն, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Ժանրերփոփ և ռոք
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ և դաշնամուր
ԼեյբլPhilles Records?, A&M Records և Apple Records
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
ԱմուսինRonnie Spector?
Պարգևներ
Կայքphilspector.com
 Phil Spector Վիքիպահեստում

Ճանապարհ դեպի հաջողություն

խմբագրել

Սպեկտորը ծնվել է Բրոնքսում՝ հրեաների ընտանիքում, ում նախնիները ԱՄՆ են գաղթել Ռուսական կայսրությունից։ Երաժշտական կարիերան սկսել է 1958 թվականին՝ որպես երգերի հեղինակ, կիթառահար և կալիֆոռնիական The Teddy Bears խմբի Բեք վոկալիստ։ Նույն թվականին խմբի «To Know Him Is to Love Him» երգը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը։

Մեկ տարի անց 20-ամյա Սպեկտորը լքել է «The Teddy Bears»-ը և վերադարձել Նյու Յորք, որտեղ Բեն Քինգի հետ աշխատել է լեգենդար «Spanish Harlem» ձայնագրության վրա, սկսել երգչուհի Շերի գործունեությունը, և հավաքագրել «The Crystals»-ի պատանի «աղջկական խումբը»։ 1960-ական թվականների սկզբին Սպեկտորի պրոդյուսերավորած 24 սինգլները ԱՄՆ-ի քառասուն լավագույն երգերի շարքում էին, իսկ «The Crystals»-ի «պատանեկան օպերան»՝ «He’s a Rebel»-ը 1962 թվականին զբաղեցրել է առաջին հորիզոնականը չարտերում։

1960-ական թվականների սկզբին սպեկտորային ձայնագրությունները վերափոխեցին հանրահայտ երաժշտոթյան հնչողությունը։ Սպեկտորը ձայնագրություններում օգտագործել է ոչ միայն սովորական կիթառ և դաշնամուր, այլ մի ամբողջ նվագախումբ՝ փողային սեկցիայով և էկզոտիկ պերկուսիայով։ Բազմաթիվ դուբլների միջոցով նա հասել է առավել ներդաշնակ արդյունքի, որպեսզի գործիքները չդրսևորեն երգչուհու հուզական վոկալը։ Հեղափոխական գործիքավորման տեխնոլոգիան, որը մշակել է Սպեկտորը, կոչվել է «ձայնի պատ»։

1963 թվականին Սպեկտորը խաղադրույք է կատարել The Ronettes-ի նոր խմբի վրա, որի մենակատարը նրա ընկերուհին էր (և ապագա կինը)՝ Ռոնի Բենեթը։ Նրանց ամենամեծ հաջողությունը եղել է «պատանեկան փոփ-սիմֆոնիան»՝ «Be My Baby»-ն (երկրորդ հորիզոնականը չարտերում)։ Rolling Stone ամսագիրը այն ներառել է մեծագույն երգերի ցանկի 22-րդ հորիզոնականում։ 1964 թվականին Սպեկտորը պրոդյուսերավորել է այդ ցանկի ևս երկու ձայնագրությունները՝ «Walking in the Rain»-ը (The Ronettes) և «Chapel of Love»-ը (The Dixie Cups

Փորձերի ժամանակ

խմբագրել

Սպեկտորի փորձերն իսկական հետաքրքրություն են առաջացրել բրիտանական ռոքի՝ «The Beatles»-ի և «The Rolling Stones»-ի առաջնորդների կողմից և ելակետ են հանդիսացել «The Beach Boys» բազմաձայն սյորֆ-ռոքերների համար։ 1960-ական թվականների կեսերին Սպեկտորն ավարտել է աշխատանքը «աղջկական խմբի» հետ՝ հօգուտ «The Righteous Brothers»-ի և «Ike & Tina Turner»-ի սոուլ-դուետի պրոդյուսերավորման։ Այն ժամանակ յուրաքանչյուր սինգլի ձայնագրությունը նրան աներևակայելի ծախսեր է պատճատել։ Հազարավոր դոլարներ ծախսվել են անթիվ դուբլների և ձայնագրմանը տասնյակ երաժիշտների ներգրավման համար։

Սպեկտորի «ձյնի պատի» փորձարկումների գագաթնակետը դարձան «You’ve Lost That Lovin' Feelin» (The Righteous Brothers, 1-ին հորիզոնականը ԱՄՆ-ում, 1965) և «River Deep - Mountain High» (Ike & Tina Turner, 3-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, 1966)։ «Rolling Stone»-ի հարցման համաձայն նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 34-րդ և 33-րդ հերիզոնականները ռոքնռոլի դարաշրջանի լավագույն երգերի ցանկում։ Սպեկտորը «River Deep - Mountain High»-ի վաճառքի արդյունքները համարել է ձախողված և մեղքը բարդել ձայնագրող ընկերությունների ղեկավարների վրա։ Նա որոշ ժամանակով թողել է շոու-բիզնեսը և կնոջ հետ առանձնացել իր կալիֆոռնիական կալվածատանը։

Հեռացում շոու-բիզնեսից

խմբագրել

1960-ական թվականների վերջին Սպեկտորը վերադարձել է ակտիվ գործունեության։ Սպեկտորը հայտնվել է պաշտամունքային «Անզգույշ երթևեկություն» ֆիլմի նախնական կադրերում և «The Beatles»-ի խնդրանքով գործիքավորել և պրոդյուսավորել է նրանց վերջին ալբոմը՝ «Let It Be»-ն։ Արդյունքը երաժշտական հանրության կողմից ընդունվեց երկդիմի կերպով[9] և Փոլ ՄաքՔարթնիի կողմից պախարակում առաջացրեց։ Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը Սպեկտորի նկատմամբ պահանջներ չեն ունեցել և և շարունակել են համագործակցել նրա հետ իրենց դեբյուտային մենակատարներին ձայնագրելիս։

Լենոնի «Imagine»-ից հետո (1971) իր անհաշը բնավորությամբ հայտնի Սպեկտոր որոշ ժամանակով հեռացել է շոու-բիզնեսից (ավելի ուշ Սպեկտորը դարձել է Լենոնի մեկ այլ ալբոմի՝ «Rock’n’roll»-ի պրոդյուրերը)։ 1970-ական թվականներին նա պարբերաբար համագործակցել է Շերի, Դիոնի, Լեոնարդ Քոհենի և Ramonesի հետ։ Այդ նախագծերից ոչ մեկը չի կարելի լիակատար հաջողություն համարել։ 1996 թվականին Սպեկտորը պահանջել է ջնջել իր անունը «River Deep - Mountain High»-ի Սելին Դիոնի կատարմամբ (ընդգրկվել է Falling into You ալբոմի կազմում) քավեր տարբերակ-ի պրոդյուսերների թվից։

2003 թվականի փետրվարին Սպեկտորի առանձնատանը հայտնաբերվել է 40-ամյա դերասանուհի Լանա Քլարքսոնի դին, որը սպանվել է բերանի մեջ կրակոցով։ Սպեկտորին սպանության մեղադրանք է առաջադրվել։ Գործընթացը տևել է 6 տարի և ավարտվել Սպեկտորին 19 տարի ցմահ ազատազրկման դատապարտմամբ։ Պատիժը նա կրում էՔորքորանի բանտում, որտեղ, ի թիվս այլոց, պահվում էր հայտնի մոլագար Չարլզ Մենսոնը[11]։

2013 թվականին ԱՄՆ-ի էկրաններին բարձրացել է HBO հեռուստաալիքի արտադրության «Ֆիլ Սպեկտոր» հեռուստաֆիլմը, որը պատմում է Լանա Քլարկսոնի սպանության գործով նրա փաստաբան Քենի Բադենի և Սպեկտորի փոխհարաբերությունների մասին։ Պրոդյուսերի դերը կատարել է Ալ Պաչինոն, իսկ փաստաբան Բադենինը՝ Հելեն Միրենը։ Կինոնկարի ստեղծողների վարկածով՝ Ֆիլ Սպեկտորը չի սպանել Լանա Քլարկսոնին և դատապարտվել է միայն իր վայրագ բնավորության, բռնկուն և էքսցենտրիկ վարքագծի համար, ինչպես գործընթացի ժամանակ, այնպես էլ իր ողջ հասարակական կյանքի ընթացքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 PHIL SPECTOR DEAD AT 81 / H. Levin — 2021.
  6. 6,0 6,1 6,2 https://www.rollingstone.com/music/music-news/phil-spector-dead-obit-67459/
  7. 7,0 7,1 7,2 https://www.tmz.com/2021/01/17/phil-spector-dead-dies-81/
  8. https://web.archive.org/web/20161223164811/https://www.theguardian.com/music/2011/mar/15/tom-waits-rock-roll-hall-fame
  9. 9,0 9,1 allmusic (((Phil Spector > Overview)))
  10. BBC Russian — Institutional — Легендарный музыкальный продюсер Спектор осужден за убийство
  11. «Phil Spector moved to California prison — CNN.com». Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին. Վերցված է 2020-08-21-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 40 (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Սպեկտոր» հոդվածին։
  NODES
INTERN 1