Հայերեն

  • ՄՀԱ՝ [miɡɾɑt͡sʰˈjɑ]

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ միգ•րա•ցի•ա 

Ստուգաբանություն

խմբագրել

< миграция < լատ․ migratio վերաբնակեցում, գաղթ

Բացատրություն

  1. (մսնգ․) տեքստիլ նյութերից պոլիմերների մասնիկների անջատման, հեռացման գործընթաց չորացման ժամանակ

Գոյական

  1. (գիտ․) գաղթ, արտագաղթ
  2. (սոցաշխ․) բնակչության մի մասի տեղաշարժ, որը կապված է բնակության վայրը փոխելու հետ
  3. (աշխգր․) կենդանի օրգանիզմների տեղափոխությունը` գոյության պայմանները փոխելու պատճառով կամ զարգացման ցիկլի հետ կապված
  4. քիմիական տարրերի տեղափոխությունը, վերաբաշխումը երկրակեղևում և նրա մակերևույթի վրա, էներգիայի անցումը մեկ մասնիկից մյուսի
  5. (բնապ․) կենդանիների տեղաշարժեր, որոնք կապված են տարածման շրջաններում գոյության պայմանների փոփոխության կամ զարգացման ցիկլի առանձնահատկությունների հետ
  6. (միգ․) անձի կամ անձանց խմբի տեղաշարժը՝ միջազգային սահման հատելու միջոցով կամ պետության ներսում
  7. տե՛ս նաև զուտ միգրացիա, գումարային միգրացիա, զբոսաշրջություն
  8. (անասն․) բժշկության և անասնաբուժության մեջ. հյուսվածքներում շարժուն բջջային տարրերի տեղափոխություն, կենդանի մակաբույծների ակտիվ կամ պասիվ տեղաշարժ մարմնի մի մասից մյուսը, օտար մարմինների տեղաշարժը օրգանիզմում արյան հոսանքով ծանրության ուժի ազդեցությամբ, ախտաբանական պրոցեսի տարածվելը դեպի օրգանիզմի հարակից կամ հեռավոր օրգաններն ու հյուսվածքները

Հոմանիշներ

խմբագրել
  1. տե՛ս գաղթ, արտագաղթ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Եսայան, Սոցիալական ոլորտի բառարան («Հույսի կամուրջ» ՀԿ), Երևան, 2005 — 344 էջ։
  • Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
  • Ս.Ա. Բալոյան, Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան, Երևան, «ՀՀ բնապահպ. նախ.-ն, Բնական պաշարների կառավ. և չքավ. նվազ. ծրագիր.», 2008 — 152 էջ։
  • Միգրացիայի ոլորտի տերմինների բառարան, Գյումրի, «Միգրացիայի Միջազգային Կազմակերպություն», 2013 — 175 էջ։
  • Լ․ Մուղնեցյան, Մասնագիտական տերմինների բացատրական բառարան, Գյումրի, «Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի տպագրություն», 2007 — 268 էջ։
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
  NODES