Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ մի•ջոց 

Ստուգաբանություն

խմբագրել

Գոյական

  1. այն ժամանակը, որի ընթացքում կատարվում է մի բան, ժամանակամիջոց
  2. երկու կետերի միջև ընկած տարածություն, հեռավորություն
  3. որևէ բանի մեջ ընկած բաց տարածություն (ասպարեզ, հրապարակ, արանք, բացատ և այլն)
  4. որևէ բանի համար տրամադրված՝ պայմանավորված՝ սահմանված ժամանակ, ժամկետ
  5. հնարավորություն, որևէ բան անելու անհրաժեշտ պայման՝ հանգամանք
  6. (առավելապես՝ հոգնակի)՝ նյութական հնարավորություններ՝ գումար, ֆինանսներ
  7. (երաժշտություն) ձայնի աստիճանների միջև եղած չափը՝ բարձրանալիս կամ իջնելիս, ինտերվալ
  8. որևէ բան անելու եղանակ, հնար, ձև
  9. որևէ բան անելու հարմարանք՝ գործիք և այլն
  10. (տրական հոլով) միջոցին, գործածվում է որպես կապ՝ որևէ գործողության՝ իրողության՝ երևույթին՝ ընթացքին զուգահեռություն ցույց տալու համար՝ ժամանակ, ընթացքում (նշանակությամբ)։
  11. (գործիական հոլով) միջոցով, գործածվում է որպես կապ՝ մեկի կամ մի բանի օգնությամբ (նշանակությամբ)։
  12. (պաշտանվ․) որևէ բան, որի շնորհիվ՝ օգնությանբ տեղի է ունենում (կատարվում) մեկ այլ բան
  13. (սոց․) միջոց, որտեղ ընդհանուր ինստուտի մեջ անհատներն ընդգրկվաց են ավելի մեծ խմբերում
  14. (ռազմ․) միացյալ ուժերի հրամանատարին հատկացված զինված ուժերը, սարքավորումները, այլ նյութական միջոցները և կարողությունները

Հոմանիշներ

խմբագրել
  1. ժամանակամիջոց, ատեն, (արևմտհ․)
  2. ժամկետ, ժամանակակետ,
  3. հեռավորություն, տարածություն
  4. հնարավորություն, պայման, հանգամանք
  5. եղանակ, հնար, ձև, (ժղ․) դեղ, դարման, ճար
  6. (երժշտ․) ինտերվալ
  7. տե՛ս գործիք
  8. տե՛ս ֆինանս

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
  • Սուսաննա Ասիկյան, Սոցիոլոգիա (Անգլերեն-հայերեն բացատրական բառարան), Երևան, ««Զանգակ» հրատարակչություն», 2015 — 208 էջ։
  • Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
  NODES