Ազովի բերդ
Ազովի բերդ (ռուսերեն՝ Азовская крепость), ամրությունների համալիր Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում՝ Ազով քաղաքի պատմական մասի կենտրոնում, Դոն գետի դելտայում, նրա ճյուղավորումներից մեկի ձախ ափին։ Պահպանվել է բերդապարիսպների, դիտաշտարակների ու դարպասների մի մասը[1]։
Ազովի բերդ | |
---|---|
Տեսակ | ամրոց |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Ազով |
Ձևավորում | 1475 |
Բերդը կառուցել են թուրքերը 1475 թվականին, Տանայիս քաղաքը Վենետիկյան հանրապետությունից գրավելուց հետո, օսմանյան կայսրության հյուսիսային սահմաններն ու Ազովի ծովի մատույցները պաշտպանելու նպատակով[2]։ 17-րդ դարում ոչ տևական մի ժամանակահատված՝ 1637-1642 թվականներին բերդը գտնվել է Դոնի ու զապորոժյան կազակների հսկողության ներքո, ապա կրկին ընկել թուրքերի ձեռքը։ 1695 և 1696 թվականներին ռուսաց Պետրոս Առաջին թագավորը ռազմական արշավանքներ է ձեռնարկել Ազովի վրա, որոնց արդյունքում բերդը, որին թուրքերն Ազակ էին անվանում, հանձնվել է ռուսներին։ 1686—1700 թվականների ռուս-թուրքական պատերազմների արդյունքում 1700 թվականի հուլիսի 13-ին Կոստանդնուպոլսում կնքվել է խաղաղության պայմանագիր, որով սուլթանն ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը Ազովի տարածաշրջանի նկատմամբ[3]։
XVIII դարում բերդն ավերվել է։ Պահպանվել են միայն Ալեքսեևյան դարպասն ու պարսպի՝ դրան կից հատվածը, որն ունի 30 մետր լայնություն և 15 մետր բարձրություն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Крепостные валы с Алексеевскими воротами» (ռուսերեն). Ассоциация малых туристских городов. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Тихонов, Ю. А. Азовское сидение. — Москва, 1970. P. 99
- ↑ Davies, Brian L. (2007). Warfare, state and society on the Black Sea steppe, 1500-1700. Warfare and history. Routledge. էջ 187. ISBN 0-415-23986-9.
- ↑ «Достопримечательности Азова» (ռուսերեն). Официальный сайт администрации города Азова. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
Գրականություն
խմբագրել- Yu. A. Tijónov, Азовское сидение. — Moscú, 1970.
- Brian J. Boeck. The Siege of Azov in 1641: Military Realities and Literary Myth. — Warfare in Eastern Europe, 1500-1800. — Leiden: Brill, 2012.
- Alekséi Baiov, Русская армия в царствование императрицы Анны Иоанновны. Война России с Турцией в 1736-1739 гг, p. 222.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազովի բերդ կատեգորիայում։ |