Նախագազաններ

(Վերահղված է Prototheriaից)
Նախագազաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս Նախագազաններ
Լատիներեն անվանում
Prototheria



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179914
NCBI 9254

Նախագազանները կամ ձվածին կաթնասունները (լատ. Prototheria) կաթնասունների մեջ առավել պրիմիտիվ և սակավատեսակ կենդանիներն են։ Այս ենթադասին են պատկանում բադակտուցը, պրոեքիդնան և եքիդնան, որոնք տարածված են Ավստրալիայում, Տասմանիայում և Նոր Գվինեա կղզիներում։ Սրանք, թռչունների նման, բազմանում են ձու դնելով։ Բեղմնավորված ձվաբջիջը շուրջ 15-16 օր մնում է էգի սեռական ուղիներում և զարգանում։ Բադակտուցը դնում է 1-3 ձու և թռչունների նման թխսում։ Եքիդնան դնում է 1-2 ձու, որից հետո տեղափոխում է պարկի մեջ։ Պարկում ջերմաստիճանը հասնում է 33-35±, որտեղ սաղմը շարունակում է զարգանալ ևս 10-11 օր։ Ձվից սաղմը դուրս է գալիս 8սմ երկարությամբ և ասեղանման մազերով։ Նա մնում է պարկում և սնվում կաթով։ Եքիդնայի մոտ դիտվում է չավարտված կենդանածնություն։ Նախագազանները ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, ունեն կոյանոց, որի մեջ բացվում են ուղիղ աղիքը միզածորանները և սերմնատարները (կամ ձվատարները)։ Գլխուղեղի կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա։ Չունեն փափուկ շրթունքներ։ Բադակտուցն ունի բազմաբլուր ատամներ, իսկ հասուն առանձնյակներն անատամ են։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն։

Համակարգում

խմբագրել

Այժմյան նախագազաններն ընդգրկված են մեկ՝ միանցքավորների կարգի մեջ, որը բաժանվում է երկու ընտանիքի՝

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախագազաններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախագազաններ» հոդվածին։
  NODES