1520
տարեթիվ
Տարիներ |
---|
1516 · 1517 · 1518 · 1519 — 1520 — 1521 · 1522 · 1523 · 1524 |
Տասնամյակներ |
1490‑ականներ · 1500‑ականներ — 1510‑ականներ — 1520‑ականներ · 1530‑ականներ |
Դարեր |
15-րդ դար — 16-րդ դար — 17-րդ դար |
1520 թվական, նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է հինգշաբթի օրը։ Սա մեր թվարկության 1520 թվականն է, XVI դարի 20-րդ տարին։
Գրիգորյան օրացույց | 1520 MDXX |
Հուլյան օրացույց | 1519—1520 (հունվարի 11 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7028—7029 (սեպտեմբերի 11-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 2272—2273 (մայիսի 1-ից) |
Հայկյան տոմար | 4012—4013 (օգոստոսի 11-ից) ՏԺԲ—ՏԺԳ |
Հրեական օրացույց |
5280—5281 ה'ר"ף — ה'רפ"א |
Իսլամական օրացույց | 926—927 |
Չինական օրացույց | 4216—4217 己卯 — 庚辰 դեղին ճագար — սպիտակ վիշապ |
Եթովպական օրացույց | 1512—1513 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 1576—1577 |
- Շակա սամվատ | 1442—1443 |
- Կալի յուգա | 4621—4622 |
Իրանական օրացույց | 898—899 |
Բուդդայական օրացույց | 2063 |
Դեպքեր
խմբագրելՇվեդիա
խմբագրել- Հունվարի 19 Դանիայի և Նորվեգիայի Քրիստիան II թագավորը հաղթում է շվեդներին Օսունդեն լճի մոտ։ (Այդտեղ ստացած վերքերից շվեդների ռեգենտ Սթեն Սթուր կրտսերը փետրվարի 3-ին մահանում է Ստոկհոլմում։ Սեպտեմբերի 7-ին Քրիստիան II-ը մի քանի օր պաշարելուց հետո հաղթանակած մտնում է Ստոկհոլմ։ )
- Նոյեմբերի 4՝ Ստոկհոլմում թագադրվում է Քրիստիան II-ը։
- Նոյեմբերի 8՝ Քրիստիան II-ը դաժան հաշվեհարդար է տեսնում իր դեմ ապստամբած շվեդ 82 ազնվականների և հոգևորականների, կազմակերպելով «Ստոկհոլմի արյունոտ բաղնիքը»։
Ամերիկա
խմբագրել- Հունիս՝ Թենոչթիտլանի ացտեկ տիրակալ Մոնթեսումա II-ը հրաժարվում է գահից, նրան փոխարինում է իր եղբայր Քուիտլաուակը։ (Հուլիսի 1-ին Քուինթինհուակի զորքը խոշոր հաղթանակ է տանում կոնկիստադոր Էռնան Կորտեսի նկատմամբ («Տխրության գիշերը»), որը տալիս է մեծաթիվ զոհեր՝ 400 կոնկիստադոր և ևս 2000 հոգի իր ենթակայութայն տեղացիների միավորումներից։ Հուլիսի 20-ին իսպանացիները Օթումբայի ճակատամարտում ջարդում են ացտեկներին։ )
- Հոկտեմբեր՝ ծաղիկ հիվանդությունից մահանում է Թենոչթիտլանի ացտեկ տիրակալ Քուիտլաուակը։ Նրան հաջորդում է իր զարմիկ Քուաուհթեմոկը։
Օսմանյան կայսրություն
խմբագրել- Սեպտեմբերի 22՝ Սուլեյման I-ը դառնում է սուլթան, հաջորդելով իր հայր Սելիմ I-ին։
Անամսաթիվ
խմբագրել- Սուլեյման I սուլթանին են նվիրաբերում Ռոքսելանային («Հյուրեմ Սուլթան»)։
Ծնունդներ
խմբագրելՄահեր
խմբագրել- Զաքարիա Բ Վաղարշապատցի, Ամենայն հայոց կաթողիկոս 1515 թ-ից։ Հաջորդել է Սարգիս Գ Մյուսայլին
- Ապրիլի 6՝ Ռաֆայել Սանտի, Բարձր Վերածննդի իտալացի նկարիչ, գրաֆիկ և ճարտարապետ (ծ. 1483)