Էմբրաեր, (Embraer S.A., Empresa Brasileira de Aeronáutica S.A.), բրազիլական օդանավաշինական ընկերություն։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Սան-Ժոզե-դուս-Կամպուս քաղաքում, Սան Պաուլո նահանգում։ Հիմնականում արտադրում է մարդատար, սակայն նաև արտադրում է ռազմական և գյուղատնտեսական նշանակության ինքնաթիռներ։ Հանդիսանում է տարածաշրջանային հեռահարության ինքնաթիռների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։

Embraer
Изображение логотипа
Տեսակինքնաթիռաշինական ընկերություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էօգոստոսի 19, 1969
ՀիմնադիրԲրազիլիայի դաշնային կառավարություն և Ozires Silva?[1]
ՎայրՍան Ժոզե դուս Կամպուս, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
Արդյունաբերությունռազմական արտադրություն, ինքնաթիռաշինական ընկերություն և aircraft construction?
Ընդհանուր ակտիվներ10,8 մլրդ $ (2023)[2]
Հասույթ5,3 մլրդ $ (2023)[3]
Աշխատողների թիվ19 179 մարդ (2023)[4]
Դուստր ընկերություններNeiva?, OGMA - Indústria Aeronáutica de Portugal? և Eve Air Mobility?
Կայքembraer.com/global/en/(անգլ.)
ԲորսաNYSEERJ և EMBR3
 Embraer Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1969 թվականին, որպես պետության կողմից կառավարվող ընկերություն։ 1990-ականներին ընկերությունը ճգնաժամի մեջ էր, որի արդյունքում էլ 1994 թվականին այն ամբողջությամբ մասնավորեցվեց (պետության մոտ մնաց միայն «ոսկե բաժնեմասը», որը հնարավորություն է տալիս վետո դնել ռազմական ինքնաթիռների հետ կապված հարցերում)։

2013 թվականի դրությամբ ընկերությունը ունեցել է 5.7 միլիոն դոլլարի շրջանառություն[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Embraer» հոդվածին։
  NODES