Ալավա կամ Արաբա (իսպ.՝ Álava), պաշտոնապես՝ Արաբա/Ալավա[2], պրովինցիա Իսպանիայում և Բասկերի Երկրի պատմական տարածքի մի մաս։ Նրա մայրաքաղաքը Վիտորիան է, որը նաև ինքնավար համայնքների քաղաքական կառույցների հիմնական նստավայրն է[3]։ Նրան հյուսիսում սահմանակից են Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաները, որոնք մտնում են Բասկոնիա երկրի կազմի մեջ, հարավից՝ Լա Ռիոխա համայնքը, արևմուտքից՝ Բուրգոս պրովինցիան (Կաստիլիա և Լեոն), իսկ արևելքից Նավառա համայնքը։ Տրևինո անկլավը Բուրգոս պրովինցիայի մի մասն է, շրջապատված է Ալավյան տարածքով, սակայն պատկանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքներին, ոչ Ալավային։

Բնակավայր
Ալավա
իսպ.՝ Álava
բասկ.՝ Araba
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքԲասկերի երկիր
Ներքին բաժանումCuadrilla de Vitoria?, Quadrilla d'Añana?, Cuadrilla de Ayala / Aiarako eskualdea?, Montaña Alavesa/Arabako Mendialdea?, Arabako Errioxa / Rioja Alavesa?, Cuadrilla de Salvatierra-Arabako Lautadako kuadrilla? և Gorbeialdea?
Մակերես3037 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն և բասկերեն
Բնակչություն333 626 մարդ (2021)[1]
Փոստային դասիչ01
Պաշտոնական կայքaraba.eus
Ալավա (Իսպանիա)##
Ալավա (Իսպանիա)

Նա երեք պրովինցիաներից ամենամեծը Բասկերի ինքնավար համայնքում է, 2963 քառ․ կմ, այնուամենայնիվ ամենափոքր բնակավայրն ունի 322,557 բնակչություն (2012 թվականի տվյալներով)։

Ստուգաբանություն

խմբագրել

Կառուցվել է Հռոմի Ալբա մեծ առանձնատան շուրջը, Աստուրիկա ճանապարհի վրա, անվան հետ կա վիճաբանություն։ Այնուամենայնիվ, ըստ Euskaltzaindia Բասկերի լեզվաբանական համալսարանի, անունն առաջին անգամ հայտնաբերվել է 8-րդ դարի մուսուլմանական քրոնիկներում՝ որպես Ալավա դաշտավայր։

Ֆիզիկական աշխարհագրություն

խմբագրել

Ալավան ներքին տարածք է և հիմնականում առանձնահատուկ է անցումային կլիմայով, խոնավ՝ Ատլանտյան հյուսիսային պրովինցիաներում ու տաք և չոր՝ Էբրո գետի հյուսիսային հողերում։ Ըստ ռելիեֆի և լանդշաֆտի, տարածքը բաժանված է հինգ հիմնական գոտիների․

  • Գորբեա լեռան ստորոտներ
  • Հովիտներ
  • Դաշտեր
  • Ալվայան լեռներ
  • Խաղողագործության շրջաններ
  • Այալա

Ի տարբերություն Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաների, Ալավայի ջրերը լցվում են Էբրո գետի մեջ, և ապա Միջերկրական ծով երկու ջրային ուղղություններով՝ Զադոռա և Բայազ գետերով։ Ի հավելում Զադոռա ջրամբարը հավաքում է մեծ քանակությամբ ջուր և մատակարարում է ոչ միայն մայրաքաղաքին , այլև նաև Բասկյան մեծ ու փոքր քաղաքներին ինչպիսին է Բիլբաոն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • GGatholic ecclesiastical history
  • «Алава». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալավա» հոդվածին։
  NODES