Աբիսալ գոտի
Աբիսալ գոտի (հունարեն՝ άβυσσος անհատակ), ծովային ամենամեծ խորությունների գոտի՝ սկսած 2 կմ-ից։ Օվկիանոսի ավելի քան 6 կմ է խորության մարզերն առանձնացվում են որպես գերաբիսալ գոտի։ Աբիսալ գոտիյին հատուկ է ջրի ծայրաստիճան դանդաղ շարժումը, կայուն ջերմաստիճանը (մոտ 0°), խտությունն ու աղիությունը։ Աբիսալ գոտու կենդանիները կամ կույր են, կամ ունեն խոշոր աչքեր։ Ջրում լրիվ բացակայում է արևի լույսը, շատ օրգանիզմներ լույս են արձակում։ Բուսականությունից կան միայն բակտերիաներ և սապրոֆիտային ջրիմուռներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 26)։ |