Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ յափշտակել

վանկեր՝ հա•փ(ը)շ•տա•կել 

Ստուգաբանություն

խմբագրել

Բայ

  1. բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել, շորթել ◆ Մեկ էլ տեսար, ոչխարների ամբողջ հոտը սարից հափշտակեցին տարան։ (Րաֆֆի)
  2. բռնի ուժով գրավել
  3. գողանալ ◆ Նա հիշում էր անցած տարին, իր սնուցած ձագերին, որոնց ճամփին հափշտակեց արյունարբու թշնամին։ (Ղազարոս Աղայան)
  4. առևանգել ◆ (Սպիտակ դևը) հողմի թևով հափշտակում է տանում։ Հովհաննես Թումանյան
  5. (փխբ․) ուշք ու միտքը գրավել, թովել, հրապուրել ◆ Ո՛չ իշխանություն, ո՛չ կռիվ, ո՛չ կին չեն հափշտակում հիվանդ իմ հոգին։ (Ավետիք Իսահակյան)
  6. (փխբ․) բուռն հետաքրքրությամբ տոգորել՝ տիրել
  7. արագությամբ վերցնել՝ խլել ◆ Աղջիկը վրա է թռչում, գնդակը հափշտակում, ուրախ-ուրախ թռչկոտալով վազում է դեպի տուն։ (Ավետիք Իսահակյան)

Հոմանիշներ

խմբագրել
  1. խլել, կորզել, շորթել, կողոպտել, թալանել, թռցնել, փախցնել, հափափել (արևմտհ․), հափել, (ժղ․)՝ պլոկել, չանթել, չմթել, չմփել, չնթել, չոնթել, ճմփել, գջլել, հափռել, շոպկել, շոպել, ապշոպել, (գվռ․)՝ թրշկել, ծլկացնել, ծլկեցնել, ծմպացնել, ծպպացնել, ծոնթել, ծկթել, ճնգռթել, ճնգրտել, շվռտել, ջալաբել, ջլթել, ջնդել, սպպացնել, թռլավ անել, ծհուր անել, հափուռչռուփուռ անել, ճըպռ անել (բռնությամբ խլել)։
  2. առևանգել, թախցնել, հափափել, պատանդել
  3. գողանալ, կողոպտել, թալանել, գրպանել, թռցնել, ծլկեցնել, ծմպացնել, ծպպացնել, ապպացնել, չանթել, չմթնել, չնթնել, չմպել, հափռել, շնքել, ծկրել, ծոնթրել, հարյավ անել, ծհուր անել, մատնամեջ անել, տակաթաղ անել, աչքից ծարիր թռցնել, շիքիլ թխել
  4. զավթել, գրավել, բռնագրավել, տիրել, նվաճել, յուրացվել
  5. տե՛ս հրապուրել

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES