Աեդոս
Աեդոս (հունարեն՝ άοιδός - երգիչ), հին հունական երգիչ, աստվածների և հերոսների մասին էպիկական երգերի կատարող։
Աեդոսները նվագել են լարավոր գործիքներ, հորինել հանպատրաստից։ Ծառայել են համայնքներին և թագավորներին, եղել նաև թափառաշրջիկներ։ Նրանց արվեստը նշանակալից դեր է խաղացել հունական էպոսի զարգացման և տարածման գործում։ Ոդիսականի մեջ հիշատակված են Թեմիաս և Դեմոդոկոս աեդոսների անունները։ Աեդոսների հորինած երգերը մեծապես նպաստել են հունական ժողովրդական էպոսի ստեղծմանն ու տարածմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 92)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աեդոս» հոդվածին։ |