Five to One
Five to One-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմում՝ Waiting for the Sun-ում և ալբոմի ավարտական երգն է[1]։
«Five to One» | |
---|---|
The Doorsի երգը «Waiting for the Sun» ալբոմից | |
Թողարկված | 13 հուլիս, 1968 |
Ձայնագրված | Փետրվար, Մայիս 1968 |
Ժանր | պսիխոդելիկ ռոք, ասիդ ռոք, հարդ ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 4:24 |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ, The Doors |
Ծագում
խմբագրելԵրգի մի մասը ("Your ballroom days are over baby/Night is drawing near/Shadows of the evening/crawl across the years"), հավանաբար վերցվել է 19-րդ դարի օրորոցային երգից՝ "Now the Day is Over" ("Now the day is over/Night is drawing nigh/Shadows of the evening/Steal across the sky") և երգի մեջ են ավելացվել Ջիմ Մորիսոնի կողմից[2]։ Մորիսոնը նմանապես օգտագործել է որոշ հատվածներ "Christian child's prayer" աղոթքից "Soul Kitchen" երգի համերգային տարբերակում 1969 թվականին[3], բացի այդ նաև արտաբերել է երեխաների երգի "Jack be nimble, Jack be quick, Jack jump over The candlestick" տողերը որպեսզի հարմարեցնի հանգերը իր An American Prayer բանաստեղծության մեջ՝ "Words dissemble/Words be quick/Words resemble walking sticks"[4]։ Մորիսոնը հավանաբար նկատի ուներ Դիլան Թոմասի պատմությունը որը վերնագրված էր The Fight Թոմասի Portrait of the Artist as a Young Dog գրքում[5], որտեղ գրքի հերոսը կարդում է մի բանաստեղծություն անունը՝ Warp ("[...] Five into one, the one made of five into one, early/Suns distorted too late")։ Թոմաս Դիլանի կողմից "հինգը" նկարագրվում է որպես "արցունքներ", "արևներ", և "անըմբռնելի խոցեր գլխում": Մեկնաբանումերից մեկը ունի սեռական լրացուցիչ իմաստ, որը վերաբերում է ֆիզիկական բավարարվածությանը, որը բավականին բացահայտ և պարզ է դառնում երգի հետևյալ տողերից "five to one, baby, one in five, no one here gets out alive, you´ll get yours, baby, I´ll get mine, gonna make it, baby, if we try":
Կատարումները
խմբագրելԵրգի ամենահայտնի կատարումը տեղի է ունեցել Մայամիում 1969 թվականին Dinner Key Auditorium-ի բաց տարածքում։ Երգի վերջնահատվածում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Մորիսոնը հանդիսատեսին անվանել է "ապուշներ" և "ստրուկներ": Համերգն ավարտվել է նրանով որ Մորիսոնին մեղադրել են խռովություն սկսելու փորձ անելու մեջ, և ձերբակալել են իսկ հետագայում բանտարկել պատահարի պատճառով։ Այս կատարումը կարելի է լսել խմբի The Doors: Box Set ալբոմի առաջին մասում, երգը նաև ընդգրկվել է Օլիվեր Սթոունի The Doors ֆիլմում։
Հետագայում երբ խմբի ողջ մնացած անդմաները կրկին միավորվել են որպեսզի ելույթ ունենան VH1 Storytellers-ի ժամանակ, Stone Temple Pilots խմբի վոկալիստ Սքոթ Վեիլանդը կատարել է այս երգը խմբի հետ։ Մինչև ելույթը Ռոբի Կրիգերը՝ խմբի կիթառահարը նշել է, որ Սքոթն այն քիչ կատարողներից է որը կարողանում է զգալ Մորիսոնի կաշվե տաբատը։ Ինքը Սքոթը նշել է, որ երգը իր համար խթան է հանդիսացել որպեսզի սկսի իր երաժշտական կարիերան ռոք երաժշտությունում։
Քավր տարբերակները
խմբագրելYuya Uchida & The Flowers ձայնագրել են երգի հավանաբար առաջին քավր տարբերակը 1968 թվականին և երգը ընդգրկվել է նրանց Challenge! ալբոմում, չնայած այն չի թողարկվել ալբոմի մյուս երգերի հետ մինչև 2007 թվականի վերաթողարկումը։ Մերիլին Մենսոնը արել է երգի ստուդիական քավրը, իսկ Velvet Revolver-ը և ռուսական խումբ Սպլինը արել են երգի համերգային քավր տարբերակը։ Pearl Jam խմբի "Alive" երգի սոլոն հիմնված է Էյս Ֆերյլիի կիթառային սոլոյի վրա Kiss խմբի "She" երգում, և որը իր հերթին հիմնված է եղել Ռոբի Կրիգերի սոլոյի վրա "Five to One" երգում[6]։ Քանյե Ուեսթ երգը օգտագործել է որպես նմուշ որպեսզի ստեղծի Ջեյ Զիի Նեսի և Mobb Deep դուոի "Takeover" երգի ռիթմը։ 2011 թվականին ամերիկյան ռոք խումբ Make Love and War-ը ձայնագրեց երգի իր տարբերակը որպեսզի այն համընկեցնի Արաբական գարուն հեղափոխական ալիքի հետ, իսկ երգի տեսահալովակը ցուցադրում էր նկարներ Միջին Ասիայից, և իհարկե նախկինում գոյություն ունեցած և հիմա գոյություն ունեցող ճանաչված ամպստամբությունների նկարներ[7]։
Oasis-ը ձայնագրել է "Waiting for the Rapture" երգը 2008 թվականին լույս տեսած իրենց Dig Out Your Soul վերջին ստուդիական ալբոմում որը շատ նման է "Five to One"-ին։
Երգի այլ հայտնություններ
խմբագրել- Երգը օգտագործվել է Kingsman: The Secret Service ֆիլմի թրեյլերում։
- Երգը հանդիսանում է որպես սաունդթրեք Grand Theft Auto: The Lost and Damned և Grand Theft Auto: The Ballad of Gay Tony խաղերում։
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.allmusic.com/song/five-to-one-mt0045067811
- ↑ «Now the Day is Over». Encyclopedia-titanica.org. 2005 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ [1]
- ↑ «An American Prayer (Ii) Lyrics - The Doors». Actionext.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «BBC Wales - Arts - Dylan Thomas - Portrait Of The Artist As A Young Dog». Bbc.co.uk. 2008 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Gilbert, Jeff. "Prime Cuts: Mike McCready - The Best of Pearl Jam!". Guitar School. May 1995.
- ↑ «Five To One by Make Love AND War». YouTube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.