Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կա•նա•չել 

Ստուգաբանություն

խմբագրել

Բայ

  1. կանաչ գույն ստանալ, կանաչանալ ◆ Կանաչ փրփուր է կաթում (հորթի) շրթունքից, Եվ կանաչել է լեզուն բերանում։ Համո Սահյան
  2. կանաչով` խոտով և տերևով պատվել◆ Հիմա արդեն սարերը կանաչում են։ (Ակսել Բակունց)
  3. գարնանը աճեցողությունը վերականգնել, տերև կամ ծիլ արձակել, բուսնել, ծլել ◆ Նրա ափին կանաչում է մենակ շիրիմն իգիթի։ Հովհաննես Թումանյան ◆ Լույս են խմում գարնան շողքից Ու կանաչում ծառերը մերկ։ Ստեփան Զորյան ◆ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին: ◆ Ավազուտների վրա կոշտ, փշոտ բույսեր կանաչեցին, հետո չորացան։ (Ակսել Բակունց)
  4. կպչել, բռնել ◆ Տնկին՝ պատվաստը կանաչեց: ◆ Տունկերից միայն հինգն է կանաչել:
  5. (գարնանը) տերևներ արձակել, աճեցողությունը վերականգնել ◆ Ծառերն արդեն կանաչել են։ ◆ Տնիկին՝ պատվաստը կանաչեց։
  6. կանաչ շերտով պատվել (բրոնզը, պղինձը և այլն) ◆ Պետրոսը գտավ յուր թոնրի շրթան մոտ կիսավառ անթրոցը-կանաչած ու ծաղկած։ (Րաֆֆի)
  7. դեղնավուն կանաչ գույն ստանալ ◆ Դեմքը չարությունից կանաչել էր։ ◆ Մի քանի քաբափոր մարագներ կան, որոնց մեծ մասի դռները կանաչել են։ (Ակսել Բակունց)
  8. (փխբ․) ճոխանալ, ցնծանալ ◆ Նրա սիրտը կանաչեց: (Մկրտիչ Արմեն) ◆ Նրա սիրտը կանաչեց։ ՄԱսլ․

Հոմանիշներ

խմբագրել
  1. կանաչանալ, կանաչագունել, զմրուխտանալ (բնստ․), կանաչ կտրել
  2. տե՛ս դալարել
  3. տե՛ս բուսնել, ծլել
  4. տե՛ս ծաղկել
  5. տե՛ս կպչել

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES