Waiting for the Sun-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1968 թվականի հուլիսին, և դարձել է խմբի առաջին և միակ ալբոմը որը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Ամերիկայի չարթերում։ Ալբոմը նաև իր մեջ է ներառում խմբի երկրորդ հիթային սինգլ համարվող "Hello, I Love You" երգը։ Ալբոմը նաև զբաղեցրեց 16րդ հորիզոնականը Անգլիայում։ Բացառությամբ երկուսի ալբոմի մնացյալ բոլոր երգերը գրվել են այն ժամանակահատվածում երբ խումբը ձայնագրել է իրենց առաջին և երկրորդ ստուդիական ալբոմները։ Ալբոմի կենտրոնական երգը պետք է լիներ բավական երկար և թատերական "Celebration of the Lizard" երգը, սակայն այդ երգից միայն մի հատվածը ընդգրկվեց ալբոմի ցանկում՝ "Not to Touch the Earth"-ը։ Ալբոմը վաճառվել է ավելի քան 9 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

Waiting for the Sun
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀուլիս 3, 1968
ՁայնագրվածՓետրվար - Մայիս 1968
Ժանրռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք
Տևողություն1979 s
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
Strange Days
(1967)
Waiting for the Sun
(1968)
The Soft Parade
(1969)
Սինգլներ Waiting for the Sun  ալբոմից
  1. «The Unknown Soldier/We Could Be So Good Together»
    Թողարկվել է՝ Մարտ, 1968
  2. «Hello, I Love You/Love Street»
    Թողարկվել է՝ Հունիս, 1968

Կառուցվածք

խմբագրել
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Allmusic      [1]
Rolling Stone (տարբեր)[2]
Slant Magazine      [3]

"Celebration of the Lizard" երգը նախապես պետք է զբաղեցներ ալբոմի ամբողջ առաջին կողմը, բայց խումբը երբեք չկարողացավ ձայնագրելերգի համար այն ստուդիական տարբերակը որը նրանց պետք էր և նրանք ուզում էին։ (Հետագայում խումբը այն ձայնագրում է այն իրենց առաջին համերգային ալբոմում՝ Absolutely Live-ում)։

Խմբի որոշ երկրպագուներ այն կարծիքն են հայտնել որ երբ "Celebration of the Lizard" երգի ձայնագրությունը հետաձգվեց, խմբի ավելի վաղ շրջանի երկու ստեղծագործություններ "Hello, I Love You" և "Summer's Almost Gone" երգերը վերանայվեցին և վերաձայնագրվեցին արպեսզի լրացնեն պակասը։ Այս երկու երգերի դեմո տեսակները ձայնագրվել են խմբի 1965 թվականին լույս տեսած առաջին դեմո ալբոմում։ Waiting for the Sun-ը դարձավ խմբի ամենակարճ ալբոմը։

Ալբոմի 40-ամյակին նվիրված վերաողարկման ժամանակ "Celebration of the Lizard" երգը որը ենթավերնագրված էր "An Experiment/Work in Progress" անունով, և "Not to Touch the Earth" երգի սկզբնական երկու տարբերակները ընդգրկվեցին որպես հավելյալ երգեր։

Waiting for the Sun-ը հաճախ է քննադատության ենթարկվել իր փափուկ հնչողության համար, և համարվում է որ հենց այդ հնչողության պատճառով խումբը փոխեց իրենց նախկին հնչողությունը որի շնորհիվ դարձել էր ճանաչված։ Չնայած սրան ալբոմը ներառում է խմբի որոշ դասական դարձած ստեղծագործություններ ինչպիսիք են "Hello, I Love You", "Five to One", "Spanish Caravan", "Not to Touch the Earth" և հակասական, պատերազմի դեմ գրված "The Unknown Soldier" երգերը։

Ալբոմի համանուն անունով՝ "Waiting for the Sun" դուրս է մնացել ալբոմից սակայն հետո այն ձայնագրվել է 1970 թվականին թողարկված Morrison Hotel ալբոմում։

Ալբոմի ձայնագրման ժամանակ Ռեյ Մանզարեկը փոխեց իր Vox Continental գործիքը Gibson G-101ճով, որը և հետագայում նա նվագում էր խմբի համերգային կատարումների ժամանակ։

Խմբի կիթառիստ Ռոբի Կրիեգերը ալբոմում ցույց է տալիս ֆլամենգո ժանրում իր վարպետությունը "Spanish Caravan" երգում։

Երգացանկ

խմբագրել

Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից։

1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Hello, I Love You»    2:14
2. «Love Street»    2:53
3. «Not to Touch the Earth»    3:56
4. «Summer's Almost Gone»    3:22
5. «Wintertime Love»    1:54
6. «The Unknown Soldier»    3:23
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Spanish Caravan»    3:03
2. «My Wild Love»    3:01
3. «We Could Be So Good Together»    2:26
4. «Yes, the River Knows»    2:36
5. «Five to One»    4:26

Անձնակազմ

խմբագրել
  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր

խմբագրել
Տարի Չարթ Հորիզոնական
1968 Ամերիկա 1

Վաճառքներ

խմբագրել
Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Կանադա Պլատինե 100,000
Գերմանիա Ոսկե 250,000
Մեծ Բրիտանիա Ոսկե 100,000
Ֆրանսիա 2× Ոսկե 200,000
ԱՄՆ Պլատինե 1,000,000

Աղբյուրներ

խմբագրել
  1. http://www.allmusic.com/album/waiting-for-the-sun-mw0000193597
  2. Miller, Jim (1968 թ․ սեպտեմբերի 28). «Waiting for the Sun». Rolling Stone. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  3. Slant Magazine review
  NODES
Done 1
eth 2