Ալեն Թաններ

շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Ալեն Թաններ (ֆր.՝ Alain Tanner, դեկտեմբերի 6, 1929(1929-12-06)[1][2][3], Ժնև, Շվեյցարիա[1] - սեպտեմբերի 11, 2022(2022-09-11)[4], Ժնև, Շվեյցարիա[5]), շվեյցարացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Լոզանի համալսարանի պատվավոր դոկտոր (2008)։

Ալեն Թաններ
ֆր.՝ Alain Tanner
Ծնվել էդեկտեմբերի 6, 1929(1929-12-06)[1][2][3]
ԾննդավայրԺնև, Շվեյցարիա[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 2022(2022-09-11)[4] (92 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[5]
ԿրթությունԺնևի համալսարան
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0849609
alaintanner.ch

Կենսագրություն

խմբագրել

Ալեն Թանները ծնվել է Ժնևում։ Ժնևի համալսարանում սովորել է տնտեսագիտություն[6], դիպլոմ ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է առևտրական նավատորմում։ 1950-ականների կեսերին մեկնել է Անգլիա և միացել Կինոյի բրիտանական ինստիտուտի տեղեկատվական բաժնին, որտեղ աշխատել է արխիվում՝ թարգմանել և պատրաստել ենթագրեր արտասահմանյան ֆիլմերի համար[7]։ 1956 թվականին Թանները իր հայրենակից Կլոդ Գորետտայի հետ նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Գեղեցիկ ժամանակ» փորձարարական վավերագրական ֆիլմ Պիկադիլի հրապարակի մասին[8], որը 1957 թվականին արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի և բրիտանական կինոքննադատների մրցանակին։ 1960 թվականին Ֆրանսիայում գտնվելու ընթացքում մասնակցել է մի քանի գովազդային ժապավենների ստեղծմանը։ Շվեյցարիա վերադառնալուց հետո աշխատել է հեռուստատեսությունում, նկարահանել վավերագրական ֆիլմեր։ 1964 թվականին ստեղծել է «Աշակերտները» լիամետրաժ հարցում-ֆիլմը, 1966 թվականին՝ «Քաղաքը Շանդիգարում» վավերագրական ֆիլմը (ֆրանսիացի ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի գործունեության մասին Հնդկաստանում

1969 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Շարլը, մեռած կամ կենդանի», որը պատմում է 50-ամյա փոքր ձեռնարկության սեփականատիրոջ մասին, որն ապրում է էկզիստենցիալ ճգնաժամ։ Նա փորձում է փոխել իր ապրելակերպը՝ հեռանալով տնից և ծանոթանալով բոհեմական կենսակերպ վարող նկարիչ Պոլին և նրա ընկերուհուն՝ Ադելինային։ Սակայն նրա որդին, ձգտելով տիրանալ ձեռնարկությանը, հետախույզ է վարձում և հորը փակում հոգեբուժարանում։

1970-ականներին նկարահանվել են «Սալամանդրա», «Վերադարձ Աֆրիկայից», «Աշխարհի կենտրոնը» («Աշխարհի մեջտեղը») ֆիլմերը, իսկ 1976 թվականին էկրան է բարձրացել Թանների ամենահայտնի ֆիլմը՝ «Յոնասը, ով կդառնա 25 տարեկան 2000 թվականին»։ 1995 թվականին Թանները նկարահանել է գրեթե ինքնակենսագրական «Նավահանգստի մարդիկ» ֆիլմը, որտեղ նա օգտագործել է իր երիտասարդ տարիների հիշողությունները՝ առևտրային նավատորմում աշխատելու մասին։

1999 թվականին ռեժիսորը, ով ինքն է գրել իր ֆիլմերի սցենարները, վերադարձել է Յոնասի պատմությանը և հերոսի ծննդյան 25-ամյակից մեկ տարի առաջ նկարահանել դրա շարունակությունը՝ «Յոնաս և Լիլա, մինչև վաղը», որտեղ ցույց է տալիս բնակարանից ու աշխատանքից զրկված սերնդի տաղտկալի կյանքը, որտեղ նա շարունակում է իր փորձերը էկրանի տարածության և պատկերների, իրական և երևակայական աշխարհի փոխազդեցության հետ։

Ֆիլմագրություն

խմբագրել

Վավերագրական

խմբագրել
  • 1957 - «Գեղեցիկ ժամանակ» / Nice Time
  • 1961 - «Ռամյու, բանաստեղծի ուղին» / Ramuz, passage d'un poète
  • 1962 - «Դպրոց» / L'École
  • 1964 - «Աշակերտներ» / Les Apprentis
  • 1966 - «Քաղաք Շանդիգարում» / Une ville à Chandigarh
  • 1968 - «Բժիշկ Բ., գյուղական բժիշկ» / Docteur B., médecin de campagne

Խաղարկային

խմբագրել
  • 1969 - «Շարլ, մեռած կամ կենդանի» / Charles mort ou vif (Լոկառնոյի կինոփառատոնի ոսկե հովազ)
  • 1971 - «Սալամանդրա» / La Salamandre
  • 1973 - «Վերադարձ Աֆրիկայից» / Le Retourd'Afrique (երկու մրցանակ Բեռլինի ՄԿՖ-ի Նոր կինոֆորումից)
  • 1974 - «Աշխարհի կենտրոնը» / Le Milieu Du Monde
  • 1976 - «Յոնասը, ով 2000 թվականին կդառնա 25 տարեկան» / Jonasquiaura 25 ansenl'an 2000 (Կինոքննադատների ազգային ասոցիացիայի մրցանակ լավագույն սցենարի համար)
  • 1979 - «Մեսիդոր» / Messidor
  • 1980 - «Լուսնային տարիների հեռավորության վրա» / Lesanneeslumière (Կաննի ՄԿՖ-ի ժյուրիի գլխավոր մրցանակ)
  • 1983 - «Սպիտակ քաղաքում» / Danslavilleblanche (Սեզար մրցանակ ֆրանսերեն լավագույն ֆիլմի համար)
  • 1984 - «Աշխարհի կենտրոնը» / Le Milieu de monde
  • 1985 - «Ոչ մեկի երկիրը» / No man's land
  • 1987 - «Բոցը իմ սրտում» / Une flamme dans mon coeur
  • 1987 - «Ցնորական հովիտ» / La Vallée fantôme
  • 1989 - «Կինը Վարդագույն լեռներից» / La femme de Rose Hil
  • 1991 - «Մարդը, ով կորցրել է իր ստվերը» / L' Homme qui a perdu son ombre
  • 1993 - «Լեդի Մ-ի օրագիրը» / Le Journal de lady M
  • 1995 - «Նավահանգստի մարդիկ» / Les Hommes du port
  • 1996 - «Ֆուրբի» / Fourbi
  • 1998 - Ռեքվիեմ / Ռեքվիեմ, (հիմնված Անտոնիո Տաբուչիի վեպի վրա)
  • 1999 - «Յոնաս և Լիլա, մինչև վաղը» / JonasetLila, à demain
  • 2002 - «Ծաղիկներ արյան մեջ» / Fleurs de sang
  • 2004 - «Պոլը թքել է ամեն ինչի վրա» / Pauls'enva

Անձնական կյանք

խմբագրել

Թաններն ու նրա կինը՝ Ջանինը, ունեցել են երկու երեխա։

Ալեն Թանները մահացել է Ժնևի հիվանդանոցներից մեկում, 2022 թվականի սեպտեմբերի 11-ին՝ 92 տարեկան հասակում[9]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger-Archiv — 1913.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 È morto il regista svizzero Alain Tanner
  5. 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/09/19/movies/alain-tanner-dead.html
  6. Williams, Alex (2022 թ․ սեպտեմբերի 19). «Alain Tanner, Leading Director in Swiss New Wave, Dies at 92». The New York Times. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Alain Tanner: marin et cinéaste, deux métiers si peu suisses» (ֆրանսերեն). Le Courrier. 2004 թ․ փետրվարի 7. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Alain Tanner ou filmer l'ailleurs» (ֆրանսերեն). L'Humanité. 1998 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «È morto il regista svizzero Alain Tanner». Corriere del Ticino (Italian). 2022 թ․ սեպտեմբերի 11.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Թաններ» հոդվածին։
  NODES