RSS
RSS-ը XML ֆորմատների ընտանիք է, որն օգտագործվում է վեբի բովանդակության հավաքագրման նպատակով։ Ամենատարածված օգտագործման եղանակը՝ ստանալ բլոգում կամ կայքում հրատարակված վերջին հոդվածների ցանկը՝ կարճ բովանդակությամբ։ Դրանք ստանալու համար օգտագործում են RSS-ագրեգատորներ, որոնք հնարավորություն են տալիս տեսնել վերջին թարմացումները՝ առանց կայք մտնելու։ Ժամանակակից զննարկիչները ևս ինքնուրույն կամ հատուկ հավելվածների միջոցով հնարավորություն են տալիս կարդալ RSS հոսքերը։
RSS | |
---|---|
Ընդլայնում | .xml և .rss |
MIME | application/rss+xml [1] |
Ֆորմատի տեսակ | նշագրման լեզու, XML հավելված և web feed? |
RSS Վիքիպահեստում |
Այս ստանդարտն ավելի հաճախ օգտագործվում է ստանալու համար այնպիսի տեղեկություններ, որոնք բնույթով անընդհատ փոփոխվում են. որևէ ծրագրի պարտականությունների ցուցակը, արժեքը, ցանկացած տեսակի ահազանգ, առաջարկված նոր աշխատատեղեր, նոր հոդվածներ և այլն։ Podcasts-երը և videocasts-երը նախատեսված են այս նույն ստանդարտի համար և օգտագործում են բաժանման նշանը։
Այս հապավումով կարող են նշվել երեք ֆորմատներ՝
- Rich Site Summary (RSS 0.91)
- RDF Site Summary (RSS 0.90 et 1.0)
- Really Simple Syndication (RSS 2.0)
2006 թվականին ստեղծվեց RSS-ի նմանատիպ մեկ այլ ֆորմատ՝ Atom-ը։
Օրինակներ
խմբագրելRSS 1.0 նիշքի օրինակ
խմբագրել<?xml version="1.0"?>
<rdf:RDF xmlns:rdf="http://www.w3.org/1999/02/22-rdf-syntax-ns#"
xmlns="http://purl.org/rss/1.0/">
<channel rdf:about="http://www.xml.com/xml/news.rss">
<title>XML.com</title>
<link>http://xml.com/pub</link>
<description>
XML.com features a rich mix of information and services
for the XML community.
</description>
<image rdf:resource="http://xml.com/universal/images/xml_tiny.gif" />
<items>
<rdf:Seq>
<rdf:li resource="http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html" />
<rdf:li resource="http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html" />
</rdf:Seq>
</items>
<textinput rdf:resource="http://search.xml.com" />
</channel>
<image rdf:about="http://xml.com/universal/images/xml_tiny.gif">
<title>XML.com</title>
<link>http://www.xml.com</link>
<url>http://xml.com/universal/images/xml_tiny.gif</url>
</image>
<item rdf:about="http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html">
<title>Processing Inclusions with XSLT</title>
<link>http://xml.com/pub/2000/08/09/xslt/xslt.html</link>
<description>
Processing document inclusions with general XML tools can be
problematic. This article proposes a way of preserving inclusion
information through SAX-based processing.
</description>
</item>
<item rdf:about="http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html">
<title>Putting RDF to Work</title>
<link>http://xml.com/pub/2000/08/09/rdfdb/index.html</link>
<description>
Tool and API support for the Resource Description Framework
is slowly coming of age. Edd Dumbill takes a look at RDFDB,
one of the most exciting new RDF toolkits.
</description>
</item>
<textinput rdf:about="http://search.xml.com">
<title>Search XML.com</title>
<description>Search XML.com's XML collection</description>
<name>s</name>
<link>http://search.xml.com</link>
</textinput>
</rdf:RDF>
RSS 2.0 նիշքի օրինակ
խմբագրել<?xml version="1.0" encoding="iso-8859-1"?>
<rss version="2.0">
<channel>
<title>իմ կայքը</title>
<description>սա RSS 2.0-ի օրինակ է</description>
<lastBuildDate>չորեքշաբթի, հուլիսի 27, 2005 00։30։30 -0700</lastBuildDate>
<link>http://www.example.org</link>
<item>
<title>նորություն N°1</title>
<description>սա իմ առաջին նորությունն է</description>
<pubDate>երեքշաբթր, հուլիսի 19, 2005 04։32։51 -0700</pubDate>
<link>http://www.example.org/actu1</link>
</item>
</channel>
</rss>
Հիմնական նշանների բացատրությունը
խմբագրելRSS փաստաթղթի պարունակությունը ընդգրկում է միշտ <rss> նշաններ։ Նրանք անպայմանորեն ունեն մի հատկանիշ, որը RSS փաստաթուղթը հարմարեցնում է իր տարբերակին։ Այս նշանի մյուս մակարդակում գտնվում է <channel> նշանը, որը պարունակում է պարտադիր կամ ոչ պարտադիր RSS հոսքի մետատվյալներ, ինչպես նաև բովանդակությունների ցուցակ։
Մետատվյլաներ
խմբագրելԻնչ վերաբերում է մետատվյալներին, մեկ հոսքում գոյություն ունեն երեք պարտադիր տարրեր՝
- <title>՝ սահմանում է հոսքի վերնագիրը
- <description>՝ համառոտ կերպով նկարագրում է հոսքը
- <lastBuildDate>՝ սահմանում է հոսքի վերջին փոփոխման ամսաթիվը
- <link>՝ սահմանում է հոսքին համապատասխանող կայքի հասցեն
Գոյություն ունեն նաև այլ տարրեր՝
- <pubDate>՝ սահմանում է հոսքի հրապարակման ամսաթիվը
- <image>՝ թույլ է տալիս նկար տեղադրել հոսքում
- <language>՝ սահմանում է հոսքի լեզուն
Բովանդակություն. յուրաքանչյուր հոդվածի նկարագրություն Յուրաքանչյուր նյութի համար հոսքում ավելացվում է <item> նշանը։
Հոսքի նյութերը բնութագրող ամենատարածված նշաններն են՝
- <title>՝ սահմանում է նյութի վերնագիրը
- <link>՝ սահմանում է նյութի հասցեն
- <pubDate>՝ սահմանում է նյութի հրապարակման ամսաթիվը
- <description>՝ սահմանում է նյութի կարճ նկարագրությանը
- <guid>՝ սահմանում է նյութի իդենտիֆիկատորը
Ըստ DTD RSS 2.0-ի, մեկ նշանում նվազագույնս պետք է լինի <title> կամ <description>, իսկ մնացաշ նշանները ըստ ընտրության է։
Գոյություն ունեն այլ նշաններ, ինչպես՝
- <author>՝ սահմանում է նյութի հեղինակին
- <category>՝ դասակարգում է նյութը
- <comments>՝ սահմանում է նյութի մեկնաբանությունները
Տարածքային անվանումների (namespaces) շնորհիվ RSS հոսքում հնարավոր է, որ այլ նշաններ լինեն։ Օրինակ, կարելի է նոր գործառույթներ ընդգրկել, ինչպես արվել է iTunes-ի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The application/rss+xml Media Type». Network Working Group. 2006 թ․ մայիսի 22. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.