Հայերեն

«լուսին» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
 
Լուսին

Դասական ուղղագրութեամբ՝ լուսին

վանկեր՝ լու•սին 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական՝ *leuke-no-` *leuk- «լուսավորել, լուսավոր» արմատից. հմմտ. հին հնդկերեն rōsana «լուսավորող», լատիներեն luna «լուսին, լուսնաստված», ռուսերեն луна «լուսին»։

Գոյական

  1. երկնային մարմին, Երկրի ամենամերձավոր արբանյակը, որ լույս է տալիս արևի լույսի անդրադարձումով ◆ Բազմած լուսին նուրբ շողերին, հովի թևին թռչելով` փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Հովհաննես Թումանյան
  2. լուսնային ամիս ◆ Ապրիլ ամիսն էր, լուսին գիշեր էր։ Հովհաննես Թումանյան ◆ Դուրսը պայծառ լուսին գիշեր էր։ Լևոն Շանթ ◆ Մի նայիր ինչ աղջիկ է, լուսին է, լուսին: ◆ Խոսք, որ չի լսված դեռևս լուսնի տակ։ Հովհաննես Թումանյան
  3. կնոջ ամսական ◆ Դեռ մինչև երբ պիտ անծանոթ լուսնի տակ աշխատել։ (Դանիել Վարուժան)
  4. գեղեցիկ երես, դեմք, լուսնի նման կլոր դեմք (ժղ․) (փխբ․) ◆ Ով է այս լուսնից ընկած։ Եղիշե Չարենց
  5. ռախիտ հիվանդությունը (գվռ․)
  6. հայելի (գվռ․)

Ածական

լուսնկա (ժղ․)

  1. (երկրբ․) Երկրի միակ բնական արբայնակն է, պտտվում է նրա շուրջը էլիպսաձև ուղեծրով՝ միջինը 384 հազ․ կմ․ հեռավորությամբ

Հոմանիշներ

խմբագրել
  1. լուսնկա, լուսնակ, լուսնյակ, փոքր լուսավոր գիշերային (գիշերվա) լուսատու, տիկին երկինք (երկնային մարմին, երկրի ամենամերձավոր արբանյակը) (գրք․)
  2. նորալուսին, լուսնամուտ, կիսալուսին, լուսնեղջյուր, մահիկ (նորածին), լիալուսին, բոլորալուսին, լուսնալիր, ցոլին, լուսարսա, ճերմածեգ, լուսարա, (լրիվ) (լուսնի փուլերը)
  3. տե՛ս լուսնագունդ
  4. տե՛ս լուսնամիս
  5. տե՛ս դաշտան

Արտահայտություններ

խմբագրել
  1. լուսնի քառորդ, լուսնի առաջին, վերջին քառորդ - լուսնի սկավառակի կես մասի լուսավորված լինելու շրջանը
  2. լուսնից ընկած
    1. անսպասելիորեն ինչ-որ տեղից հայտնված, լույս ընկած (մարդ)
    2. նույնն է՝ երկնքից իջած
  3. լուսնի ծիր - նույնն է՝ բակ (լուսնի)

Աղբյուրներ

խմբագրել


 
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Լուսին:
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  NODES