Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ
(Վերահղված է INSEEից)
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ (ֆր.՝ Institut national de la statistique et des études économiques, կրճատ. INSEE կամ Insee), կազմակերպություն, որը զբաղվում է Ֆրանսիայի պաշտոնական վիճակագրական տվյալների հաշվարկով և վերլուծությամբ։ Հիմնվել է 1946 թվականին[3]։ Այն ենթարկվում է Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսների նախարարությանը։ 2007 թվականից ինստիտուտը ղեկավարում է Ժան-Ֆիլիպ Կոտին։
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն, առցանց տվյալների բազա և Q129341528? |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Հապավում | INSEE |
Հիմնադրված | ապրիլի 27, 1946 |
Գլխադասային գրասենյակ | Մոնրուժ |
Տարածաշրջան | Ֆրանսիա |
Ղեկավար | Jean-Luc Tavernier?[2] |
Վերադաս կազմակերպություն | Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն |
Կայք | insee.fr(ֆր.)(անգլ.) |
Նպատակներ
խմբագրելINSEE-ի հիմնական գործառույթներն են՝
- մարդահամարների կազմակերպումը և անցկացումը, ինչպես նաև Ֆրանսիայի բնակչության վերաբերյալ տարաբնույթ վիճակագրության նախապատրաստումն ու հրապարակումը,
- կազմակերպությունների և տնտեսության նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին պարբերական կամ թիրախային տեղեկությունների հավաքագրում,
- Ֆրանսիայի ՀՆԱ-ին վերաբերվող հիմնական հասարակական և տնտեսական ցուցանիշների գնահատումը (գործազրկություն, աղքատության մակարդակ, և այլն),
- տարաբնույթ ինդեքսների հրապարակում (գների և եկամուտների ինդեքս, սպառողական գների ինդեքս, ինֆլյացիայի հաշվարկ և այլն)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- INSEE-ի պաշտոնական կայք(ֆր.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտ» հոդվածին։ |