Ագեվազ
Ագեվազ
Էգ արևելյան գորշ կենգուրուն իր ձագի հետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ինֆրադաս Մարսուպիալ
Կարգ Դիպրոտոդոնտիա
Ենթակարգ Մակրոպոդիֆորմես
Ընտանիք Մակրոպոդիդաե
Լատիներեն անվանում
Macropus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552447
NCBI 9312

Ագեվազ (լատին․՝ Macropodidae), պարկավոր կենդանի է։ Բնակվում է Ավստրալիայում, Նոր Գվինեայում և մոտակա կղզիներում։

Առանձնահատկություններ

խմբագրել
  • Ունեն պարկեր
  • Ստորին ծնոտի յուրահատուկ կառուցվածք
  • Նոր ծնված ագեվազի մոտ իմունային համակարգը լրիվ զարգացած չէ
  • Պարկ ունեն միայն էգ ագեվազները
  • Ագեվազները տեղաշարժվում են ցատկերով[1]

Բազմացումը

խմբագրել

Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։Ագեվազի ծնվելուց հետ,ձագը կառչում է մոր մազերի և ընկնում է մոր պարկի մեջ։

Կենգուրու և պարկավորների ընտանիքի մակրոպոդիդեներ

խմբագրել

Ուղղակիորեն կենգուրու անունը նշանակում է ամենամեծ չորս տեսակներից մեկը. Կարմրահեր, հսկա, մոխրագույն և այծքաղ։ Այսպիսով գոյություն ունի մակրոպոդիդե ընտանիքների 63 ամենամեծ տեսակները։ Սրանց կարելի է ավելացնել նաև վալռուներին, վալաբիներին, փայտագույն կենգուրուներին, պադեմելոններին, կոկկաներին։ Նրանց բացառապես կարելի է հանդիպել Ավստրալիա մայրցամաքում և Թասմանիայում, ինչպես նաև փայտագուններին՝ Նոր Գվինեայում։ Ավստրալիայում կենգուրուների թիվը հասնում է քառասուն միլիոնի։ Կենգուրուները համարվում են գիշերային կենդանիներ։ Կենգուրուի պոչը հանգստի ժամանակ նրան ծառայում է որպես երրորդ ոտք, իսկ ցատկելու ժամանակ ապահովում է հավասարակշռությունը, որն անգլերենով կոչվում է «crawl-walking» /սողացող քայլ/։

Ծագում

խմբագրել

Kangourou բառը առաջացել է gangurru բառից, որը նշանակում է հսկա կենգուրու, Guugu Yimithirr բնիկների լեզվով։ Լեգենդի համաձայն gangurru բառը նշանակում էր “Ես քեզ չեմ հասկանում” մինչդեռ անգլիացի բնագետ Ժոզեֆ Բանկսը, որը Ջեյմս Կուկի կապիտաններից էր, իր հայրենակից զրուցակցին պատասխանում էր gangurru։ Այս նշանակությունը տարիների ընթացքում վերծանվել է 1970 թվականին լեզվաբան Ջոն Հավիլանդի կողմից Գուուգու Յիմիդհիռ ժողովրդի ուսումնասիրությունների ընթացքում։

Ֆիզիոլոգիա, վարքագիծ և բնապահպանություն

խմբագրել

Կենգուրուների հիմնական վարքագծերը նման են մակրոբոդիդներին, սակայն յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը։

Վերարտադրություն

խմբագրել

Պտղաբերության ժամանակ միջինը մեկ արուին հասնում է քսան էգ կենգուրու։ Ահա թե ինչու են նրանք զուգավորվելուց առաջ միմյանց հետ ընդհարվում։ Արու կենգուրուները ընդհարվում են՝ հենվելով իրենց պոչի վրա՝ միմյանց առջևի և հետևի թաթերով հարվածներ տալով։ Հաղթողը զուգավորվում է էգի հետ։

  • Սեռական հասունացում. Վերարտադրության տվյալները տարբերվում են կախված տեսակներից։ Կարմրահեր կենգուրույի դեպքում արուների մոտ սեռական հասունացումը սկսվում է 24 ամիս հետո, իսկ էգերի մոտ 14-22 ամիս հետո։ Մեծ երաշտների ժամանակ էգերն ինքնաբերաբար դառնում են անպտղաբեր։
  • Սիրո շրջան. Զուգավորումը տեղի է ունենում կլոր տարի։
  • Հղիության շրջան. Հղիության շրջանը տարբեր է՝ կապված տեսակներից 29-38 օրվա սահմաններում։ Այնուհետև փոքրիկը, որը սկզբնական շրջանում կշռում է 1 գր, իսկ հասակը 2-3 սմ, իրականում սնվում է ամնիոտիկ հեղուկով լի պարկի մեջ։ Պատռելով պարկը փոքրիկը կառչում է մոր մորթուց, որպեսզի հնարավորին չափ շուտ բարձրանա մոր գրպանը։
  • Պարկի տարողությունը. Պարկի մեջ կարող է տեղավորվել նաև երկրորդ ձագուկը՝ դեռ առաջինը դուրս չեկած։ Սա թույլ է տալիս հաղթահարել մանկական մահացությունը կյանքի ծայրահեղ պայմանների պարագայում։
  • Էգերն առհասարակ չեն ծնում միայն մեկ ձագ։ Քանի դեռ երիտասարդ են, նրանք ծնում են էգ ձագեր, իսկ երբ ծերանում են, ծնում են արու ձագեր։ Եվ այս երևույթի պատճառները հայտնի չեն։

Ծնունդ

խմբագրել

Ինչպես բոլոր պարկավոր կենդանիները, այնպես էլ կենգուրուները նորածիններին լույս աշխարհ են բերում չորս շաբաթական սաղմի վիճակում, որի զարգացման շրջանը հավասարազոր է մարդու ութ շաբաթական սաղմին։ Այս փուլում նրա հասակը ոչ ավելի է քան 2 սմ, իսկ քաշը՝ մեկ գրամ։ Որպեսզի մոր պարկի մեջ մտնի, նա սողում է մոր մորթու վրայով։ Նրան օգնելու համար մայրն իր թքով նրա համար ճանապարհ է բացում։ Մոր պարկը գտնվում է փորից 30 սմ դեպի վեր բացվածքով։ Այն պարունակում է չորս պտուկ, որը կաթ է արտադրում և, որի բաղադրությունը տարբերվում է՝ կախված մորթուց և զարգացման չափսից։ Սկզբում այն հարուստ է շաքարով, իսկ դառնում է ավելի հարուստ պրոտեիններով՝ նպաստելով ուղեղի և վերջույթների զարգացմանը, իսկ հետագայում ճարպը նպաստում է նրա ակտիվ գործունեությանը։ Այս փուլում թոքերը դեռ զարգացած չեն, սակայն կարմիր մարմինը կենդանի է, որի միայն առաջնային վերջույթներն են զարգացած և ծածկված են բազմաթիվ անոթներով, որպեսզի ընդունեն իրենց անհրաժեշտ թթվածինը։ Մոր գրպանում փոքրիկը կախվում է պտուկից և բաց չի թողնում իր մնալու վայրը, մինչև որ ի վիճակի չի լինում ինքնուրույն սնվելու։ Նա առաջին անգամ իր գլուխը դուրս է հանում գրպանից 5-6 ամսականում։ Դուրս գալու ժամանակ նա կշռում է 3,5 կգ, իսկ վերջնականապես գրպանը լքում է երեք ամիս հետո։ Նրանք սնվում են մոր կրծքով համարյա մեկ տարի։ Նրանք հասուն են համարվում տասնութ ամսականում։ Էգը մի սաղմը պահում է իր արգանդում, փոքրիկին իր գրպանում կերակրելու ժամանակ, որպեսզի որևէ պատահարի հետևանքով կորստի ժամանակ զարգանա պահեստային սաղմը։

Ապրելակերպ

խմբագրել

Կենգուրուների մեծ մասը խոտակեր են, իսկ նրանցից ոմանք՝ միջատակեր։ Նրանք հատկապես ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Նրանց համար գիշատիչները դինգոներն են և շները, մինչդեռ գլխավոր գիշատիչը համարվում է տասմանական վագրը, որն անհետացել է։ Երբ սնունդը չի բավարարում, արծիվները խմբվում են որսալու նրանց, այնպես ինչպես սողունները փոքրիկ տեսակների վրա։ Շների դեմ պայքարելու համար նրանց նախընտրած հնարքներից մեկը ջուր մտնելն է՝ թշնամուն խեղդելու նպատակով։ Նրանք կարողանում են օգտագործել նաև իրենց ոտքերը պայքարելու համար։ Նրանք առանձնահատուկ ճիչ չունեն, կարող են մռնչալ կամ հազին նմանվող ձայն հանել։ Որոշ դեպքերում նրանք կարող են նաև կատվի նման շնչել, մինչդեռ ամենատարածված հնչյունը, որ կենգուրուներն արձակում են, դա իրենց թաթերով ուժգին հարվածելն է գետնին, որով իմաց են տալիս իրենց համախոհներին վտանգի մասին։

Արտաքին տեսք

խմբագրել

Կարմրահեր կենգուրուները ամենաճանաչվածն են։ Արուների հասակը հասնում է մինչև 1,8 մ, էգերինը՝ 1,1 մ, 1 մ երկարությամբ պոչով, արուն կշռում է 85 կգ, էգը՝ 35 կգ։ Նրանք ապրում են խմբերով։ Արուները ունեն գեղեցիկ կարմիր գույն։ Նրանց բնորոշ է երկար հետին վերջույթները, որտեղից էլ եկել է նրանց ընտանիքի անվանումը՝ իրենց արագ հարմարվողականությամբ, մեծ ցատկերով և որովայնի վրայի պարկով, որտեղ բնակվում է ձագուկը։ Նրանց պոչը մեծ է և հզոր, այն ծառայում է պահելու հավասարակշռությունը ցատկելու ժամանակ, ինչպես նաև կարող է նրա վրա հենվել հանգստանալու համար։ Նրանց քանակը զգալիորեն ավելացել է եվրոպացիների գալուց հետո։ Արդյունաբերական նպատակով իրականացվող որսը լավ կազմակերպված է. միսը ճարպոտ չէ և բավականին համեղ է։ Ավստրալիայի խորհրդանշական կենդանիներից է։ Մեծ կենգուրուն ավելի ընդունված է քաղաքում, քան գյուղերում։ Նրանք ի վիճակի են հաղթահարելու մինչև 40 °C երաշտը։

Տեղափոխվել

խմբագրել

Կենգուրուները տեղից տեղ են տեղափոխվում նուրբ ցատկերով, նրանց արագությունը տարբեր է լինում. առհասարակ 20-30 կմ/ժ, կարող են նաև անցնել մեծ հեռավորություններ՝ կատարելով փոքրիկ ցատկեր։ Նրանք վազում են ձիուց արագ։ Կարող են կատարել նաև 3,5 մ բարձրությամբ և 13 մ երկարությամբ տպավորիչ ցատկեր։ Ցատկել չեն կարողանա, եթե պոչը գետնից բարձր լինի, քանի որ հենց պոչն է օգնում նրանց ցատկել։ Վտանգի դեպքում նրանք կարող են միջինը 50-60 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ առավելագույնը՝ 80-90 կմ/ժ։ Հասուն կենգուրուները գիշատիչներին հաղթում են շնորհիվ իրենց ուժի, մեծ արագության և ցատկելու ճարպկության, նրանք կարող են թաթի ուժեղ հարվածով սպանել մեկ դինգոյի։ Նրանց կայծակնային ցատկերը շփոթեցնում են գիշատիչներին, որոնցից խույս տալու ժամանակ նրանք նույնիսկ հաջողեցնում են ավազ շփել նրանց աչքերին։

Տեսակներ

խմբագրել

Գոյություն ունեն կենգուրուների հիսուներեք տեսակ, որոնք բաժանվում են տասնմեկ խմբի։ Կենգուրուները համարվում են ամենամեծ տեսակները, իսկ վալաբիները՝ ամենափոքր, սակայն իրականում նրանց միջև տարբերություն չկա։

  • Macropus Macropus տեսակ։ Մեծ կենգուրուներ և հսկա վալաբիներ (14)
    • Macropus rufus - Կարմրահեր կենգուրու
    • Macropus antilopinus - Քարայծ կենգուրու
    • Macropus fuliginosus – Մոխրագույն կենգուրու
    • Macropus giganteus – Հսկա կենգուրու
    • Macropus robustus – Վալառու կամ եվրոպական կենգուրու
    • Macropus bernardus - Սև վալառու
    • Macropus agilis – Շարժուն Վալաբի
    • Macropus parryi – Պարիյան վալաբի
    • Macropus dorsalis – Սև բծավոր կենգուրու
    • Macropus rufogriseus – Կարմրավզիկ կենգուրու
    • Macropus parma – Պարմայան
    • Macropus eugenii – Տամմարյան կամ Ըժըն կղզու վալաբի
    • Macropus irma – Իրմայան վալաբի
    • Macropus greyi – Մոխրագույն կենգուրու
  • Dendrolagus Dendrolagus տեսակ։ Փայտագույն կենգուրուներ (9)
    • Dendrolagus ursinus – Դենդռոլագ –արջեր
    • Dendrolagus bennettianus – Բենետյան դենդռոլագ
    • Dendrolagus matschiei – Մատչիյան դենդռոլագ
    • Dendrolagus lumholtzi – Լումհոլցյան դենդռոլագ
    • Dendrolagus dorianus – Միագույն դենդռոլագ
    • Dendrolagus goodfellowi – Գուգֆելոու դենդռոլագ
    • Dendrolagus inustus – Կռծող դենդռոլագ Dendrolague grisonnant
    • Dendrolagus scottae – Նոր գվինեայի պապուասական դենդռոլագ
    • Dendrolagus spadix – Լոուլենդ թրի կենգուրու Lowland Tree-kangaroo
  • Lagorchestes տեսակ։ Նապաստակ- վալաբիներ (4)
    • Lagorchestes hirsutus – Արևմտյան նապաստակ-վալաբի
    • Lagorchestes conspicillatus – Ակնոցավոր նապաստակ- վալաբի
    • Lagorchestes asomatus – Կենտրոնական նապաստակ-վալաբի
    • Lagorchestes leporides – Արևելյան նապաստակ-վալաբի
  • Lagostrophus տեսակ(1)
    • Lagostrophus fasciatus – Բծավոր նապաստակ վալաբի
  • Petrogale տեսակ։ Ժայռային և նրան հարակից տեսակներ wallabies (10)
    • Petrogale xanthopus – Դեղնատոտիկ պետռոգալ
    • Petrogale inornata – Ձանձրալի պետռոգալ
    • Petrogale brachyotis – Կարճ ականջներով պետռոգալ
    • Petrogale concinna – Փոքրիկ պետռոգալ
    • Petrogale assimilis – Ժայռերի հետ կապված վալաբիներ
    • Petrogale lateralis – Արևմտյան Ավստրալիայի պետռոգալ
    • Petrogale penicillata – Փափկապոչիկ պետռոգալ
    • Petrogale godmani – Աստվածատուր պետռոգալ
    • Petrogale persephone – Պռոսերպինա ժայռի պետռոգալ
    • Petrogale rothschildi – Ռոտչայլդի պետռոգալ
  • Wallabia տեսակ(1)
    • Wallabia bicolor – Երկգույն վալաբի Wallaby bicolore
  • Thylogale տեսակ։ Պադեմելոնները փոքրիկ վալաբինենր են (4)
    • Thylogale stigmatica – Կարմրաթաթիկ պադեմելոն
    • Thylogale billardierii – Կարմրափորիկ պադեմելոն
    • Thylogale brunii – Կարճապոչ պադեմելոն
    • Thylogale thetis – Կարմրավզիկ պադեմելոն
  • Onychogalea տեսակ։ Կոր պոչերով կենգուրուների խումբ
    • Onychogalea lunata – Կոր պոչով վալաբի
    • Onychogalea fraenata – Հարս վալաբի կորացած պոչիկով
    • Onychogalea unguifera – Կոր պոչիկով Ֆաունա վալաբի
  • Dorcopsis տեսակ։ Նոր գվինեյան անտառների վալաբիներ (4)
    • Dorcopsis hageni – Հյուսիսային Նոր Գվինեայի վալաբի
    • Dorcopsis luctuosa – Մոխրագույն դոռկոպսիս
    • Dorcopsis atrata – Բավականին գեղեցիկ դոռկոպսիս
    • Dorcopsis muelleri – Շականակագույն դոռկոպսիս
  • Dorcopsulus տեսակ։ Լեռնային վալաբիներ (2)
    • Dorcopsulus macleayi – Մակլեյի դոռկոպսիս
    • Dorcopsulus vanheurni – Փոքրիկ դոռկոպսիսներ
  • Setonix տեսակ(1)
    • Setonix brachyurus – Քուոկկա Quokka

Փոխհարաբերությունները մարդկանց հետ

խմբագրել

Ավստրալիայում ապրող եվրոպացիները մեծ վնասներ են հասցրել բնապահպանական համակարգին՝ տարածքները անասունների համար արոտավայրեր դարձնելով։ Ավստրալիայի գյուղական վայրերում կենգուրուներին նայում են որպես վնասատու և մասսայականորեն ոչնչացնում են։ Ամեն տարի 3 միլիոն կենգուրու է սպանվում առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով։ 200 000 կենգուրուներ և վալաբիներ ամեն տարի սպանվում են նաև ոչ կոմերցիոն նպատակով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագեվազ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 362  
  NODES