C#-ը (արտասանվում է «սի շարփ») օբյեկտ կողմոնորոշված ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է Microsoft ընկերությունում 1998 - 2001 թվականներին՝ Անդերս Հեյլսբերգի ղեկավարած ինժեներական խմբում՝ Microsoft .NET Framework հարթակի ծրագրերի մշակման նպատակով և ավելի ուշ համապատասխանեցվել է ECMA-334 և ISO/IEC 23270 չափորոշիչներին։

C Sharp
Изображение логотипа
Տեսակբազմահարացուցային ծրագրավորման լեզու, class-based programming language?, բարձր մակարդակի ծրագրավորման լեզու, strict programming language?, միջոցառմամբ կողմնորոշվող ծրագրավորման լեզու, իմպերատիվ ծրագրավորման լեզու, ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու և ընդհանուր ծրագրավորման լեզու
Սեմանտիկաբազմամակարդակ
Առաջացել է2001
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ՆախագծողՄայքրոսոֆթ, Anders Hejlsberg? և Mads Torgersen?
Ընդլայնումներ.cs և .csx
ՏիպիզացիաԴինամիկ տիպավորում, Ստատիկ տիպավորում, Խիստ տիպավորում, Թույլ տիպավորում
Ներշնչվել էC++, Սի (ծրագրավորման լեզու), Ջավա, Delphi?, Modula-3?, , Eiffel, F#, Haskell, Icon?, J#?, Visual J++, Object Pascal?, Rust, ML և Visual Basic
Անվանված էC♯?[1] և C++[2]
Սխալնելի հայտման էջgithub.com/dotnet/csharplang/issues(անգլ.)
Կայքdocs.microsoft.com/en-us/dotnet/csharp/, docs.microsoft.com/de-de/dotnet/csharp/(գերմ.), docs.microsoft.com/ja-jp/dotnet/csharp/(ճապոներեն), docs.microsoft.com/fr-fr/dotnet/csharp/(ֆր.) և docs.microsoft.com/it-it/dotnet/csharp/(իտալ.)
Ելակոդgithub.com/dotnet/csharplang և github.com/dotnet/roslyn
 C Sharp Վիքիպահեստում

C#-ը ծրագրավորման C ընտանիքի լեզու է, որի շարահյուսությունն ավելի մոտ է C++ և Java լեզուներին։ Լեզուն ունի ստատիկ տիպավորում, աջակցում է պոլիմորֆիզմ, օպերատորի գերբեռնում (այդ թվում բացահայտ և թաքնված տիպի օպերատորներ), իրադարձություններ, հատկություններ, տեսակների և մեթոդների ընդհանրացում, իտերացիա, անանուն ֆունկցիաներ, LINQ, բացառում, XML ֆորմատի մեկնաբանություն։

Լեզվի անվանումը

խմբագրել
 
Դիեզ նոտա

«Սի շարփ» անվանումը (անգլ.՝ sharp - դիեզ) գալիս է երաժշտական նոտագրությունից, որտեղ դիեզը երաժշտական նշան է, որը ցույց է տալիս ձայնի կես աստիճան բարձրացում, [3], ինչպես օրինակ «C++»-ի անվանման մեջ «++»-ը նշանակում է փոփոխականի արժեքի ավելացում մեկ միավորով (ինկրեմենտ)։ Անվանումը հանդիսանում է նաև շղթայի շարունակությունը՝ C → C++ → C++++(C#), քանի որ «#» նշանը կարելի է ստանալ 4 հատ «+»-ով[4]։

Լեզվի անվանումն ընդունված չէ թարգմանել, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել անգլերեն C Sharp (Սի շարփ) անվանումը։

Տարբերակները

խմբագրել

C# լեզվի մշակման արդյունքում թողարկվել են նրա մի քանի տարբերակներ.

Տարբերակ Լեզվի չափանիշների համակարգ Ամսաթիվ .NET Framework Visual Studio
ECMA ISO/IEC Microsoft
C# 1.0 Դեկտեմբեր 2002 Ապրիլ 2003 Հունվար 2002 Հունվար 2002 .NET Framework 1.0 Visual Studio .NET 2002
C# 1.2 Հոկտեմբեր 2003 Ապրիլ 2003 .NET Framework 1.1 Visual Studio .NET 2003
C# 2.0 Հունիս 2006 Սեպտեմբեր 2006 Սեպտեմբեր 2005[5] Նոյեմբեր 2005 .NET Framework 2.0 Visual Studio 2005
C# 3.0 բացակայում է[6] Օգոստոս 2007 Նոյեմբեր 2007 .NET Framework 3.5 Visual Studio 2008
C# 4.0 Ապրիլ 2010 Ապրիլ 2010 .NET Framework 4 Visual Studio 2010
C# 5.0 Հուլիս 2013 Օգոստոս 2012 .NET Framework 4.5 Visual Studio 2012
C# 6.0 Դեկտեմբեր 2017 բացակայում է Հուլիս 2015 Հուլիս 2015 .NET Framework 4.6 Visual Studio 2015
C# 7.0 բացակայում է բացակայում է Մարտ 2017 Մարտ 2017 .NET Framework 4.6 Visual Studio 2017

«Hello World!» ծրագիր

խմբագրել

Ստորև ներկայացված է C# ծրագրավորման լեզվով դասական «Hello world» ծրագրի կոդը.

using System;

namespace Example
{
    class Program
    {
        static void Main()
        {
            Console.WriteLine("Hello World!"); // Առաջադրվող տեքստի մուտքագրում
            Console.ReadKey(); // Ստեղնի սեղման սպասում
        }
    }
}

նույն ծրագրի կոդը Windows Forms-ում.

// assembly: System.dll
// assembly: System.Drawing.dll
// assembly: System.Windows.Forms.dll
using System;
using System.Drawing;
using System.Windows.Forms;

namespace WindowsForms
{
    public class Program
    {
        [STAThread]
        public static void Main()
        {
            new DemoForm().ShowDialog();
        }
    }

    public class DemoForm : Form
    {
        Label label = new Label();

        public DemoForm()
        {
            label.Text = "Hello World!";
            this.Controls.Add(label);
            this.StartPosition = FormStartPosition.CenterScreen;
            this.BackColor = Color.White;
            this.FormBorderStyle = FormBorderStyle.Fixed3D;
        }
    }
}

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://jameskovacs.com/2007/09/07/cnet-history-lesson/
  2. The A-Z of Programming Languages: C# - Computerworld
  3. Kovacs, James (2007 թ․ սեպտեմբերի 7). «C#/.NET History Lesson». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  4. «The A-Z of Programming Languages: C#» (անգլերեն). computerworld.com.au. 2008 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. Microsoft C# 2.0-ի չափորոշիչները պարունակում են տեղեկություն միայն 2.0 տարբերակի նոր հնարավորությունների մասին։
  6. C# լեզվի 3.0, 4.0 и 5.0 տարբերակների համար դեռևս չկա հաստատված ECMA կամ ISO/IEC չափորոշիչներ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիգրքերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «C Sharp» հոդվածին։
  NODES
3d 1
Csharp 7
languages 2
os 13
text 1
visual 11
web 1