Ֆ, ժամանակակից հայկական այբուբենի երեսունիններորդ և վերջին տառ։ Անունն է ֆե։ Ֆ նշանագրում է ժամանակակից գրական հայերենի շրթնային շրթնատամնային խուլ շփական պարզ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։

Ֆ, ֆ
ՏեսակՀայկական այբուբենի տառ
ՄեծատառՖ
Փոքրատառֆ
Մասն էՀայոց գրեր
Այբուբեն(ներ)Հայերեն այբուբեն
Տեղը այբուբենում39-րդ
Հայերենի այբուբեն
Ա ա Ծ ծ Ջ ջ
Բ բ Կ կ Ռ ռ
Գ գ Հ հ Ս ս
Դ դ Ձ ձ Վ վ
Ե ե Ղ ղ Տ տ
Զ զ Ճ ճ Ր ր
Է է Մ մ Ց ց
Ը ը Յ յ Ւ ւ
Թ թ Ն ն Փ փ
Ժ ժ Շ շ Ք ք
Ի ի Ո ո և
Լ լ Չ չ Օ օ
Խ խ Պ պ Ֆ ֆ

Հայոց այբուբեն է ներմուծվել 11-րդ դարում։ Ըստ Աճառյանի՝ ներմուծվել է հայերեն 12-րդ դարում` հունարեն φ (Phi) հիման վրա։ Սակայն Վահրամ Պահլավունու որդի Գրիգորի դեղագրի՝ Բուսայիդի ձեռագրում՝ գրված 1037 թվականին, հանդիպում է մինչ այսօր հայտնի նրա առաջին կիրառումը․ «…գնաց ի Մուֆարզինն ի ՆՁԶ (1037)»[1]։

Գրաբարի տիրապետության շրջանում (մինչև 11-րդ դարը, ինչպես նաև որոշ դեպքերում մինչև 19-րդ դարը) թարգմանությունների միջոցով կատարված փոխառություններում ֆ հնչյունը փոխարինվել է փ-ով (փայետոն, Փիլիպպոս, Փասիան, փիլիսոփա և այլն)։ Ժամանակակից բարբառների մի մասի հնչյունական համակարգերում նույնպես ֆ բացակայում է (ֆուտբոլ-փուտբոլ, ֆիզիկա-փիզիկա)[2][3][4][5]։

Բրայլով ներկայացումը

խմբագրել
 
Dots
124

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գյուլբուդաղյան, Սիրակ (1973). Հայերենի ուղղագրության պատմություն. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն.
  2. Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
  3. Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
  4. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
  5. Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
  Ընթերցե՛ք «ֆ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  NODES