Հայերեն

«վերջ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ վերջ

վանկեր՝ վերջ 

Ստուգաբանություն

խմբագրել

Բնիկ հնդեվրոպական, բայց բուն ձևը վերականգնված չէ։ Գ. Կլինգենշմիտը վերականգնում է *uperio- նախաձևը և զուգահեռ տանում առաջ և վերջ ձևերի միջև։

Գոյական

  1. ժամանակի մեջ տեղի ունեցող որևէ բանի ավարտի ժամկետը, պահը, փուլը ◆ աշխատանքի, դասերի, մրցավազքի վերջ
  2. ժամանակի տեսակետից որոշ միասնական միավոր ներկայացնող հատվածի ավարտը, ինչպես և այդ պահի հետ կապված ժամանակը ◆ շաբաթվա, ամսվա, գարնան վերջ
  3. վախճան, որևէ բանի ելքը, ավարտը որպես հետք ◆ Գայլի վերջը թակարդն է։ (Գ.Բորյան) (փխբ․)
  4. ծայր, ծայրամաս ◆ թելի, ճոպանի, պարանի վերջ
  5. վախճան, ավարտ, մահ ◆ Դե իմացած եղիր, որ քո վերջը հասել է։ Հովհաննես Թումանյան (փխբ․)
  6. հերթի, շարքի և այլնի վերջին մարդը, մարդիկ ◆ Վերջն ո՞վ է: (խսկց․)

Կապ

  1. հետո ◆ Ծաղկաբույր գարուն լինի դադարից վերջ ցրտագին։ (Գ.Գուլյան)

Մակբայ

  1. վերջում, հետագայում ◆ Ուրիշ նկարագրություներից երևում է, որ Բասիլիդեսի դպրոցի վերջը հանգել է հնդկական բյուզանդության նիրվանայի գաղափարին։ (Ե.Տեր-Մինասյան)
  2. հետո, վերջապես, ապա ◆ Հանկարծ զոռ տալով չիբուխին, նա վերջ դարձավ լալկան ամբոխին։ (Վ.Միրաքյան)
  3. գործածվում է որպես հարցական բառ այնուհետև՞, հետո՞ նշանակությամբ
  4. գործածվում է որպես հարցական բացականչություն (առանց հոդի) վերջացրե՛ք, վե՛րջ տվեք, դադարեցրե՛ք նշանակությամբ

Հոմանիշներ

խմբագրել
  1. ավարտ, կատար, կատարած
  2. վախճան, վերջաբան (որևէ բանի ելքը, որպես հետևանք)
  3. տե՛ս վախճան, մահ
  4. տե՛ս արդյունք
  5. տե՛ս սահման
  6. տե՛ս վերջամաս
  7. տե՛ս վերջակետ
  8. տե՛ս հետո

Արտահայտություններ

խմբագրել
  1. վերջ գտնել -
    1. վերջանալ, ավարտվել
    2. վախճանվել, մահանալ
  2. վերջ դնել -
    1. վերջացնել, ավարտել
    2. դադարեցնել
    3. կործանել, վերացնել
  3. վերջ տալ -
    1. վերջացնել, ավարտել
    2. ոչնչացնել, բնաջնջել
    3. կործանել, տապալել
    4. դադարեցնել
    5. սպառել, պրծացնել
  4. վերջը առնել - վերջ տալ, սպառել, պրծացնել
  5. վերջը բարի լինի - հաջող վախճանի, ելքի բարեմաղթություն
  6. վերջ ունենալ
  7. վերջը ասեմ
  8. վերջը ինչ ասեմ
  9. վերջը բարի լինի
  10. Աստվածը վերջը բարի անի
  11. վերջը հասավ
  12. սկզբից մինչև վերջ

Աղբյուրներ

խմբագրել
  NODES