Financial Times (FT, հայերեն՝ «Ֆայնենշլ Թայմս»), միջազգային գործարար թերթ։ Թերթը տպագրվում է աշխարհի՝ թվով 24 քաղաքներում, ընդհանուր առմամբ 356 հազար տպաքանակով, տպագրման լեզուն՝ անգլերեն։ Աշխարհում տեղի ունեցող ֆինանսական նորությունների և գործարար ոլորտի վերաբերյալ մասնագիտացված թերթ է։ Financial Times-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում։

Financial Times
անգլ.՝ Financial Times[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր խմբագիրRoula Khalaf?[2] և Lionel Barber?[3]
Հիմնադրվել էհունվարի 9, 1888[4]
ՀրատարակիչNikkei Inc.?[5]
ՍեփականատերNikkei Inc.?
Երկիր Միացյալ Թագավորություն
ԳրասենյակBracken House[6]
ISSN0307-1766 և 1476-8844
Կայքft.com(անգլ.) և ftchinese.com(չին.)
 Financial Times Վիքիպահեստում

Financial Times թերթն ունի ռեկորդային թվով ընթերցողների բանակ՝ նրանց թիվը գերազանցում է միլիոնը, որոնց երեք քառորդը թվայնացված հետևորդներն են (2019 թվականի ապրիլի դրությամբ)[7][8]։

2015 թվականի հուլիսի 23-ին Nikkei Inc. ընկերությունը համաձայնեց 844 միլիոն ֆունտ ստեռլինգ (1,32 միլիարդ դոլար) գումարի[9] դիմաց Pearson հոլդինգից գնել Financial Times-ը, և ձեռքբերման գործընթացն ավարտվեց 2015 թվականի նոյեմբերի 30-ին[10]։

Պատմություն

խմբագրել

Թերթը հիմնադրվել է Ջեյմս Շերիդանի և Հորացիո Բոտոմլեյի կողմից 1888 թվականի հունվարի 10-ին և սկզբում կոչվել է London Financial Guide, սակայն նույն տարվա փետրվարի 13-ին անվանափոխվել է՝ դառնալով Financial Times: Երկար տարիների ընթացքում թերթը մրցակցել է չորս այլ թերթերի հետ, որոնք ևս ուղղված էին ֆինանսական ոլորտի լուսաբանմանը։ 1945 թվականին թերթը ոչնչացրեց դրանցից վերջինին, որը կոչվում էր Financial News (հրատարակվում էր 1884 թվականից)։

2000-2012 թվականներին հրատարակվել է նաև թերթի գերմաներեն տարբերակը, որը կոչվում էր Financial Times Deutschland:

Սեփականատերեր

խմբագրել

1957 թվականից 2015 թվականի նոյեմբերը ներառյալ թերթը պատկանել է բրիտանական Pearson PLC հոլդինգին։

2015 թվականի նոյեմբերի 30-ին ճապոնական «Նիհոն կենձայ սիմբուն» («Նինկեյ») մեդիաընկերությունը ձեռք բերեց FT Group մեդիախմբի բաժնետոմսերի 100 %-ը, այդ թվում նաև՝ Financial Times[11] թերթը։

Թերթի բնութագիր

խմբագրել

Financial Times թերթը պատկանում է այսպես կոչված որակյալ մամուլի խմբին (qualities), որի մեջ մտնում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են՝ The Times-ը, The Guardian-ը և այլն։

Թերթի հետաքրքիր առանձնահատկությունն այն է, որ այն ավանդաբար տպագրում են շիկակարմրավուն թղթի վրա։

Հանդիսանում է FT500 վարկանշային սանդղակում, որը ներկայացնում է 500 ամենախոշոր ընկերությունները։

Այժմ տպագրվում է նաև թերթի չինարեն տարբերակը, որը կոչվում է FT Chinese[12]:

2015 թվականի նոյեմբերին Financial Times թերթի հետևորդների թիվը կազմում էր 750 հազար, այդ թվում՝ 550 հազար հետևորդ ուներ էլեկտրոնային տարբերակը[13]։

Խմբագիրներ

խմբագրել

2005 թվականի նոյեմբերից թերթի գլխավոր խմբագիրը Լիոնել Բարբերն է[14]։

1947-1972 թվականներին՝ 25 տարի շարունակ, թերթի գլխավոր խմբագիրը Գորդոն Նյուտոնն էր (Gordon Newton)[15]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0307-1766
  2. https://www.ft.com/content/52d01926-052a-11ea-a984-fbbacad9e7dd
  3. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  4. https://www.niemanlab.org/encyclo/financial-times/
  5. http://web.archive.org/web/20190918081038/https://www.ft.com/content/d7e95338-3127-11e5-8873-775ba7c2ea3d
  6. https://www.ft.com/content/fe383b92-6d98-11e9-9ff9-8c855179f1c4
  7. «FT tops one million paying readers». aboutus.ft.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  8. Greenslade, Roy (2019 թ․ ապրիլի 14). «Financial Times thrives by focusing on subscriptions | Roy Greenslade». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Financial Times sold to Nikkei by Pearson for £844m». BBC News.
  10. «Nikkei completes acquisition of Financial Times». Nikkei.
  11. «Японцы завершили процесс покупки знаменитой Financial Times». tass.ru. Վերցված է 02.12.2015-ին.
  12. «FT Family of Companies». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.
  13. «Nikkei and FT: Day one». ft.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 02.12.2015-ին.
  14. «Совет директоров FT». ft.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 02.12.2015-ին.
  15. «История Файнэншл таймс». ft.com. Վերցված է 02.12.2015-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Financial Times» հոդվածին։
  NODES
INTERN 1