Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ սուզ•վել 

Ստուգաբանություն

խմբագրել

Բայ

  1. սուզել բայի կրավորականն ու չեզոքը
  2. որևէ բանի մեջ պարուրվել՝ ընկղմվել, որևէ բանով պատվել ◆ Ծովը լի է մերկ մարմիններով, որոնք մերթ փայփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրի մեջ որպես դելֆիններ։ (Շիրվանզադե) ◆ Տեղ-տեղ ալիքների վրա կոհակների մեջ սուզվում, դուրս էր լողում ճայի գլուխը։ Դերենիկ Դեմիրճյան
  3. (փխբ․) խորասուզվել, ընկղմվել, անձնատուր լինել մի բանի ◆ Ես նրա մեջ հայացքով, հոգով սուզվեցի կորա։ Հովհաննես Թումանյան
  4. (փխբ․) իջնել, դեպի ցած տարածվել ◆ Սասմա աստղիկը սուզվեց խավարում։ Հովհաննես Թումանյան ◆ Կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ։ (Ակսել Բակունց)
  5. (փխբ․) անհետանալ, աներևութանալ, կորչել

Հոմանիշներ

խմբագրել
  1. ընկղմվել, խորասուզվել, ջրասուզվել, (ժղ․) սկել, սկվել, ընկլուզվել, (հնց․), (գվռ․)՝ մխլճվել, ատկենալ
  2. տե՛ս պարուրվել
  3. տե՛ս ներթափանցել
  4. տե՛ս անհետանալ

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  NODES