Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խելք

վանկեր՝ խելք 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս բնիկ հնդևրոպական՝ *(s)k(h)el- «խելք, կարողություն, վարպետություն» արմատից, որ կապում են *(s)kel- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ (խել < *khel-). հմմտ. հին հնդկերեն kalā «արվեստ», նորվեգերեն, շվեդերեն skalle «գանգ», հին իսլանդերեն skilja «տարբերել, հասկանալ», անգլերեն skill «վարպետություն, կարողություն»։

Գոյական

  1. մարդու մտածելու՝ դատելու և ըմբռնելու ունակությունը՝ կարողությունը ◆ Փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը։Հովհաննես Թումանյան
  2. որևէ հասարակական շերտի՝ դասի և այլն ընդանուր մտածողություն՝ գիտակցություն՝ միտք ◆ Գյուղացու խելք: Հայի խելք:
  3. (փխբ․) այն հասարակությունը, որը իբրև ընդհանրություն տիրապետում է նման մտածողության ◆ Այդ ամենը ստեղծել է պարզ աշխատավոր մարդու խելքը:
  4. (ժղ․) ուղեղ
  5. (փխբ․) խորամիտ՝ խորաթափանց՝ շատ խելացի մարդ ◆ Դա կառավարության մեջ լավագույն խելքերից մեկն է։
  6. (փխբ․) կարծիք ◆ Քո խելքով Վարդանը գնացել էր կոլխոզնիկներին ցորեն բերելու։ (Քրիստափոր Թափալցյան) ◆ Իմ խելքով մարդ իր բախտավորությունը տանուլ է տալիս, երբ կորցնում է իր հարազատ օջախը։ Սերո Խանզադյան

Հոմանիշներ

խմբագրել
  1. մտածողություն, գիտակցություն, բանականություն, միտք, հանճար (բնստ․), (ժղ․) գլուխ, ուղեղ,
  2. կարծիք, տեսակետ, տեսանկյուն, հայեցակետ, համոզմունք, հայացք

Արտահայտություններ

խմբագրել
  1. խելք անել - խելացիորեն վարվել, կշռադատելով մի բան որոշել
  2. խելք առնել - ասում է այն մարդուն, որը պարապ-սարապ կանգնել է մի տեղ և կամ որին հանձնարարված մի գործ անել, բայց չի արել
  3. խելք բանեցնել գործ դնել՝ գործադրել - լավ մտածելով որոշ միջոցների դիմել՝ հնարներ գտնել
  4. խելք գցել - խելահաս դառնալ, խելոքանալ
  5. խելք դնել
    1. իրենից փոքրի կամ զբաղմունքով՝ խելքով ցած գտնվողի հետ ընկերանալ
    2. իրենից փոքրի հետ վիճաբանել ձեռք առնել՝ կռվել և այլն
  6. խելք թափել
    1. լավ մտածելով որոշ միջոցների դիմել՝ հնարներ գտնել
    2. խրատել, համոզել (զանազան պատճառաբանություններ՝ օրինակներ բերելով)
  7. խելք թողնել
    1. մոլորեցնել, շփոթեցնել, շշմեցնել
    2. անհանգստություն՝ վիշտ՝ գլխացավանք պատճառելով՝ հանգիստ ու լուռ կերպով մտածելու հնարավորությունից զրկել
  8. խելք խելքի տալ - մի բան անելու համար միասին քննարկել՝ խորհրդակցել
  9. խելք ծախել - ասում է այն մարդուն, որը պարապ-սարապ կանգնել է մի տեղ և կամ որին հանձնարարված մի գործ անել, բայց չի արել
  10. խելք հասցնել - մի բանից գլուխ հանել՝ հասկանալ, մի բանի լեզուն իմանալ
  11. խելք հրամանք - խելոք՝ խելացի վարմունք
  12. խելք մնալ
    1. մոլորվել, գլուխը կորցնել, շշմել
    2. անհանգստությունից՝ վշտից ի վիճակի չլինել որևէ բան մտածելելու կամ հասկանալու
  13. խելք մաշել - դատել, մտքով քննել, կշռադատել
  14. խելք մտածել - լավ մտածելով որոշ միջոցների դիմել՝ հնարներ գտնել
  15. խելք մնացել է՞ որ - նույնն է՝ խելք մնալ
  16. խելք սովորել
    1. մեկի լավ օրինակին հետևել, օրինակ վերցնել
    2. մեկի խրատները՝ խորհուրդները լսել
  17. խելք սովորեցնել - խորհուրդներ՝ ցուցմուքներ տալ, խրատել
  18. խելքը տալ
    1. նույնն է՝ սովորեցնել
    2. խելոք դարձնել
  19. խելք տեղը լինել
    1. մտքով առողջ լինել, առողջ միտք ունենալ
    2. խելոք լինել
  20. խելք ունենալ - խելոք լինել
  21. խելք ու միտքը թռչել - ուշադրությունը շեղվել, ցրվել
  22. խելքդ (խելքիդ) աղ անեմ՝ ցանեմ - տե՛ս խելքդ սիրեմ
  23. խելքը առնել - նույնն է՝ խելքը գլխից առնել
  24. խելքը արժեցնել - այնպես վարվել, որ իրեն խելոք համարեն
  25. խելքը բան կտրել
    1. մի որևէ գործից՝ իրողությունից՝ առարկայից հասկանալ, դրանց այս կամ այն առնչությամբ ծանոթ լինել
    2. (ժխտականով կամ հարցականով) որևէ բանի իրականացման հաջողության վերաբերյալ կասկած ունենալ՝ կասկածել
  26. խելքը բուռ անել - տե՛ս խելքը հավաքել
  27. խելքը գլխին
    1. խելացի, խելոք
    2. չսնանկացած, չաղքատացած
    3. լավ, որակով
  28. խելքը գլխին լինել
    1. խելոք՝ խելացի լինել
    2. սառը դատել կարողանալ, իրեն կորցրած չլինել, իրեն զսպել
    3. գիտակցությունը կորցրած չլինել, գիտակցությունը տեղը լինել
    4. դրությունը վատ չլինել, ծանր չլինել (հիվանդի մասին)
  29. խելքը գլխից (գլխեն) առնել
    1. հիմարացնել, անխելք դարձնել
    2. խիստ հրապուրել
    3. շփոթեցնել, տագնապահար անել
  30. խելքը գլխից թռցնել՝ թռչել
    1. հիմարանալ, խելքը թռցնել
    2. գիտակցությունը կորցնել, ուշագնաց լինել
    3. խիստ հրապուրվել՝ գրավվել
  31. խելքը գլխից (գլխեն) տանել - հրապուրել, կախարդել, գրավել
  32. խելքը գլխում լինել - տե՛ս խելքը գլխին լինել
  33. խելքը գլուխը - խելացի, խելոք
  34. խելքը գլուխը գալ
    1. խելոքանալ, խելացի դառնալ
    2. չար ու վատ արարքներին վերջ տալ, հանգիստ ու խաղաղ վարվել շրջապատի հետ
    3. ուշքը վրան գալ, ուշաթափությունից՝ շշմածությունից սթափվել
  35. խելքը գլուխը լինել -տե՛ս խելքը գլխին լինել
  36. խելքը գլուխը կանչել
    1. լավ մտածել, լավ խորհել՝ կշռադատել
    2. սթափվել, զգոնանալ, իրեն գտնել
    3. ուղղվել, վատ արարքներից՝ վարքագծից հրաժարվել
  37. խելքը գլուխը հավաքել
    1. լավ մտածել, լավ խորհել՝ կշռադատել
    2. սթափվել, զգոնանալ, իրեն գտնել
    3. ուղղվել, վատ արարքներից՝ վարքագծից հրաժարվել
  38. խելքը գնալ
    1. ուշագնաց լինել
    2. խիստ հրապուրվել, թովվել, կախարդվել, գրավել
  39. խելքը գնալով-գալով է - անկայուն է, տատանվող է
  40. խելքը գործադրել - լավ մտածելով որևէ միջոցների դիմել՝ հնարներ գտնել
  41. խելքը գրավել - հրապուրել, ուշ ու միտքը իր կողմը դարձնել, կախարդել
  42. խելքը գցել - գժվել, խելակորույս լինել, խելքը կորցնել
  43. խելքը ետ տալ - գժվել, ցնորվել, խելքը կորցնել
  44. խելքը զորել - տե՛ս խելքը կտրել
  45. խելքը թափ տալ - որևէ մեկի միտքը՝ մտադրությունը՝ գիտելիքները և այլն իմանալու համար խոսեցնել՝ հարցուփորձ անել
  46. խելքը թելադրել - մտածել, խորհել, կարծել
  47. խելքը թռչել - գժվել, խելքը գցել, խելքը կորցնել
  48. խելքը թռցնել
    1. գժվել, խելքը գցել, խելքը կորցնել
    2. տարվել, գրավել, կախարդվել
  49. խելքը խակ - տհաս, դատողությամբ չհասունացած
  50. խելքը խախտվել՝ խանգարվել - դատելու ունակությունից զրկվել, խելագարվել
  51. խելքը կարդացնել - լավ մտածել՝ խորհել, խելքը գլուխը հավաքել
  52. խելքը կորցնել - նույնն է՝ խելքը թռցնել
    1. սառը դատելու ունակությունից զրկվել
  53. խելքը կտրել
    1. հասկանալ, ըմբռնել,
    2. ձեռնտու՝ ընդունելի՝ իրագործելի գտնել
    3. հասկանալու կարողություն ունենալ, իր խելքի բանը լինել, գլուխ հանել
  54. խելքը հասնել
    1. մի որևէ բանից՝ հասկացողությունից՝ գաղափար ունենալ
    2. հասկանալ, ըմբռնել
  55. խելքը հացի հետ ուտել - հիմար լինել՝ հիմարանալ, խելքը կորցնել
  56. խելքը մաշել՝ մաշվել
    1. գլուխը պտտվել, կիսաուշագնաց լինել
    2. չափազանց հրապուրվել՝ տարվել, կախարդվել
  57. խելքը մթագնել՝ մթագնվել
    1. ուշագնաց լինել, ուշքը կորցնել
    2. խելագարվել
  58. խելքը մի բանի հետ լինել՝ մի բանի տալ - մի բանով տարվել, անընդհատ այդ բանով զբաղվել
  59. խելքը մտնել
    1. հասկանալ, ըմբռնել
    2. ձեռնտու՝ ընդունելի՝ իրագործելի՝ հավանական համարել
    3. համոզելով՝ հրապուրելով գրավել
  60. խելքը շարժել - լավ մտածել, իրեն թափ տալ
  61. խելքը շուռ գալ
    1. խելքը կորցնել, խելագարվել
    2. ուշագնաց լինել
    3. խիստ տարվել, հրապուրվել
  62. խելքը չափել - որևէ մեկի միտքը՝ մտադրությունը՝ գիտելիքները և այլն իմանալու համար խոսեցնել՝ հարցուփորձ անել
  63. խելքը պակաս կշռել մեկի - մեկին խելքից զուրկ թողնել, մեկին պակաս խելք տալ, խելապակաս ստեղծել
  64. խելքը պատել - տե՛ս խելքը կտրել
  65. խելքը պանիր հացի հետ ուտել - հիմար լինել՝ հիմարանալ, խելքը կորցնել
  66. խելքը պղտորվել
    1. ուշագնաց լինել, ուշքը կորցնել
    2. խելագարվել
  67. խելքը պտտվել
    1. գլուխը պտտվել, կիսաուշագնաց լինել
    2. հրապուրվել, հմայլվել, գրավվել
  68. խելքը պտետեցնել - հրապուրել, հափշտակել
  69. խելքը ջուր խմել
    1. հասկանալ, ըմբռնել
    2. ձեռնտու՝ ընդունելի՝ իրագործելի՝ հավանական համարել
    3. համոզելով՝ հրապուրելով գրավել
  70. խելքը վերցնել
    1. խելքը առնել, հիմարացնել
    2. տե՛ս խելքը կտրել
  71. խելքը վրան լինել
    1. խելքը կորցրած չլինել, ցնորված չլինել
    2. ուշքը՝ գիտակցությունը տեղը լինել
    3. հմուտ լինել, մի բանից հասկանալ
  72. խելքը տանել - հրապուրել, հմայել
  73. խելքը տանուլ տալ
    1. ցնորվել, խելքը կորցնել
    2. խաբվել
  74. խելքը տարվել
    1. ցնորվել, խելքը կորցնել
    2. խաբվել
  75. խելքը տեղը գալ
    1. խելոքանալ, խելացի դառնալ
    2. զգաստանալ, թուլությունը անցնել
  76. խելքըն ու միտքը ապուրի ուղարկել՝ ղրկել - հիմարանալ, խելքը կորցնել
  77. խելքը ուտել
    1. հմայել, գրավել
    2. դեպի մի վատ արարք մղել, համոզել, որ մի վատ բան անի մի վատ բանի մասնակցի
    3. մոլորեցնել, ինչ անելը մոռացնել տալ, շփոթեցնել
  78. խելքը՝ խելքդ սիրեմ - հիմար, անխելք
  79. խելքի(ը) աշել - տե՝ս խելքին նայել
  80. խելքի բան(ը) լինել
    1. մի բանից գլուխ հանել, մի բանից հասկանալ
    2. մի բան կարողանալ անել, ի վիճակի լինել կատարելու
  81. խելքի բերել
    1. մեկին պատժելով կամ խրատելով ուղղել
    2. ուշաթափությունից սթափեցնել
  82. խելքի բույն (բուն) - (ծաղր․)
հիմար, անխելք 
  1. խելքի գալ
    1. խելահաս դառնալ
    2. վատ արարքներից՝ զբաղմունքից ձեռք քաշել, ազնիվ կյանքի անցնել, խրատվել
    3. գլխի ընկնել, հասկանալ
  2. խելքի ծով - չափազանց խելոք, իմաստուն
  3. խելքի կտոր
    1. (ծաղր․)
հիմար, անխելք 
    1. խելք, դատողություն
  1. խելքի հասնել - խելահաս դառնալ
  2. խելքի ձեռքը կրակն ընկնել - միշտ սխալներ թույլ տալ և այդ պատճառով տուժել
  3. խելքի մոտ՝ մոտիկ բան լինել
    1. անելու՝ կատարելու՝ լինելու համար հնարավոր՝ կարելի լինել
    2. բանական՝ տրամաբանական լինել
  4. խելքի մոտ՝ մոտիկ - հնարավոր, կարելի
  5. խելքի մոտ՝ մոտիկ թվալ՝ երևալ - հնարավոր՝ իրագործելի ներկայանալ
  6. խելքի պուտուկ (ծաղր․)
- հիմար, անխելք
  1. խելքի տեր - խելոք
  2. խելքի տոպրակ (ծաղր․)
- հիմար, անխելք
  1. խելքին գալ
    1. ըմբռնել, գլխի ընկնել, մտքով անցնել
    2. խելքը կորցնել, խելագարվել
  2. խելքին գերի լինել
    1. համարձակ չգործել, դատողությանը ենթարկվել
    2. միշտ սխալներ թույլ տալ և այդ պատճառով տուժել
  3. խելքին դպնիլ (արևմտհ․) - խելքը տանել՝ թռցնել
  4. խելքին զոր (զոռ) տալ
    1. (ծաղր․)
լավ՝ խորը՝ շատ մտածել
    1. հիմարություններ դուրս տալ, սուտ ու սխալ բաներ ասել
  1. խելքին հասնել - ըմբռնել, հասկանալ, իմանալ
  2. խելքին հավանել - (արևմտհ․) ինքնասիրահարվել, իրեն գիտուն՝ խելոք համարել
  3. խելքին նայիր՝ նայեցեք - այս հիմարին տես(եք), նայիր (նայեցեք) ինչ հիմարություն է անում
  4. խելքին (խելքում) նստել՝ պառկել
    1. մի բան հնարավոր՝ հավանական՝ խելքին մոտ համարել
    2. հասկանալ, ըմբռնել
  5. խելքին տալ - լավ կշռադատել՝ մտածել
  6. խելքին փչել - (ծաղր․)
միտք ծագել, միտք հղանալ
  1. խելքով գործ բռնել - լավ կշռադատել՝ հետո մի բան անել, մտածված գործել
  2. խելքով շարժվել - լավ կշռադատել՝ հետո մի բան անել, մտածված գործել
  3. խելքից բոբիկ - անխելք, հիմար
  4. խելքից գնալ
    1. հիանալ, տարվել, գրավվել
    2. խելքը կորցնել, ցնորվել, ուշակորույս լինել
  5. խելքից դուրս խոսել - դատարկաբանել, դատարկ-դատարկ խոսել, դուրս տալ
  6. խելքից ընկնել - խելքը գլխին չլինել, խելքը՝ դատողությունը մթագնած լինել
  7. խելքից թեթև
    1. թեթևամիտ, թեթևսոլիկ
    2. խելքը պակաս, հիմարավուն
  8. խելքից կախ - հիմարավուն, խենթավուն
  9. խելքից հանել
    1. հմայել, գրավել
    2. դեպի մի վատ արարք մղել, համոզել, որ մի վատ բան անի, մի վատ բանի մասնակցի
    3. մոլորեցնել, ինչ անելը մոռացնել տալ, շփոթեցնել
  10. խելքից հանել - մտադրությունը թողնել, մտքում դրածից հրաժարվել
  11. խելքից հեռու - անտրամաբանական, անիրագործելի
  12. խելքից պակաս - հիմարավուն, խենթավուն
  13. ա՜յ քեզ խելք
    1. մի տե՛ս ի՜նչ խելացի գործ է արել, ի՜նչ խելոք է
    2. մի տե՛ս ին՜չ հրմար է՝ հիմար գործ է արել
  14. էն խելքին էլի լինել՝ էն խելքին լինել
    1. դարձյալ հիմար լինել
    2. դարձյալ նախկին կարծիքին լինել
  15. ինչ խելքի է ծառայում - միտքն ի՞նչ է, ի՞նչ է մտածում
  16. մեկի խելքին լինել - մեկին ենթարկվել, մեկի խոսքով՝ խորհուրդներով գործել
  17. մեկի խելքին՝ խելքով ընկնել - մեկին լսելով անօգուտ գործերով՝ վատ արարքներով զբաղվել, մեկին առանց մտածելու հետևել
  18. խելքում լինել
    1. խելոքանալ, խելացի դառնալ
    2. զգաստանալ, թուլությունը անցնել
  19. իմ (քո, նրա, մեր, ձեր, նրանց) խելքից - ես (դու, նա …) եմ մեղավոր այդ գործում, իմ (քո, նրա) պատճառով է եղել
  20. իմ կարճ խելքով - իմ համեստ կարծիքով
  • խելք անել, 1․ լավ մտածել՝ խորհել՝ կշռադատել։2․Լավ՝ ընդունելի բան ասել կամ անել։-◆ Համբիկ,աս ինչ աղվոր խելք էր ըրիր (Եր․) ։
  • Խելք(ը) անցնել, Սվ․ Ուշաթափվել։
  • Խելք բանեցնել, Հնարագիտություն անել, հնարք գտնել։ ◆ Ասոր խելք բանեցնել պետք է ։ (Հրաչյա Աճառյան) ◆ Հիմի էս խափի՞լ է, խափիլ կի չէ, խիլք բանեցնիլ է, խիլք ։ (Գարեգին Սևունց)
  • Խելք գցել, Խելոքանալ։
  • Խելք դնել, 1․ Պլ․ Իրենից փոքր կամ խելքով ցածր գտնվողի հետ մտերմանալ, ընկերանալ◆ Չե՞ս ամչնար, մեծ մարդ, գացեր պզտիկ տղուն խելք ես դրեր ։ (Հրաչյա Աճառյան)

2․ Իրենից փոքրի հետ վիճաբանել, կռվել։ 3․ Ար․ Ղրբ․ Մի բան սովորեցնել, խորհուրդ տալ։ ◆ Խելք դիր գլխուս ։ (Հրաչյա Աճառյան)

  • Խելք թալել, Վն․ Ցնորվել, գժվել։ ◆ -Էսա մարթ խելք թալե,-մտածեց կինը (ԳՄհ․)։
  • Խելք թափել, Արբ․ Խրբ․ տե՛ս
  • Խելք բանեցնել։ ◆ Պողոս, խելք մըլ դուն թափե ։ (Թլկատինցի)

Աղբյուրներ

խմբագրել
  NODES