Թայմ
Թայմ (անգլ.՝ Time, անգլ. թարգմանաբար՝ «ժամանակ»), ամերիկյան լրատվական ամսագիր և լրատվական կայք, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, այն լուսաբանում է մարդկանց վարկանիշը մեկ տարի կամ մեկ հարյուրամյակ առաջ։ Հրատարակվում է շուրջ 3,4 միլիոն օրինակով[3]։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ 2007 թվականից «Թայմը» հանդիսանում է ԱՄՆ-ի ամենահայտնի հանդեսը[4][5][6]։
Թայմ անգլ.՝ Time[1] | |
---|---|
Տեսակ | հանդես, նորությունների հանդես և առցանց ամսագիր |
Լեզու | անգլերեն[2][1] |
Գլխավոր խմբագիր | Edward Felsenthal? |
Հիմնադրվել է | մարտի 3, 1923 |
Հիմնադիր | Briton Hadden? և Հենրի Լյուս |
Հրատարակիչ | Time Inc. |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
ISSN | 0040-781X և 2169-1665 |
OCLC | 1311479, 1767509 և 4578775 |
Կայք | time.com(անգլ.) |
էլեկտրոնային փոստ | letters@time.com |
Time Magazine Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀանդեսն առաջին անգամ վաճառքի է հանվել 1923 թվականի մարտի 3–ին։ Թայմ թերթի ստեղծման գաղափարը մտահղացել են Հենրի Լյուսը և Բրայթոն Հադդենը՝ հեղինակավոր Եյլի համալսարանում՝ «Գանգ և ոսկորներ» ուսանողների գաղտնի հասարակական կազմակերպության հավաքի ժամանակ[7]։
Սա աշխարհում առաջին ինֆորմացիոն շաբաթաթերթն է։ Տաս տարի անց այն ունեցավ մրցակից՝ Newsweek։ Մինչև Լյուսի մահը՝ 1967 թվականը, հանդեսն արտահայտում էր նրա չափավոր պահպանողական հայացքները։
Հանդեսի ֆիրմային ձևաչափը նախատեսում էր մի քանի տասնյակ հոդվածներ, որոնք հակիրճ կերպով ամփոփում էին շաբաթվա ներքին և արտաքին քաղաքականության, բիզնեսի, կրթության, գիտության, բժշկության, իրավունքի, կրոնի, սպորտի, գրահրատարակման և մշակույթի առավել հայտնի թեմաները։
Ժամանակակից «Թայմը» հանդիսանում է զանգվածային լրատվամիջոցների և շոու բիզնեսի ոլորտում աշխարհում ամենամեծ հոլդինգի՝ Time Warner–ի հիմքը։ Բացի ամերիկյանից, լույս է տեսնում նաև եվրոպական (Լոնդոն), ասիական (Հոնկոնգ) և ավստրալիական (Սիդնեյ) հանդեսի տարբերակները։
2018 թվականին ամերիկյան AT&T ընկերությունը գնել է Time Warner–ը՝ փաստացի դառնալով Time–ի սեփականատերը[8]։
Տարվա մարդը
խմբագրելԱվանդաբար Time հանդեսը դեկտեմբերի վերջին համարում անվանում է «տարվա մարդուն»։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լիմբերգը, որն առաջին անգամ պատմության մեջ մեն–մենակ հատեց Ատլանտյան օվկիանոսը։
Տարվա անձնավորությանն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Տարբեր տարիների տարվա մարդ կոչմանն են արժանացել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Միխայիլ Գորբաչովը՝ երկու անգամ՝ 1987 և 1989 թվականներին, վերացական ամերիկացի զինվորը, ինչպես նաև Դու (Թայմ հանդեսի վարկածով տարվա մարդ)։ 2007 թվականին Տարվա մարդ է դարձել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2010 թվականին՝ Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը, 2011 թվականին Տարվա մարդ է դարձել հավաքական կերպար «Ցուցարարը» («Խռովարարը»)։
Տարվա 100 անձինք
խմբագրելՍկսած 1999 թվականից՝ հանդեսը թողարկում է նաև Time 100–ը՝ տարվա առավել ազդեցիկ հարյուր անձանց ցուցակը։ Ցանկն ընտրվում է գիտնականների հանձնաժողովի կողմից։
20–րդ դարի 100 անձինք
խմբագրել1999 թվականի հունիսին թողարկվել է «Time 100․ 20-րդ դարի հերոսներն ու կուռքերը» ցուցակը։ Թեկնածուներին ընտրում է ամերիկացի պատմաբանների, լրագրողների և քաղաքագետների հանձնաժողովը։ 1999 թվականի դեկտեմբերյան թողարկման ժամանակ Time–ի վարկածով անվանվել է հարյուրամյակի մարդը, այն դարձել է Ալբերտ Էյնշտեյնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0040-781X
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Forbes.com — Magazine Article». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ www.runyweb.com http://www.runyweb.com/print/articles/13/the-100-most-influential-people-in-the-world.html. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ связи, © ИноСМИ ru 2000-2019При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере. «Time». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Календарь BALTNEWS.lt: Time - первый в мире СМИ новостной еженедельник». baltnews.lt. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
- ↑ Skull and Bones, элита Империи
- ↑ «Приобретение Time Warner». www.intermedia.ru. 15.06.2018.
Գրականություն
խմբագրել- Baughman, James L. (2011), «Henry R. Luce and the Business of Journalism» (PDF), Business & Economic History On-Line, vol. 9, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին
- Baughman, James L. (2004 թ․ ապրիլի 28), Henry R. Luce and the Rise of the American News Media, American Masters, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին
- Brinkley, Alan (2010), The Publisher: Henry Luce and His American Century, Alfred A. Knopf, ISBN 978-0307592910
- Maslin, Janet (2010 թ․ ապրիլի 20), «A Magazine Master Builder», Book review, The New York Times, էջ C1, Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին
- Brinkley, Alan (2010 թ․ ապրիլի 19), «What Would Henry Luce Make of the Digital Age?», TIME, Atheneum, Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին, Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին, «excerpt and text search»
- Elson, Robert T. (1968), Time Inc: The Intimate History of a Publishing Enterprise, 1923–1941, Atheneum, ISBN 978-0689105555, «official corporate history»
- Elson, Robert T. (1973), Norton-Taylor, Duncan (ed.), The World of Time Inc.: The Intimate History, 1941–1960, vol. 2, ISBN 978-0689105555, «official corporate history»
- Herzstein, Robert E. (2006), Henry R. Luce, Time, and the American Crusade in Asia, Cambridge University Press, ISBN 978-0521835770
- Herzstein, Robert E. (1994), Henry R. Luce: A Political Portrait of the Man Who Created the American Century, C. Scribner's Sons, ISBN 978-0684193601
- Wilner, Isaiah (2006), The Man Time Forgot: A Tale of Genius, Betrayal, and the Creation of Time Magazine, New York: HarperCollins, ISBN 978-0061747267
Արտաքին հղումներ
խմբագրել- Թայմը հայերեն Արխիվացված 2020-11-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայմ» հոդվածին։ |