The Beatles
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Beatles (այլ կիրառումներ)
Բիթլզ (անգլերեն՝ The Beatles; խմբի առանձին անդամներն անվանվում են «բիթլ»), բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝ «բիթլամանիան»։ Երգահաններ Լենոնի և ՄաքՔարթնիի գլխավորությամբ խմբի երաժշտությունը աճեց, զարգացավ և դարձավ փոփ երաժշտության էվոլյուցիայի և 1960-ականների հակամշակութային զարգացման անբաժանելի մասը[4]։ Քանի որ խմբի անդամները շարունակում էին ազդեցություններ կրել զանազան մշակութային աղբյուրներից, նրանց երաժշտական և լիրիկական կենսափորձը աճեց, և նրանց ընդունում էին որպես դարի հասարակամշակութային շարժման մարմնացումներ։
The Beatles | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լիվերպուլ, Անգլիա |
Ժանրեր | Ռոք, Ռոքնռոլ, Փսիխոդելիկ ռոք, Մյորսիբիթ, Ֆոլք |
Գործունեություն | 1960–1970 (Մասնակի վերամիավորում։ 1994–1995) |
Լեյբլ | Parlophone Capitol Apple Vee-Jay Polydor Swan Tollie United Artists |
Կապված | Թոնի Շերիդեն, The Quarrymen, Plastic Ono Band, The Dirty Mac, Wings, Traveling Wilburys, Rory Storm and the Hurricanes, Ringo Starr All-Starr Band, Բիլլի Փրեստոն |
Պարգևներ | |
Կայք | thebeatles.com |
Անդամներ | |
Ջոն Լենոն Փոլ Մաքքարթնի Ջորջ Հարրիսոն Ռինգո Սթար | |
Նախկին անդամներ | |
Ստյուարտ Սաթքլիֆ (1959—1961) Փիթ Բեստ (1960—1962) Ջիմի Նիկոլ (1964)[3] | |
The Beatles Վիքիպահեստում |
Բիթլզն իր հեղինակությունը ստեղծեց 1960 թվականից սկսած՝ երեք տարի շարունակ Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում ելույթներ ունենալով։ Այդ ժամանակ խմբի բաս-կիթառահարը Սթյուարթ Սաթքլիֆն էր։
1962 թվականին խմբի հիմնական եռյակը՝ Լենոնը, ՄաքՔարթնին ու Հարրիսոնը առաջարկեցին Ռինգո Սթարին միանալ իրենց՝ որպես հարվածային գործիք նվագող։ Խմբի պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ մեծ ներդրում են ունեցել մենեջեր Բրայան Ափշտայնը և Ջորջ Մարտինը, որոնք ուղղորդել և զարգացրել են նրանց ձայնագրությունները, մեծապես ընդլայնել խմբի հայտնիությունը Անգլիայում՝ 1962 թվականին թողարկված "Love Me Do" հիթից հետո։
Հաջորդ տարում նրանք արդեն ստացան «հրաշալի քառյակ» անվանումը, իսկ արդեն 1964 թվականին դարձան միջազգային աստղեր՝ գլխավորելով ամերկյան փոփ-շուկան։ 1965 թվականից սկսած՝ Բիթլզն ավելի նորարարական ձայնագրություններ սկսեց թողարկել․ Rubber Soul (1965), Revolver (1966), Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1967), The Beatles (նաև հայտնի որպես White Album, 1968) և Abbey Road (1969): 1970 թվականի փլուզումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը հաջողության հասավ որպես մենակատար։ Լենոնը սպանվեց 1980 թվականի դեկտեմբերին, իսկ Հարրիսոնը մահացավ 2001 թվականի նոյեմբերին՝ թոքերի քաղցկեղից։ ՄաքՔարթնին և Սթարը դեռ երաժշտական ակտիվ գործունեություն են ծավալում։
Ողջ աշխարհում շուրջ 800 միլիոն ֆիզիկական և թվային ալբոմների վաճառքով Բիթլզը պատմության մեջ լավագույն վաճառք ապահոված երաժշտական խումբն է։ Այն ավելի շատ է գլխավորել բրիտանական չարտերը և Անգլիայում ավելի շատ սինգլներ վաճառել, քան մեկ այլ արտիստ։ Բիթլզի անդամները նաև ԱՄՆ-ի լավագույն վաճառք ունեցող արտիստներն են՝ 178 միլիոն սերտիֆիկացված միավորներով։ 2008 թվականին խումբը գլխավորեց Բիլբորդ ամսագրի՝ բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների ցուցակը։ Իսկ 2017 թվականից ի վեր, Բիթլզը Hot 100 չարտի ռեկորդակիր է՝ ամենաշատ առաջին հորիզոնականը զբաղեցրած հիթերով (20 սինգլ)։ Խումբը ստացել է յոթ Գրեմմի մրցանակ, մեկ Academy մրցանակ՝ Լավագույն օրիգինալ երգի համար, և տասնհինգ Ivor Novello մրցանակ։ 1988 թվականին խումբը ներառվել է Ռոքնռոլի Փառքի սրահում, իսկ 1994-2015 թվականներին խմբի անդամներն անհատական աստղեր են ստացել։ Նրանք նաև միասին ընդգրկվել են Թայմս ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Պատմություն
խմբագրել1957-1962․ Կազմավորում, Համբուրգում և Անգիայում ճանաչում
խմբագրել1957 թվականի մարտին, 16-ամյա Ջոն Լենոնը, Քվերրի Բենք ավագ դպրոցի մի քանի ընկերների հետ սքիֆլ խումբ ձևավորեց։ Սկզբնական շրջանում նրանք իրենց Blackjacks անվանեցին։ Սակայն, երբ պարզվեց, որ տեղական հեղինակավոր խմբերից մեկն արդեն օգտագործում է այդ անունը, կարիք առաջացավ փոխել այն[5]։ Այդպես, խումբը կոչվեց Քուարիմեն։ Հուլիսի 4-ին, 15-ամյա Փոլ ՄաքՔարթնիի և Ջոն Լենոնի հանդիպումից հետո, Փոլը խմբին միացավ որպես ռիթմ-կիթառահար[6]։ Իսկ 1958 թվականի փետրվարին ՄաքՔարթնին հրավիրեց իր ընկեր Ջորջ Հարրիսոնին՝ դիտելու խմբի համերգը։ 15-ամյա Ջորջը երգեց Լենոնի համար իր նվագով տպավորելով նրան, սակայն Լենոնը սկզբնապես կարծում էր, որ Հարրիսոնն իրենց միանալու համար դեռ շատ երիտասարդ էր։ Մեկ ամիս համառությունից հետո, ՄաքՔարթնիի կազմակերպած երկրորդ հանդիպման ժամանակ, երբ Հարրիսոնը լիվերպուլյան ավտոբուսի վերին հարկում[7] կատարեց "Raunchy" երգի գործիքային տարբերակի գլխավոր կիթառի հատվածը և ընդգրկվեց խումբ՝ որպես գլխավոր կիթառահար[8][9]։ 1959 թվականի հունվարին Լենոնի դպրոցական ընկերներն արդեն լքել էին խումբը, և նա սկսեց իր ուսումը Լիվերպուլի արվեստի քոլեջում[10]։ Երեք կիթառահարներ, որոնք իրենց Ջոննի և Մունդոգզ էին անվանում[11], ռոքնռոլ էին նվագում այնտեղ, որտեղ հարվածային գործիք նվագող էր գտնվում[12]։ Լենոնի արվեստի դպրոցի ընկեր Սթյուարթ Սաթքլիֆը, որը վերջերս էր վաճառել իր կտավներից մեկը և բաս-կիթառ գնել, խմբին միացավ 1960 թվականի հունվարին։ Հենց նա առաջարկեց խմբի անունը Beatles դնել՝ ի պատիվ Բադդի Հոլլի և Քրիքեթների[13][14]։ Նրանք այդ անունն օգտագործեցին մինչև մայիս, երբ Շոտլանդիայում փոփ-երգիչ և իրենց լավ ընկեր Ջոննի Ջենթլի հետ որպես բեք-վոկալային խումբ կարճ շրջագայություն ունենալուց հետո դարձան Արծաթե Բիթլներ։ Հուլիսի սկզբին նրանք խումբն անվանեցին Արծաթե Բիթլներ, իսկ օգոստոսի կեսին՝ Բիթլզ[15]:
Ալլան Ուիլիամսը, Բիթլզի ոչ պաշտոնական մենեջերը, նրանց համար Համբուրգում կեցություն կազմակերպեց, սակայն ամբողջական դրույքով աշխատող հարվածային չունենալու պատճառով նրանք լսումների մասնակցեցին և 1960 թվականի օգոստոսին վարձեցին Փիթ Բեսթին։ Արդեն հինգ անդամ ունեցող խումբը չորս օր անց մեկնեց և պայմանագիր կնքեց ակումբատեր Բրունո Կոշմիդերի հետ՝ 3½-ամսյա կեցության համար[16]։ Բիթլզ պատմաբան Մարկ Լյուիսոնը գրում է․ «Նրանք Համբուրգ հասան օգոստոսի 17-ի, այն ժամանակ, երբ Կարմիր լապտերների փողոցում խղճուկ հագնված կանայք տարատեսակ զվարճություններ էին առաջարկում»"[17]: Կոշմիդերը շրջանի մի քանի գիշերային ակումբներ վերածեց երաժշտական վայրերի և Բիթլզը սկզբնապես տեղավորեց Ինդրա ակումբում։ Աղմուկի հետ կապված բողոքների հիման վրա Ինդրան փակելուց հետո, հոկտեմբերին նա խումբը Կայզերքելլեր տեղափոխեց[18]։ Երբ նա տեղեկացավ, որ խումբը, խախտելով պայմանագիրը, ելույթ է ունեցել Թոփ Թեն ակումբում, մեկամսյա դադարեցման նկատողություն տվեց[19] և զեկույց ներկայացրեց այն մասին, որ անչափահաս Հարրիսոնը Համբուրգում մնալու թույլտվություն է ստացել՝ գերմանական իշխանություններին ստելով իր տարիքը[20]։ Նոյեմբերի վերջին իշխանությունները երկրից վտարեցին Հարրիսոնին[21]։ Իսկ մեկ շաբաթ անց, Կոշմիդերի միջամտությամբ, ՄաքՔարթնին և Բեսթը ձերբակալվեցին՝ բետոնե միջանցքում հրդեհ բռնկելու համար։ Իշխանությունները նրանց նույնպես աքսորեցին[21]։ Լենոնը Լիվերպուլ վերադարձավ վաղ դեկտեմբերին, իսկ Սաթքլիֆն իր հարսնացու Աստրիդ Կիրշերի[22] հետ մնաց Համբուրգում։ Աստրիդը Բիթլզի առաջին կիսապրոֆեսիոնալ լուսանկարների հեղինակն էր[23]։ Հաջորդ երկու տարիների ընթացքում խմբի տղաները կարճ ժամանակահատվածներով բնակություն էին հաստատում Համբուրգում, որտեղ պրելյուդին էին օգտագործում՝ վերականգնվելու և ողջ գիշեր տևող ելույթների ընթացքում իրենց էներգիան պահելու համար[24]։ 1961 թվականին, Համբուրգում ունեցած երկրորդ հաջողության ժամանակ, Քիրշերը Սաթքլիֆի մազերը կտրեց «էքզի» (էքզիստենցիալիստական) ոճով, որը հետագայում տարածվում գտավ նաև խմբի մյուս անդամների մոտ[25][26]։ Հենց նույն տարում, երբ Սաթքլիֆը որոշեց լքել խումբը և վերսկսել արվեստի դասերը Գերմանիայում, ՄաքՔարթնին փոխարինեց նրան՝ որպես բաս[27]։ Դրանից հետո պրոդյուսեր Բերթ Քեմփֆերթը մինչև 1962 թվականի հուլիս պայմանագիր կնքեց արդեն հայտնի քառյակի հետ և նրանց օգտագործեց որպես Փոլիդոր ձայնագրման ստուդիայի բեք-վոկալային խումբ[28][29]։ Ձայնագրումների ընթացքում Բիթլզը մեկ տարով պայմանագիր կնքեց Փոլիդորի հետ[30]։ «Թոնի Շերիդանին և Բիթ եղբայրներին» պատկանող "My Bonnie" սինգլը, որը 1961 թվականի հունիսին էր ձայնագրվել և թողարկվել չորս ամիս անց, Մյուզիքմարքտ չարտում 32-րդ հորիզոնականը զբաղեցրեց[31]։ «Ես մեծացել եմ Համբուրգում, ոչ Լիվերպուլում», ասել է Ջոն Լենոնը։ Անրադառնալով այս վաղ շրջանին, նա նաև ասել է, - «Երբ խմբի անդամներն ընկճվում էին, ասում էին՝ «Մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք նվագում ենք տխմարների համար, մենք ապրում ենք տխմար միջավայրում », ես ասում էի՝ «Ու՞ր ենք գնում, ընկերներ», իսկ նրանք՝ «Վերև Ջոնի», ես՝ «Դա որտե՞ղ է», նրանք՝ «Փոփի ամենավերևում», իսկ ես՝ «Ճիշտ է»։ Եվ մենք մեզ ավելի լավ էինք զգում։
2008 թվականին Համբուրգում մի հրապարակ կոչեց նրանց անունով (Բիթլզի հրապարակ)։
Համբուրգում երկրորդ անգամ բնակություն հաստատելուց հետո, Բիթլզը վայելում էր Մերսիբիթ շարժմանը զուգահեռ Լիվերպուլում աճող իր հայտնիությունը։ Այնուամենայնիվ, տղաներն արդեն հոգնում էին ամեն գիշեր միևնույն ակումբներում բազմաթիվ միապաղաղ ելույթներից[32]։ 1961 թվականին, Քավերն ակումբում նրանց հերթական ելույթի ժամանակ, նրանք պատահաբար հանդիպեցին տեղական ձայնագրման վաճառասրահի տեր և երաժշտական սյունակագիր Բրայան Ափշտայնին[33]։ Հետագայում նա հիշում է․ «Ես միանգամից հավանեցի այն, ինչ լսեցի։ Նրանց թարմ էին, ազնիվ և ունեին այն, ինչ ես «ներկայություն» եմ կոչում․․․դա աստղերին բնորոշ հատկություն է"[34]: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Ափշտայնը ղեկավարեց Բիթլզը։ Իսկ 1962 թվականի հունվարին խմբի մենեջեր նշանակվեց։ Մինչև 1962 թվականի կեսերը նա փորձում էր Բիթլզին ազատել Բերթ Քեմփֆերթ պրոդաքշնի պայմանագրային պարտավորություններից։ Ի վերջո, նա բանակցեց և կարողացավ մեկ ամիս շուտ նոր պայմանագիր կնքել՝ փոխանակելով դա Համբուրգում վերջին ձայնագրման շրջանի հետ[35]։ Ապրիլին, Գերմանիա վերադառնալով, օդանավակայանում նրանք ստացան Սաթքլիֆի մահվան լուրը։ Նա մահացել էր նախորդ օրը՝ ուղեղի արյունահոսությունից[36]։
Ափշտայնը սկսեց ձայնագրող լեյբլների հետ պայմանագիր կնքելու բանակցություններ վարել։ Մեծ Բրիտանիայում ձայնագրման պայմանագիր կնքելու համար նա բանակցեց Փոլիդորի հետ՝ գործող պայմանագիրը ժամկետից շուտ ավարտելու համար։ Փոխարենը նա առաջարկում էր Թոնի Շերիդանի համար որպես բեք-վոկալային խումբ ևս մի քանի երգ ձայնագրել[37]։ Նոր տարվա լսումներից հետո Դեքքա ձայնագրման լեյբլը մերժեց Բիթլզին՝ մեկնաբանելով․ «Կիթառային խմբերն իրենց արդեն սպառել են»"[38]: Հետագայում Դեքքայի տնօրեն Դիք Ռոուն ստացավ "the man who turned down the Beatles" (մարդը, որ հրաժարվեց Բիթլզից) անվանումը։ Երեք ամիս անց, պրոդյուսեր Ջորջ Մարտինը պայմանագիր կնքեց Բիթլզի և EMI's Parlophone լեյլբի միջև։ Մարտինի հետ Բիթլզի ձայնագրման առաջին շրջանը տեղի ունեցավ 1962 թվականի հունիսի 6-ին՝ Լոնդոնում, EMI's Abbey Road ստուդիայում[39]։
Մարտինն անմիջապես բողոքեց Ափշտայնին Բեսթի խղճուկ հարվածային ունակություններից և առաջարկեց նրա փոխարեն խումբ նոր հարվածային ընդգրկել[40]։ Արդեն մտածելով Բեսթի հեռացման մասին, խումբն օգոստոսի կեսին փոխարինեց նրան Ռինգո Սթարով։ Բայց դա անհետևանք չմնաց։ Ջորջ Հարիսոնը պատմում է․ «Քավերն ակումբում մենք նվագեցինք առանց Փիթի, իսկ մարդիկ գոչում էին "Best is the best" (Բեսթը լավագույնն է), «Ռինգո երբե՛ք, ընդմիշտ Փիթ»։ Դա շատ տհաճ էր, և ես նույնպես սկսեցի գոռալ նրանց վրա։ Համերգից հետո մենք դուրս եկանք կացարանից։ Մի գետնանցումով գնալիս, ես տեսա մի մարդու, ով դարձավ դեպի ինձ և այնպես հարվածեց, որ աչքիս տակը կապտեց»։ Ինչ վերաբերում է Փիթ Բեսթին, հիասթափությունը նրան ստիպեց 1965 թվականին սեփական ալբոմը թողարկել ՝ Best, of the Beatles (ստորակետն այստեղ մեծ նշանակությունն ունի)։
Ռինգո Սթարը լքել էր Րորի Սթորմը և the Hurricanes-ը, որպեսզի միանար Բիթլզին[39]։ Ջորջ Հարիսոնը հիշում է․ «Ձայնագրման առաջին օրը խմբի անդամները քիչ էր մնում ինձ սպանեին։ Ջորջ Մարտինը մեզ հարցրեց․ «Կա՞ ինչ որ բան, որ ձեզ դուր չի գալիս», ես նայեցի նրան ու պատասխանեցի․ «Ամենից առաջ ինձ դուր չի գալիս ձեր փողկապը», իսկ մյուսները․ «Օ՜ ոչ։ Մենք այստեղ փորձում ենք պայմանագիր կնքել»։ Բարեբախտաբար, Ջորջ Մարտինը լավ հումորի զգացում ուներ, և ամեն ինչ հարթ ընթացավ։ EMI-ի սեպտեմբերի 4-ի ձայնագրման արդյունքում ծնվեց "Love Me Do" սինգլը, որում հարվածային գործիքներն արդեն Ռինգո Սթարն էր նվագում, սակայն Մարտինը, դժգոհ նրա աշխատանքից, խմբի ձայնագրման երրորդ շրջանի համար նոր հարվածային գործիք նվագող գտավ՝ Էնդի Ուայթին։ Վերջինիս հետ թողարկվեցին "Love Me Do", "Please Please Me", և "P.S. I Love You" երգերը[39]։ Մարտինը, որպես խմբի առաջին սինգլ, սկզբնապես ընտրել էր "Love Me Do"-ի առաջին տարբերակը՝ Ռինգո Սթարի հետ, սակայն, հետագայում ընտրվեց Էնդի Ուայթի տարբերակը, որտեղ Սթարը պարզապես դափ էր նվագում (Փոլ Մաքքարթնին, ով նաև հրաշալի հարվածային էր, փոխարինեց Ռինգոյին նաև Back in the U.S.S.R. և Dear Prudence երգերում)[39]։ Հոկտեմբերի սկզբին թողարկվելով, "Love Me Do"-ն, միանգամից հասավ Record Retailer չարտի 17-րդ հորիզոնական[41]։ Խմբի հեռուստատեսային առաջնաելույթը տեղի ունեցավ ավելի ուշ նույն ամսում՝ People and Places տարածաշրջանային լրատվական ծրագրի ուղիղ եթերում[42]։ Այն բանից հետո, երբ Մարտինն առաջարկեց "Please Please Me"-ն ավելի արագ տեմպով ձայնագրել[43], ստուդիական ձայնագրման շրջանը նոյեմբերի վերջին նոր արդյունք տվեց[44]։ Մարտինը դա ճշգրտորեն կանխագուշակել էր, ասելով․ «Դուք հենց նոր ձեր առաջին հորիզոնականը վաստակեցիք»"[45]:
1962 թվականի դեկտեմբերին Բիթլզը դադարեցրեց Համբուրգում իր հինգերորդ և վերջին բնակությունը[46]։ 1963 թվականին խումբը համաձայնության եկավ, որ բոլոր չորս անդամները՝ ներառյալ Ռինգո Սթարը, որը սահմանափակ ձայնային դիապազոն ուներ, պետք է ալբոմների վոկալային մասերում մասնակցություն ունենան՝ դրանով վավերացնելով խմբում իրենց ներկայությունը[47]։ Լենոնը և ՄաքՔարթնին արդեն վաղուց որպես երգահաններ համագործակցում էին, և որքան խմբի հաջողությունն աճում էր, այնքան Հարրիսոնի հնարավորությունները, որպես հիմնական վոկալիստ, սահմանափակվում էին[48]։ Բիթլզի կոմերցիոն ներուժը մեծացնելու համար, Ափշտայնն առաջարկեց նրանց ելույթներին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել[49]։ Հետագայում Լենոնը հիշում է՝ ինչպես նա ասում էր․ «Եթե իսկապես ուզում եք ավելի մեծ տեղերում հայտնվել, ապա ստիպված եք փոխվել՝ բեմում չուտել, չծխել, չհայհոյել․․․»"[38]: Լենոնը դրան այս կերպ էր պատասխանել․ «Մենք սովոր էինք հագնվել այնպես, ինչպես ուզում էիք՝ թե՛ բեմում, թե՛ դրանից դուրս։ Նա մեզ ասում էր, որ ջինսերն այնքան էլ խելամիտ որոշում չէին և մենք ավելի լավ է ավելի համապատասխան տաբատներ կրեինք։ Սակայն նա չէր ուզում, որ մենք միանգամից կաղապարների մեջ հայտնվեինք։ Նա մեզ թույլ էր տալիս ինքնուրույն գտնել անհատականության մեր սեփական զգացումը»"[38]:
1963-1966։ Բիթլամանիա և շրջագայության տարիներ
խմբագրելPlease Please Me և With the Beatles
խմբագրել1963 թվականի փետրվարի 11-ին, 13 ժամ տևողությամբ ձայնագրման մեկ շրջանի ընթացքում դեբյուտային LP Please Please Me ալբոմի համար խումբը միանգամից տասը երգ ձայնագրեց
- I Saw Her Standing There
- Misery
- Anna (Go to Him)
- Chains
- Boys
- Baby It's You
- Do You Want to Know a Secret
- A Taste of Honey
- There's a Place
- Twist and Shout
Ալբոմը ներառում էր արդեն թողարկված առաջին երկու սինգլները։ Մարտինը սկզբնապես որոշել էր դեբյուտային ալբոմ LP-ի ձայնագրությունը Քավերն ակումբում անցկացնել, սակայն հասկանալով, որ շենքի հնչողությունը համապատասխան չէ, որոշեց Abbey Road-ում ընդամենը մեկ արագ ձայնագրման շրջան անցկացնել[50]։ "Love Me Do"-ի համեստ հաջողությունից հետո, "Please Please Me" սինգլն ավելի բուռն ընդունելության արժանացավ։ Թողարկվելով 1963 թվականի հունվարին, համանուն ալբոմից երկու ամիս առաջ, երգը հասավ Լոնդոնի բոլոր չարտերի առաջին հորիզոնականներ, բացառությամբ Record Retailer չարտի, որտեղ այն երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց[51]։ Հիշելով, թե ինչպես Բիթլզը «շտապում էր տեղ հասցնել իր առաջին ալբոմը», մեկ օրում դուրս թողնելով "Please Please Me" սինգլը, AllMusic-ից Ստեֆան Թոմասն ասում է․ «Թողարկումից տասնամյակներ անց, ալբոմը դեռ շարունակում է թարմ հնչել՝ շնորհիվ իր ամուր արմատների»"[52]: Լենոնն ասում էր, որ այդ ժամանակ փոքրիկ միտքը հսկայական մի բանի էր վերածվում։ Նա և ՄաքՔարթնին պարզապես երգեր էին գրում, ինչպես Էվերլի եղբայրները, Բադդի Հոլին․ փոփ երգեր, որոնք ուղղակի մեղեդի ստեղծելու միտում ունեին։ Իսկ բառերը գրեթե անտեղի ու անհամապատասխան էին"[53]:
Թողարկվելով 1963 թվականի մարտին, ալբոմը սկիզբ դրեց մի մրցավազքի, որի ընթացքում 1970 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տասներկու ստուդիական ալբոմներից տասնմեկը առաջին հորիզոնական հասան[54]։ Խմբի երրորդ սինգլը՝ "From Me To You", լույս տեսավ ապրիլին և նույնպես դարձավ չարտեր գլխավորող հիթ՝ սկսելով համարյա անխախտ մի ավանդույթ, որով Բիթլզի տասնյոթ հիթ Բրիտանիայում վեց տարի շարունակ առաջին հորիզոնականն էին զբաղեցնում[55]։ Լույս տեսնելով օգոստոսին, խմբի չորրորդ սինգլը՝ "She Loves You"-ն, Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառքն ապահոված ձայնագրությունը դարձավ՝ ընդամենը չորս շաբաթում վաճառելով երեք-քառորդ միլիոն օրինակ։ Այն դարձավ նրանց առաջին սինգլը, որը մեկ միլիոն նմուշի վաճառք ապահովեց և մինչև 1978 թ.-ը մնաց Մեծ Բրիտանիայի ամենամեծ վաճառք ունեցող ձայնագրությունը[56]։ Բիթլզի կոմերցիոն հաջողությունը մեդիայի լայնածավալ ուշադրություն գրավեց, որին այն պատասխանեց անտեղի և կատակերգական վերաբերմունքով։ Դա չարդարացրեց ժամանակի փոփ երաժիշտների սպասելիքները՝ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելով[57]։ Տարվա առաջին կեսում խումբը Մեծ Բրիտանիայում երեք շրջագայություն ունեցավ․ չորս շաբաթ տևողությամբ առաջին ազգային շրջագայությունը, որը սկսվեց փետրվարին։ Դրան նախորդում էր երեք շաբաթյա շրջագայությունը, որը տևել էր մարտին և մայիս-հունիս ամիսներին[58]։
Նրանց հայտնիության աճին զուգահեռ, տարածում գտավ մի նոր, խելագար մոլուցք։ Աղմկող երկրպագուների կատաղի բղավոցները մամուլը նոր ֆենոմեն համարեց, անվանելով «Բիթլամանիա»[59]։ Եվ, չնայած շրջագայության առաջատար չհամարվելուն, Բիթլզը, փետրվարի հրավերներով ու ելույթներով, ստվեր գցեց Թոմմի Ռոյի և Քրիս Մոնտեսի վրա, դառնալով «լսարանի պահանջով» ամենաշատ վճարվող խումբը։ Սա մի բան էր, որը մինչ այդ բրիտանական ոչ մի արտիստ, շրջագայության ընթացքում ամերիկյան արտիստների հետ ելույթ ունենալով, չէր նվաճել[60]։ Նմանատիպ իրավիճակ առաջացավ Բիթլզի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած Ռոյ Օրբիսոնի հետ շրջագայության ընթացքում[61]։
Ուշ հոկտեմբերին Բիթլզը սկսեց Շվեդիայի հինգօրյա շրջագայությունը։ 1962 թվականի դեկտեմբերին Համբուրգում ավարտված համերգներից հետո դա խմբի առաջին արտասահմանյան շրջագայությունն էր[62]։ Հոկտեմբերի 31-ին, երբ խումբը Մեծ Բրիտանիա վերադարձավ, Հիթրոու օդանավակայանում հարյուրավոր մոլի երկրպագուներ, չնայած հորդ անձրևին, աղմկելով դիմավորեցին նրանց։ Օդանավակայանում էին նաև 100 լրագրողներ ու լուսանկարիչներ, ինչպես նաև BBC-ի ներկայացուցիչներ։ Սա ոչ հաճախ հանդիպող դեպք էր[63]։ Հաջորդ օրը խումբը սկսեց ինն ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում իր չորրորդ շրջագայությունը, այս անգամ՝ վեց շաբաթյա ծրագրով[64]։ Նոյեմբերի կեսին, երբ բիթլամանիան ավելի էր ակտիվացել, ոստիկանությունը սկսեց բարձր ճնշման ջրային խողովակներ օգտագործել՝ Plymouth-ում համերգից առաջ ամբոխին կառավարելու համար[65]:
"Please Please Me"-ն դեռ 30 շաբաթ շարունակեց զբաղեցնել Record Retailer չարտի առաջատար դիրքը։ Այն իր դիրքը զիջեց միայն խմբի հաջորդ՝ With The Beatles ալբոմին[66], որը EMI-ն թողարկեց նոյեմբերի 22-ին, սահմանելով 270․000 օրինակ վաճառքի ռեկորդ։ LP-ն դեռ առաջատար էր՝ մեկ շաբաթում կես միլիոն օրինակ վաճառքով[67]։ Ձայնագրված լինելով հուլիսի և հոկտեմբերի միջև, With the Beatles-ը ստուդիայի արտադրական տեխնիկայից ավելի մեծ օգուտ ստացավ, քան իր նախորդը[68]։ Այն առաջատար դիրքը պահպանեց 21 շաբաթ, իսկ չարտերում մնաց շուրջ 40 շաբաթ։ Էրլվայնի բնութագրմամաբ LP-ն «ամենաբարձրակարգ արդյունքն է․ այն մեկը, որ ավելի է լավացնում ու գերազանցում է սկզբնական տարբերակը»[69]։ EMI-ն ալբոմը թողարկեց առաջիկա սինգլ "I Want To Hold Your Hand"-ից շուտ։ Երգն ալբոմից հանվել էր վաճառքի մեծացման նպատակով[70]։ Ալբոմը գրավեց The Times—ի երաժշտական քննադատ Ուիլիամ Մաննի ուշադրությունը, ըստ որի Լենոննն ու ՄաքՔարթնին 1963 թվականի անգլիացի լավագույն երաժիշտներն էին[68]։ Թերթը մի ամբողջ հոդվածաշար հրապարակեց, որտեղ Մաննը ներկայացնում էր երաժշտության մանրակրկիտ վերլուծություն՝ հասցնելով այն ավելի բարձր հեղինակության[71]։ With the Beatles-ը բրիտանական չարտերի պատմության մեջ դարձավ երկրորդ ալբոմը, որը մեկ միլիոն օրինակ վաճառեց։ Սա ցուցանիշ էր, որը նախկինում միայն 1958 թվականին South Pacific-ի սաունդթրեքն էր գրանցել[72]։ Ալբոմի սկզբնական նշումներն անելիս, խմբի մամուլի աշխատակից Թոնի Բարրոուն օգտագործեց գերադրական «հրաշալի քառյակ» կոչումը, որը հետագայում լայն տարածում գտավ մեդիայում՝ «the Fab Four» անվամբ[73]։
«Բրիտանական ներխուժում». Բիթլզն ԱՄՆ-ում
խմբագրելEMI-ի ամերիկյան մասնաճյուղը, Capitol Records-ը, մոտ մեկ տարի շարունակ խոչընդոտում էր Բիթլզի ամերիկյան թողարկումներին՝ ի սկզբանե հրաժարվելով թողարկել նրանց երաժշտությունը, ներառյալ առաջին երեք սինգլները։
Ամերիկյան անկախ լեյբլ Vee-Jay-ի հետ միասնական բանակցությունների արդյունքում 1963 թվականին մի քանի երգ թողարկվեց[74]։ Vee-Jay—ն ավարտին հասցրեց ալբոմի նախապատրաստական աշխատանքները, ներկայացնելով The Beatles-ը, որում ընդգրկված էին Parlophone-ում ձայնագրած "Please Please Me"-ի հիմնական երգերը։ Սակայն, ղեկավարության ազդեցությամբ ալբոմը չթողարկվեց։ Այնուհետև, երբ պարզվեց, որ լեյլբլը չի զեկուցել վաճառքի իրավունքները, Vee-Jay-ի՝ EMI-ի հետ կնքած արտոնագիրն անվավեր համարվեց[75]։ "She Love You" սինգլի համար Swan լեյբլին նոր արտոնագիր տրվեց։ Ձայնագրութունը Վիրջինիայի Թայդուաթեր WGH ռադիոկայանի կողմից որոշակի հեռարձակում ստացավ և ներկայացվեց ամերիկյան խմբերի սանդղակի մի մաս համարվող "Rate-a-Record"-ում, սակայն չկարողացավ ազգային մաստաբի հաջողության հասնել[76]։
Ափշտայնը 40․000$ արժողությամբ մարքեթինգային արշավ կազմակերպեց։ Ամերիկյան չարտերի հաջողությունը սկսեց այն բանից հետ, երբ Վաշինգտոնի AM ռադիկայանի դիջեյ Քերոլ Ջեյմսը 1963 թվականի դեկտեմբերի կեսին առաջին անգամ հեռարձակեց "I Want to Hold Your Hand"-ը։ Դեռ մինչև 1964 թվականի հունվարը նրանց ձայնագրությունները հնչում էին Նյու Յորքում (նաև ուղեկցվում էին խոշոր մարքեթինգային քարոզարշավով և հաճախակի ելույթներով), ապա նաև երկրի մնացած մասերում՝ սկզբնավորելով ամերիկյան ռադիոյով նրանց երաժշտության տարածմանը։ Սա հանգեցրեց պահանջարկի մեծացման, Capitol-ին ստիպելով նույն ամսում ժամանակից շուտ թողարկել "I Want to Hold Your Hand" սինգլը[77]։ 1963 թվականին, երբ խմբի՝ նախօրոք ծրագրավորված առաջնաելույթին ընդամենը մի քանի շաբաթ էր մնում, դեկտեմբերի 26-ին թողարկված "I Want to Hold Your Hand" սինգլը մեկ միլիոն օրինակ վաճառեց՝ հունվարի կեսին դառնալով ԱՄՆ-ում առաջին հիթը։ Դրանից հետո Vee-Jay-ը, Capitol-ի առաջին ալբոմ Meet the Beatles!-ին զուգահեռ, թողարկեց Introducing․․․ The Beatles-ը[78], մինչ Swan-ը վերափոխեց "She Loves You" սինգլը[79]։
1964 թվականի փետրվարի 7-ին Բիթլզին Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանում ճանապարհում էր 4000 երկրպագուից կազմված բանակ, որն ինքնաթիռի չվերթից հետո դեռ երկար ժամանակ աղմկում էր[80]։ Իսկ Նյու Յորքի Ջոն Ֆ․ Քենեդիի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց դեռ ժամեր առաջ, մոտ 3000 երկրպագու պատրաստ սպասում էր խմբի ժամանմանը[81]։ Արդեն երկու օր անց, ամերիկյան հեռուստատեսությամբ՝ Էդ Սուլիվանի շոուի ընթացքում նրանք իրենց առաջին կենդանի ելույթն ունեցան։ Լսարանի քանակը մոտավորապես 73 միլիոնի էր հասնում[82] (ԱՄՆ բնակչության մոտ 34%-ը)։ Կենսագիր Ջոնաթան Գուդը նշում է, որ, համաձայն Նիլսենի վարկանշային դասակարգման, Բիթլզի լսարանն ամերիկյան հեռուստատեսային ծրագրերի պատմության ընթացքում ամենամեծն է եղել։program"[83]: Հաջորդ օրը Բիթլզն արթնացավ բացասական քննադատությունների տարափով, սակայն, ընդամենը մեկ օր անց, ԱՄՆ-ում նրանց առաջին համերգը՝ բիթլամանիան, պայթեցրեց Վաշինգտոն Կոլիզեյ համերգասրահը[84]։ Շրջագայության հաջորդող օրերին, Քարնեգի դահլիճում ունեցած երկու համերգների ժամանակ Բիթլզը կրկին հաջող ընդունելության արժանացավ[82]։ Այնուհետև խումբը մեկնեց Ֆլորիդա և արդեն երկրորդ անգամ ելույթ ունեցավ Էդ Սուլիվանի շոուի ժամանակ, այս անգամ՝ 70 միլիոն ունկնդրով։ Փետրվարի 22-ին Բիթլզը վերադարձավ Մեծ Բրիտանիա[85]։
A Hard Day's Night ալբոմ
խմբագրել1963 թվականի ամբողջ ընթացքում Capital Records-ի ցուցաբերած անտարբերությունն աննկատ չմնաց և, որպես մրցակից, United Artists Records-ը Բիթլզին առաջարկեց երեք գործողությամբ ֆիլմ նկարահանել՝ հիմնականում սաունդթրեքերի կոմերցիոն ներուժը խթանելու համար[86]։ Ռեժիսոր Ռիչարդ Լեսթերի ղեկավարությամբ, խումբը շուրջ վեց շաբաթ՝ 1964 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, զավեշտալի վավերագրական ֆիլմում խաղաց ինքն իր դերը[87]։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ հուլիսին՝ Լոնդոնում և Նյու Յորքում, և բավականին հաջող անցավ։ Չնայած նրան, որ շատ քննադատներ այն համեմատում էին Մարքս եղբայրների հետ, ֆիլմը միջազգային հաջողության հասավ[88]։ Ըստ Էրլվայնի՝ ուղեկցող սաունդթրեքի ալբոմը՝ A Hard Day's Night-ն իրապես օգնեց նրանց որպես խումբ կայանալ։ Բիթլզի առաջին երկու ալբոմների չափազանց տարբեր ազդեցությունները փոխվել էին ու վերածվել պայծառ, ուրախ, ինքնատիպ մեղեդիների՝ կիթառի զվարթ ու անդիմադրելի ձայնով"[89]: Այդ «զվարթ» ձայնը մասնավորապես Ջորջ Հարրիսոնի 12-լարանի էլեկտրիկ Ռիքենբաքեր կիթառից էր հնչում, որը նրան անձամբ գործիք պատրաստողն էր նվիրել[90]։
1964 թվականի ապրիլի առաջին շաբաթում Բիթլզը Բիլբորդի Hot 100 չարտում միանգամից տասներկու հորիզոնական էր զբաղեցնում՝ ներառյալ թոփ-հնգյակը[91]։ Նրանց հայտնիությունը բրիտանական երաժշտության նկատմամբ այնպիսի աննախադեպ հետաքրքրություն առաջացրեց, որ մի շարք այլ բրիտանական արտիստներ հաջորդաբար ունեցան իրենց ամերիկյան առաջնաելույթները և առաջիկա երեք տարիների ընթացքում շրջագայեցին։ Հետագայում դա ստացավ Բրիտանական ներխուժում անվանումը[92]։ Ժամանակաշրջանի համար անսովոր երկար սանրվածքը, որը հաճախ էր ծաղրի առարկա դառնում[14], նոր զարգացող երիտասարդական մշակույթի համար ապստամբության իսկական խորհրդանիշ դարձավ։
Հունիսին և հուլիսին, միջազգային շրջագայության ժամանակ, Բիթլզը 27 օրվա ընթացքում 37 ելույթ ունեցավ Դանիայում, Նիդեռլանդներում, Հոնգ Կոնգում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[93]։ Ռինգո Սթարն այդ շրջանում հոսպիտալացվեց, և հինգ օր շարունակ նրան փոխարինեց Ջիմմի Նիքոլը[94]։ Օգոստոսին նրանք վերադարձան ԱՄՆ՝ 23 քաղաքներում 30 համերգային ծրագրով[95]։ Կրկին մեծ հետաքրքրություն առաջացնելով, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում մեկամսյա շրջագայության ընթացքում ամեն կես ժամանոց համերգը մոտ 10-20․000 հանդիսատես էր ունենում[95]։
Օգոստոսին լրագրող Ալ Արոնովիցը Բիթլզի համար Բոբ Դիլանի հետ հանդիպում կազմակերպեց[96]։ Նա տղաներին ծանոթացրեց հոգեմետ դեղերին[97]։ Այդ հանդիպումը երաժշտական մեծ ազդեցություն թողեց խմբի վրա։ Տարիներ անց, լրագրողի և Բոբ Դիլանի ջանքերով գրվեց «Բոբ Դիլանը և Բիթլզը» կենսագրական գիրքը։ Հանդիպումից վեց ամիս անց Լենոնը ձայնագրություններ էր անում, որտեղ բացահայտորեն կրկնօրինակում էր Դիլանի ոճը և ձայնը[98]։ Դիլանի և Բիթլզի երկրպագուները կարծես երկու տարբեր ենթագիտակցական աշխարհներում ապրող մարդկանց խմբեր լինեին։ Դիլանի երկրպագուները հիմնականում քոլեջում սովորող դեռահասներ էին՝ արտիստիկ ու մտածող հակվածություններով, ծագող քաղաքական ու սոցիալական իդեալիզմով և թեթև բոհեմական ոճով, իսկ Բիթլզինը՝ «իրական», միջին կամ ավագ դպրոցում սովորող դեռահասներ, որոնց կյանքն ամբողջությամբ սահմանափակվում էր հեռուստատեսության, ռադիոյի, փոփ ձայնագրությունների, ամսագրերի և նորաձևության առևտրայնացված ու հայտնի մշակույթով։ Նրանք ոչ թե իդեալիստներ, այլ «կռապաշտներ» էին"[98]: Մեկ տարվա ընթացքում ավանդական ու ռոք լսարանները համարյա նույնացել էին ու իրապես զարգացել"[98]:
Beatles for Sale, Help! և Rubber Soul
խմբագրելԽմբի չորրորդ՝ "Beatles for Sale" ստուդիական ալբոմն աճող կոնֆլիկտ առաջացրեց առևտրային նշումների և Բիթլզի ստեղծագործ հավակնությունների միջև[99]։ 1964 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ձայնագրված ալբոմը [100] միտված էր շարունակել "A Hard Day's Night"-ի ձևաչափը, որում, ի տարբերություն նախորդ երկու ալբոմների, միայն երգերի բնօրինակներն էին[101]։ Նրանք գրեթե սպառել էին նախորդ ալբոմների երաժշտական պաշարը և կանգնել միջազգային շրջագայության համար անհրաժեշտ միջոցների բացակայության խնդրի առաջ։ Ըստ Լենոնի՝ նյութականը առաջնահերթ ու ցավագին խնդիր էր դարձել[102]։ Արդյունքում, ալբոմն ավարտին հասցնելու համար նրանց լայն երգացանկից վեց երգի թարմացված տարբերակ ընտրվեց։ Դեկտեմբերի սկզբին թողարկված ալբոմի ութ երգերը իրապես ապացուցեցին Լենոն-ՄաքՔարթնի երգահանության համագործակցության աճող հասունությունը[101]։ Վաղ 1965 թվականին, երբ նրանք հյուրընկալել էին Լենոնի և Հարրիոսնի ատամնաբույժին, վերջինս նրանց սուրճի մեջ գաղտնի կերպով հոգեմետ դեղ լցրեց։ Լենոնն այսպես էր դա նկարագրում․ «Դա սարսափելի էր, բայց ֆանտաստիկ։ Ես մոտ մեկ-երկու ամիս շշմած էի»։ Հետագայում նա և Հարրիսոնը սկսեցին թմրադեղեր օգտագործողներ։ Երբեմն Սթարն էլ էր նրանց միանում։ Սկզբում ՄաքՔարթնին չէր ցանկանում փորձել դա, սակայն 1966 թվականին, ի վերջո, ինքն էլ միացավ։
Նա դարձավ առաջին բիթլը, որը հանրային կերպով քննարկեց հոգեմետ դեղերի թեման, ամսագրային հարցազրույցներից մեկում հայտարարելով, որ այն «բացել է իր աչքերը և դարձրել ավելի լավը, ավելի ազնիվ, հասարակության ավելի հանդուրժող անդամ»։ 1965 թվականի հունիսին վիճաբանություն ծագեց, երբ Եղիսաբեթ 2-րդ թագուհին Բիթլզի բոլոր չորս անդամներին Բրիտանական կայսրության շքանշանով պարգևատրեց։ Նրանց այդ մրցանակի համար Մեծ Բրիտանիայի վարչապետ Հերոլդ Վիլսոնն էր առաջադրել։ Այդ ժամանակաշրջանում շքանշանը հիմնականում տրվում էր ռազմական վետերաններին և քաղաքացիական առաջնորդներին։ Այդ իսկ պատճառով, որոշ պահպանողական մրցանակակիրներ իրենց ստացած շքանշանները, ի նշան անտարբերության, հետ վերադարձրին։
Բիթլզի մասին երկրորդ՝ "Help! ֆիլմը, որը թողարկվեց հուլիսին, կրկին Լեսթերի ղեկավարությամբ էր պատրաստվել։ Համարվելով Բոնդի անխիղճ նմանակում, ֆիլմը խմբի անդամների և լսարանի միջև բուռն ու իրարամերժ արձագանք առաջացրեց։ ՄաքՔարթնին ասում է․ «"Help!"-ը հրաշալի ֆիլմ էր, սակայն մերը չէրԼ։ Մենք այնտեղ պարզապես հյուրեր էինք։ Դա զվարճալի էր, բայց գաղափարը փոքր-ինչ սխալ էր»։ Սաունդթրքեում գերակշռող դերը Լենոնինն էր, որն իր գրած երգերում հիմնական մասը անձամբ էր կատարում, ներառյալ "Help!"-ը և "Ticket to Ride"-ը։ Ֆիլմին զուգահեռ թողարկված հինգերորդ ստուդիական ալբոմը՝ "LP"-ն, ամբողջությամբ երգերի բնօրինակներ էր ներառում, բացառությամբ՝ "Act Naturally" և "Dizzy Miss Lizzy" երգերի։ Դրանք հին երգերի վերջին նորացված տարբերակներն էին, որոնք ներառվելու էին ալբոմի մեջ, բացի՝ ավանդական լիվերպուլյան "Maggie Mae" երգի կարճ տարբերակից։ "Help!"-ում խումբն ընդլայնեց ձայնաբաժինները և ավելացրեց դասական երաժշտական գործիքավորում, մասնավորապես "Yesterday" փոփ-բալլադի մեջ լարային քառյակ օգտագործելով։ ՄաքՔարթնիի հեղինակած "Yesterday"-ը հետագայում դարձավ աշխարհում երբևէ ամենաշատ ձայնագրված երգը։ Բիթլզի երրորդ՝ ամերիկյան շրջագայությունը բացվեց ռեկորդային 55․600 հանդիսատես ունեցող Նյու Յորքի Շիա համերգասրահում, 1965 թվականի օգոստոսի 15-ին՝ հետագայում դառնալով խմբի ամենահայտնի համերգը։ Ամերիկայի տարբեր քաղաքներում հաջորդող ինը համերգները ևս հաջողված էին։ Ատլանտայի համերգի ժամանակ խումբն առաջին անգամ ելույթի ժամանակ մոնիտորային բարձրախոս օգտագործեց։ Շրջագայության ավարտին տղաները հանդիպեցին իրենց վրա ամենամեծ երաժշտական ազդեցություն գործած արտիստին՝ Էլվիս Փրեսլիին, որը նրանց Բևեռլի Հիլզի իր առանձնատուն հրավիրեց։ Սեպտեմբերին լույս տեսավ շաբաթ առավոտյան հեռարձակվող ամերիկյան «Բիթլզ» մուլտֆիլմը, որն իր ցուցադրման երկու տարիների ընթացքում կարծես "A Hard Day's Night"-ի զավեշտալի կրկնօրինակումը լիներ։ Որպես առաջին շաբաթական հեռուստատեսային ծրագիր, մուլտֆիլմը նշանակալի պատմական իրողությունն էր, որը ներկայացնում էր իրական, գոյություն ունեցող մարդկանց անիմացված տարբերակները։
1965 թվականի հոկտեմբերի կեսին Բիթլզը կրկին ձայնագրման ստուդիա մուտք գործեց․ առաջին անգամ ալբոմ պատրաստելիս նրանք երկար ժամանակ ունեին՝ առանց խոշոր պարտավորությունների։ Ըստ Ջորջ Մարտինի՝ մինչ այդ խմբի ալբոմները պարզապես սինգլների հավաքածուներ էին։ Սակայն արդեն ժամանակն էր դրանց վերաբերվել որպես արվեստի մի մասնիկի։ Թողարկվելով դեկտեմբերին, "Rubber Soul"-ը քննադատների կողմից խրախուսվեց՝ որպես խոշոր քայլ դեպի հասունություն և խմբի երաժշտության խորքայնություն։ Բիթլզի թեմատիկ ուղղվածությունը սկսեց ընդլայնվել․ ավելի մեծ ուշադրություն էր դարձվում սիրուն ու փիլիսոփայությանը։ Կենսագիրներ Փիթեր Բրաունը և Սթիվեն Գեյնսը Բիթլզի երաժշտական նոր ուղղությունը վերագրում են մարիխուանայի կանոնավոր օգտագործմանը։ Դա խմբի անդամների կողմից ընդունված փաստ է, որի մասին Ռինգո Սթարն ասել է․ «Թմրանյութն իրոք մեծ ազդեցություն է թողել մեզ հետ տեղի ունեցած շատ փոփոխությունների՝ հատկապես երգերի ստեղծման վրա։ Եվ քանի որ նախկինում գրված երգերը տարբերվում էին մեր գրածից, մենք դրանք ուրիշ կերպ էինք կատարում»։ Ֆլեյտայով և լարային գործիքներով համեմված "Help!"-ի ֆուրորից հետո, Հարրիսոնի` "Norvegian Wood"-ի սիթառով կատարումը հետագայում, փոփ երաժշտության ավանդական սահմաններից դուրս, նշանակալի առաջընթաց ապրեց։ Քանի որ երգերի բառերը ավելի նուրբ ու ճարտար էին դանում, երկրպագուները սկսում էին ավելի խորը իմաստ փնտրել դրանց մեջ։ "Norvegian Wood"-ի վերաբերյալ Լենոնն ասել է․ «Որևէ բան գրելիս, ես փորձում էի ավելի մեծ կենսափորձ ունեցող մեկը լինել․․․ սակայն դա տեղի էր ունենում այնպիսւ «ծխապատ» միավայրում, որ ոչ ոք չի կարող պատկերացնել»։
Մինչ "Rubber Soul" ալբոմի շատ հայտնի երգեր Լենոնի և ՄաքՔարթնիի համատեղ աշխատանքի արդյունքն էին, այն նաև ընդգրկում էր նրանցից յուրաքանչյուրի անհատական աշխատանքները։ Չնայած դրան, նրանք շարունակում էին համատեղ հեղինակություն վայելել։ "In My Life"-ը, որի հեղինակը նրանցից երկուսի կարծիքով իրենցից մեկն էր, Լենոն-ՄաքՔարթնի համագործակցության գագաթնակետն է համարվում։ Հարրիսոնը "Rubber Soul"-ն իր ամենասիրելին էր համարում, իսկ Սթարն այն «մեկնումի ալբոմ» էր համարում։ ՄքՔարթնիի կարծիքով խումբն արդեն բավականին լավ ժամանակ էր անցկացրել, և արդեն եկել էր ընդլայնվելու ժամանակը։ Ձայնագրման ինժեներ Նորման Սմիթը հետագայում նշում է, որ ստուդիական ձայնագրման շրջանները երևան էին հանում խմբի ներսում աճող կոնֆլիկտը։ «Ջոնի և Փոլի միջև բախումն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում։ Եվ քանի դեռ Փոլը մտահոգված էր, Ջորջն ի վիճակի չէր ճիշտ գործել»։ 2003 թվականին Ռոլլինգ Սթոուն ամսագիրը "Rubber Soul" ալբոմը «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում ընդգրկեց, իսկ AllMusic-ից Ռիչի Ունտերբերգն այն «ավանդական-ռոք ձայնագրության դասական նմուշ» անվանեց։
Հակասություններ, վերջին շրջագայություն և "Revolver"
խմբագրել1963 թվականի դեկտեմբերից, երբ Capitol records-ը սկսեց ԱՄՆ շուկայի համար թողարկել Բիթլզի երգերը, ձևաչափի վրա ամբողջական հսկողություն սահմանելու փորձ կատարեց՝ ամերիկյան տարբեր ալբոմներ հավաքելով և նրանց ընտրած երգերը որպես սինգլներ թողարկելով։ 1966 թվականի հունիսին Capitol-ի թողարկած ալբոմներից "Yesterday and Today"-ը մեծ աղմուկ բարձրացրեց իր շապիկով, որի վրա բիթլերը պատկերված էին մսագործի հագուստով, իսկ նրանց հետ՝ հում միս և աղավաղված պլաստիկ տիկնիկներ։ Ըստ որոշ անհիմն մեկնաբանությունների՝ դա հեգնական պատասխան էր՝ ուղղված Capitol records-ին՝ իրենց ամերիկյան ալբոմներն աղավաղված ներկայացնելու համար։ "LP"-ի հազարավոր օրինակների օրիգինալ շապիկի վրա նոր շապիկ էր ամրացվել, իսկ նախնական տարբերակի գինը 2005 թվականի աճուրդի ժամանակ հասցվել էր մինչև 10․500 դոլարի։ Միևնույն ժամանակ Անգլիայում Հարրիսոնը հանդիպեց սիթառի վարպետ Ռավի Շանքարին, ով համաձայնեց սովորեցնել նրան այդ գործիքը։ "Yesterday and Today"-ի ֆուրորից մեկ ամիս անց, Ֆիլիպինների շրջագայության ժամանակ, Բիթլզը ոչ դիտմամբ վիրավորեց երկրի առաջին տիկնոջը՝ Իմելդա Մարկոսին, ով նրանց Թագավորական պալատում նախաճաշի էր հրավիրել։ Երբ նրանք հրավեր ստացան, Ափշտայնը խմբի անդամների անունից քաղաքավարի հրաժարվեց՝ կարծես նմանատիպ պաշտոնական հրավերներ ընդունելն ամենևին իր վարած քաղաքականությունը չէր։ Շուտով հայտնի դարձավ, որ Մարկոսի հասարակարգը սովոր չէր մերժում ստանալ։ Արդյունքում ծագած խռովությունը վտանգի ենթարկեց Բիթլզը և նրանք դժվարությամբ դուրս եկան երկրից։ Դրանից անմիջապես հետո, խմբի անդամներն առաջին անգամ Հնդկաստան հասան։
Տուն վերադառնալուց համարյա անմիջապես հետո, բիտանացի լրագրող Մաուրեն Քլիվին մարտ ամսին տված հարզացրույցում Ջոն Լենոնի մի արտահայտության համար, Բիթլզն ԱՄՆ կրոնական և սոցիալական պահպանողականների կատաղի ճնշմանն առերեսվեց (հայտնի նաև որպես Կու Կլու Կլան)։ «Քրիստոնեությունը կվերանա։ Այն կմաքրվի և կնեղանա։ Ես դրա վերաբերյալ վիճաբանելու կարիք չունեմ․ ես ճիշտ եմ ու կապացուցեմ դա։ Հիսուսը լավն էր, բայց նրա աշակերտներն անմիտ ու պարզունակ էին։ Նրանց հեգնանքն ինձ կործանում է»։
Լենոնի ասածը Մեծ Բրիտանիայում գրեթե աննկատ մնաց, սակայն երբ ամերիկյան Datebook դեռահաս երկրպագուների ամսագիրը հինգ ամիս անց՝ խմբի ԱՄՆ շրջագայության նախօրեին, հրապարակեց այն, Աստվածաշնչին հետևող քրիստոնյաների շրջանում մեծ տարաձայնություն առաջացավ։ Վատիկանը բողոք ներակայացրեց և Բիթլզի ձայնագրությունների համար արգելքներ սահմանեց բոլոր իսպանական, հոլանդական և հարավամերիկյան ազգային հեռարձակող ընկերությունների համար։ Ափշտայնը մեղադրեց Datebook-ին՝ Լենոնի խոսքերը ոչ ճշգրիտ համատեքստում ներկայացնելու համար, և մամուլի մի ասուլիսի ժամանակ մատնանշեց․ «Եթե ես ասած լինեի, որ հեռուստատեսությունն ավելի հայտնի է, քան Քրիստոսը, ես կկարողանայի կարգավորել այդ հարցը»։ Լենոնը պնդեց, որ ինքը նկատի ուներ այն, թե ինչպես են այլ մարդիկ վերաբերվում իր հաջողությանը, սակայն լրագրողների հորդորով նաև ավելացրեց․ «Եթե դու ուզում եք, որ ես ներողություն խնդրեմ, և դա ձեզ կերջանկացնի, ապա՝ լա՛վ, ներեցե՛ք ինձ»։
Երբ արդեն ԱՄՆ շրջագայութան պատրաստություններն էին ընթանում, Բիթլզի անդամները տեղյակ էին, որ իրենց երաժշտությունը հազիվ թե լսող լինի։ Ի սկզբանե օգտագործելով Vox AC30 ուժեղացուցիչներ, 1964 թվականին, երբ արդեն մեծ վայրերում էին ելույթ ունենում, նրանք ձեռք բերեցին 100 ՎՏ-անոց ուժեղացուցիչներ, որոնք Vox—ի կողմից հատուկ իրենց համար էին նախագծված։ Սակայն դրանք դեռ անհամապատասխան էին։ Փորձելով մրցել բղավող երկրպագուների ստեղծած աղմուկի հետ, խումբն անասելի ձանձրացել էր կենդանի կատարմամբ ելույթ ունենալուց։ Հասկանալով, որ իրենց ելույթներն այլևս երաժշտության մասին չէին, նրանք որոշեցին իրենց օգոստոսյան շրջագայությունը վերջինը դարձնել։
"Rubber Soul"-ն առաջընթացի մեծ քայլ արեց, իսկ 1966 թվականի օգոստոսին՝ մինչև Բիթլզի վերջին շրջագայությունը թողարկված "Revolver"-ի հաջողությունն ավելի մեծ էր։ Pitchfork-ից Սքոթ Պլագենհոֆն այն համարում է խմբի՝ կատարյալ վստահության հասնող ձայնը։ "Revolver"-ը բարդ երգացանկ ուներ, ստուդիական փորձարկումներ և հիանալի կերպով ընդլայնել էր երաժշտական ոճերի ցանկը՝ լարային նորարարական գործիքավորումներից մինչև փսիխոդելիկ ռոք։ Ըստ Գուլդի՝ հրաժարվելով ավանդական խմբակային լուսանկարներից, ալբոմի բծախնդիր, նրբաճաշակ, թանաքագրչով սև և սպիտակ կոլաժ հիշեցնող, Օդրի Բըրդսլիի ոճով պատրաստված շապիկը ձևավորել էր Բիթլզի համբուրգյան օրերի ընկեր Կլաուս Վուրմանը։ Ալբոմին նախորդում էր "Paperback Writer" սինգլը, որի ստեղծմանը համար մեծ խթան էր "Rain"-ը։ Երկու սինգլների համար էլ կարճ գովազդային հոլովակներ պատրաստվեցին, որոնք, մշակութային պատմաբան Սաուլ Օստերլիցի խոսքով, «առաջին իրական երաժշտական հոլովակների շարքում էին»։
1966 թվականի հուլիսին դրանք հեռարձակվեցին Էդ Սուլիվանի շոուի և Top of the Pops-ի ժամանակ։ "Revolver"-ի փորձնական երգերից "Tomorrow Never Knows"-ի բառերը Լենոնը վերցրել էր Թիմոթի Լերիի «Փսիխոդելիկ փորձ» գրքից, որը մեռյալների տիբեթյան գրքի ձեռնարկի վրա էր հիմնված։ Նրա ստեղծման համար պահանջվել էր ութ նվագարկիչ, որոնք տեղադրված էին EMI-ի շենքում, և որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված էր ինժեներ կամ խմբի անդամ, ով փոխում էր ժապավենների ուղղությունը՝ մինչ Մարտինը, ստացվող տվյալների օրինակով, կոմպոզիցիոն ձայնագրություն էր կատարում։
ՄաքՔարթնիի "Eleanor Rigby"-ի հայտնի երգում լարային ութնյակ էր օգտագործվել։ Գուլդն այն նկարագրում է որպես «երաժշտական ոչ մի ժանրի և ոճի չհամապատասխանող իսկական հիբրիդ»։ Հարրիսոնը կայանում էր որպես երգահան, և նրա ստեղծագործություներից երեքը ձայնագրման մեջ տեղ գտան։ 2003 թվականին Ռոլլինգ Սթոունը "Revolver"-ը դասեց բոլոր ժամանակների երրորդ լավագույն ալբոմը։ Սակայն ալբոմի թողարկմանն ամիջապես հաջորդող ԱՄՆ շրջագայության ընթացքում խումբը նրանից ոչ մի երգ չկատարեց։ Ըստ Քրիս Ինգհամի՝ այդ երգերն ավելի շատ «ստուդիական արտադրանք էին․․․և պարզապես անհնար էր, որ չորս անդամից բաղկացած ռոքնռոլ խումբը դրանց նախապատվություն տար, հատկապես՝ երկրպագուների անզգայացնող բղավոցների միջավայրում»։ «Կենդանի հնչողությամբ Բիթլզը» և «Ստուդիական Բիթլզը» ամբողջությամբ տարբեր բաներ էին դարձել։ Սան Ֆրանցիսկոյի Candlestick պուրակում՝ օգոստոսի 29-ին, խմբի եզափակիչ համերգը նրանց վերջին կոմերցիոն ելույթն էր։ Այն նշանավորեց խմբի քառամյա՝ գրեթե անդադար շրջագայություններով լի գործունեությունը, որի ընթացքում շուրջ 1400 միջազգային համերգ էր կազմակերպվել։
1966-1970․ Ստուդիական տարիներ և բաժանում
խմբագրելSgt. Pepper's Lonely Hearts Club Band
խմբագրելՇրջագայության ծանրաբեռնվածությունից ազատվելով, 1966 թվականի նոյեմբերի վերջին "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band"-ը ձայնագրելիս, Բիթլզն ավելի փորձարարական մոտեցում ցուցաբերեց։ Համաձայն Ջեֆ Էմերիքի՝ ալբոմի ձայնագրումը մոտ 700 ժամ է տևել։ Նա հիշում է խմբի հետևյալ պնդումը․ "Sgt. Pepper"-ում ամեն բան պետք է ուրիշ լինի։ Մենք բարձրախոսները դրել էինք անմիջապես պղնձե գործիքների վրա, իսկ ականջակալները դարձրել էինք բարձրախոսներ ու ամրացրել ջութակներին։ Գործիքների և ձայնաբաժինների արագությունը չափելու համար մենք հսկայական պարզ օսիլատորներ էինք օգտագործում և մասերի բաժանված ու հակառակ կողմով իրար միացված ձայներիզներ»։ "A Day in the Life"-ի որոշ մասեր 40 մասից բաղկացած նվագախումբ էին ներառում։ Ձայնագրության շրջանների արդյունքում 1967 թվականի փետրվարին ստեղծվեց ոչ ալբոմային "Strawberry Fields Forever"/"Penny Lane" երգը, իսկ հունիսին՝ "Sgt. Pepper LP"-ն։ Ձայնագրությունների երաժշտական ամբողջականությունը, որը ստեղծվել էր ձայնագրման համեմատաբար ավելի պարզ տեխնոլոգիայով, ժամանակակից արտիսներին ապշեցրել էր։ Երաժշտական քննադատների համար ալբոմի հեղինակությունը, փաստացիորեն, համընդհանուր է։
Գուլդը գրում է․
«Անկասկած, Բիթլզը համաշխարհային գլուխգործոց է ստեղծել․ հարուստ, կայացած ու միասնական արդյունքն այն մարդկանց աշխատանքի, որոնց համրաձակ հավակնությունները և ցնցող ինքնատիպությունը կտրուկ ընդլայնեցին փոփ ձայնագրություններ լսելու հնարավորությունները և մեծացրին սպասելիքները։ Հենց այս սկզբունքի հիման վրա՝ "St. Pepper" -ը զանգվածային խանդավառության խթան դարձավ ալբոմային ֆորմատով ներկայացված ռոք երաժշտության համար, որը հեղափոխելու էր ձայնագրման ոլորտի գեղագիտական և տնտեսական կողմերը՝ ճիշտ այնպես, ինչպես 1956-ին Էլվիս Փրեսլին կամ 1963 թվականին՝ Բիթլամանիան»։
"St. Pepper"-ը "LP"-ի առաջին և հիմնական երգն էր՝ ամբողջական բառերով, որոնք ներկայացված էին ալբոմի հակառակ երեսին։ Այդ բառերը քննադատական վերլուծության էին ենթարկվել․ օրինակ՝ 1967 թվականի վերջերին ալբոմը, ամերիկյան գրական քննադատ և անգլերենի պրոֆեսոր Ռիչարդ Պուաղիերի գիտական հարցումների առարկան էր։ Նա նկատել էր, որ իր ուսանողները խմբի երաժշտությունն այնպիսի մեծ ոգևորությամբ էին լսում, որին նա, որպես գրականության դասախոս, միայն կարող էր նախանձել։ Նա այդ երևույթը «խառնաշփոթ» էր անվանում․ «Խելամիտ չէ ընդունել, որ նրանք միայն մեկ բան են անում կամ իրենց միայն մեկ ոճում են դրսևորում։ Մի բանի վերաբերյալ միատեսակ զգացմունք ունենալը բավական չէ։ Առաջացած ցանկացած զգացմունք հաճախ պետք է հակասական այլընտրանքների համատեքստում գոյություն ունենա»։ Այդ ժամանակ ՄաքՔարթնին ասել է․ «Մենք երգեր ենք գրում։ Մենք գիտենք, թե դրանցով ինչ նկատի ունենք։ Սակայն, մեկ շաբաթ հետո, ինչ-որ մեկն այդ մասին ինչ-որ բան է ասում, որը դու չես կարող ժխտել։ Մեր երգերի մեջ յուրաքանչյուրն իր իմաստն է ներդնում՝ իր մակարդակին համապատասխան»։ Ալբոմի մշակված շապիկը նույնպես զգալի հետաքրքրության և ուսումնասիրության արժանացավ։ Փոփ-արտիստներ Փիթեր Բլեյքի և Ջեն Հեվորթի կողմից նախագծված կոլաժը Բիթլզին պատկերում էր որպես երևակայական խումբ, որի մասին նշվում է ալբոմի համանուն երգում, հայտնի մարդկանց ամբոխի մեջ։ Խմբի անդամների մեծ բեղերն արտացոլում էին հիպպի ոճի աճող ազդեցությունը, մինչդեռ մշակութային պատմաբան Ջոնաթան Հարրիսը նրանց՝ «ռազմական համազգեստների՝ վառ գունավորմամաբ նմանակումը» նկարագրում է որպես «հակաինքնավարության կամ հակաիշխանության» գիտակցական դրսևորում։ 2003 թվականին, Ռոլլինգ Սթունի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում այն առաջին հորիզոնականը զբաղեցրեց։
1967 թվականի հուլիսին՝ համաշխարհային առաջին հեռուստատեսային կենդանի հղում Our World-ով, շուրջ 350 մլն հեռուստադիտողի առաջ, Բիթլզը կատարեց իր նոր սինգլ "All You Need Is Love"-ը։ Մեկ շաբաթ հետո թողարկվելով, երգն իսկական օրհներգի վերածվեց։ Երկու ամիս անց, խումբը մեծ կորուստ ունեցավ, ինչի պատճառով կարիերան իսկական իրարանցման մեջ հայտնվեց։ Օգոստոսի 25-ի նախորդ գիշերը Մահարիշի Մահեշի Յոգիի հետ ծանոթությունից հետո, խումբը, նրա բժշկական մեկուսացման նպատակով, Բանգոր ուղևորվեց։ Երկու օր անց զանագահարեց Բիթլզի մենեջերի օգնական Փիթեր Բրաունը և հայտնեց, որ Ափշտայնը, ընդամենը 32 տարեկան հասակում, մահացել է։ Ըստ դատաքննիչի՝ մահվան պատճառը կարբիտոլի չարաշահումն էր, չնայած՝ բավականին տարածված էր նաև ինքնասպանության վարկածը։ Անձնական խնդրիրների պատճառով, Ափշտայնը զգայական փխրուն վիճակում էր գտնվում։ Նրա մահը խմբին ապակողմնորոշման և ապագայի նկատմամբ վախի մեջ գցեց։ Հետագայում Լենոնը ասել է․ «Մենք հանկարծակիի էինք եկել։ Ես դեռ այն ժամանակ գիտեի, որ մենք վտանգի մեջ ենք հայտնվել։ Ըստ իմ պատկերացումների՝ մենք՝ երաժշտությամբ զբաղվելուց բացի, ուրիշ ոչինչ ի վիճակի չէինք անել, և դա ինձ վախեցնում էր։ Ես կարծում էի, որ դա վերջն է»։
Magical Mystery Tour, White Album և Yellow Submarine
խմբագրելԲիլզի մասին պատմող առաջիկա հեռուստատեսային ֆիլմի սաունդթրեք "Magical Mystery Tour"-ը Մեծ Բրիտանիայում, որպես ձայնասկավառակ լույս էր տեսել 1967 թվականի դեկտեմբերին։ Ալբոմի վեց երգն էլ ԱՄՆ-ում թողարկվել էր նույնությամբ վերնագրված "LP" ձայնսկավառակով, որի մեջ նաև խմբի վերջին սինգլներից հինգն էր ներառված։ "Magic Mystery" ամերիկյան շրջագայության մասին խոսելիս, Ունտերբերգերը նշում է, որ փսիխոդելիկ մեղեդին "Sgt. Pepper"-ի երակներում է և դեռ նույնիսկ ավելի ընդլայնված է (հատկապես "I Am the Walrus"—ի մեղեդային կոլաժները)։ Ալբոմի հինգ երգերը նա խմբի՝ 1967 թվականի «հսկայական, փառավոր և նորարարական» սինգլների ընտրանին է համարում։ Առաջին երեք շաբաթում ալբոմը ամենամեծ նախնական վաճառքի ռեկորդ սահմանեց՝ հետագայում դառնալով Capitol-ի միակ արտադրանքը, որը խմբի ստուդիական ալբոմների պաշտոնական հավաքածու ընդգրկվեց։
Առաջին անգամ Բռնցքամարտի համաշխարհային օրը եթեր հեռարձակվելով, հիմնականում ՄաքՔարթնիի ղեկարավարությամբ ստեղծված "The Magical Mystery" ֆիլմն անգլիական մամուլում խմբի առաջին խոշոր բացասական քննադատությունն առաջացրեց։ Այն եթերից հեռացվեց՝ Daily Express-ի, Daily Mail-ի և The Guardian-ի կողմից ստանալով «գռեհիկ աղբ»,«չափից դուրս ինքնագոհ» և «լսարանի ջերմության, կոպտության ու հիմարության մասին երևակայական խրատ » պիտակավորումները։ Գուլդն այն բնութագրում է ինչպես «մի խումբ մարդկանց՝ ավտոբուս նստելու, ավտոբուսից իջնելու և նրանով ճանապարհորդելու ընթացքի հիանալի կադրերի հավաքածու»։ Չնայած՝ դիտումների քանակը բավականին մեծ էր, մամուլի կողմից ստացված կշտամբանքների արդյունքում ամերիկյան շատ հեռուստաալիքներ դադարեցին ցուցադրել ֆիլմը։ 1968 թվականի հունվարին, "Yellow Submarine" անիմացիոն ֆիլմի համար Բիթլզհը կարճամետրաժ հոլովակ նկարահանեց, որտեց խմբի անդամների անիմացիոն տարբերակներն էին և ինը երգ՝ ներառյալ չորս չթողարկված ստուդիական ձայնագրություններ, որոնք առաջին անգամ հենց ֆիլմում հնչեցին։ 1968 թվականի հունիսին թողարկված ֆիլմն իր երաժշտության, հումորի և տեսողական նորարարական ոճի համար համար գովասանքի արժանացավ։ Այնուամենայնիվ, ֆիլմի սաունդթրեքերի ալբոմը միայն յոթ ամիս անց թողարկվեց։
Կարճ ժամանակ անց, հայտնվեց նաև "The Beatles"-ը, որն իր գրեթե անզարդ շապիկի համար հայտնի է նաև «Սպիտակ ալբոմ» անվամբ։ Ալբոմի ստեղծագործ ոգեշնչումը նոր աղբյուր ուներ․ առանց Ափշտայնի ուղղորդող ներկայության, խումբը Մահարիշի Մահեշի Յոգիին միանգամից դարձրել էր իր հոգևոր առաջնորդը։ Հնդկաստանի Ռիշիկեշ քաղաքում անցկացվող «Ուղեցույց դասընթացի» շրջանը խմբի կարիերայի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, որի արդյւունքում բազմաթիվ երգեր ծնվեցին՝ ներառյալ նոր ալբոմում ներառված 30 երգերից մի քանիսը։ Այնուամենայնիվ, ընդամենը տասն օր հետո Սթարը դուրս եկավ խմբից՝ տեղափոխվելով "Butlins", իսկ ավելի ուշ՝ ՄաքՔարթնին ձանձրացավ և մեկ ամիս անց հեռացավ։ Լենոնի և Հարիսոնի համար ստեղծագործ լինելը հարցականի տակ դրվեց, երբ Կախարդական Ալեքս անունով էլեկտրոնիկայի տեխնիկը նրանց հայտնեց, որ Մահարիշին փորձում է շահագործել նրանց։ Երբ նա փաստեց այն մասին, որ Մահարիշին կին մասնակիցներից շատերին սեռական բնույթի առաջարկներ է արել, Լենոնը դասընթացից ընդամենը երկու ամիս արագ հեռացավ՝ իր հետ տանելով դեռ այդ ամենին չհավատացող Հարիսոնին և շրջագայության մյուս մասնակիցներին։ Զայրացած Լենոնը նրան ուղղված ստորացուցիչ մի երգ է գրում, անվանելով այն «Մահարիշի», հետագայում վերանվանելով՝ "Sexy Sadie", որպեսզի խուսաթի հավանական օրինական խնդիրներից։ ՄաքՔարթնին ասում է․ «Մենք սխալվել էին։ Մենք նրա մասին ավելի մեծ կարծիք ունեինք, քան պետք էր»։
1968 թվականի հոկտեմբերի կեսերից մինչև մայիս տևած «Սպիտակ ալբոմի» ձայնագրման շրջանների ընթացքում, խմբի անդամների հարաբերությունները բացահայտ կերպով ավելի խռով էին դառնում։ Սթարը երկու շաբաթով հեռացավ, իսկ ՄաքՔարթնին հարվածայինի տեղը զբաղեցրեց "Back in the U.S.S.R." և "Dear Prudence" երգերի համար, որի մեջ նաև Հարիսոնն ու Լենոնն էին հարվածային նվագում։ Լենոնը կարծես կորցրել էր ՄաքՔարթնիի հետ համագործակցելու հետաքրքրությունը, այդ պատճառով նրա վերջին՝ "Ob-La-Di, Ob-La-Da" երգը ծաղրելով՝ այն «պառավական տաղտկալի երաժշտություն» անվանեց։ Լարվածությունն ավելի սրվեց Լենոնի և ավանտ-գարդ արտիստ Յոկո Օնոյի սիրավեպի պատճառով, քանի որ այդ կնոջը Լենոնը հաճախ ձայնագրության էր բերում, չնայած՝ խմբի միասնական որոշմանը, ըստ որի՝ ընկերուհիների մուտքը ստուդիա արգելվում էր։ Նոր ալբոմը նկարագրելիս, Լենոնը հետագայում ասել է․ «Ամեն երգն անհատական է․ այստեղ բիթլզական ոչ մի երգ չկա։ Կա Ջոն և խումբ, Փոլ և խումբ, Ջորջ և խումբ»։ ՄաքՔարթնին հետագայում հիշում է, որ ալբոմի ստեղծման ընթացքն «այնքան էլ հաճելի չէր»։ Թե՛ ինքը, թե՛ Լենոնը ձայնագրության շրջանները խմբի փլուզման սկիզբն են համարում։
Նոյեմբերին թողարկված «Սպիտակ Ալբոմը» Apple Records-ի հետ Բիթլզի առաջին համատեղ աշխատանքն էր, չնայած՝ ձայնագրությունները շարունակում էին EMI-ին պատկանել։ Նոր լեյբլը Apple Corps-ի մասնաճյուղն էր, որն Ափշտայնն էր հիմնել՝ հարկային առումով շահավետ բիզնես կառույց ստեղծելու նպատակով։ Ձայնագրությունն ավելի քան երկու միլիոն նախնական պատվեր ունեցավ, իսկ արդեն մեկ ամիս անց՝ միայն ԱՄՆ-ում վաճառքի քանակը 4 միլիոնի էր հասնում, իսկ երգերը գլխավորում էին ամերիկյան ռադիոկայանների երգացանկերը։ Չնայած հայտնիությանը, այդ շրջանում ալբոմն այնքան էլ դրական արձագանք չստացավ։ Գուլդը նշում է․
«Քննադատական արձագանքը տարբեր էր․ հանգիստ քննատությունից մինչև խառը։ Ի տարբերություն "St. Pepper"-ի, որը խմբին հնարավորություն էր տվել գական ռոք քննադատության ամբողջ մի ժանր հիմնել, «Սպիտակ ալբոմը» ցանկացած գրառման ոչ քննադատական մոտեցում էր քարոզում։ Նույնիս ամենա կարոկցող քննադատները բացարձակապես գաղափար չունեին՝ ինչի կարելի է վերածել երգերի այդ տարօրինակ արտահոսքը։ "Newsweek"-ից Հուբերտ Սալը, որը բազմաթիվ նմանակումների հեղինակ էր, խմբին մեղադրում էր քիթն ամեն տեղ խոթելու մեջ»։
Ընդհանուր քննադատական կարծիքը հետագայում «Սպիտակ ալբոմի» համար կարոր դեր խաղաց, և 2003 թվականին, Ռոլլինգ Սթոունն այն բոլոր ժամանակների տասներորդ լավագույն ալբոմ համարեց։ "Pitchfork"-ից Մարկ Ռիչարդսոնն ալբոմն այսպես է նկարագրում․ «Լայն ու ընդարձակ, գաղափարներով և հանդուրժողականությամբ տոգորված, մեծաքանակ ու զանազան նյութերի բազմազանությամբ լի․․․․Պարտությունները նրա բնույթին նույնքան հատուկ են, որքան հաղթանակները»։
Էրլվինը մեկնաբանում է․ «Երկու գլխավոր երգահաններն այլևս նույն ուղու վրա չէին, սակայն Ռինգոն և Ջորջը նույնպես անջատ էին աշխատում», մինչդեռ «Լենոնն իր երկու լավագույն բալլադներն է գրում, Մաքքարթնիի երգերն ապշեցուցիչ են, Հարիսոնը դարձել է «երգահան, որն ավելի լայն ճանաչման է արժանի», իսկ Սթարի ստեղծագործությունները պազապես հիանալի են։
1969 թվականի հունվարին թողարկված "The Yellow Submarine LP" ալբոմը ֆիլմում ներկայացված, բայց մինչ այդ չհրապարակված երգերից միայն չորսն էր ընդգրկում, ներառյալ՝ "Revolver" (ֆիլմի ժամանակ արդեն թողարկվել էր), "All You Need Is Love"(արդեն թողարկվել էր որպես սինգլ և կատարվել էր "Magical Mystery Tour LP" ԱՄՆ շրջագայության ժամանակ) և Ջորջ Մարթինի գրած ևս յոթ գործիքային ստեղծագործություն։
Բիթլզի նոր երաժշտության պակասի պատճառով, AllMusic-ից Ունտերբերգը և Բրյուս Էդերը նշում են, որ ալբոմն «անէական» է, սակայն Հարիսոնի "It's All Too Much" ալբոմի մասին գրում են ճիշտ հակառակը․ «նոր երգերի գոհար․․․Մելոտրոնի զարմանահրաշ խառնուրդ, հիասքանչ հարվածային գործիքներ, կիթառի հոսող ալիքային ձայն և ճամփորդություն դեպի մեկ այլ, նոր ու մշուշոտ փսիխոդելիկ երաժշտության աշխարհ»։
Abbey Road, Let It Be և բաժանում
խմբագրելՉնայած "Let It Be"-ն Բիթլզի վերջին թողարկված ալբոմն էր, այն ձայնագրվել էր դեռ "Abbey Road"-ից առաջ։ Ծրագրի շարժիչ ուժը ՄաքՔարթնիի գաղափարն էր, ըստ որի պետք է նոր նյութերի վրա հիմնված ալբոմ ստեղծեին, փորձեր անեին, ապա՝ առաջին անգամ կենդանի ելույթով ներկայացնեին այն։ Սկզբնապես մեկ ժամանոց "Բիթլզն աշխատանքի ժամանակ "հեռուստատեսային ծրագրի համար նախատեսված լինելով, ալբոմի պարունակության մեծ մասը խմբի՝ 1969 թվականի հունվարին, Թվիքենհեմ կինոսոտւդիայում ռեժիսոր Մայքլ Լինդսի-Հոգի նկարահանած փորձերն էին։ Ըստ Մարտինի՝ դա «ձայնագրման ոչ այնքան հաջող ընթացք էր»։ Դա այն ժամանակն էր, երբ խմբի ներսում հարաբերություններն անկման շրջանում էին։ Ձայնագրման լարված շրջանները Լենոնը որպես «դժոխք» էր նկարագրում, «երկրագնդի վրա ամենաողորմելին, ամենացածրը»։ Լենոնից և ՄաքՔարթնիից վիրավորված, Հարիսոնը հինգ օրով հեռացավ։ Իսկ վերադարձից հետո, նա սպառնաց լքել խումբը, եթե կենդանի ելույթ ունենալու մասին խոսակցությունները չդադարեն և ողջ ուշադրությունը չկենտրոնացնեն "Get Back" ալբոմն ավարտին հասցնելու վրա։ Նրա պահանջով պետք է նաև դադարեցվեին Թվիքենհեմում իրականացվող աշխատանքները և տեղափոխվեին նորակառույց Apple ձայագրման ստուդիայում։ Խմբի մյուս անդամները համաձայնեցին, և հենց դրա շնորհիվ ծնվեց ձայնագրման ընթացքի նկարահանումները հեռուստատեսային արտադրանքում օգտագործելու գաղափարը։
Խմբի ներսում լարվածությունը մեղմելու և կենդանի ելույթի որակը բարելավելելու համար ձայնագրման վերջին ինը օրվա ընթացքում Հարիսոնը դաշնակահար Բիլլի Փրիսթոնին հրավիրեց։ Վերջինս մասնակցեց "Get Back"
սինգլի ձայնագրություններին և դարձավ երբևէ Բիթլզի պաշտոնական թողարկման մեջ ընդգրկված միակ երաժիշտը։ Փորձերի ավարտին խումբը չէր կարողանում համաձայնության գալ՝ որտեղ նկարահանել համերգը․ մի քանի առաջարկներ մերժվեցին, որոնց թվում՝ նավակում, հոգեբուժարանում, Թունիսյան անապատում և, նույնիսկ, Կոլիզեյում։ Ի վերջո, նրանց վերջնական ելույթը նկարահանվեց 1969 թվականի հունվարին, Լոնդոնում՝ Apple Corps-ի տանիքում։ Հինգ շաբաթ անց, ինժեներ Գլին Ջոնսը, որին Լյուիսոնը նկարագրում է որպես "Get Back"-ի անհայտ պրոդյուսեր, ազատ հսկողությամբ սկսեց ալբոմի ձևավորման աշխատանքները, քանի որ խումբն իր «ձեռքերը լվացել էր»։
Ֆինանսական խորհրդատուի նշանակումից հետո խմբի անդամների միջև նոր հարաբերություններ ձևավորվեցին։ Առանց Ափշտայնի, գործնական հարաբերությունների կառավարումն ակնհայտորեն դժվարացել էր։ Լենոնը, Հարիսոնը և Սթարը նախապատվությունը Ռոլինգ Սթոունի և Սեմ Քուկի ղեկավար Ալան Քլայնին տվեցին։ ՄաքՔարթնին այդ պաշտոնում հայր և որդի Լի և Ջոն Իսթմաններին էր տեսնում, հիմնականում՝ Լինդա Իսթմանի համար, որի հետ մարտի 12-ին էր ամուսնացել։ Սակայն, համաձայնության չգալով, թե՛ Քլայնը, թե՛ Իսթմանները ժամանակավորապես նշանակվեցին․ Քլայնը որպես Բիթլզի մենեջեր, իսկ Իսթմանները՝ նրանց փաստաբաններ։ Այդուհանդերձ, այս ամենը հանգեցրեց ընդհարման և ֆինանսական հնարավորությունների կորստի։ Մայիսի 8-ին Քլայնը խմբի միակ մենեջերը դարձավ, իսկ Իսթմաններն արդեն հեռացվել էին խմբի փաստաբանների պաշտոնից։ ՄաքՔարթնին հրաժարվեց Քլայնի հետ ղեկավարման պայմանագիր կնքել, սակայն խմբի մյուս անդամների ձայների մեծամասնությունը նրանն էր։
Մարտինը հայտարարեց, որ ինքը զարմացած էր, երբ ՄաքՔարթնին խնդրել էր իրեն ևս մեկ ալբոմի պրոդյուսեր լինել, քանի որ "Get Back"-ի ձայնագրման շրջանը «սարսափելի» էր, և նրա կարծիքով «խմբի համար գործունեության վերջակետն» էր։ Abbey Road-ի հիմնական ձայնագրման շրջանը մեկնարկեց 1969 թվականի հուլիսի 2-ին։ Լենոնը, որ մերժել էր Մարտինի առաջարկած՝ երաժշտության «անընդհատ շարժման մեջ» տեսակը, ցանկանում էր, որ իր և ՄաքՔարթնիի երգերը ալբոմի տարբեր կողմերում ներկայացված լինեին։ Նախորդ ձևաչափը, որտեղ ալբոմի մի երեսին անհատական ձայնագրություններն էին, իսկ մյուսին՝ խառը, ՄաքՔարթնիի առաջարկածն էր։ Հուլիսի 4-ին լույս տեսավ խմբի անդամներից մեկի առաջին սոլո երգը․ Լենոնի "Give Pecae a Chance"-ը։ 1969 թվականի օգոստոսի 20-ին թողարկված "I Want You (She's So Heavy)" սինգլի ամբողջական տարբերակը վերջին երգն էր, որում խմբի անդամները միասին էին։ Սեպտեմբերի 20-ին Լենոնն իր հեռանալու մասին հայտնեց խմբի մյուս անդամներին, սակայն համաձայնեց հրապարակայնորեն չհայտարարել՝ նոր ալբոմի վաճառքին չխոչընդոտելու համար։
Լենոնի հեռանալուց վեց օր անց թողարկված "Abbey Road" ալբոմն ընդամենը երեք ամսում 4 մլն․ օրինակ վաճառեց և շուրջ 17 շաբաթ գլխավորեց բրիտանական չարտերը։ Ալբոմի երկրորդ երգը՝ "Something" բալլադը, որպես առանձին սինգլ էր թողարկվել և դարձել Հարրիսոնի գրած միակ ստեղծագործությունը, որը ողջ խմբով էին կատարել։ [257] "Abbey Road"-ը տարատեսակ արձագանքներ ստացավ, սակայն, ընդհանուր առմամբ, դրանք դրական էին։ Ունտերբերգերն այս ալբոմը համարում է խմբի «կարապի երգը», որում հմակցված են ցանկացած ռոք ձայնագրության մեջ հնարավոր լավագույն հնչյունները։ Երաժշտագետ և երգահան Յան ՄաքԴոնալդի կարծիքով, այն մի փոքր «քաոսային» է, չնայած՝ համերաշխություն և համախմբվածություն է քարոզում։ Մարտինի համար սա Բիթլզի ալբոմներից իր ամենասիրելի էր, մինչդեռ Լենոնի համար այն «մրցունակ», սակայն՝ «անկյանք» էր։ Ձայնագրման ինժեներ Էմերիքն էլ նշում է, որ ստուդիայում որոշակի տեխնիկական փոփոխությունների հետևանքով ձայնագրություններում հնչողությունն ավելի նուրբ ու «բարակ» է դարձել՝ մեծ հիասթափությունների առիթ տալով, քանի որ այդպես ալբոմը նմանվում է խմբի բոլոր նախորդ աշխատանքներին ու կորցնում ազդեցությունը։
1970 թվականի հունվարի 3-ին, դեռ անավարտ "Get Back" ալբոմի համար մեկ այլ՝ վերջին երգը ձայնագրվեց․ Հարրիսոնի "I Me Mine"-ը։ Լենոնը, որն այդ ժամանակ Դանիայում էր, չմասնակցեց ձայնագրություններին։ Մարտին, ծրագրի (որն այժմ "Let It Be" էր կոչվում) վրա Ջոնսի կատարած փոփոխություններին հավանություն չտալով, Քլայնը ձայնագրման շրջանների ձայներիզները տվեց ամերիկյան պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորին, որը վերջին ժամանակում Լենոնի սոլո սինգլ "Instant Karma"-ի պրոդյուսերն էր։ Սպեկտորը ձայնագրված նյութերը խմբագրեց, վերափոխեց, իսկ մի քանիսը՝ վերաձայնագրեց։ ՄաքՔարթնին դժգոհ էր պրոդյուսերի մոտեցումից և, մասնավորապես, "The Long and Winding Road" երգի՝ չափից շատ նվագախմբային գործիքավորումից, որում 14-ձայնանի երգչախումբ և 36 գործիքից բաղլացած նվագախումբ էր ներառված։ Նրա պահանջները, որպեսզի երգում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները չեղալ համարվեին, անտեսվեցին, և 1970 թվականի ապրիլի 10-ին նա հանրային կերպով հայտարարեց խումբը լքելու մասին։ Դա նրա առաջին՝ իր անունը կրող ալբոմի թողարկումից ընդամենը մեկ շաբաթ առաջ էր։
Մայիսի 8-ին լույս տեսավ Սպեկտորի պրոդյուսերությամբ ստեղծված "Let It Be" ալբոմը։ Նրան ուղեկցող "The Long and Winding Road" սինգլը Բիթլզի վերջին երգն էր։ Այն թողարկվեց ԱՄՆ-ում, բայց ոչ Մեծ Բրիտանիայում։
Նույն ամսում լույս տեսավ նաև "Let It Be" վավերագրական ֆիլմը, որը հավակնում էր 1970 թվականի Academy մրցանակի արժանանալ՝ որպես լավագույն օրգինալ երգ։ Sunday Telegraph-ի քննադատ Պենելոպե Գիլլիանթն այն «շատ վատ, բայց հուզիչ ֆիլմ» անվանեց՝ «արդեն եղբայրներ դարձած տղաների՝ չծերացող, հանգստություն բերող և կատարյալ ընտանիքի բաժանման մասին»։
Որոշ տեսաբաններ մատնանշեցին, որ ֆիլմում նրանց կատարումներից
շատերն ավելի լավ հնչողություն ունեին, քան հենց ալբոմների ձայնագրություններում։ Համարելով "Let It Be"-ն խմբի միակ աբոմը, որը բացասական, որոշ դեպքերում՝ թշնամական արձագանք է առաջացրել, Ունտերբերգերն այն «ամբողջապես թերագնահատված» է անվանում՝ առանձնացնելով "I've Got a Feeling" և "Dig a Pony", և ՄաքՔարթնիի ու Լենոնի համատեղ աշխատանք "Let It Be", "Get Back" և "Two of Us" երգերը։ 1970 թվականի դեկտեմբերի 31-ին ՄաքՔարթնին հայց ներկայացրեց՝ լուծարելու Բիթլզի պայմանագրային համագործակցությունը։ Օրինական վեճերը շարունակվեցին անգամ խմբի բաժանումից հետո, իսկ լուծարումը ոչ պաշտոնական համարվեց մինչև 1974 թվականի դեկտեմբերի 29-ը, երբ Լենոնը, որն այդ ընթացքում ընտանիքի հետ Ֆլորիդա հանգստի էր մեկնել, ստորագրեց խմբի միասնական աշխատանքի ավարտի մասին փաստաթուղթը։
1970-ականներ։ Բաժանումից հետո
խմբագրել1970-ականներ
խմբագրել1970 թվականին խմբի բոլոր անդամները սոլո ալբոմներ թողարկեցին։ Նրանց սոլո ձայնագրությունները երբեմն ներառում էին մյուսների մեկ կամ մի քանի երգերը։ Միայն Ռինգո Սթարի «Սթար»-ն (1973) էր, որ սեփական երգերից բացի, ներառում էր բոլոր չորս նախկին բիթլների երգերը։ 1971 թվականի օգոստոսին, Նյու-Յորքում, Սթարի մասնակցությամբ Հարրիսոնը Բանգլադեշին նվիրված համերգ ունեցավ։ Իսկ Լենոնն ու ՄաքՔարթնին 1974 թվականից սկսած, այլևս չհամագործակցեցին։
1973 թվականին թողարկվեց 1962-1966 և 1967-1970 թթ․ Քլայնի կազմած՝ Բիթլզի լավագույն հիթերն ընդգրկող կրկնակի ալբոմը` Apple Records տարբերանշանով։ Առավել հայտնի որպես «Կարմիր ալբոմ» և «Կապույտ ալբոմ», դրանցից յուրաքանչյուրը մուլտի-պլատինե սերտիֆիկատ ստացավ ԱՄՆ-ում և պլատինե սերտիֆիկատ Մեծ Բրիտանիայում։ 1972-1982 թթ․ EMI/Capitol-ը, առանց նախկին բիթլների ներդիրի, խմբի լավագույն հիթերն ընդգրկող հավաքական ալբոմների շարք թողարկեց։ Դրանցից միակը, որը նախկինում չթողարկված երգեր էին ընդգրկված, Բիթլզի՝ Hollywood Bowl-ի համերգն էր (1977)․ խմբի առաջին, պաշտոնապես արված համերգային ձայնագրությունը, որը ներառում էր երկու ելույթ, որոնք տեղի էին ունեցել 196 և 1965 թթ․ ամերիկյան շրջագայության ընթացքում։
Բիթլզի երաժշտությունն ու երկարատև համբավը գործնականորեն տարբեր ձևերով շահագործվում էր, հաճախ՝ նրանց ստեղծագործական հսկողությունից դուրս։ 1974 թվականի ապրիլին, Լոնդոնում կայացավ Վիլլի Ռուսսելլի հեղինակած «Փոլը, Ջոնը, Ջորջը, Ռինգոն, ինչպես նաև․․․ Բերթը» մյուզիքլի պրեմիերան, որտեղ ելույթ էր ունենում երգչուհի Բարբարա Դիքսոնը։ Այն ընդգրկում էր Լենոն-ՄաքՔարնի համագործակցության արդյունքում ստեղծված տասնմեկ և Հարրիսոնի հեղինակած մեկ երգ՝ "Here Comes the Sun"-ը։ Դժգոհելով իր երգի օգտագործման համար, Հարրիսոնը հրաժարվեց տալ իր թույլտվությունը։ Ավելի ուշ նույն տարում, վերսկսվեցին Բրոդվեյի խաղացանկից դուրս եկած "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band on the Road"-ի ներկայացումները։ Իսկ "All This and World War II" (1976)-ը կինոնկար էր, որտեղ ններառված էին Բիթլզի երգերի քավր տարբերակները՝ Է;թոն Ջոնի, Քեյթ Մունի և Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Բրոդվեյի «Բիթլոմանիա» կոչվող մյուզիքլը, որը դեռևս չարտոնագրված էր, 1977 թվականին բեմ հանվեց և դարձավ ճանաչված, հինգ շրջագայություն ապահովող ներկայացում։ 1979 թվականին խումբը պրոդյուսերներին դատի տվեց՝ մի քանի միլիոն դոլարի վնաս հասցնելու համար։ "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" (1978) երաժշտական ֆիլմը, որտեղ Բի Ջիները և Փիթեր Ֆրամթոնն էին խաղում, առևտրային ձախողում էր և «գեղարվեստական ֆիասկո»։
1976 թվականի ապրիլի 24-ին, Saturday Night Live-Ի ուղիղ հեռարձակման ժամանակ պրոդյուսեր Լորն Մայքլզը Բիթլզին երեք հազար դոլար առաջարկեց՝ իր շոուի ընթացքում վերամիավորվելու դիմաց։ Լենոնը և ՄաքՔարթնին ուղիղ եթերին հետևում էին Լենոնի նյու յորքյան բնակարանից, որն ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր այն շենքից, որտեղ եթերը նկարահանվում էր։ Գաղափարը նախկին բիթլներին դուր եկավ։ Նրանք շտապեցին ստուդիա, որտեղ Մայքլզին հանկարծակիի բերեցին՝ ընդունելով նրա առաջարկը, սակայն հաղորդման վերջում, բնականաբար, հրաժարվեցին։
1980-ականներ
խմբագրել1980 թվականին Ջոն Լենոնի սպանությունից հետո, Հարրիսոնը, նրա հիշատակին, նոր բառեր գրեց նրա "All Those Years Ago" երգի համար։ 1981 թվականի մայիսին թողարկվեց երգը, որում Սթարը հարվածային գործիքներ էր նվագում, իսկ ՄաքՔարթնին ու իր կինը՝ Լինդան, բեք-վոկալային հատվածն էին կատարում։ ՄաքՔարթնիի հարգանքի տուրքը՝ "Here Today"-ը, թողարկվեց 1982 թվականին՝ նրա "Tug of War" ալբոմում։ 1987 թվականին Հարրիսոնի "Cloud Nine" ալբոմում տեղ գտավ "When We Was Fab" երգը, որը Բիթլոմանիայի ժամանակաշրջանի մասին էր։
1987 թվականին, երբ EMI-ին և Apple Corps-ը թողարկեցին Բիթլզի ստուդիական ալբոմները, նրանց երգացանկն ամբողջ աշխարհում չափանիշի էր վերածվել։ Բոլոր երգերը, որոնք չէին հայտնվել ալբոմներում, հավաքվեցին և ներառվեցին "Past Masters" (1988) նոր ալբոմում։ Բացառությամբ «Կարմիր» և «Կապույտ» ալբոմների, EMI-ին իր երհացանկից հեռացրեց Բիթլզի բոլոր մյուս հավաքածուները՝ ներառյալ Hollywood Bowl-ի ձայնագրությունը։
1988 թվականին Բիթլզն ընդգրկվեց Ռոքնռոլի Փառքի ծառուղում։ Հարրիսոնը և Սթարն այդ միջացառմանը ներկա էին Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոյի և նրա երկու որդիների՝ Ջուլիաի և Շենի հետ։ ՄաքՔարթնին հրաժարվեց ներկա գտնվել, նշելով, որ կան որոշակի «գործնական տարաձայնություններ», որոնք կստիպեն իրեն իսկական «կեղծ հիպոկրատ» զգալ, որը շարունակ ժպտում է ու բոլորին ձեռքով անում։ Հջորդող տարում, EMI/Capitol-ը դադարեցրեց խմբի՝ հեղինակային իրավունքի վերաբերյալ մեկ տասնամյակ ձգվող դատական գործընթացը՝ ճանապարհ բացելով նախկինում չհրապարակված կոմերցիոն նյութերի թողարկման համար։
1990-ականներ
խմբագրել1994 թվականին, Բի-Բի-Սի-ի ուղիղ եթերում հայտնվեցին տասնյոթ տարվա ընթացքում Բիթլզի առաջին չհրապարակված ելույթները։ Նույն տարում ՄաքՔարթնին, Հարրիսոնը և Սթարը համագործակցեցին «Անթոլոգիա» կոչվող ծրագրի շրջանակում։ Դա 1970 թվականին՝ Apple Corps-ի տնօրեն Նայլ Ասպինալի ղեկավարությամբ սկսված «Երկար և քամոտ ճանապարհ» վավերագրական ֆիլմի աշխատանքների եզրափակիչ մասն էր։ Պատմությունը խմբի անդամների բառերով ներկայացնելով, «Անթոլոգիա» ծրագիրն ընդգրկում էր Բիթլզի մի շարք չհրապարակված ձայնագրություններ։ Բացի այդ, ՄաքՔարթնին, Հարրիսոնը և Սթարը Լենոնի՝ 1970-ականներին ձայնագրած երգերից մի քանիսին գործիքային ու վոկալային նոր մասեր էին ավելացրել։
1995-1996 թվականներին արդեն պատրաստ էր ծրագրի մինի հեռուստատեսային տարբերակը՝ բաղկացած 8-մասանի վիդեոշարքից, որը ներառում էր նաև Կլաուս Վորմանի ստեղծագործական աշխատանքները։ Լենոնի դեմո ձայնագրությունների վրա հիմնված երկու երգերը՝ "Free as a Bird"-ը "Real Love"-ը, թողարկվեցին որպես Բիթլզի նոր սինգլներ։ Թողակումները առևտրային հաջողություն ունեցան, իսկ հեռուստատեսային շարքը մոտավորապես 400 մլն․ դիտում ունեցավ։ 1999 թվականին, համընկնելով "Yellow Submarine" ֆիլմի վերահրապարակմանը, թողարկվեց նոր՝ "Yellow Submarine Soundtrack" երգը։
2000-ականներ
խմբագրել"The Beatles' 1" ալբոմը, որը խմբի՝ բրիտանական և ամերկյան համար առաջին հիթերի հավաքածուն էր, թողարկվեց 2000 թվականի նոյեմբերի 13-ին։ Այն դարձավ բոլոր ժամանակների ամենաարագ վաճառված ալբոմը՝ հենց առաջին շաբաթում վաճառելով 3․3 մլն․ օրինակ, իսկ մեկ ամսում՝ 13 մլն․։ Առնվազն 28 երկրներում այն գլխավորեց ալբոմների չարտերը, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ 2009 թվականի ապրիլին այն ողջ աշխարհում արդեն վաճառել էր 31 մլն․ օրինակ և ԱՄՆ-ում դարձել տասնամյակի ամենալավ վաճառվող ալբոմը։
2001 թվականի նոյեմբերին, թոքերի քաղցկեղից մահացավ Ջորջ Հարրիսոնը։ ՄաքՔարթնին և Սթարրը շուտով մասնակցեցին Էրիկ Քլեփթոնի և Հարրիսոնի այրի Օլիվիայի կազմակերպավ համերգին։ Հարրիսոնի հիշատակին նվիրված այդ միջոցառումը տեղի ունեցավ Royal Albert համերգասրահում՝ երաժշտի մահվան առաջին տարելիցին։ Բացի խմբի համար նրա գրած, ինչպես նաև մենակատարի կարիերայի ընթացքում ստեղծած երգերից, համերգի ժամանակ հնչեց նաև հնդկական դասական երաժշտություն, որը ժամանակին մեծ ազդեցություն էր ունեցել Հարրիսոնի վրա։
2003 թվականին թողարկվեց "Let It Be" ալբոմի վերափոխված՝ "Let It Be...Naked" տարբերակը։ Նոր տարբերակի հիմնական տարբերություններից մեկը սկզբնական լարային գործիքավորման բացակայությունն էր։ Մեծ Բրիտանիայում և Ամերիկայում այն թոփ տասը լավագույն ալբոմների ցանկում էր։ 1964 թվականին թողարկվեց ալբոմի փոփոխված ամերիկյան տարբերակը՝ ինչպես ձայնասկավառակով, այնպես էլ վինիլային պնակով։
Շուտով Ջորջ Մարտինը և իր որդի Գիլեն ստեղծեցին խմբի ավելի քան 130 ձայնագրության թարմացված ռեմիքս տարբերակները նոր՝ "Love" ալբոմում։ Ալբոմը թողարկվեց նոյեմբերին, երբ ՄաքՔարթնին բուռն քննարկումների մեջ էր՝ այն հույսով, որ 1967 թվականին Abbey Road-ում արված "Carnival Of Light" ձայնագրությունը պաշտոնական ողարկում կունենա։ 2009 թվականի ապրիլին բացառիկ ելույթ տեղի ունեցավ՝ երկու նախկին բիթլների՝ ՄաքՔարթնիի և Ռինգո Սթարի մասնակցությամբ, Նյու Յորքի Radio City երաժշտական համերգասրահում։ Միասին նրանք երեք երգ կատարեցին։
2009 թվականի սեպտեմբերին՝ չորս տարի տևած թվայնացման պրոցեսից հետո, Բիթլի ամբողջական արխիվը վերահրատարակվեց։ Կոմպակտ ձայնասկավառակի տեսքով թողարկվեցին անգլիական ստուդիական բոլոր 12 ալբոմների ստերեո տարբերակները, այդ թվում նաև "Magical Mystery Tour"-ը և "Past Masters'' հավաքածուն։ Համեմատելով նոր թողարկված տարբերակները 1987 թվականի թայնասկավառակների հետ, որոնք լայնորեն քննադատվել էին մաքրության ու դինամիզմի բացակայության համար, Դեննի Էքսլեսթոնը գրում է․ «Վերամշակված վոկալային հատվածներն ավելի մաքուր և բնական են հնչում»։ Երկրորդ տարբերակը՝ "The Beatles in Mono"-ն, ընդգրկում էր Բիթլզի՝ 1965 թվականին թողարկած ալբոմի վերամշակված տարբերակը, ինչպես նաև "Help!"-ը և "Rubber Soul"-ը (որը Մարտինը ռեմիքս էր արել 1987 թվականին լույս տեսնող տարբերակի համար)։ Նույն օրը թողարկվեց նաև "The Beatles:Rock Band" երաժշտական համակարգչային խաղը։ 2009 թվականի դեկտեմբերին, սահմանափակ քանակությամբ պաշտոնապես թողարկվեց խմբի արխիվը՝ FLAC և MP3 ձևաչափերով։
Մրցանակներ և ձեռքբերումներ
խմբագրել1965 թվականին Եղիսաբեթ II թագուհին Լենոնին, ՄաքՔարթնիին, Հարրիսոնին և Սթարին պարգևատրեց Բրիտանական կայսրության շքանշաններով։ "Let It Be"(1970) ֆիլմը 1971 թվականին Academy մրցանակն ստացավ։ 7 Գրեմմի և 15 Ivor Novello մրցանակակիր խումբը ստացել է նաև 6 Ադամանդե ալբոմ, ինչպես նաև 24 Մուլտի-պլատինե․ 39 Պլատինե և 45 Ոսկե ալբոմ ԱՄՆ-ում։ Մեծ Բրիտանիայում այն ստացել է 4 Մուլտի-պլատինե, 4 Պլատինե, 8 Ոսկե և մեկ Արծաթե ալբոմ։ Իսկ 1988 թվականին նրանք ներառվել են Ռոքնռոլի Փառքի սրահում։
Երաժշտական պատմության մեջ ամենալավ վաճառք ապահոված խումբը, 2013 թվականի տվյալներով, ավելի քան 800 մլն․ ֆիզիկական և թվայնացված ալբոմ է վաճառել։ Մեծ Բրիտանիայի չարտերում այն ունեցել է 15, իսկ ամերիկյան չարտերում՝ 21․9 մլն․ առաջին հորիզոնական։ 2004 թվականին Ռոլլինգ Սթոունը Բիթլզը համարել է բոլոր ժամանակների լավագույն խումբ։ Խումբը դարձել է 2008 թվականին թողարկված Բիլբորդ ամսագրի բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների Hot 100-ի առաջատարը։ 2017 թվականին Բիթլզը ռեկորդ է սահմանել՝ Բիլբորդ Hot 100-ում ամենաշատ՝ 20 առաջին հորիզոնականով։ ԱՄՆ-ի Ձայնագրման արդյունաբերական ասոցիացիան հավաստում է, որ Բիթլզն ԱՄՆ-ում վաճառել է 178 մլն․ ձայնասկավառակ, ինչը գերազանցում է ցանկացած այլ արտիստի վաճառած ալբոմների քանակը։ Խմբի անդամներն ընդգրկվել են Time ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։ Իսկ 2014 թվականին խումբը ստացել է Գրեմմի` կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերման մրցանակ։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական
խմբագրել
|
|
Մինի ալբոմներ
խմբագրել
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.rockonthenet.com/grammy/newartist.htm
- ↑ 2,0 2,1 https://www.grammy.com/grammys/artists/beatles/16293
- ↑ 04.06.1964 — 15.06.1964
- ↑ Frontani, 2007, էջ 125
- ↑ Spitz, 2005, էջեր 47–52
- ↑ Spitz, 2005, էջեր 93–99
- ↑ Miles 1997, էջ. 47Spitz 2005, էջ. 127
- ↑ Miles, 1997, էջ 47
- ↑ Lewisohn, 1992, էջ 13
- ↑ Harry, 2000a, էջ 103
- ↑ Lewisohn, 1992, էջ 17
- ↑ Harry, 2000b, էջեր 742–743
- ↑ Lewisohn, 1992, էջ 18
- ↑ 14,0 14,1 Gilliland, 1969, show 27, track 4
- ↑ Lewisohn, 1992, էջեր 18–22
- ↑ Lewisohn, 1992, էջեր 21–25
- ↑ Lewisohn, 1992, էջ 22
- ↑ Lewisohn, 1992, էջ 23
- ↑ Lewisohn, 1992, էջեր 24, 33
- ↑ Gould, 2007, էջ 88
- ↑ 21,0 21,1 Lewisohn, 1992, էջ 24
- ↑ Lewisohn, 1992, էջ 25
- ↑ Spitz, 2005, էջեր 222–224
- ↑ Miles, 1997, էջեր 66–67
- ↑ Lewisohn, 1992, էջ 32
- ↑ Miles, 1997, էջ 76
- ↑ Gould, 2007, էջեր 89, 94
- ↑ Gilliland, 1969, show 27, track 4
- ↑ Spitz, 2005, էջեր 249–251
- ↑ Lewisohn, 2013, էջ 450
- ↑ Everett, 2001, էջ 100
- ↑ Lewisohn, 1992, էջ 33
- ↑ Miles, 1997, էջեր 84–87
- ↑ Lewisohn, 1992, էջեր 34–35
- ↑ Winn, 2008, էջ 10
- ↑ Lewisohn, 1992, էջ 56
- ↑ Lewisohn, 2013, էջ 612, 629
- ↑ 38,0 38,1 38,2 The Beatles, 2000, էջ 67
- ↑ 39,0 39,1 39,2 39,3 Lewisohn, 1992, էջ 59
- ↑ Spitz, 2005, էջեր 318, 322
- ↑ Lewisohn, 1992, էջեր 59–60
- ↑ Lewisohn, 1992, էջեր 81, 355
- ↑ The Beatles, 2000, էջ 90
- ↑ Lewisohn, 1992, էջեր 62, 84
- ↑ Harry, 2000a, էջ 875
- ↑ Lewisohn, 1992, էջեր 62, 86
- ↑ Gould, 2007, էջ 191
- ↑ Harry, 2000a, էջ 494
- ↑ Gould, 2007, էջեր 128, 133–134
- ↑ Gould, 2007, էջ 147
- ↑ Lewisohn, 1992, էջեր 88, 351
- ↑ Erlewine, 2009a
- ↑ Sheff, 1981, էջ 129
- ↑ Lewisohn, 1992, էջեր 90, 351
- ↑ Lewisohn, 1992, էջեր 89, 350–351
- ↑ Harry, 2000a, էջ 990
- ↑ Gould, 2007, էջեր 166–169
- ↑ Lewisohn, 1992, էջեր 90, 98–105, 109–112
- ↑ Spitz, 2005, էջեր 444–445
- ↑ Lewisohn, 1992, էջ 88
- ↑ Lewisohn, 1992, էջ 90
- ↑ Harry, 2000a, էջ 1088
- ↑ Lewisohn, 1992, էջեր 92–93
- ↑ Lewisohn, 1992, էջեր 127–133
- ↑ Davies, 1968, էջեր 184–185
- ↑ Lewisohn, 1992, էջեր 90, 92, 100
- ↑ Lewisohn, 1992, էջ 93
- ↑ 68,0 68,1 Gould, 2007, էջ 187
- ↑ Erlewine, 2009b
- ↑ Gould, 2007, էջեր 187–188
- ↑ Harry, 2000a, էջ 1162
- ↑ Harry, 2000b, էջ 978
- ↑ Harry, 2000a, էջ 402
- ↑ Lewisohn, 1992, էջ 350
- ↑ Spizer, 2004, էջ 40
- ↑ Harry, 2000a, էջեր 225–226, 228, 1118–1122
- ↑ Everett, 2001, էջ 206
- ↑ Spizer, 2004, էջ 96
- ↑ Davies, 1968, էջ 218
- ↑ Spitz, 2005, էջ 457
- ↑ Spitz, 2005, էջ 459
- ↑ 82,0 82,1 Lewisohn, 1992, էջ 137
- ↑ Gould, 2007, էջ 3
- ↑ Harry, 2000a, էջեր 1134–1135
- ↑ Lewisohn, 1992, էջեր 137, 146–147
- ↑ Harry, 2000a, էջեր 483–484
- ↑ Gould, 2007, էջեր 230–232
- ↑ Harry, 2000a, էջեր 489–490
- ↑ Erlewine, 2009c
- ↑ Gould, 2007, էջեր 286–287
- ↑ Lewisohn, 1992, էջ 138
- ↑ Gould, 2007, էջեր 9, 250, 285
- ↑ Lewisohn, 1992, էջեր 161–165
- ↑ Lewisohn, 1992, էջեր 160–161, 163
- ↑ 95,0 95,1 Gould, 2007, էջ 249
- ↑ Gould, 2007, էջ 252
- ↑ Miles, 1997, էջ 185
- ↑ 98,0 98,1 98,2 Gould, 2007, էջեր 252–253
- ↑ Gould, 2007, էջեր 255–56
- ↑ Lewisohn, 1992, էջեր 167–176
- ↑ 101,0 101,1 Gould, 2007, էջեր 255–256
- ↑ Gould, 2007, էջ 256
Աղբյուրներ
խմբագրել- Aswad, Jem (2010 թ․ նոյեմբերի 16). «Beatles End Digital Boycott, Catalog Now on iTunes». Rolling Stone. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
- Austerlitz, Saul (2007). Money for Nothing: A History of the Music Video, from The Beatles to The White Stripes. Ann Arbor: University of Michigan Press. ISBN 0-7119-7520-5.
- Badman, Keith (1999). The Beatles After the Breakup 1970–2000: A Day-by-Day Diary (2001 ed.). London: Omnibus. ISBN 978-0-7119-8307-6. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- «George Harrison Dies». BBC News. 2001 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- «60s Season – Documentaries». BBC Radio 2. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
- The Beatles (2000). The Beatles Anthology. San Francisco: Chronicle Books. ISBN 978-0-8118-2684-6. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Benson, Bruce Ellis (2003). The Improvisation of Musical Dialogue: A Phenomenology of Music. Cambridge and New York: Cambridge University Press. ISBN 978-0-521-00932-4. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- «The Billboard Hot 100 All-Time Top Artists (20-01)». Billboard. 2008 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.
- «Most No. 1s By Artist (All-Time)». Billboard. 2008. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
- Boyd, Pattie (2008). Wonderful Tonight: George Harrison, Eric Clapton, and Me. Three Rivers Press. ISBN 0307407837.
- «Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- Brown, Peter; Gaines, Steven (2002). The Love You Make: An Insider's Story of The Beatles. New York: New American Library. ISBN 978-0-451-20735-7.
- Campbell, Michael (2008). Popular Music in America: The Beat Goes On. East Windsor, CT: Wadsworth. ISBN 978-0-495-50530-3. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Collett-White, Mike (2008 թ․ նոյեմբերի 17). «McCartney Hints at Mythical Beatles Track Release». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
- Collett-White, Mike (2009 թ․ ապրիլի 7). «Original Beatles digitally remastered». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- Costello, Elvis (2004). «100 Greatest Artists: The Beatles». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 25-ին.
- «Universal plans to launch Capitol UK». Complete Music Update. 2012 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- «Beatles '1' is fastest selling album ever». CNN. Reuters. 2000 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
- Davies, Hunter (1968). The Beatles (Revised 2009 ed.). New York & London: W. W. Norton. ISBN 978-0-393-33874-4. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Dillon, Mark (2012). Fifty Sides of the Beach Boys: The Songs That Tell Their Story. ECW Press. ISBN 978-1-77090-198-8.
- Doggett, Peter (2009). You Never Give Me Your Money: The Beatles After the Breakup (1st US hardcover ed.). New York: Harper. ISBN 978-0-06-177446-1. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Doggett, Peter (2011). You Never Give Me Your Money: The Beatles After the Breakup. New York, NY: It Books. ISBN 978-0-06-177418-8.
- Eccleston, Danny (2009 թ․ սեպտեմբերի 9). «Beatles Remasters Reviewed». Mojo. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
- Emerick, Geoff; Massey, Howard (2006). Here, There and Everywhere: My Life Recording the Music of The Beatles. New York: Gotham. ISBN 978-1-59240-179-6.
- Emerson, Bo (2009 թ․ օգոստոսի 6). «Beatles Atlanta Show Made History in More Ways than One». Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
- «The Beatles' Entire Original Recorded Catalogue Remastered by Apple Corps Ltd» (Press release). EMI. 2009 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- Erlewine, Stephen Thomas (2009a). «Please Please Me». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Erlewine, Stephen Thomas (2009b). «With the Beatles». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Erlewine, Stephen Thomas (2009c). «A Hard Day's Night». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Erlewine, Stephen Thomas (2009d). «The Beatles (White Album)». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Everett, Walter (1999). The Beatles as Musicians: Revolver through the Anthology. Oxford and New York: Oxford University Press. ISBN 978-0-19-512941-0. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Everett, Walter (2001). The Beatles As Musicians: The Quarry Men through Rubber Soul. Oxford and New York: Oxford University Press. ISBN 978-0-19-514105-4. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Fisher, Marc (2007). Something in the Air. New York: Random House. ISBN 978-0-375-50907-0. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Frontani, Michael R. (2007). The Beatles: Image and the Media. University Press of Mississippi. ISBN 978-1-57806-965-1. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Gaffney, Dennis (2004 թ․ հունվարի 5). «The Beatles' "Butcher" Cover». Antiques Roadshow Online. Public Broadcasting Service. Արխիվացված է օրիգինալից 2017-04-28-ին. Վերցված է 2018-02-06-ին.
- Gilliland, John (1969). «The British Are Coming! The British Are Coming!: The U.S.A. is invaded by a wave of long-haired English rockers» (audio). Pop Chronicles. Digital.library.unt.edu.
- Goodman, Fred (2015). Allen Klein: The Man Who Bailed Out the Beatles, Made the Stones, and Transformed Rock & Roll. Boston, New York: Houghton Mifflin Harcourt. ISBN 978-0-547-89686-1.
- Gould, Jonathan (2007). Can't Buy Me Love: The Beatles, Britain and America. New York: Three Rivers Press. ISBN 978-0-307-35338-2.
- Granata, Charles L. (2003). I Just Wasn't Made for These Times: Brian Wilson and the Making of the Beach Boys' Pet Sounds. London: Unanimous. ISBN 978-1556525070.
- Gross, Doug (2009 թ․ սեպտեմբերի 4). «Still Relevant After Decades, The Beatles Set to Rock 9 September 2009». CNN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 6-ին.
- «Grammy Past Winners Search». National Academy of Recording Arts and Sciences. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
- «Best Selling Group». Guinness World Records. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- «Most Recorded Song». Guinness World Records. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 29-ին.
- Harris, Jonathan (2005). «Introduction: Abstraction and Empathy—Psychedelic Distortion and the Meaning of the 1960s». In Grunenberg, Christoph, and Jonathan Harris, eds (ed.). Summer of Love: Psychedelic Art, Social Crisis and Counterculture in the 1960s. Liverpool: Liverpool University Press. ISBN 978-0-85323-919-2.
{{cite book}}
:|editor-first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link) - Harry, Bill (2000a). The Beatles Encyclopedia: Revised and Updated. London: Virgin. ISBN 978-0-7535-0481-9.
- Harry, Bill (2003). The George Harrison Encyclopedia. London: Virgin. ISBN 978-0-7535-0822-0.
- Harry, Bill (2000b). The John Lennon Encyclopedia. London: Virgin. ISBN 978-0-7535-0404-8.
- Harry, Bill (2002). The Paul McCartney Encyclopedia. London: Virgin. ISBN 978-0-7535-0716-2.
- Hertsgaard, Mark (1995). «We All Want to Change the World: Drugs, Politics, and Spirituality». A Day in the Life:The Music and Artistry of the Beatles. ISBN 0-385-31517-1. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Hurwitz, Matt (2004 թ․ հունվարի 1). «The Naked Truth About The Beatles' Let It BeNaked [sic]». Mix. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- Ingham, Chris (2006). The Rough Guide to The Beatles. London: Rough Guides. ISBN 978-1-84353-720-5.
- Inglis, Ian (2008). «Cover Story: Magic, Myth and Music». In Julien, Olivier (ed.). Sgt. Pepper and the Beatles: It Was Forty Years Ago Today. Aldershot, UK, and Burlington, VT: Ashgate. ISBN 978-0-7546-6249-5.
- Kaplan, David (2008 թ․ նոյեմբերի 25). «PDA Digital Content Blog: Beatles Tracks Not Coming to iTunes Any Time Soon; McCartney: Talks at an Impasse». The Guardian. London. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
- Kozinn, Allan (1989 թ․ նոյեմբերի 10). «Beatles and Record Label Reach Pact and End Suit». The New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին.
- La Monica, Paul R. (2005 թ․ սեպտեմբերի 7). «Hey iTunes, Don't Make It Bad ...». CNNMoney.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 25-ին.
- Lavezzoli, Peter (2006). The Dawn of Indian Music in the West: Bhairavi. New York and London: Continuum. ISBN 978-0-8264-1815-9. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Levine, Robert (2009 թ․ սեպտեմբերի 4). «Paul McCartney: The Billboard Q&A». Billboard. New York. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
- Lewis, Randy (2009 թ․ ապրիլի 8). «Beatles' Catalog Will Be Reissued Sept. 9 in Remastered Versions». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 2-ին.
- Lewis, Randy (2012 թ․ սեպտեմբերի 27). «Beatles album catalog will get back to vinyl Nov. 13». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- Lewisohn, Mark (1988). The Complete Beatles Recording Sessions. New York: Harmony. ISBN 978-0-517-57066-1.
- Lewisohn, Mark (1992). The Complete Beatles Chronicle:The Definitive Day-By-Day Guide To the Beatles' Entire Career (2010 ed.). Chicago: Chicago Review Press. ISBN 978-1-56976-534-0.
- Lewisohn, Mark (2013). The Beatles: All These Years, Vol. 1: Tune In. Crown Archetype. ISBN 978-1-4000-8305-3.
- Loder, Kurt (1998 թ․ հունիսի 8). «The Time 100». Time. New York. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 31-ին.
- Lustig, Jay (2009 թ․ ապրիլի 5). «Paul McCartney, Ringo Starr Perform Together in Support of Transcendental Meditation». The Star-Ledger. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- MacDonald, Ian (2005). Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties (2nd revised ed.). London: Pimlico. ISBN 1-84413-828-3.
- Martens, Todd (2009 թ․ նոյեմբերի 4). «Meet the Beatles' USB Drive; EMI Files Suit Against BlueBeat for Selling Beatles Downloads». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 5-ին.
- Martin, George (1979). All You Need Is Ears. New York: St. Marten's Press. ISBN 978-0-312-11482-4. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- McNeil, Alex (1996). Total Television: The Comprehensive Guide to Programming From 1948 to the Present (4th ed.). New York City: Penguin Books. ISBN 978-0-14-024916-3.
- Miles, Barry (1997). Paul McCartney: Many Years from Now. New York: Henry Holt and Company. ISBN 0-8050-5249-6.
- Miles, Barry (1998). The Beatles: A Diary – An Intimate Day by Day History. London: Omnibus. ISBN 0-7119-9196-0.
- Miles, Barry (2001). The Beatles Diary Volume 1: The Beatles Years. London: Omnibus Press. ISBN 0-7119-8308-9.
- «Beatles to Release New Album». NME. 2006 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
- Norman, Philip (1996). Shout!: The Beatles in Their Generation. New York: Fireside. ISBN 978-0-684-43254-0.
- Norman, Philip (2008). John Lennon: The Life. New York: Ecco/HarperCollins. ISBN 978-0-06-075401-3.
- «The Beatles». Official Charts Company. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- «The Official Singles Charts' Biggest Selling Artists of All Time Revealed». Official Chart Company. 2012 թ․ հունիսի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին.
- Pedler, Dominic (2003). The Songwriting Secrets of The Beatles. London: Omnibus. ISBN 978-0-7119-8167-6. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Plagenhoef, Scott (2009 թ․ սեպտեմբերի 9). «Revolver». Pitchfork Media. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
- «Top Selling Artists». Recording Industry Association of America. 2009a. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- «Gold & Platinum Artist Tallies». Recording Industry Association of America. 2009b. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- «Diamond Awards». Recording Industry Association of America. 2009c. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- Richardson, Mark (2009 թ․ սեպտեմբերի 10). «The Beatles». Pitchfork Media. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
- «Inductees: The Beatles». Rock and Roll Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 14-ին.
- Rodriguez, Robert (2010). Fab Four FAQ 2.0: The Beatles' Solo Years, 1970–1980. New York: Backbeat. ISBN 978-0-87930-968-8.
- «The 500 Greatest Albums of All Time». Rolling Stone. New York. 2003 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
- Sandford, Christopher (2006). McCartney. New York: Carroll & Graf. ISBN 978-0-7867-1614-2.
- Schinder, Scott; Schwartz, Andy (2007). Icons of Rock: An Encyclopedia of the Legends Who Changed Music Forever. Westport, CT: Greenwood Press. ISBN 978-0-313-33845-8.
- Southall, Brian; Perry, Rupert (contributor) (2006). Northern Songs: The True Story of the Beatles Song Publishing Empire. London et al.: Omnibus. ISBN 978-1-84609-237-4. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
{{cite book}}
:|first2=
has generic name (օգնություն) - Sheff, David (1981). Golson, G. Barry (ed.). The Playboy Interviews with John Lennon and Yoko Ono. Playboy. ISBN 978-0-87223-705-6.
- «George Harrison's Death Certificate». The Smoking Gun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
- Spitz, Bob (2005). The Beatles: The Biography. New York: Little, Brown. ISBN 978-0-316-80352-6.
- Spizer, Bruce (2004). The Beatles Are Coming! The Birth of Beatlemania in America. New Orleans: 498 Productions. ISBN 0-9662649-9-1.
- Strong, Martin (2004). The Great Rock Discography. Edinburgh and New York: Canongate. ISBN 1-84195-615-5. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Unterberger, Richie (2009a). «Biography of The Beatles». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Unterberger, Richie (2009b). «Rubber Soul». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Unterberger, Richie (2009c). «Magical Mystery Tour». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Unterberger, Richie (2009d). «Abbey Road». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Unterberger, Richie (2009e). «Let It Be». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Unterberger, Richie; Eder, Bruce (2009). «Yellow Submarine». AllMusic. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
- Winn, John C. (2008). Way Beyond Compare: The Beatles' Recorded Legacy, Volume One, 1957–1965. New York: Three Rivers Press. ISBN 978-0-307-45157-6. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Winn, John C. (2009). That Magic Feeling: The Beatles' Recorded Legacy, Volume Two, 1966–1970. New York: Three Rivers Press. ISBN 978-0-307-45239-9. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Womack, Kenneth (2007). Long and Winding Roads: The Evolving Artistry of the Beatles. London & New York: Continuum. ISBN 978-0-8264-1746-6.
Գրականություն
խմբագրել- Astley, John (2006). Why Don't We Do It In The Road? The Beatles Phenomenon. The Company of Writers. ISBN 0-9551834-7-2.
- Barrow, Tony (2005). John, Paul, George, Ringo & Me: The Real Beatles Story. New York: Thunder's Mouth. ISBN 1-56025-882-9.
- Bramwell, Tony; Kingsland, Rosemary (2006). Magical Mystery Tours: My Life with the Beatles. New York: St. Martin's Press. ISBN 978-0-312-33044-6.
- Braun, Michael (1964). Love Me Do: The Beatles' Progress (1995 reprint ed.). London: Penguin. ISBN 0-14-002278-3.
- Carr, Roy; Tyler, Tony (1975). The Beatles: An Illustrated Record. New York: Harmony Books. ISBN 0-517-52045-1.
- Epstein, Brian (1964). A Cellarful of Noise. Byron Preiss. ISBN 978-0-671-01196-3. OCLC 39211052.
- The Beatles: The FBI Files. Filibust. 2007. ISBN 1-59986-256-5. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն)(չաշխատող հղում) - Harry, Bill (1985). The Book Of Beatle Lists. Poole, Dorset: Javelin. ISBN 0-7137-1521-9.
- Kirchherr, Astrid; Voormann, Klaus (1999). Hamburg Days. Guildford, Surrey: Genesis Publications. ISBN 978-0-904351-73-6.
- Lennon, Cynthia (2005). John. New York: Crown Publishers. ISBN 978-0-307-33855-6.
- Lewisohn, Mark (2013). The Beatles – All These Years: Volume One: Tune In. Little, Brown Book Group. ISBN 0-316-72960-4.
- Mansfield, Ken (2007). The White Book. Nashville, TN: Thomas Nelson. ISBN 978-1-59555-101-6. Վերցված է 2014 թ․ մարտի 31-ին.
- Martin, George; Pearson, William (1994). Summer of Love: The Making of Sgt. Pepper. London: Macmillan. ISBN 0-333-60398-2.
- Riley, Tim (2011). Lennon: The Man, the Myth, the Music—The Definitive Life. New York: Hyperion/HarperCollins. ISBN 978-1-4013-2452-0.
- Schaffner, Nicholas (1977). The Beatles Forever. Harrisburg, PA: Cameron House. ISBN 0-8117-0225-1.
- Sheffield, Rob (2017). Dreaming the Beatles. New York: Harper Collins. ISBN 978-0-06-220765-4.
- Turner, Steve (2005). A Hard Day's Write: The Stories Behind Every Beatles Song (3rd ed.). New York: Harper Paperbacks. ISBN 0-06-084409-4.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 436)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Beatles» հոդվածին։ |