Ֆիններեն( suomi սուոմի , կամ suomen kieli սուոմեն կիելի), Ֆինլանդիայի բնակչության մեծամասնության (92% ըստ 2006 թ. տվյալների [2]) և Ֆինլանդիայից դուրս բնակվող էթնիկ ֆինների լեզուն է։ Ֆիններենը Ֆինլանդիայի պետական լեզուներից մեկն է և պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու է Շվեդիայում։ Շվեդիայում օգտագործվում են և՛ ավանդական ֆիններենը, և՛ «մեյանկիելի» (Meänkieli) կոչվող ֆիննական բարբառը։ Դրանից բացի հյուսիսային Նորվեգիայում օգտագործվում է նաև մեկ այլ ֆիննական բարբառ՝ կվեն լեզուն՝ որպես Նորվեգիայում պետականորեն ընդունված փոքրամասնության լեզու։

Ֆիններեն
suomi
Ֆիններենով գրված տեքստ
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
Ենթադասմերձբալթա-ֆիննական լեզուներ
ԵրկրներՖինլանդիա Ֆինլանդիա
Շվեդիա Շվեդիա
Էստոնիա Էստոնիա
Նորվեգիա Նորվեգիա
Ռուսաստան Ռուսաստան (Կարելիա, Սանկտ Պետերբուրգ)
Պաշտոնական կարգավիճակՖինլանդիա Ֆինլանդիա
Եվրամիություն Եվրամիություն
Տարածաշրջանային կամ տեղի պաշտոնական լեզու՝
Շվեդիա Շվեդիա
Ռուսաստան Ռուսաստան
Խոսողների քանակ5 413 380 մարդ (2012)[1] և 272 000 մարդ (2012)[1]
Վերահսկող կազմակերպությունFinnish Language Office?
Լեզվակիրների թիվը7 մլն․
Ռեյտինգ52
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճականվտանգ
ԴասակարգումՈւրալյան ընտանիք
Ուգրո-ֆիննական ճյուղ
Ֆիննավոլգյան խումբ
Մերձբալթյաֆիննական ենթախումբ
Գրերի համակարգԼատինական այբուբեն (ֆիններենի այբուբեն)
IETFfi
ԳՕՍՏ 7.75–97ֆին 740
ISO 639-1fi
ISO 639-2fin
ISO 639-3fin

     Ֆիններենն ունի պաշտոնական կարգավիճակ։      Ֆիններենով խոսում է բնակչության զգալի մասը։

Ֆիններենի տարածվածությունը Շվեդիայում
 Finnish language Վիքիպահեստում

Ֆիններենը ուգրո-ֆիննական լեզուների ընտանիքի նույնանուն անդամ լեզու է և իր տիպոլոգիայով պատկանում է միաձուլվող և ագգլուտինատիվ լեզուների դասին։ Ֆիններենում ձևափոխվում են գոյականների, ածականների, դերանունների, թվականների և բայերի ձևերը՝ կախված նախադասության մեջ դրանց կատարած դերից։

Քերականություն

խմբագրել

Ֆիններենն ագլուտինատիվ (կցական) լեզու է։ Ֆինլանդիայի տարածքում կա ֆիններենի 7 բարբառ։ Նկատվում է բարբառների համահարթում։ Ֆիններենի համար բնորոշ է ձայնավորների հաճախությունը (խոսքի շղթայում 100 ձայնավորին ընկնում է 96 բաղաձայն), բաղաձայնների աստիճանների հերթագայումը և ձայնավորների ներդաշնակությունը։ Հոլովման համակար գում կա 15 հոլով։ Անվանական սեռի կարգը բացակայում է։ Բայն ունի 2 սեռ (ներգործական և կրավորական), 4 խոնարհում, 4 ժամանակ։ Գիրը լատիներեն այբուբենի հիմքի վրա է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Բառարաններ

խմբագրել

Դասագրքեր

խմբագրել
  Ընթերցե՛ք «ֆիններեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիններեն» հոդվածին։
  NODES
INTERN 1