Հայերեն

«զինվոր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
Ամերիկացի զինվորները Կորեական պատերազմի ժամանակ

Դասական ուղղագրութեամբ՝ զինուոր


վանկեր՝ զին•վոր 

Արտասանություն

խմբագրել

Գոյական

  1. բանակի, զորքի շարքային ծառայող
  2. ընդհանրապես զորքի մեջ ծառայող, զորական (հնց․)
  3. որևէ գաղափարի, նպատակի համար մարտնչող մարտիկ (փխբ․)
  4. շախմատի նվազագույն արժեք ներկայացնող քարը (շխմ.)
  5. զինվորի պատկերով խաղաթուղթ
  6. հարսին բերելու գնացող տղամարդ հարսանքավոր (սովորաբար ձիավոր) (գվռ․)

Հոմանիշներ

խմբագրել
  1. զինվորական, մարտիկ, ռազմիկ, զորական, բանակային, շարքային, հրացանակիր, զինակիր, պատերազմական, պատերազմիկ, զինամարտիկ, սևավոր (գվռ․), հրացանավոր մարդ (ժղ․), Արեսի որդի, Մարսի որդի, սև հալավ հագնող (հագած) (գվռ․) (փխբ․)
  2. տե՛ս մարտիկ

Արտահայտություններ

խմբագրել
  1. զինվոր գնալ - զորակոչվել
  2. զինվոր գրել, գրվել - զինվորագրվել, զինվորագրել
  3. զինվոր տանել, զինվոր քշել (գռհկ․) - զինվորական ծառայություն վերցնել
  4. զինվորի անձնավորություն - զինծառայության մեջ գտնվող, զինվորական գործունեության և զինվորական կենցաղի մեջ ներգրավված մարդուն բնորոշող սոցիալապես նշանակալից գծերի կայուն համակարգ
  5. կարգազանց զինվոր

Աղբյուրներ

խմբագրել
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
  NODES