Հայերեն

 

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ինք•նա•թիռ 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. շարժիչ ունեցող ու անշարժ թևերավ թռչող մեքենա, որ օդից ծանր է սավառնակ, օդանավ ◆ Վ. Համբարձումյանը և նրա ուղեկցող անձինք այսօրՍկանդինավյան աղիագծի ինքնաթիռով Նյու-Յորքից մեկնեցին Հայրենիք։ ◆ ծրագրված է ինքնաթիռների միջոցավ Հանքային պարարտանյութերով սնուցել … աշնանացանի դաշտերը։

Հոմանիշներ

խմբագրել
  1. (նորբ․) սավառնակ, օդանավ

Արտահայտություններ

խմբագրել
  1. առաջագնաց ինքնաթիռ
  2. առաջավարական ինքնաթիռ - ինքնաթիռների զույգի կամ փոքր խմբի (սովորաբար՝ 3-4) ղեկավարի ինքնաթիռը
  3. գրոհային ինքնաթիռ
  4. գրոհիչ ինքնաթիռ - տե՛ս ինքնաթիռ՝ գրոհային ինքնաթիռ
  5. դիտորդ ինքնաթիռ
  6. ինքնաթիռի արտագլորում թռիչքուղու սահմանից դուրս
  7. ինքնաթիռի բեռնաթափում
  8. ինքնաթիռի դիրքն օդում
  9. ինքնաթիռի խցիկածածկոց - օդաչուական խցիկի թափանցիկ մասը, որը անձնակազմին և ուղևորներին պաշտպանում է օդի հանդիպակաց հոսանքից, եղանակային պայմաններից և աղմուկից՝ ապահովելով մեծ տեսածիր
  10. ինքնաթիռի կառավարման փոխանցում - ինքնաթիռի ղեկավարման փոխանցումը մեկ ղեկավարողից մյուսին
  11. ինքնաթիռի կմախք
  12. ինքնաթիռի կողմնային տեսածրման ՌՏԿ
  13. ինքնաթիռի հարթ տակնոց
  14. ինքնաթիռի ստուգազննում
  15. ինքնաթիռին ամրացված խցիկ - խցիկ, որը լուսանկարահանումներ է կատարում թռիչքի և դրան ուղղահայաց ուղղությամբ
  16. ինքնաթիռի նպատակային սարքավորանք - օդանավի լրացուցիչ սարք, որն անհրաժեշտ է կոնկրետ մարտական առաջադրանքի կատարման համար
  17. ինքնաթիռի վերասլացք
  18. ինքնաթիռի ուղեսրահ
  19. ինքնաթիռի ուղևորասրահ - տե՛ս ինքնաթիռ՝ ինքնաթիռի ուղեսրահ
  20. ինքնաթիռի փոխոխակում - փոփոխության օդանավի ֆիզիկական պարամետրներում
  21. ինքնաթիռների օղակ
  22. լցավորիչ ինքնաթիռ
  23. կրկնաթև ինքնաթիռ - տե՛ս բիպլան
  24. հարվածային ինքնաթիռ - մարտական ինքնաթիռ, որը նախանշանակված է վրերգետնյա և վերջրային ու ստորջրյա նշանակետերի վրա խոցման ավիացիոն միջոցներով ազդեցություն գործելու համար
  25. հեռաթռիչ տրանսպորտային ինքնաթիռ
  26. հեռահար ռադիոտեղորոշումային հայտնաբերման և ուղղորդման ինքնաթիռ - կառավարման շարժուն ավտոմատացված համակարգի բաղկացուցիչ մաս․ սարքավրում է տարբեր նշանակետերի հեռահար հայտնաբերման, որսման և ուղեկցման ՌՏԿ-ով, այդ նշանակետերի ընթացիկ կոորդինատների հաշվարկման ու վրերգետնյա հրամանատարական կետերի հետ ծածկագրված կապի միջոցներով և այլն
  27. մարտական ինքնաթիռի փոխսպասարկման պահանջ - ՆԱՏՕ-ում․ ՆԱՏՕ-ի հրամանատարի սահմանած պահանջ, ըստ որի՝ նշված թռիչքարանը կամ նավը պետք է կատարեն տվյալ թռիչքարանին կամ նավին չամրագրված ինքնաթիռների սպասարկում
  28. միաշարժիչ ինքնաթիռ
  29. ռեակտիվ ինքնաթիռ - ռեակտիվ շարժիչով ինքնաթիռ
  30. ստորաբաժանման ինքնաթիռ - այն ինքնաթիռները, որոնք թռիչքային առաջադրանքի կատարման համար կցված են միևնույն ավիացիոն ստորաբաժանմանը
  31. ստորաբաժանման մի խումբ ինքնաթիռներ
  32. ստրատեգիական տրանսպորտային ինքնաթիռ
  33. տակտիկական տրանսպորտային ինքնաթիռ
  34. տրանսպորտային ինքնաթիռ - տե՛ս միջոց՝ օդային տրանսպորտային միջոց
  35. ուղղաձիգ վերթիռով և վայրէջքով ռեակտիվ ինքնաթիռ
  36. ուղղաձիգ և/կամ կարճ վերթիռով ու վայրէջքով ինքնաթիռ - թևի փոփոխվող երկրաչափությամբ ինքնաթիռ, որի շարժիչները հնարավորություն են տալիս անմիջապես տեղից օդ բարձրանալու՝ առանց թափավազքի կամ շատ կարճ թափավազքից հետո
  37. ուսումնական ինքնաթիռ

Աղբյուրներ

խմբագրել
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  NODES